Լեղապարկի քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեղապարկի քաղցկեղ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-10C23 և C24
 Gallbladder cancer Վիքիպահեստում

Լեղապարկի քաղցկեղ, հազվադեպ հանդիպող քաղցկեղ, ավելի քիչ քան 2 դեպք 100,000 մարդու հաշվարկով 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ում[1]։ Այն մասնավորապես տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Ճապոնիայում և Հարավային Հնդկաստանում։ Այն նաև տարածված է որոշ էթնիկ խմբերում՝ բնիկ ամերիկյան հնդիկներ և իսպանալեզու ազգեր ԱՄՆ-ում բնակվող[2]։ Եթե քաղցկեղը վաղ է ախտորոշվում, ապա բուժումը հանդիսանում է լեղապարկի հեռացումը, մասնակի լյարդի և ներգրավված ավշային հանգույցների հեռացումը։ Առավել հաճախ քաղցկեղը ախտորոշվում է կլինիկական ախտանշաններից հետո, ինչպիսիք են որովայնային ցավ, դեղնուկ, փսխում, տարածվելով դեպի այլ օրգաններ, օրինակ լյարդ։

Լեղապարկի քաղցկեղը կապված է լեղաքարային հիվանդության հետ, որը նույնպես կարող է առաջացնել լեղապարկի կալցիֆիկացիա ճենապակյա լեղապարկ։ Վերջինս նույնպես հազվադեպ է հանդիպում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս որ կալցիֆիկացված լեղապարկը չարորակացման բարձր ռիսկ ունի, բայց այլ ուսումնասիրություններով պարզաբանված չէ։ Կանխատեսումը վատ է, եթե քաղցկեղը ախտորոշվում կլինիկական ախտանշաններից հետո, 5 տարվա ապրելիությունը մոտ է 3%-ին։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ նշանները նման են լեղապարկի բորբոքմանը, լեղաքարային հիվանդությանը։ Ավելի ուշ, հնարավոր են բիլիար և ստամոքսի օբստրուկցիայի նշաններ։

Նշված է, որ ըստ Քորվոիսերի օրենքի վիճակ՝ պալպացիայով մեծացած լեղապարկի առանց հակվածության և ուղեկցող թույլ դեղնությամբ, քիչ հավանական է լեղապարկի քարերի առկայության։ Այն ենթադրում է լեղապարկի կամ ենթաստամոքսային գեղձի հնարավոր չարորակացման մասին և այտուցը քիչ հավանական է լինի լեղապարկի քարի կամ քրոնիկ բորբոքման հետևանք։ Սակայն, Լյուդվիգ Գևորգ Քորվոիսերի սկզբնական հետազոտությունը, հրատարակված Գերմանիայում 1890 թվականին, որտեղ նշված չէ ինչպես «օրենք» և չի հիշատակվում չարորակացման կամ ցավի (հակվածության) մասին։ Այս կետերը սովորաբար խառնված են և շփոթմունք են առաջացնում բժշկական գրականության մեջ[3]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեռ— մոտավորապես երկու անգամ շատ հանդիպում է կանանց մոտ, քան տղամարդկանց, սովորաբար 7-րդ և 8-րդ տասնամյակում
  • Ճարպակալում
  • Քրոնիկ խոլեցիստիտ և խոլելիթիազ
  • Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ[4]
  • Քրոնիկ տիֆի, քրոնիկ սալմոնելաի բացիլակիրները ունեն 3-ից 200 անգամ ավելի բարձր ռիսկ լեղապարկի քաղցկեղի առաջացման քան ոչ բացիլակիրները և 1–6% զարգացման ռիսկ կյանքի ընթացքում[5]
  • Հաստատվել է կապ տարբեր ազատ պոլիմորֆ նուկլեոտիդների և լեղապարկի քաղցկեղի միջև[6]

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ախտորոշում ընդհանուր առմամբ հնրավոր չէ։ Բարձր ռիսկ ունեցող մարդիկ, ինչպիսիք են կանայք կամ բնիկ Ամերիկացիները լեղաքարային հիվանդությամբ, գնահատվում են մանրամասնորեն։ Տրանսաբդոմինալ ՈւՁՀ, ԿՏ, էնդոսկոպիկ ՈւՁՀ, ՄՌՏ և ՄՌ խոլագոպանկրեատոգրաֆիան (ԽՊԳ) հանդիսանում են ախտորոշման մեթոդները։ Մեծ թվով լեղապարկի քաղցկեղ ախտորոշվում է պատահականորեն խոոլելիթիազ կամ լեղաքարեր ունեցող հիվանդների մոտ[7]։ Բիոպսիան միակ հիմանական մեթոդն է ուռուցքային աճի ժխտման կամ հաստատման գործում[8]։

Տարբերակիչ Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանտոգրանուլեմատոզ խոլեցիստիտ (ՔԽԳ) լեղապարկային հիվանդության հազվադեպ հանդիպող տեսակ է, որը նման է լեղապարկի քաղցկեղին, չնայած կանցերոգեն չէ[9][10]։ Այն առաջին անգամ բժշկական գրականության մեջ նկարագրվել և հրատարակվել է 1976թ․-ին Քոյի և նրա գործընկերների կողմից[9][11]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված և արդյունավետ բուժումը լեղապարկի՝ խոլեցիստէկտոմիա, լյարդի մի մասի և ավշային հանգույցների վիրահատական հեռացումն է։ Սակայն կանխատեսումը վատն է, հիվանդների մեծ մասը մահանում են վիրահատության նույն տարվա մեջ։ Եթե վիրահատությունը հնարավոր չէ, ապա էնդոսկոպիկ ստենտավորումը բիլիար տրակտի կարող է նվազեցնել դեղնությունը, ստամոքսի ստենտավորումը թեթևացնել փսխումը։Քիմիոթերապիան և ճառագայթային բուժումը հնարավոր է համատեղել վիրահատական բուժման հետ անհրաժեշտության դեպքում։ Որքան վաղ է ախտորոշվում քաղցկեղը, այնքան հիվանդները բուժման լավ ընթացք են ունենում և ապրելիության բարձր ցուցանիշ[12]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահաճախ հանդիպող տեսակը ադենոկարցինոման է, ավելի քիչ հանդիպում է հարթբջջային կարցինոման։

  • Լեղապարկի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, ավելի քիչ քան 5000 մարդ ԱՄՆ-ում ամեն տարի[13]
  • Տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Ճապոնիայում և Իսրայելում
  • 5-րդ տեղն է զբաղեցնում աղեստամոքսային համակարգի քաղցկեղների մեջ
  • Հինգ անգամ ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, քան տղամարդկանց 73% կանանց մոտ Չինաստանում[14]

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխատեսումը վատն է։ Քաղցկեղը մետաստազներ է տալիս դեպի լյարդ, բիիար տրակտ, ստամոքս և 12-մատնյա աղի։sto.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CDC - Gallbladder Cancer Incidence and Death Rates». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Kapoor VK, McMichael AJ (2003). «Gallbladder cancer: an 'Indian' disease». Natl Med J India. 16 (4): 209–13. PMID 14606770.
  3. Fitzgerald, J Edward F; White Matthew J; Lobo Dileep N (Apr 2009). «Courvoisier's gallbladder: law or sign?». World Journal of Surgery. United States. 33 (4): 886–91. doi:10.1007/s00268-008-9908-y. ISSN 0364-2313. PMID 19190960.
  4. Folseraas, T; Boberg, KM (February 2016). «Cancer Risk and Surveillance in Primary Sclerosing Cholangitis». Clinics in Liver Disease. 20 (1): 79–98. doi:10.1016/j.cld.2015.08.014. PMID 26593292.
  5. Ferreccio, C. (2012). «Salmonella typhi and Gallbladder Cancer». Bacteria and Cancer. էջեր 117–137. doi:10.1007/978-94-007-2585-0_5. ISBN 978-94-007-2584-3.
  6. Srivastava K, Srivastava A, Sharma KL, Mittal B. Candidate gene studies in gallbladder cancer: a systematic review and meta-analysis. Mutat Res. 2011 Jul–Oct;728(1–2):67–79.
  7. Duffy, A.; Capanu, M.; Abou-Alfa, G. K.; Huitzil, D.; Jarnagin, W.; Fong, Y.; D'Angelica, M.; Dematteo, R. P.; Blumgart, L. H. (2008 թ․ դեկտեմբերի 1). «Gallbladder cancer (GBC): 10-year experience at Memorial Sloan-Kettering Cancer Centre (MSKCC)». Journal of Surgical Oncology. 98 (7): 485–489. doi:10.1002/jso.21141. ISSN 1096-9098. PMID 18802958.
  8. «Tests for gallbladder cancer». Cancer Research UK. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. 9,0 9,1 Makino I, Yamaguchi T, Sato N, Yasui T, Kita I (August 2009). «Xanthogranulomatous cholecystitis mimicking gallbladder carcinoma with a false-positive result on fluorodeoxyglucose PET». World J. Gastroenterol. 15 (29): 3691–3. doi:10.3748/wjg.15.3691. PMC 2721248. PMID 19653352.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. Rao RV, Kumar A, Sikora SS, Saxena R, Kapoor VK (2005). «Xanthogranulomatous cholecystitis: differentiation from associated gall bladder carcinoma». Trop Gastroenterol. 26 (1): 31–3. PMID 15974235.
  11. McCoy JJ, Vila R, Petrossian G, McCall RA, Reddy KS (March 1976). «Xanthogranulomatous cholecystitis. Report of two cases». J S C Med Assoc. 72 (3): 78–9. PMID 1063276.
  12. Kapoor VK (March 2001). «Incidental gallbladder cancer». Am. J. Gastroenterol. 96 (3): 627–9. doi:10.1111/j.1572-0241.2001.03597.x. PMID 11280526.
  13. Carriaga, M. T.; Henson, D. E. (1995 թ․ հունվարի 1). «Liver, gallbladder, extrahepatic bile ducts, and pancreas». Cancer. 75 (1 Suppl): 171–190. doi:10.1002/1097-0142(19950101)75:1+<171::AID-CNCR2820751306>3.0.CO;2-2. ISSN 0008-543X. PMID 8000995.
  14. Hsing AW, Gao YT, Han TQ, և այլք: (December 2007). «Gallstones and the risk of biliary tract cancer: a population-based study in China». Br. J. Cancer. 97 (11): 1577–82. doi:10.1038/sj.bjc.6604047. PMC 2360257. PMID 18000509.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեղապարկի քաղցկեղ» հոդվածին։