Գլոբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գլոբին, հեմոգլոբինի սպիտակուցային մաս։ Իզոէլեկտրիկական կետը 7,5 է։ Հեշտությամբ լուծվում է ջրում։ Նստեցվում է սպիրտով կամ ացետոնով։ Գլոբինի մոլեկուլը պարունակում է 574 ամինաթթվային մնացորդ։ Հեմոգլոբինում գլոբինի կապը հեմի հետ կայուն է և քայքայվում է միայն թթու միջավայրում։ Օրգանիզմում գ֊լոբինի սինթեզի արագությունը խիստ մեծ է և ընթանում է Էրիթրոցիտների առաջացման տեղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 102 CC-BY-SA-icon-80x15.png