Դելֆիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դելֆին (այլ կիրառումներ)
Դելֆիններ
Tursiops truncatus 01.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Ընտանիք Դելֆիններ
Լատիներեն անվանում
Delphinidae
Gray, 1821

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180415
NCBI 9726
EOL 7659

Դելֆիններ (լատ.՝ Delphinidae), պատկանում են կաթնասունների դասի, կետանմանների կարգի, ատամնավոր կետերի ենթակարգին (Odontoceti)[1]։ Հայտնի է դելֆինների շուրջ 40 տեսակ։ Դելֆինների մարմնի երկարությունը 1–3 (երբեմն՝ մինչև 10) մետր է։ Ունեն կտցանման երկար դունչ, 70-ից ավելի ատամ, մեծ մասը՝ նաև մեջքային լողակ։ Դելֆինների գունավորումը տարբեր է։ Սովորաբար նրանք ապրում են վտառներով՝ յուրաքանչյուրում 15–40 կենդանի։ Լողում են ժամում մինչև 50 կմ արագությամբ։ Չնայած ջրում ապրելուն՝ օդ են շնչում։ Սնվում են ձկներով, գլխոտանի փափկամարմիններով, երբեմն՝ խեցգետնակերպներով։ Ունենում են 1 ձագ, որին 4–6 ամիս կերակրում են կաթով։ Խոշոր դելֆիններն ապրում են 50, մանրերը՝ 30 տարի։ Կան նստակյաց և գաղթող տեսակներ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Դելֆինները լողում են շրջանաձև և մի աչքով միշտ հետևում են, որպեսզի գիշատիչները չմոտենան իրենց: Որոշ ժամանակ անց  նրանք սկսում են լողալ հակառակ ուղղությամբ  ու սկսում են արդեն հետևել մյուս աչքով:

2.Դելֆինների միջին արագությունը կազմում է 5-12 կիլոմետր ժամ:  Այն կախված է իր վիճակից և տեսակից, որոշ արագ դելֆինները կարող են զարգացնել  մինչև 32 կ/ժ արագություն:

3.Դելֆինները ապրում են խմբերով, դրա համար էլ նրանց մոտ զարգացած է փոխադարձ օգնությունը: Նրանք միշտ օգնում են թուլացած դելֆիններին մնալ ջրի երեսին, որպեսզի շնչահեղձ չլինեն . Հայտնի են  պատմություններ այն մասին, թե ինչպես են  դելֆինները հասնում օգնության խեղդվող մարդկանց:Նրանք երբեք իրենց թշնամաբար չեն պահում:

4.Ամենաաղմկահարույց բացահայտումը դարձավ դելֆինների անունների առկայությունը որոնցով իրենք իրար տարբերում են: Նույնիսկ յուրաքանչյուր դելֆին   ծննդյան օրվանից ստանում է իր անունը: Դրանք հաստատվեցին  փորձարկումների արդյունքում. ձայնագրված սուլիչ-ազդանշանով, կարևորելով անունը, լսելով անունը արձագանքում է նույն դելֆինը:

5.Դելֆինները ֆիզիոլոգիապես նման են մեզ: Մենք և դելֆինները  շնչում ենք թոքերով:Երկուսն էլ ունեն քառախուց  սիրտ և ամբողջ ուղեղը համարյա նույնն է : Մարդիկ և դելֆինները տաքարյուն արարածներ են: Նույնիսկ  չափսերը մոտավոր նույնն են, նրանց և մարդկանց հասակը արտահայտված մետրերով   հասնում է 1,5-2 մետր:

6.Դելֆինների մեծամասնությունը չեն տեսնում իրենց առջևի  առարկաները: Դելֆինները և նույնիսկ կետադելֆինները առարկաները քննելիս պառկում են կողքի և ուսումնասիրում դրանք սկզբում մեկ աչքով հետո մյուս:

7,Դելֆինները շնչում են օդով:Նրանք ձկների նման չունեն խռիկներ, սակայն ունեն թոքեր և շնչառական ուղիներ, իրանի վերին հատվածում,կետերը և դելֆիները օգտագործում են , որպեսզի արձակեն տարբեր ձայներ:Հաճախ նրանք պահում են շունչը 7 րոպե բայց կարող են ջրի տակ մնալ մինչև 15 րոպե:

8,Դելֆինները օգտագործում են էխոլոկացիոն ֆունկցիան, որոնց մեջ կան նույն սկզբունքները, ինչպես ռադարների մոտ, և դրանք  օգտագործվում են  սնունդ հայթհայթելու համար:

9. Դելֆինները կարողանում են իրենց ճանաչել հայելու մեջ:

10. Ունենալով բաց վերքեր` դելֆինները կարող են լողալ կեղտոտ ջրերում և ոչ մի վարակ ձեռք չբերել: Պարզվում է, որ դելֆիններին ոչ մի վարակ չի կպչում: Հայտնի է, որ այս կենդանիների իմունային համակարգը նման է մարդկայինին, բայց ինչպե՞ս են նրանք կարողանում հեռու պահել իրենց տարբեր տեսակի վարակներից:

Բաց վերքերի դեպքում դելֆինների մոտ չեն բացվում նյարդային վերջավորությունները:  Բայց դա չի նշանակում, որ նրանք ընդհանրապես ցավ չեն զգում:

Սակայն, լուրջ վնասվածք ստանալու դեպքում նրանք կարողանում են ուղղակի ուշադրություն չդարձնել  դրան: Համարվում է, որ  դելֆինների օրգանիզմն արտադրում  է հատուկ ցավազրկող (մորֆիինման):[2]

Ծանոթագրությոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Жизнь Животных (в 7-ми томах), под ред. академика Соколова В. Е. (второе издание), т. 7 (Млекопитающие), Москва, изд-во «Просвещение», 1989; стр. 367, 369, 378
  2. «10 հետաքրքիր փաստեր դելֆինների մասին»։ Դավիթ Շահինյանի բլոգ (ru-RU)։ 2014-05-28։ Վերցված է 2018-06-22