Կոնրադ Հեսներ
Կոնրադ Հեսներ Conrad Gesner | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1516[1] Ցյուրիխ, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 13, 1565[1] (49 տարեկան) Ցյուրիխ, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[2] բնական մահով |
Գերեզման | Գրոսմյունստեր |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | լեզվաբան, կենդանաբան, լեռնագնաց, բժիշկ, մատենագետ, համալսարանի դասախոս, կենսաբան, բուսաբան, թռչնաբան, մեղվաբույծ և բնագետ |
Հաստատություն(ներ) | Ցյուրիխի համալսարան և Լոզանի համալսարան |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Ալմա մատեր | Ստրասբուրգի համալսարան, Բուրժի համալսարան և Faculty of Medicine of Montpellier? |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1][3] |
Ինչով է հայտնի | Բույսերի դասակարգում |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Gesner |
Conrad Gesner Վիքիպահեստում |
Կոնրադ Հեսներ (գերմ.՝ Conrad Gesner, կամ Konrad Gessner, Konrad Geßner, Conrad Gessner, Conrad Geßner, Conrad von Gesner, Conradus Gesnerus, մարտի 26, 1516[1], Ցյուրիխ, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[2] - դեկտեմբերի 13, 1565[1], Ցյուրիխ, Հին Շվեյցարիայի Համադաշնություն[2]), շվեյցարացի գիտնական-լեզվաբան[4]։ Նա առաջիններից է, ով փորձել է համակարգել բույսերի և կենդանիների մասին մարդկանց ունեցած փաստերը։ Նա հայտնի է որպես կենսաբան, բուսաբան, բժիշկ և լեզվաբան։ Նրա «Կենդանիների պատմություն»[5] (անգլ.՝ Historiae animalium (Gessner), հրատարակվել է Ցյուրիխում, (1551–1558)) 5 հատորանոց գրքում ներկայացրել է ժամանակակից կենդանաբանությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ցյուրիխում աղքատ կաշեգործի ընտանիքում։ Նրա հայրը զոհվել է Երկրորդ կապելական պատերազմի տարիներին (գերմ.՝ Zweiter Kappelerkrieg)՝ 1531 թվականին։ Դրանից հետո դաստիարակություն է ստացել հորեղբոր մոտ, ով մեծացրել է տղային բուսաբանության և գրականության դասեր տալով։
Բողոքական ընկերները, առաջին հերթին՝ Հենրիխ Բուլինգերը (գերմ.՝ Heinrich Bullinger), օգնել են երիտասարդ Կոնրադին կրթություն ստանալ Ցյուրիխում, Բազելում, Ստրասբուրգում, Բուրժում (ֆր.՝ Bourges, լատին․՝ Avaricum Biturigum), Փարիզում, Մոնպելյեում։ Նրանց խորհրդով 19 տարեկանում ամուսնացել է աղքատ մի աղջկա հետ։
1537 թվականին՝ 21 տարեկանում ստեղծել է Ջովանի Կրաստոնի լատինահունական բառարանի լրացված տարբերակը և Լոզանում ընտրվել է հունարենի պրոֆեսոր։ 1541 թ. ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան։
1545 թվականին նա հրատարակել է կաթի օգտակարության մասին իր աշխատությունը։ 10 տարի անց նա նկարագրել է դեպի Պիլատուս (գերմ.՝ Pilatus; ֆր.՝ Pilatus) լեռ՝ իր բարձունքը։ Դա վկայում է այն, մասին որ Կոնրադն առաջին լեռնագնացներից է եղել[6]։
1557 թվականին Ցյուրիխում ստացել է Բնափիլիսոփայության պրոֆեսորի կոչում։ Միևնույն ժամանակ զբաղվել է նաև բժշկությամբ և ձեռք բերել փորձ այդ ոլորտում։ Նա կառուցել է բուսաբանական այգի։
Մահացել է ժանտախտի համաճարակի տարիներին՝ 1565 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Геснер Конрад // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ CONOR.Sl
- ↑ Կոնրադ Հեսների կենսագրություն
- ↑ Պատմություններ «Կենդանիների պատմություն» աշխատության մասին
- ↑ britannica-link|232042|Conrad Gesner (Swiss physician and naturalist)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- М. Л. Сергеев. Конрад Гесснер (1516–1565) как библиограф // Acta linguistica Petropolitana. Труды Института лингвистических исследований. T. IV, 1. СПб.։ Наука, 2008.С. 527-537.
- М. Л. Сергеев. Комментарий к рассмотрению галльских имен в «Митридате» (1555) Конрада Гесснера // Индоевропейское языкознание и классическая филология – XIV. Часть 2. СПб.։ Наука, 2010. С. 292-304.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Геснерия
- Historiae Animalium Արխիվացված 2010-08-18 Wayback Machine
- Биография в Historischen Lexikon der Schweiz (գերմ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Հեսներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Հեսներ» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1516 ծնունդներ
- Ցյուրիխ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1565 մահեր
- Ցյուրիխ քաղաքում մահացածներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի գիտնականներ
- Շվեյցարացի լեզվաբաններ
- Բուսաբաններ
- Կենսաբաններ
- Շվեյցարացի բժիշկներ
- Կենդանաբաններ
- Ժանտախտից մահացածներ
- Ոչ գեղարվեստական գրողներ