Շիստոսոմոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիստոսոմոզ
Schistosomiasis itch.jpeg
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառSchistosoma?[1]
Հիվանդության ախտանշաններարյունամիզություն[2], լուծ[2], սրտխառնոց[2] և դող[2]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-10B65
Անվանվել էTheodor Bilharz?
Commons-logo.svg Schistosomiasis Վիքիպահեստում

Շիստոսոմոզ (նաև հայտնի որպես բիլհարցիոզ, խխունջի տենդ, և Կատայամայի տենդ)[3][4], հիվանդություն, որը հարուցվում է Շիստոսոմա տեսակի մակաբույծ որդերով։ Այն կարող է ախտահարել միզուղիները կամ աղիները։ Ախտանշանների թվում կարող են լինել, փորլուծությունը, արյունոտ կղանքը, կամ արյան առկայությունը մեզում։ Երկար ժամանակահատվածի ընթացքում ախտահարված անձանց մոտ կարող է լինել լյարդի վնաասվածք, երիկամների խանգարում, անպտղություն, կամ միզապարկի քաղցքեղ։ Երեխաների մոտ այն կարող է հանգեցնել վատ աճի և սովորելու դժվարությունների[5]։

Հիվանդությունը տարածվում է այդ մակաբույծները պարունակող ջրի հետ շփում ունենալու հետևանքով։ Այդ մակաբույծները ի հայտ են գալիս քաղցրահամ ջրի խխունջներից, որոնք և ախտահարված են լինում։ Այս հիվանդությունը հատկապես սովորական է զարգացող երկրների երեխաների շրջանում, քանի որ առավելապես մեծ է ախտահարված ջրում նրանց խաղալու հավանականությունը։ Այլ բարձր ռիսկային խմբերի թվում են հողագործները, ձկնորսները և այն մարդիկ, որոնք օգտագործում են ախտահարված ջուրը իրենց ամենօրյա կարիքների համար[5] Տվյալ հիվանդությունը պատկանում է հելմինտների վարակներին.[6]։ Ախտորոշումը կատարվում է մարդու մեզում կամ կղանքում մակաբույծի ձվերի հայտնաբերմամբ։ Այն կարող է նաև հաստատվել արյան մեջ հիվանդության դեմ պայքարող հակամարմիններ հայտնաբերելու դեպքում[5]։

Հիվանդությունը կանխելու մեթոդները ներառում են մաքուր ջրի հասանելիության բարելավումը և խխունջների քանակի նվազեցումը։ Այն շրջաններում, որտեղ տվյալ հիվանդությունը հատկանշական է ամբողջական խմբեր կարող են միասնական բուժում անցնել տարին մեկ անգամ դեղորայք ստանալու միջոցով՝praziquantel (պրազիկվանտել)։ Դա արվում է ախտահարված անձանց քանակը նվազեցնելու և հետևաբար հիվանդության տարածումը նվազեցնելու նպատակով։ Praziquantel դեղամիջոցը հանդիսանում է նաև այն բուժումը, որը խորհուրդ է տրված Միջազգային առողջապահաական կազմակերպության կողմից՝ ախտահարված անձանց համար[5]։

Շիստոսոմոզը ախտահարել է գրեթե 210 միլիոն մարդ ողջ աշխարհում[7], և մոտավորապես 12,000-ից[8] մինչև 200,000 մարդ մահանում է դրանից յուրաքանչյուր տարի[9]։ Հիվանդությունը առավելապես հատկանշական է Աֆրիկայում, ինչպես նաևԱսիայում և Հարավային Ամերիկայում[5] Մոտ 700 միլիոն մարդ, ավելի քան 70 երկրներում, ապրում են այն շրջաններում, որտեղ տվյալ հիվանդությունը հատկանշական է[9][10]։ Շիստոսոմիոզը միայն երկրորդն է մալարիա հիվանդությունից հետո, որպես մակաբույծ հիվանդություն մեծագույն տնտեսական ազդեցությամբ[11]։ Հնագույն ժամանակներից մինչև XX դար՝ շիստոսոմիոզի ախտանշանները՝ արյունամիզությունը դիտվել է որպես դաշտանադադարի տղամարդու տարբերակ Եգիպտոսում և այդպիսով համարվել է որպես անցումային ծիսակարգ տղաների համար[12][13]։ Այն դասակարգվում է որպես անտեսված տրոպիկական հիվանդություն[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. 2,0 2,1 2,2 2,3 Disease Ontology — 2016.
  3. «Schistosomiasis (bilharzia)»։ NHS Choices։ դեկտեմբերի 17, 2011։ Վերցված է մարտի 15, 2014 
  4. «Schistosomiasis»։ Patient.co.uk։ 12/02/2013։ Վերցված է հունիսի 11, 2014 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Schistosomiasis Fact sheet N°115»։ World Health Organization։ February 2014։ Վերցված է մարտի 15, 2014 
  6. «Chapter 3 Infectious Diseases Related To Travel»։ cdc.gov։ օգոստոսի 1, 2013։ Վերցված է նոյեմբերի 30, 2014 
  7. Fenwick A (Mar 2012)։ «The global burden of neglected tropical diseases.»։ Public health 126 (3): 233–6։ PMID 22325616։ doi:10.1016/j.puhe.2011.11.015 
  8. Lozano R, Naghavi M, Foreman K, Lim S, Shibuya K, Aboyans V, Abraham J, Adair T և այլք: (դեկտեմբերի 15, 2012)։ «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2095–128։ PMID 23245604։ doi:10.1016/S0140-6736(12)61728-0 
  9. 9,0 9,1 Thétiot-Laurent SA, Boissier, J, Robert, A, Meunier, B (հունիսի 27, 2013)։ «Schistosomiasis Chemotherapy»։ Angewandte Chemie (International ed. in English) 52 (31): 7936–56։ PMID 23813602։ doi:10.1002/anie.201208390 
  10. «Schistosomiasis A major public health problem»։ World Health Organization։ Վերցված է մարտի 15, 2014 
  11. The Carter Center։ «Schistosomiasis Control Program»։ Վերցված է 2008-07-17 
  12. Kloos Helmut, Rosalie David (2002)։ «The Paleoepidemiology of Schistosomiasis in Ancient Egypt» (PDF)։ Human Ecology Review 9 (1): 14–25 
  13. Rutherford Patricia (2000)։ «The Diagnosis of Schistosomiasis in Modern and Ancient Tissues by Means of Immunocytochemistry»։ Chungara, Revista de Antropología Chilena 32 (1)։ ISSN 0717-7356 
  14. «Neglected Tropical Diseases»։ cdc.gov։ հունիսի 6, 2011։ Վերցված է նոյեմբերի 28, 2014