Դեղնախտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղնախտ
Jaundice08.jpg
Լյարդի խանգարման հետևանքով առաջացած դեղնախտ
ICD-10 R17
ICD-9 782.4
DiseasesDB 7038
MedlinePlus 003243
MeSH D007565

Դեղնախտ, աչքի սպիտապատյանի և լորձաթաղանթների դեղին գունավորում՝ կապված հյուսվածքներում բիլիռուբինի՝ լյարդում առաջացող լեղապիգմենտի կուտակման հետ[1]:Բիլիռուբինի նորմալ կոնցենտրացիան արյան պլազմայում 1.2 մգ/դԼ է։ 3 մգ/դԼ-ից բարձր կոնցենտրացիան բերում է դեղնախտի[2]:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացման պատճառներից և մեխանիզմից կախված՝ տարբերում են լյարդային (պարենքիմային), մեխանիկական և արյունատարրալուծական դեղնախտ։

Ըստ առաջացման մեխանիզմի, դեղնախտը լինում է մի քանի տեսակ։ Նախալյարդային (պրեհեպատիկ) դեղնախտը, բնորոշվում է շրջանառվող արյան մեջ ազատ բիլիռուբինի քանակի ավելացումով, որը պայմանավորված է արյան Էրիթրոցիտների քայքայման ուժեղացմամբ (հեմոլիտիկ դեղնախտ) և բիլիռուբինը գլյուկուրոնաթթվի հետ կապող ֆերմենտների բնածին կամ ձեռքբերովի պակասությամբ։ Հեմոլիտիկ դեղնախտը հանդիպում է նորածինների հեմոլիտիկ հիվանդության և հեմոլիզող թույներով թունավորվելու դեպքերում։ Բնորոշ է բիլիռուբինի փոխանակային նյութերի արտազատման ուժեղացումը մեզով (ուրոբիլին) և կղանքով (ստերկոբիլին)։ Դեղնախտի շարքին են պատկանում նաև նորածինների դեղնախտը, կորիզային դեղնախտը և պատանեկաև դեղնախտը, երբ խանգարվում է բիլիռուբինի յուրացումն ու կապումը (առանց լյարդի բջիջների ախտահարման)։ Լյարդային (պարենքիմատոզ) դեղնախտը կապված է լյարդի օրգանական, վարակական, մակաբուծական ախտահարումների, թունավորումների հետ և պայմանավորված է լեղայիև ու արյան մազանոթայիև ցանցի բերանակցումով, լեղու ներլյարդայիև կանգով (լյարդի բորբոքմաև դեպքում)։

Լյարդային դեղնախտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդային դեղնախտը հաճախ առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական, ալկոհոլամոլության ժամանակ։ Խախտվում է բիլիռուբինի առաջացումը և արտազատումը դեպի աղիքներ. կղանքն անգունանում է, մեզը՝ մգանում։

Մեխանիկական դեղնախտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեխանիկական դեղնախտը առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, օրինակ, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով, լեղին չի անցնում աղիքներ, և արյան մեջ ավելանում է բիլիռուբինը։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ կղանքն անգույն է, մեզը՝ մուգ, նկատվում է նաև մաշկի քոր։

Արյունատարրալուծական դեղնախտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունատարրալուծական դեղնախտը պայմանավորված է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայմամբ և նրանցում պարունակվող բիլիռուբինի ազատմամբ։ Լինում է բնածին կամ ձեռքբերովի՝ արյունատարրալուծական սակավարյունությունների ժամանակ։ Կղանքը և մեզը, ի տարբերություն դեղնախտի մյուս ձևերի, մուգ գույնի են։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոցիանին էոզինով երկված լյարդի հյուսվածքը: Ցուցադրվում է լյարդի բիլիռուբին պիգմենտը:

Լյարդի ախտահարման ընդհանուր երևույթների հետ մեկտեղ մգանում է մեզի գույնը և անգունանում կղանքը։ Ետլյարդային կամ մեխանիկական դեղնախտը, բնորոշվում է լեղային ուղիների անցանելիության խանգարմամբ, որն առաջանում է նրանց սեղմման, փակման կամ ճնշման հետևանքով։ Ուղեկցվում է կղանքում ստերկոբիլինի լրիվ բացակայությամբ։

Ախտաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղնախտի մաքուր ձևեր շատ քիչ են հանդիպում հեմոլիտիկ ձևի ժամանակ միանում է մեխանիկական կոմպոնենտը, մեխանիկական դեղնախտին միանում է լյարդի բջիջների ախտահարումը։ Արյան մեջ լեղու բաղադրիչ մասերի քանակի բարձրացումն ուղեկցվում է քորով (երբեմն՝ երկարատև)։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ խանգարվում է աղիքային մարսողությունը, ճարպերի և վիտամինների ներծծումը, կրային փոխանակությունը (օրգանիզմն աղքատանում է կրային աղերից)։ Հյուսվածքների դեղին գունավորումը երբեմն առաջանում է սննդի ներկող նյութերից (օրինակ՝ գազարի մեջ՝ կարոսինը) և զաևազան դեղորայքներից։

Դեղնախտի ժամանակ դեղնությունը սովորաբար սկզբում նկատվում է աչքի սպիտապատյանում, փափուկ քիմքի լորձաթաղանթում, լեզվի տակ, այնուհետև՝ մաշկին։ Մեզը մուգ գույնի է[3]: Գույնի մգությունը պայմանավորված է բիլիռուբինի կոնցենտրացիայով։ Դեղնախտը հաճախ ուղեկցվում է մաշկի քորով, որը նյարդային վերջույթները լեղաթթուներով գրգռվելու հետևանք է։ Դեղնախտի ժամանակ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի, որպեսզի դեղնախտով հիվանդը (օրինակ՝ լյարդի վիրուսային ախտահարմամբ) չվարակի շրջապատողներին, իսկ մեխ դեղնախտի ժամանակ երբեմն անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։

Ֆիզիոլոգիական դեղնախտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորածինների կյանքի 2-3-րդ օրը հաճախ առաջանում է ֆիզիոլոգիական դեղնախտը՝ պայմանավորված լյարդի ֆունկցիայի ժամանակավոր անբավարարությամբ, որն անհետանում է կյանքի 1-2-րդ շաբաթում և բուժում չի պահանջում։ Մոր և երեխայի արյան անհամատեղելիությունից նույնպես կարող է առաջանալ դեղնախտ և ուղեկցվել նորածինների արյունատարրալուծական հիվանդությունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Click Rachel, Dahl-Smith Julie, Fowler Lindsay, DuBose Jacqueline, Deneau-Saxton Margi, Herbert Jennifer (2013)։ «An osteopathic approach to reduction of readmissions for neonatal jaundice»։ Osteopathic Family Physician 5 (1): 17–23։ doi:10.1016/j.osfp.2012.09.005 
  2. Silbernagl S, Despopoulos A (2009). Color atlas of physiology (6th տպ.). Thieme. էջ 252. ISBN 978-3-13-545006-3. 
  3. Goroll, Allan H. (2009). Primary care medicine : office evaluation and management of the adult patient (6th տպ.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 496. ISBN 9780781775137. https://books.google.am/books?id=bIZvJPcSEXMC&pg=PA496. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 339 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png