Ինկերի կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ինկերից)
Jump to navigation Jump to search
Tawantinsuyu Ինկերի կայսրություն
1438 - 1533  

Նշանաբան
Ama llulla, ama suwa, ama qilla (Մի՛ ստիր, մի՛ գողացիր, մի՛ ծուլացիր)

Քարտեզ

Inca Empire.svg
(Ինկերի կայսրությունն իր զարգացման գագաթնակետին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կուսկո
Լեզու Կեչուա (պաշտոնական), այմարա, պուկինա, մոչիկա և տասնյակ փոքր լեզուներ
Կրոն Ինկյան կրոն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Հուրին, Հանան
Պետության գլուխ Inka Qhapaq, Sapa Inca (կեչուաԵզակի ինկ
Պատմություն
- Պաչակուտին հիմնադրեց Թավանտինսույուն 1438
- Քաղաքացիական պատերազմը Վասկարի և Աթահուալպայի միջև 1529–1532
- Իսպանական նվաճումը Ֆրանչեսկո Պիսառոյի գլխավորությամբ 1533
- Վերջին ինկի վախճանը 1572

Ինկերի կայսրություն (կեչուա՝ Tawantinsuyu, գրական՝ «Չորս շրջաններ»[1]), տարածքով ու բնակչության թվով վաղ շրջանի հնդկացիական պետություն Հարավային Ամերիկայում, որը գոյություն է ունեցել XI-XVI դարերում: Զբաղեցնում էր ներկայիս Կոլումբիայի Պաստո քաղաքից մինչև Չիլիում գտնվող Մաուլ գետը ընկած տարածքը: Կայսրությունը իր մեջ ամբողջությամբ ներառում էր Պերուի, Բոլիվիայի և Էկվադորի տարածքները (բացառությամբ արևելյան մի շարք տարածքների, որոնք պատված են անանցանելի անտառածածկով), մասամբ ընդգրկում է Չիլիի, Արգենտինայի և Կոլումբիայի շրջանները: Առաջին եվրոպացին, ով ներխուժեց ինկերի կայսրություն 1525 թվականին պորտուգալացի Ալեժու Գարսիան էր: 1533 թվականին իսպանացի Կոնկիստադորները իրենց վերահսկողությունը հաստատեցին կայսրության մեծ մասի վրա, իսկ 1572 թվականին ինկերի կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց: Կա վարկած, որ ինկերի վերջին անկախ հանգրվանը չգտնված քաղաքն է՝ (կամ երկիր) Պայթիթին (XVIII դարի կեսին կամ վերջում)[2]:

Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ ինկերի ձեռքբերումների մեծ մասը վերցված է եղել նախկին քաղաքակրթություններից, ինչպես նաև նրանց ենթակա հարևան ժողովուրդներից: Հարավային Ամերիկայում ինկերի պատմության ասասպարեզ գալու ժամանակ այստեղ գոյություն ունեին մի շարք քաղաքակրթություններ՝ Մոչե (մոչիկների մշակույթը հայտնի է գունավոր կերամիկայով և ոռոգման համակարգով), Ուարի (այս պետությունը հանդիսանում էր ինկերի պետության նախատիպը , սակայն բնակչությունը ասում էր ենթադրաբար այլ լեզվով՝ այմարա), Չիմու (Չան Չան քաղաքի կենտրոնը, բնորոշ է ճարտարապետությունը և կերամիկան), Նասկա (հայտնի է նրանով, որ ստեղծել են այսպես կոչված Նասկայի ճյուղերը, ինչպես նաև ստորգետնյա կոյուղու համակարգով, կերամիկայով), Պուկինա (Թիաունակաո քաղաքակրթություն մոտ 40 հազար բնակչությամբ, որը գտնվում է Տիտիկակա լճից արևելք), Չաչապոյաս «Ամպերի մարտիկներ» (հայտնի են իրենց հզոր ամրոց Կուելապով, որը նաև անվանում են հյուսիսի Մաչու Պիկչու):

1438-1533 թվականներին ինկերը կիրառել են բազմաթիվ մեթոդներ՝ նվաճումներից մինչև խաղաղ յուրացում՝ կայսրության տարածքի մեջ ընդգրկելով Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածի մեծ մասը, որը կենտրոնացած էր Անդյան լեռներում և բացի Պերուից ներառում էր ժամանակակից Էկվադորի, արևմտյան և հարավ֊կենտրոնական Բոլիվիայի մեծ մասը, հյուսիս֊արևմտյան Արգենտինան, հյուսիսային և կենտրոնական Չիլին և Կոլումբիայի մի փոքր հատված։ Կայսրության պաշտոնական լեզուն Կեչուան էր, որից բացի օգտագործվում էին նաև հարյուրավոր տեղական լեզուներ և Կեչուայի բարբառներ։ Կայսրության տարածքում գոյություն ունեին պաշտամունքի բազմաթիվ տեղական ձևեր, որոնց գերակշիռ մասը կապվում էր տեղական սրբավայրի՝ Վակայի հետ, սակայն ինկերի առաջնորդները խրախուսում էին իրենց արևի Աստծո՝ Ինտիի պաշտամունքը և համարում էին, որ նա իշխանություն ուներ մյուս պաշտամունքների նկատմամբ, ինչպիսին էր օրինակ Պաչամամայի պաշտամունքը[3]։ Ինկերն իրենց արքային՝ Sapa Inca֊ին, համարում էին «արևի որդի»[4]։

Բովանդակություն

Կայսրության անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերը կայսրությունը իերնց՝ կեչուա լեզվով անվանում էին Թավանտինսույու[1]՝ «Չորս շրջաններ» (անգլ.՝ the four suyo)։ Կեչուայով tawa նշանակում է չորս, -ntin՝ խմբաստեղծ վերջածանց, այսինքն՝ tawantin նշանակում է քառյակ՝ չորսի համադրություն։ Ինչպես մատնանշում է կեչույան լեզվաբան Դեմետրիո Թուփակ Յուպանկին «-ntin- ամբողջովին ինտեգրված »: Նախորդ մասերը վերանում են՝ տեղ տալով մեկ ընդհանուրին: Այդպիսի անվանումը կապված է այն բանի հետ , որ կայսրությունը բաժանված էր չորս սույոների՝ շրջանների կամ մարզերի։ Չորս շրջաններն էին՝ Չինչայ Սույո (հյուսիս) (կեչուա՝ Chinchay suyu), Անտի Սույո (արևելք՝ ամազոնի ջունգլիներ) (կեչուա՝ Anti Suyu), Կոլլա Սույո (հարավ)(կեչուա՝ Qulla Suyu) և Կոնտի Սույո (արևմուտք) (կեչուա՝ Kunti Suyu)։ Բացի դրանից մայրաքաղաք Կուսկոյից (Կեչուա՝ Qosqo) դեպի չորս կողմեր դուրս էին գալիս ճանապարհներ և դրանցից յուրաքանչյուրը անվանվում էր կայսրության այն մասի անունով ՝ ուր որ տանում էր: Այնուամենայնիվ, Թավանտինսույու բառը բացատրական նշանակություն ուներ, որը մատնանշնում էր շրջանների միասնությունը։

«Ինկ» կամ «ինկա» եզրույթը կեչուայում նշանակում է «ղեկավար» կամ «պարոն»: Այն օգտագործվում էր կայսրությունում ղեկավար դասակարգը կամ ընտանիքը մատնանշելու համար[5]: Իսպանացիները այդ եզրույթն ընդունեցին ոչ միայն կառավարող դասակարգին, այլև կայսրությանը վերաբերող ամեն ինչ մատնանշելու համար։ Հենց այդպես էլ Ինկերի կայսրություն (անգլ.՝ Inca Empire) անվանումը սկսեց վերաբերել ամբողջ ազգին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերեմենտո դե Գամբոա, Մակո Կապակ
Սերմենտո դե Գամբոա: Ինկերի ծագումնաբանությունը: Սինչի Րոկա, Լոկի Յուպանկի, Մայտա Կապակ, Կապակ Յուպանկի
Սերեմենտո դե Գամբոա, Ինկերի ծագումնաբանություն: Ինկա Րոկա, Տիտու Կուսի Վալպա, Վիրակոչա, Պաչակուտի
Սերմենտո դե Գամբոա, Ինկերի ծագումնաբանություն, Պաչակուտի,Տուպակ Ինկա Յուպանկի, Վայնա Կապակ,Վասկար, Ատավալպա:

Կայսրության ծագում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդյան քաղաքակրթությունները մինչև ինկերը XIV դար

Անդյան լեռների շրջակայքում մ.թ.ա. I հազարամյակից մինչև մ. թ I հազարամյակը առաջացան զարգացած երկրագործական քաղաքակրթություններ` Չավին, Պարակաս, Նասկա , Մոչե, Թուանակաո և այլն: XII դարում Տիտիկակա լճի ափերին առաջացավ ժողովուրդ ՝ որոնց ղեկավարում էր Ինկան` գերագույն ղեկավարը: Նա տեղափոխվում է նոր մայրաքաղաք Կուսկո և տարածում է իր իշխանությունը հսկայական տարածքի վրա (ինչպես նշում է Լ. Ե. Գրինինը , ընդամենը 30 տարվա մեջ XV դարի երկրորդ կեսին Ինկերի կայսրությանը ընդարձակվեց հարյուր անգամ ), XV—XVI դարերում զավթելով Էկվադորի և Պերույի ներկայիս տարածքների մեծ մասը, Բոլիվիայի, Չիլիի Արգենտինայի մեծ մասը, ինչպես նաև Կոլումբիայի փոքր հատված:

Կայսրության հիմնադրումը վերագրվում է լեգենդար Ինկա Մանկո Կապակույին, ով նաև հիմադրեց ծովի մակերևույթից 3416 մետր բարձրության վրա գտնվող մայրաքաղաք Կուսկոն։

Ինկերի բանավոր պատմությունը նշում է ծագման 3 հնարավոր վայրեր՝ 3 քարայրեր։ Կենտրոնական քարայրը Տամբո Տոկկոն էր, որն իր անվանումը ստացել էր Կապակ Տոկկոյի անունից։ Մյուս քարայրերն էին Մարաս Տոկկոն և Սուտիկ Տոկկոն[10]: 4 եղբայրներ և 4 քույրեր դուրս են եկել կենտրոնական քարայրից։ Նրանք էին՝ Այար Մանկո, Այար Քաչի, Այար Այուկա ու Այար Ուչու և Մամա Օկլո, Մամա Ռաուա, Մամա Հուակա ու Մամա Կորա։ Մյուս երկու քարայրերից դուրս են եկել այն մարդիկ, ովքեր հանդիսանում էին ինկ ժողովրդի մյուս տոհմերի նախնիները։ Այար Մանկոն տեղափոխում էր լավագույն ոսկուց պատրաստված մոգական իրեր։ Որտեղ հանգրվան գտնեին այդ իրերը, այնտեղ էլ կապրեին մարդիկ։ Նրանք շատ երկար ճանապարհորդեցին։ Ամբողջ ճանապարհին Այար Քաչին պարծենում էր իր ուժով և հզորությամբ։ Նրա քույր-եղբայրները նրան ծուղակը գցեցին՝ ուղարկելով քարայրի սուրբ լամայի հետևից։ Երբ վերջինս հասավ քարայր՝ նրանք փակեցին Քաչիին ներսում ու ազատվեցին նրանից։

Այար Ուչուն որոշեց մնալ քարայրի գագաթին և հետևել ինկ ժողովրդին։ Այդ պահին նա հայտարարեց, որ դառնում է քար։ Նրանք քարի շուրջ սրբավայր կառուցեցին։ Այար Այուկան հոգնեց այդ ամենից և որոշեց ճանապարհորդել միայնակ։ Մնացին միայն Այար Մանկոն և նրա չորս քույրերը։

Վերջիվերջո նրանք հասան Կուսկո: Ոսկյա իրերն անհետացան հողի մեջ։ Մինչև Կուսկո հասնելը Մամա Օկլոն Այար Մանկոյից լույս աշխարհ էր բերել զավակ՝ Սինչի Ռոկային։ Կուսկոյում արդեն իսկ բնակվող ժողովուրդը շատ պայքարեց իր հողի համար, բայց Մամա Հուական շատ լավ մարտիկ էր։ Երբ թշնամին գրոհեց, նա զինվորի վրա շպրտեց իր բոլաները (մի քանի իրար կապած քարեր, որոնք նետելիս պտտվում են օդում) և անմիջապես սպանեց նրան։ Մյուսները երկյուղից փախան։

Դրանից հետո Այար Մանկոն հայտնի դարձավ որպես Մանկո Կապակ՝ Ինկերի կայսրության հիմնադիր։ Ասում են, որ նա իր քույրերի հետ սեփական ձեռքերով կառուցեց ինկական առաջին տները։ Երբ ժամանակը եկավ, Մանկո Կապակը իր եղբայրների պես քար դարձավ։ Նրա որդին՝ Սինչի Ռոկան դարձավ ինկերի երկրորդ կայսրը[11]:

Հիմնադրումից հետո կայսրության տարածքը մշտապես ընդլայնվում էր, հատկապես այն բանից հետո, երբ Ինկա Յուար Ուական կայսրությունում ստեղծեց մշտական բանակ: Խոշոր նվաճումներ կատարեց Ինկա Պաչակուտին: Նա ստեղծեց իսկական կայսրություն, չէ՞ որ մինչ այդ ինկերը բազմաթիվ հնդկական ցեղերից մեկն էին, իսկ Կուսկոն սովորական քաղաք էր: Ինկերի վերահսկողության տակ գտնվող շատ տարածքներ նվաճվել են Պաչակուտիի և նրա որդու՝ Տուպակ Ինկա Յուպանկիի կողմից: Տարածքի մի փոքր հատվածը նվաճվեց տասնմեկերորդ Ինկա Ուայնա Կապակի կողմից: Ուասկարը և Ատաուլպան Ուայնի Կապակայի որդիներն էին: Նրա մահից հետո նրա որդիները քայքայիչ պատերազմ սկսեցին: Մինչ իսպանացիները գալը այդ պատերազմում հաղթանակ տարավ Ատաուալպան: Սակայն նա շատ կարճ օգտվեց իր հաղթանակից, քանի որ գահընկեց եղավ և կախաղան բարձրացվեց իսպանացի նվաճողների կողմից, ովքեր վերջնականապես կործանեցին ինկերի կայսրությունը:

Ինկերը հարևան ցեղերի նվաճման ժամանակ մի կողմից օգտագործում էին իրենց ուժեղ և մեծաքանակ բանակը, իսկ մյուս կողմից իրենց կողմն էին գրավում նվաճված շրջանների վերնախավին: Մինչ ռազմական գործողություններ սկսելը ինկերը երեք անգամ առաջարկում էին նվաճման ենթակա ժողովրդին իրենց կամքով միանալ կայսրությանը: Նրանք ստիպում էին նվաճված ցեղերին յուրացնել կեչուա լեզուն, տարածում էին իերնց ավանդույթներն ու կանոնները: Տեղի ազնվականներն ու քրմերը պահպանում էին իրենց կարգավիճակը, իսկ տեղական աստվածությունները չէին վերացվում՝ պայմանով որ բոլորը պետք է երկրպագեն համակայսերական արևի աստված Ինտին: Ինկերը մեծ ուշադրություն էին դարձնում տեղական ազգային հագուստների պահպանմանը, այնպես որ ցանկացած Թավանտինսույի բնակչի հնարավոր լիներ հեշտությամբ որոշել նրա ծագումն ու սոցիալական կարգավիճակը:

Ինկերին բնորոշ էր իշխանության բաժանումն ու բնակչության տարանջատումը ռազմիկների և ոչ ռազմիկների: Գլխավոր հրամանատարներ էին կամ կայսրության ղեկավարները, կամ նրանց կողմից նշանակված ինկ: Դրա հետ միաժամանակ կար նաև երկիշխանություն՝ դուումիվիրատ, երբ կայսրության գյուղատնտեսական գործունեությամբ, մատակարարումներով և զորքերի ապահովմամբ զբաղվում էր Կուսկո քաղաքի կառավարիչը, որի մասին բազմիցս հիշատակում է պատմիչ Խուան դե Բեթանսոսը[12]: Իր հզորության շրջանում Ինկերի կայսրությունը հանդիսանում էր երկրի վրա ամենախոշոր պետությունը: Կայսրության հպատակների թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 5-6 մինչ 12 միլիոն մարդու:

Կուսկոյի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կուսկոյի թագավորություն

12-րդ դարում ինկ ժողովուրդը Կուսկոյում բնակվող հովվական ցեղ էր։ Մանկո Կապակի առաջնորդությամբ նրանք ստեղծեցին փոքր քաղաք-պետություն՝ Կուսկոյի թագավորությունը:

Aquote1.png Մենք կարող ենք վստահեցնել Ձերդ մեծությանը, որ այն այնքան գեղեցիկ է և ունի այնքան հիանալի կառույցներ, որ ուշագրավ կլինի անգամ Իսպանիայի համար: Aquote2.png


1438 թվականին նրանք իրենց արքա Պաչակուտիի հրամանով սկսեցին թագավորության ընդլայնումը։ Պաչակուտիի անունը գրական նշանակում է «երկրագունդը շարժող»: Այդ անունը նա ստացել է Չանկա (ներկայիս Ապուրիմակի շրջան, Պերու) ազգության նկատմամբ հաղթանակից հետո։ Պաչակուտիի տիրապետության ընթացքում նա և նրա որդին՝ Տուպակ Յուպանկին, Անդերի մեծ մասը (մոտավորապես ներկային Պերուն և Էկվադորը) ենթարկեցին կայսրության վերահսկողությանը[13]:

Կազմավորում և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի առաջին նկարը Եվրոպայում, Պեդրո Սյեսա դե Լեոն, Քրոնիկա դել Պերու, 1553

Պաչակուտին Կուսկոյի թագավորության հիմքի վրա ստեղծեց Թավանտինսույուն, որը բաղկացած էր Ինկ արքայի գլխավորած կենտրոնական կառավարությունից և հզոր առաջնորդներ ունեցող չորս շրջանների կառավարություններից՝ Չինչասույու, Անտիսույու, Կունտիսույու և Քուլասույու[14]: Համարվում է, որ հենց Պակաչուտին է կառուցել Մաչու Պիկչուն՝ կամ որպես տուն ընտանիքի համար, կամ որպես ամառային նստավայր, չնայած կա նաև ենթադրություն , որ Մաչու Պիկչուն կառուցվել է որպես գյուղատնտեսական տարածք[15]:

Պակաչուտին լրտեսներ էր ուղարկում այն շրջաններ, որոնք ցանկանում էր միացնել իր կայսրությանը․ նրանք տեղեկություններ էին բերում քաղաքական կառուցվածքի, ռազմական հզորության և հարստության վերաբերյալ։ Դրանից հետո նա այդ շրջանների առաջնորդներին ուղերձ էր ուղարկում՝ փառաբանելով իր կայսրությանը միանալու առավելությունները, առաջարկելով շքեղ նվերներ, բարձրորակ գործվածքեղեն և խոստանալով նրանց կայսրության առանցքային ղեկավարների հարստությանը հավասար հարստություն։

Մեծ մասը ինկերի գերակայությունն ընդունում էր որպես կայացած փաստ և խաղաղ նվաճման էր ենթարկվում։ Կառավարչի զավակները հետագայում բերվում էին Կուսկո, որպեսզի ուսումնասիրեին ինկերի վարչական համակարգը, այնուհետև վերադառնում և ղեկավարում էին իրենց հայրենի հողը։ Դա ինկերին թույլ էր տալիս նախկին կառավարիչների զավակներին ուսուցանել ինկյան մեծահոգությունն ու ազնվությունը, հաջողությամբ ամուսնացնել նրանց դստրերին կայսրության տարբեր անկյունների ընտանիքներում։

Ընդլայնում և համախմբում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկո Կապակ և Մամա Օկլո՝ Ինտիի զավակներ

Ավանդաբար ինկերի բանակի առաջնորդը կայսեր որդին էր: Պաչակուտիի որդի Թուփաք Ինկա Յուպանկին դեպի հյուսիս նվաճումները սկսեց 1463 թվականին և շարունակեց նվաճումներն արդեն որպես կայսր 1471 թվականին Պաչակուտիի մահվանից հետո։ Նրա ամենակարևոր նվաճումը Չիմորի թագավորությունն էր՝ ինկերի միակ լուրջ մրցակիցը Պերուի ափերին։ Թուփաքի կայսրությունը դեպի հյուսիս ձգվում էր մինչև ներկայիս Էկվադոր և Կոլումբիա:

Թուփաքի որդին՝ Հուայնա Կապակը, կայսրության տարածքին ավելացրեց մի փոքր հողատարածք Էկվադորի հյուսիսից և որոշ տարածքներ Պերուում: Իր զարգացման գագաթնակետին Ինկերի կայսրությունն ընդգրկում էր Պերուն և Բոլիվիան, ներկայիս Էկվադորի մեծ մասը, ներկայիս Չիլիի կենտրոնում գտնվող Մաուլե գետից դեպի հյուսիս ընկած հատվածը։ Առաջխաղացումը դեպի հարավ խափանվեց Մաուլեի ճակատամարտից հետո, երբ ինկերը հանդիպեցին Մապուչեի վճռական դիմադրությանը։ Կայսրության շարժը դեպի Ամազոնիայի Չինչիպե գետ հետ մղվեց 1527 թվականին Հիվարո ցեղի կողմից[16]: Կայսրությունն ընդլայնվեց նաև դեպի Արգենտինա և Կոլումբիա։ Այնուամենայնիվ, Ինկերի կայսրության հարավային հատվածի մեծ մասը, որն անվանում էին Քուլլասույու, տեղակայված էր Ալտիպլանոյում։

Ինկերի կայսրությունը լեզուների, մշակույթների և ժողովուրդների միասնություն էր։ Կայսրության բաղադրիչները բոլորը միատեսակ օրինապահ չէին, ոչ էլ տեղական բոլոր մշակույթներն էին ամբողջությամբ ինտեգրված։ Որպես ամբողջություն՝ կայսրությունն ուներ շքեղ ապրանքների և աշխատուժի՝ տնտեսության վրա հիմնված փոխանակում ու հարկում։ Ստորև ներկայացված մեջբերումն արտացոլում է հարկման մեթոդ[17].

Aquote1.png Ինչպես հայտնի է բոլորին, լեռներում կամ տափաստաններում տեղակայված ոչ մի գյուղ չի խուսափել իր վրա դրված տուրքը համապատասխան մարմիններին վճարելուց: Եղել են անգամ նահանգներ, որոնք ի վիճակի չլինելով վճարել տուրքը, կայսեր կողմից հրաման են ստացել յուրաքանչյուր չորս ամիսը մեկ հանձնել ողջ ոջիլներով լի փետուր՝ որպես պատիժ և տուրքը վճարելուն վարժեցնելու եղանակ: Aquote2.png


Ինկերի քաղաքացիական պատերազմ և իսպանական նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսկո Պիսարո
Ինկերի կայսրության նվաճման առանցքային իրադարձություններից մեկը 1533 թվականի օգոստոսի 29-ին կայսրության վերջին արքայի՝ Աթահուալպայի մահն էր

1521 թվականին Էռնան Կորտեսը նվաճեց ացտեկների երկիրը: Այս նվաճումը ոգեշնչեց Ֆրանչեսկո Պիսառոյին: Համաձայն Կարլոս V-ի քարտուղար Խուան դե Սամանոյի զեկուցման , առաջին անգամ Պերույի մասին տեղեկությունները հայտնի դարձան 1525 թվականին՝ կապված Ֆրանչեսկո Պիսարոյի և Դիեգո դե Ալմագրոյի կողմից Հարավային էքսպեդիցիայի ավարտի հետ: 1532 թվականին Պիսսարոն ափ իջավ ժամանակակից Պերույի տարածք 200 հետևակով և միայն 27 ձիերով: Սակայն նրա բանակը ճանապարհին համալրվում էր ինկերից իշխանությունից դժգոհ մարդկանցով: Ինկերը պայքար էին մղում նվաճողների դեմ, սակայն կայսրությունը թուլանում էր ներքին պայքարից, բացի այդ ինկերի ռազմիկները մահանում էին կարմրուկից և ծաղիկից:

Իսպանացի նվաճողները Ֆրանչեսկո Պիսառոյի և նրա եղբայրների առաջնորդությամբ հետազոտեցին հարավը ներկայիս Պանամայի կողմից և 1526 թվականին հասան Ինկերի կայսրություն[18]։ Ակնհայտ էր, որ նրանք հասել էին բազմաթիվ գանձերով լի հարուստ երկիր։ 1529 թվականին ևս մեկ արշավախումբ ուղարկելուց հետո Պիսառոն մեկնեց Իսպանիա և ստացավ այդ շրջանը գրավելու ու դրա փոխարքա դառնալու թագավորական հաստատումը։ Մեջբերում այդ հաստատումից[19]

Aquote1.png 1529 թվականի հուլիսին Իսպանիայի թագուհին հրովարտակ ստորագրեց, որով թույլատրեց Պիսառոյին նվաճել Ինկերի կայսրությունը: Պիսառոն նշանակվեց Պերուում, Նոր Կաստիլիայում (ինչպես ներկայումս իսպանացիներն անվանում են այդ հողը) բոլոր նվաճումների վերակացուն և հրամանատարը։ Aquote2.png


Իսպանացի զինվորները հիանալի զինված էին և ինկերի համեմատ ունեին հսկայական առավելություն։ Նրանք զարգացրել էին մինչարդիական աշխարհի լավագույն ռազմական մեքենաներից մեկը, Պիրենեյան թերակղզու մավրերի թագավորությունների դեմ տարվող բազմադարյա կռիվների արդյունքում մշակել էին բազմաթիվ ինքնատիպ մարտավարություններ։ Ի հավելումն այս մարտավարական և նյութական առավելությանը՝ իսպանացիները ձեռք էին բերել հազարավոր տեղացի համախոհներ, ովքեր ձգտում էին վերջ դնել իրենց տարածքների վրա ինկերի վերահսկողությանը։

Նրանց առաջին ներգրավումը Պունայի ճակատամարտն էր՝ ներկայիս Գուայակիլի (Էկվադոր) մերձակայքում, Խաղաղ օվկիանոսի ափին․ հետագայում 1532 թվականի հուլիսին Պիսառոն հիմնեց Պյուրա քաղաքը։ Հերնանդո դե Սոտոն ուղարկվել էր երկրի ներքին շրջաններ տարածքն ուսումնասիրելու նպատակով։ Նա վերադարձավ Աթահուլապայի կողմից ուղարկված հանդիպման հրավերով։ Վերջինս քաղաքացիական պատերազմում հաղթել էր իր եղբորը և 80 000-անոց բանակով հանգստանում էր Կահամարկայում։

Պիսառոն իր մարդկանցից մի քանիսի հետ հանդիպեց Աթահուալպային, ով եկել էր մի փոքրիկ շքախմբով։ Թարգմանչի միջոցով աբեղա Վինսենտեն կարդաց «Դիմումը», որում ասվում էր, որ Աթահուալպան և նրա կայսրությունը ընդունում են Իսպանիայի Կառլոս V կայսեր լուծը և դառնում են քրիստոնյա։ Լեզվական պատնեշի և թերևս վատ թարգմանության պատճառով Աթահուալպան շփոթվեց քրիստոնյա հավատի բնորոշումից և ասաց, որ լիարժեք չի հասկանում դիվանագետի մտադրությունները։ Այն բանից հետո, երբ Աթահուալպան փորձեց պարզաբանումներ ստանալ քրիստոնյա հավատի վերաբերյալ, իսպանացիների մոտ դա առաջ բերեց հիասթափություն և անհամբերություն։ Նրանք հարձակվեցին ինկերի շքախմբի վրա և Աթահուալպային պատանդ վերցրեցին։

Աթահուալպան իսպանացիներին բավականաչափ ոսկի առաջարկեց, որով հնարավոր էր լցնել այն խուցը, որտեղ իրեն պահում էին, և երկու անգամ ավելի շատ արծաթ։ Ինկերը վճարեցին այդ փրկագինը, սակայն Պիսառոն խաբեց նրանց՝ հրաժարվելով ազատ արձակել արքային։ Աթահուալպայի ձերբակալության ընթացքում մեկ այլ տեղ սպանվեց Հուասկարը։ Իսպանացիները հաստատում էին, որ դա Աթահուալպայի հրամանն էր․ դա օգտագործվեց որպես մեղադրանքներից մեկը, երբ 1533 թվականին օգոստոսին իսպանացիները ի վերջո մահապատժի ենթարկեցին նրան[20]։

Վերջին ինկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանացիներն իշխանության գլուխ կանգնեցրեցին Աթահուալպայի եղբորը՝ Մանկո Ինկա Յուպանկիի: Որոշ ժամանակ Մանկոն համագործակցեց իսպանացիների հետ, երբ վերջիններս փորձում էին հանդարտեցնել հյուսիսի դիմադրությունը: Իսկ այդ ընթացքում Պիսառոյի խմբի անդամներից մեկը՝ Դիեգո դե Ալմագրոն, փորձեց իրեն ենթարկել Կուսկոն: Մանկոն փորձեց այդ ներիսպանական թշնամությունն օգտագործել և 1536 թվականին ազատագրեց Կուսկոն, սակայն կարճ ժամանակ անց իսպանացիները վերագրավեցին այն: Մանկոն այնուհետև նահանջեց դեպի Վիլկաբամբայի լեռները, հիմնեց Նոր ինկերի պետությունը, որտեղ իր համակիրների հետ կառավարեց ևս 36 տարի: 1572 թվականին ինկերի վերջին ամրոցը նվաճվեց և ինկերի վերջին արքան՝ Մանկոյի որդի Թուփաք Ամարուն, գերեվարվեց ու մահապատժի ենթարկվեց[21]: Սա դարձավ հակաիսպանական դիմադրության ավարտը:

«Պերույի ժամանակագրություն» Սյեսա դե Լեոնը առաջինը եվրոպացիներից հետաքրքրվեց Ինկերի կայսրության այդքան հեշտ նվաճման հարցերով.

Aquote1.png Այդպես , չնայած որ ես նկարագրեցի Պերուն՝ որպես երեք անապատնների և Կորդիլերի բնակիչներ,հենց նրանցից , ինչպես ես Աստծո կամքով տեսա, դուրս էին գալիս հովիտներ և գետեր, որից դուրս մարդիկ ոչ մի կերպ չէին կարող գոյատևել: Ահա այն պատճառը, թե ինչու տեղի բնակչությունը հեշտ նվաճվեց և ծառայում էր առանց ապստամբությունների, քանի որ եթե նրանք գնային այդ քայլին , ապա կմեռնեին սովից ու ցրտից:Որովհետև բացի բնակեցված մասից, կային նաև անմարդաբնակ ձյունածածկ լեռներ ու լեռնագագաթներ:

Պեդրո Սյեսա դե Լեոն: Պերույի ժամանակագրություն: Գլուխ I Բաժին LXI[22]:

Aquote2.png


Նվաճված ինկերը ընդգրկվեցին կեչուա լեզվաընտանիքի մեջ: Իսպանական նվաճման արդյունքը հստակ նշվել է նույն Սյեսա դե Լեոնի կողմից.

Aquote1.png Ես ոչ մի կերպ չեմ արդարացնում գահի տապալումը, և ամեն դեպքում մեղդրում եմ իսպանացիների խարդախություններն ու վատ վերաբերմունքը , ստորացումները հնդիկացիների նկատմամբ:Նրանց ենթարկում էին ստրկացման՝ առանց հաշվի առնելու նրանց ազնվությունն ու այդ ժողովրդի այդքան բարձր արժանիքները: Այդ պատճառով նախկինում խիտ բնակեցված այս հովիտները այժմ համարյա թե անապատներ են:
- Պեդրո Սյեսա դե Լեոն: Պերույի ժամանակագրություն: Գլուխ I Բաժին LXI ref>Педро Сьеса де Леон. Хроника Перу. Часть Первая.. www.kuprienko.info (А. Скромницкий) (24 июля 2008). Проверено 22 сентября 2010. Архивировано 21 августа 2011 года.</ref>
Aquote2.png


Ինկերի կայսրության անկումից հետո նրանց մշակույթի բազմաթիվ ասպեկտներ սկսեցին աստիճանաբար վերանալ՝ ներառյալ նրանց բազմաբովանդակ գյուղատնտեսական համակարգը, որը հայտնի էր որպես գյուղատնտեսության ուղղահայաց կղզիախմբային մոդել[23]:

Ծաղիկ հիվանդության հետևանքներն Ինկերի կայսրության համար մեկ այլ սարսափ էին: Տարածվելով Կոլումբիայից՝ ծաղիկն արագորեն տարածվեց մինչև իսպանական նվաճողների ժամանումը կայսրություն: Դրա արագ տարածումը պայմանավորված էր ինկերի արդյունավետ ճանապարհային համակարգով: Սակայն այն ընդամենն առաջին համաճարակն էր. բծավոր տիֆը 1546 թվականին, գրիպը և ծաղիկը 1558 թվականին, վերջինս նաև 1589 թվականին, դիֆթերիան 1614 թվականին, կարմրուկը 1618 թվականին, բոլորը կործանեցին ինկ ժողովրդին:

Հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացման գագաթնակետին գտնվելու շրջանում կայսրության բնակիչների թիվն անհայտ է և տատանվում է 6-14 մլն-ի միջակայքում: Չնայած այն հանգամանքին, որ ինկերը պահպանել են մարդահամարի գերազանց տվյալներ կիպուով, դրանք կարդալու իմացությունը կորսվել է, քանզի դրանք գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են իսպանացի նվաճողների կողմից[24]:

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կեչուա լեզուներ

Քանի որ ինկերի կայսրությունը չուներ գրավոր լեզու, հաղորդակցման և գրառումների հիմնական ձևերն էին կիպուն, խեցիները և բանավոր Կեչուան՝ լեզուն, որն ինկերը պարտադրում էին կայսրության ժողովուրդներին: Անդյան շրջանի քաղաքակրթությունների միասնության ապահովումը հանդիսանում էր վերահսկողության գրավականը: Մինչ բանավոր կեչուան օգտագործվում էր Անդյան շրջանում, ներառյալ Պերուն, Ինկերի քաղաքակրթության ընդլայնումից մի քանի դար առաջ կեչուայի բարբառը, որը պարտադրվում էի ինկերի կողմից, վերցված էր Կուսկոյի թագավորությունից՝ «ժողովուրդների գերագույն լեզուն» կամ ինչպես որոշ պատմաբաններ բնորոշում են՝ Կուսկոյի բարբառ[25]:

Ինկերի կողմից գործածվող լեզուն շեղվում էր իր բնօրինակ հնչյունաբանությունից, քանի որ որոշ բնակիչներ ձևավորել էին իրենց տեղական բազմազանությունը: Տարբեր բարբառներ ունեին նման լեզվաբանական կառուցվածք, սական տարբերվում էին ըստ շրջանների[26]:

Չնայած կայսրության բոլոր ժողովուրդներն ընդունում էին Կեչուան, ինկերը նրանցից ոմանց թույլ էին տալիս պահպանել իրենց բնօրինակ լեզուներ, ինչպիսիք է Այմարան, որը պահպանվում է Բոլիվիայի տարբեր շրջաններում և հանդիսանում է առաջնային բնիկ լեզու: Ինկերի կայսրության լեզվական բազմազանությունը լայն էր: Ինկերի ազդեցությունը գոյատևեց նրանց կայսրությունից երկար, քանի որ իսպանացիները շարունակեցին օգտագործել Կեչուան:

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարուկանչայի ինկյան արձանը
Երեք աշխարհ՝ Խանան Պաչա, Քայ Պաչա, Ուկու Պաչա

Ինկերի առասպելները բանավոր ձևով փոխանցվել են այնքան ժամանակ, մինչև իսպանացիները գրի առան դրանք՝ հիմնականում կիպուով[27]:

Ինկերը հավատում էին վերամարմնավորմանը[28]: Մահն անցում էր հաջորդ աշխարհ, որը լի էր դժվարություններով: Մեռյալի հոգին՝ քամաքինը, պետք է անցներ երկար ճանապարհ, որում մթության մեջ տեսնող սև շան ուղեկցումը պարտադիր էր: Ինկերի մեծ մասն անդրաշխարհը պատկերացնում էր այնպես, ինչպես եվրոպացիները պատկերացնում են դրախտը՝ ծաղիկներով պատված դաշտերով և ձյունածածկ լեռներով:

Ինկերի համար կարևոր էր, որպեսզի մահը չգար այրվելու հետևանքով կամ հանգուցյալի մարմինը չայրեին: Այրվելը կարող էր անհետացնել նրանց կամ սպառնալ նրանց ճանապարհորդությանը դեպի անդրաշխարհ: Նրանք, ովքեր հնազանդվում էին ինկերի բարոյական կանոնին՝ ama suwa, ama llulla, ama quella (մի գողացիր, մի ստիր, մի ծուլացիր), հաջորդ կյանքում ապրում էին Արևի ջերմության ներքո, մինչդեռ մյուսներն իրենց կյանքն անց էին կացնում ցրտի աշխարհում: Ինկերի ազնվականները դեֆորմացիայի էին ենթարկում գանգուղեղը[29]: Նրանք նորածինների գլուխները ամուր կապում էին կտորով՝ փափուկ գանգին տալով կոնի տեսք, և դրանով իսկ տարբերակում էին ազնվականներին այլ սոցիալական դասերից:

Ինկերը մարդկանային զոհաբերություններ էին անում: Ավելի քան 4 000 սպասավորներ, դատական պաշտոնյաներ, ընտրյալներ և հարճեր սպանվեցին 1527 թվականին ինկերի արքա Հուայնա Կապակի մահից հետո[30]: Նշանակալի իրադարձությունների ժամանակ, ինչպիսին էին արքայի մահը կամ սովը, ինկերը զոհաբերում էին երեխաների: Այդ զոհաբերությունները հայտնի էին որպես քափաք հուչա[31]:

Աստվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրակոչա՝ ինկերի առասպելաբանության մեջ գերագույն արարիչ
Արևի Աստված Ինտի

Ինկերը բազմաստված էին և երկրպագում էին բազմաթիվ աստվածների: Նրանց շարքին են պատկանում.

  • Վիրակոչա (հայտնի է նաև Պաչակամակ)՝ արարել է բոլոր կենդանի էակներին,
  • Ապու Իլլապու՝ անձրևի աստված, ում աղոթում էին, երբ ցանկանում էին, որ անձրև գար,
  • Այար Քաչի՝ բարձր ջերմության աստված, ով երկրաշարժերի պատճառն էր,
  • Իլլապա՝ կայծակի և ամպրոպի աստվածուհի,
  • Ինտի՝ Արևի աստված և սուրբ քաղաք Կուսկոյի (արևի տան) հովանավոր,
  • Կույչի՝ ծիածանի աստված, ով կապվում էր պտղաբերության հետ,
  • Մամա Կիլլա՝ Ինտիի կինը, ում անվանում էին Լուսնի մայր,
  • Մամա Օքլո՝ մարդկանց քաղաքակրթելու, իմաստության աստվածուհի,
  • Մանկո Կապակ՝ հայտնի էր իր արիության համար և Երկիր էր ուղարկվել ինկերի առաջին արքան դառնալու համար: Նա մարդկանց սովորեցնում էր ինչպես բույսեր աճեցնել, զենքեր պատրաստել, միասին աշխատել, կիսել ռեսուրսները և պաշտել աստվածներին,
  • Պաչամամա՝ Վիրակոչայի կինը և երկրի աստվածուհին. մարդիկ նրան կոկայի տերևներ ու գարեջուր էին նվիրաբերում և խնդրում էին, որպեսզի գյուղատնտեսական լավ բերք ունենան,
  • Քուչամամա՝ ծովի աստվածուհի,
  • Սաչամամա՝ նշանակում է Մայր ծառ, երկգլխանի օձի տեսք ուներ,
  • Յուկամամա՝ նշանակում է Մայր ջուր. պատկերվում էր օձի տեսքով, որը ռրկիր գալով վերափոխվել էր մեծ գետի (հայտնի է նաև Իլլապա անունով):

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկ ֆերմերներ

Ինկերի կայսրությունը կիրառում էր կենտրոնական պլանավորում: Կայսրությունը առևտուր էր անում արտաքին շրջանների հետ. նրանք չունեին էական ներքին շուկայական տնտեսություն: Մինչ հյուսիսային հատվածում օգտագործվում էին բրոնզե իրեր, ենթադրաբար նահանգային մինդալա դասի կողմից[32], մեծամասնությունն ապրում էր ավանդական տնտեսությամբ, որտեղ տնային տնտեսությունները պետք է հարկեր վճարեին ինչպես բնաիրային ձևով, այնպես էլ աշխատանքով և ռազմական պարտականություններով[33]: Որոշ շրջաններում տարածված էր ապրանքափոխանակությունը[34]: Ի պատասխան, պետությունն ապահովում էր անվտանգություն, կարիքի ժամանակ սնունդ, գյուղատնտեսական ծրագրեր՝ արտադրողականությունը բարձրացնելու համար: Տնտեսությունը հիմնվում էր ուղղահայաց կղզիախմբի նյութական հիմքերի՝ ռեսուրսների օգտագործման էկոլոգիական փոխլրացման համակարգի[35] և փոխադարձ փոխանակման վրա[36][37]:

Ինկերը չունեին առևտրային դաս, նրանք առևտուր անում էին միայն արտաքին աշխարհի հետ: Ինկերի տնտեսության կարևոր յուրահատկությունը նրանց յուրօրինակ հարկային համակարգն էր. նրանք չէին վճարում հարկեր, այլ հարկային պարտավորությունները կատարում էին աշխատանքով[38]:

Կուսկոյում գիտնականների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինկերն ունեցել են հազարամյա գյուղատնտեսական համակարգ, մասնավորապես՝ անասնաբուծություն: Կայսրությունում չեն եղել դրամական միջոցներ. ինկերի մետաղադրամը հացն էր, տնտեսության հիմքը՝ աշխատանքը: Որոշ գիտնականների կարծիքով՝ Ինկերի կայսրությունը տիպիկ սոցիալիստական պետություն էր, մյուսների կարծիքով՝ ավտորիտար միապետություն[39]:

Իջևանատներ, գանձարան , պահեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչամամբեյի Կոտապաչի գյուղի մոտակայքում գոյություն ուներ 2076 կոլկա (կլոր կառուցվածքով պահեստ), ինչը կազմում էր կայսրության 9395 պահեստների 22,09 %-ը, այսինքն այս վայրը հանդիսանում էր ինկերի կայսրության ստրատեգիական կարևոր շրջաններից մեկը, որտեղ կատարվում էին ունենում պահեստավորումները: Կոտապաչիի պահեստի միջին տրամագիծը կազմում էր 3,5 մետր, իսկ մոտավոր բարձրությունը՝ 2 մետր, հետևաբար Կոչամամբեյի հովտում գտնվող պահեստի ծավալը կարող էր կազմել 45000 մ³ (համարյա ամբողջ ծավալով լցվում էր պաշարով), ինչը բավականին մեծ թիվ էր համեմատած ինկերի մյուս նահանգների կենտրոնների հետ [40]: Ընդհանուր հաշարկներով ինկերի պահեստային տնտեսությունը լիարժեք համեմատելի են ժամանակակից տնտեսությանը:

Հյուսիսից-հարավ տեղակայված առավել խոշոր կենտրոնների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարանկե- Նահանգի մայրաքաղաք, որտեղ գտնվում էին տեղական իշխանության անդամները, ինչպես նաև Ինկերի արքունիքի անդամներն ու զինվորական կայազորեր՝ զորահրամանատարներով:
  • Օտավալո-Երկրորդական նշանակության:
  • Կոչեսկի-Երկրորդական նշանակության:
  • Կիտա- Թագավորական մշտական իջևանատներ: Կառոււցվել են Ինկա Տուպակ Յուպանկիի կողմից, և նրա կողմից կառավարիչ և վերահսկիչ է նշանակվել տարեց Չալկոմայտան: Ավելի ուշ արքունիքը ընդլայնվեց Վայնա Կապակի կողմից[41]: Կիտոյի շուրջ թագավորական ճանապարհի վրա կային հիասքանչ, հարուստ զարդարանքով իջևանատներ ու կառավարիչների պալատներ [42]:
  • Մուլաալո- գյուղ:«Նախկինում այն ուներ իջևանատներ՝ հսկա պահեստներով, որպեսզի Ինկերն ու իրենց զորահրամանատարները այստեղով անցնելիս ապահովված լինեին զինվորական սարքավորումներով [43]:
  • Կալո, կամ Լատակունգա (Լակտա-կունգա)- Նահանգի կենտրոն իջևանատներով: «Մուլաալոյից քիչ հեռավորության վրա գտնվում է Տակունգա կոչվող գյուղ և խոշոր իջևանատներ, որոնք ոչ պակաս կարևոր էին , քանի Կիոտոյում գտնվողները»[44]: Այստեղ բազմացնում էին մասնավորապես ծովախոզուկներ, հավեր, լամաներ և թռչուններ: Այստեղ տեղավորված էր Ինկերի կառավարիչը, ով զբաղվում էր շրջական նահանգներից հարկերի հավաքմամբ:
  • Մուլիամբատո-Երկրորդական նշանակության արքունիք և պահեստներ: Ենթարկվում էին Լատակունգեյում գտնվող կառավարչին:
  • Ամբատո:
  • Մոչա-Խոշոր և բազմաթիվ կառույցներ:
  • Ռիոբամբա-գտնվում է Պուրուաես նահանգում:
  • Կայամբի:
  • Տեոկախաս-Ոչ մեծ չափերի իջևանատներ:
  • Տիկիսամբի-Գլխավոր իջևանատներ:
  • Չան-Չան- Չիմույի հովտում:
  • Տոմեբամբա- Քենյարի նահանգ: Գլխավոր իջևանատների ու պահեստների նահանգի կենտրոն: «Այնտեղ գտնվում էին զորահրամանատարներ և նահանգապետեր, ովքեր իշխանություն ունեին արդարադատություն իրականացնել, հավաքել զորքեր, եթե դրա անհրաժեշտությունը կա, կամ եթե ապստամբել է որևէ բռնապետ», «նրանք Պերույի ամենահարուստ ու երևելի մարդկացից էին, այստեղ էին գտնվում լավ և ամենահրաշալի կառույցները»[45]:Շրջակայքում գտնվում էին իջևանատներ և պահեստներ, որոնք տեղավորված էին 11, 16 կամ 22 կմ մեկ:
  • Կանյարիբամբա-գտնվում էր Տոմեբամբեյի ենթակայության տակ:
  • Խատունկայարի [46]-գտնվում էր Տոմեբամբեյի ենթակայության տակ:
  • Չումբո-նահանգ: Գլխավոր իջևանատներ: Ծառայում էին Ինկերին և ղեկավարներին:
  • Տումբես- իջևանատներ և խոշոր պահեստներ կառավարիչներով , զորահրամանատարներով, զինվորներով և միտիմայաներով:
  • Գուայկիլ - պահեստ կասիտների կամ գյուղերի համար:
  • Պալտաս- նահանգ: «Այստեղ կառուցվել են իջևանատներ, որոնք մեծ և յուրահատուկ էին, մանրակրկիտ կառուցված, քանի որ Ինկերը Պալտաս նահանգը համարում էին կարևոր», «մոտակայքում կային հասարակ պահեստներ, որտեղ բերում էին հարկերն ու տուրքերը, որոնք պետք է մուծեին տեղի բնակիչները իրենց թագավորին, կառավարչին և նրանց անունից կառավարողներին» [47]:
  • Տամբո-Բլանկո- Իջևանատներ:
  • Կախաս-նահանգ- Այստեղ տարածվում էին «խոշոր իջևանատներ և պահեստներ, ինչպես նաև Միտիմայերի բազմության կառավարիչը, ով հօգում էր տուրքերի հավաքման մասին» [48]:
  • Սոլանա-հովիտ: Պահեստներ:
  • Պոեչոս, կամ Մայկավիլկա- թագավորական դղյակներով հովիտ, մեծ թվով իջևանատներով և պահեստներով:
  • Չիմու-Հովիտ՝ խոշոր իջևանատներով ու ինկերի համար հաճույքի տներով:
  • Մոտուպե-Հովիտ՝ իջևանատներով և բազմաթիվ պահեստներով:
  • Խայանկա- Հովիտ՝ Ինկերի պահեստներով, խոշոր իջևանատներով ՝որոնցում տեղավորվում էին նրանց կառավարիչները:
  • Պակասմայո-հովիտ: Խոշոր իջևանատներ: Ինկերի ներկայացուցիչները հավաքում էին տուրքերը այդ նպատակով տեղակայված պահեստներում, որտեղից տուրքերը տեղափոխվում էին գավառի կենտրոն, որոնք էլ նախատեսված էին գլխավոր զորահրամանատարների ժամանման համար [49]:
  • Գուանապե- Հովիտ: Պահեստներ և իջևանատներ:
  • Սանտա-հովիտ: Խոշոր իջևանատներ և շատ պահեստներ:
  • Գուամբաչո-հովիտ: Իջևանատներ:
  • Չիլկա-հովիտ: Այստեղ կային իջևանատներ և պահեստներ, որտեղ կատարվում էին թագավորության մարզերում իրականանցվող ստուգումները:
  • Չինչա-նահանգ: Հովտում գտնվում էր Ինկայի կառավարիչը , ինչպես նաև գտնվում էին շքեղ իջևանատներ թագավորների համար, մեծ թվով պահեստներ՝ որտեղ պահում էին սննդամթերք և ռազմական տեխնիկա:
  • Իկա- Հովիտ՝ դղյակներով և պահեստներով:
  • Նասկա-Հովիտ՝ խոշոր շինություններով և բազմաթիվ պահեստներով:
  • Չաչապոյաս- Նահանգ: Ինկերի խոշոր արքունիք և պահեստներ:
  • Գուանկաբամբա- Նահանգի կենտրոն:
  • Բոմբոն (Պումպու)-Նահանգի կենտրոն:
  • Կախամարկա-Նահագնի կենտրոն՝ գլխավոր իջևանատներով և պահեստներով: Ուներ իր կառավարիչը, և «ամենուրեք տեղակայված էին խոշոր պահեստներ և իջևանատներ, այստեղ գալիս էին հաշվետվություն ներկայացնելու հարևան նահանգների կառավարիչները» [50]:
  • Գուանկո-քաղաք: Նահանգի կենտրոն՝ խոշոր հյուրանոցներով և Ինկերի պահեստներով: «Ինկերի ժամանակ այն այնքան մեծ էր, որ մշտական ենթակայության տակ ուներ 30 հազար հնդկացի: Ինկերի նախարարները հոգում էին հարկերի հավաքման մասին, հարակից շրջանները վարձահատույց էին լինում այդ արքունիքին»[51]: Մերձակա շրջաններում կային շատ այլ պահեստներ և իջևանատներ [52]:
  • Գուամաչուկո- նահանգ և քաղաք: Խոշոր քարե իջևանատներ ,[53]կամ թագավորական պալատներ[54]:Գուամաչուկոյից[55] մինչև Կոնչուկոս երկու վայրերում կառուցվել են իջևանատներ և պահեստներ[56]:
  • Կոնչուկոս- նահանգ: Ինկերի զինվորների և ծառաների համար բավականաչափ պաշար ձեռք բերելու համար , յուրաքանչյուր 4 մետրի հեռավորության վրա կառուցվում էին իջևանատներ և պահեստներ՝ լի այդ վայրերում գոյություն ունեցող զնազան ապրանքներով:
  • Գուարաս-նահանգ՝ իջևանատներով , խոշոր ամրոցով կամ հնագույն շինության ավերակներով, որն նմնա էր քաղաքային թաղամասի:
  • Տարամա-Ինեկրի խոշոր իջևանատներով և պահեստներով:
  • Խաուխա- Նահագնի կենտրոն՝ գլխավոր իջևանատներով և պահեստներով [57]:Թվարկվածներից բացի այստեղ ապրում էին նաև ոսկե արհեստավորներ, ովքեր պատրաստում էին ոսկյա և արծաթյա կենցաղային իրեր՝ Ինկերին սպասարկելու կամ տաճարները զարդարելու նպատակով:Արոտավայրերի բնակիչների մեջ կային շուրջ 8 հազար ծառաներ՝ ովքեր խառայում էին տաճարներին կամ կառավարիչների դղյակներին:
  • Ակոս-Գուամանգա նահանգի գյուղ: Իջևանատներ և պահեստներ:
  • Պիկա-իջևանատուն:
  • Պարկո-Իջևանատներ:
  • Պուկարա-Բնակավայր՝ Ինկերի դղյակներով և Արևի տաչարով:Այստեղ գալիս էին շատ նահանգներից ՝ հարկեր բերելով կառավարչին , ում վստահված էր հսկել պահեստներն ու հարկերի հավաքումը:
  • Ասանգարո-իջևանատուն:
  • Գուամանգա-քաղաք: Խոշոր իջևանատներ:
  • Վիլկա - Կայսրության աշխարհագրական մայրաքաղաք: Նահանգի կենտրոնէ գլխավոր արքունիքով և պահեստներով: Այս իջևանատները կառուցելու հրաման տվել է Ինկա Յուպանկին, իսկ նրա հաջորդները բարելավեցին կառույցները:Ինկա Յուպանկին իր համար կառուցեց դղյակներ և շատ պահեստներ, որոնց թիվը զենք, հագուստ և եգիպտացորեն պահելու համար ավելի քան 700 էր: Այս իջևանատներում ծառայում էին ավելի քան 40 հազար հնդկացիներ:
  • Կորոպոնա- կարևորագույն տաճար Կունտիսույույում, որտեղ գտնվում էին մորթու պահեստները [58],մեծ էր ծառայողների թիվը, խոշոր անասունների հոտերն ու տաճարի կալվածքները [59]:
  • Սորա և Լուկանաս-նահանգներ Ինկերի նստավայր, իջևանատներ և սովորական պահեստներ:-
  • Ուրամարկա-Իջևանատներ:
  • Անդավայլաս- նահանգ: Այստեղ իջևանատներ կային մինչև ինկերի հայտնվելը:
  • Կոնչակաս-Իջևանատներ: Կառուցվել են Ինկա Ռոկայի հրամանով [60]:
  • Կուրանապա- Իջևանատներ, որոնք կառուցվել են Ինկա Ռոկայի կամ Ինկա Յուպանկայի ներկայացուցչի հրամանով [61].
  • Աբանկայ կամ Ամանկայ-իջևանատներ և պահեստներ:
  • Ապուրիմակ-Կախովի կամուրջ: Մոտակայքում գտնվում էին իջևանատներ:
  • Կուրագուասի-Իջևանատուն:
  • Խակիխագուանա-Հովիտն ուներ Ինկերի կառավարիչների համար ճոխ և հիասքանչ ննջարաններ:
  • Կուսկո-Կայսրության մայրաքաղաք: Այս քաղաքի տարբեր մասերում և նրա շուրջ գտնվում էին գլխավոր իջևանատները՝ Ինկերի թագավորների պահեստներով, որոնցում նա ով որպես ժառանգություն ստանում էր կալվածքը՝ տոնում էր իր միջոցառումները:
  • Պուկամարկա-Իջևանատուն, որտեղ ապրում էին մամակոները և թագավորական հարճերը, ովքեր գործում և կարում էին նրբագեղ հագուստ:
  • Ատուն Կանչա-Նման է նախորդին:
  • Կասանա-Նման է նախորդին:
  • Յուկայ-Հովիտ՝ թագավորական ապարանքով և իջևանատներով:
  • Կիսպիկանչե- Կոլյասույույի ճանապարհին ընկած իջևանատներ:
  • Ուրկոս-Իջևանատներ:
  • Կանչես- Իջևանատներ:
  • Չակա, կամ Ատուկանա-Կանաս նահանգի կենտրոն խոշոր իջևանատներով, որոնք կառուցվել են Տուպակ Ինկա Յուպանկիի հրամանով:
  • Այավիրե-Նահանգի կենտրոն՝ դղյակներով և բազմաթիվ պահեստներով, որտեղ հավաքվում էին հարկերը: Այստեղ Ինկա Յուպանկիի հրամանով տեղափոխվեցին միտիմայմիները:
  • Խատունկոլյա-Կոլյո նահանգի մայրաքաղաք, գլխավոր իջևանատներով և պահեստներով: Մինչև ինկերը սա եղել է տիրակալ Սապանայի մայրաքաղաքը:
  • Չուկուիտո-Նահանգի կենտրոն՝ խոշոր իջևանատներով,որոնք գոյություն ունեին մինչ ինկերը:Վերջիններիս տիրապետության տակ անցան , հավանաբար Վիրակոչե Ինկայի օրոք:
  • Գուակի-Իջևանատներ:
  • Տիաունակո-Փոքր բնակավայր՝ գլխավոր իջևանատներով: Այստեղ ծնվել է Վայնա Կապակի որդի՝ Մանկո Կապակ II-ը:
  • Չուկիապո-Հովիտ: Նույնանուն մայրաքաղաքով, գլխավոր իջևանատներով:
  • Պարիա-Նահանգի մայրաքաղաք՝ գլխավոր իջևանատներով և պահեստներով:
  • Չիլի-ՆԱհանգ: Այստեղ նաև կային մեծ բնակավայրեր՝ իջևանատներով և պահեստներով:

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի հասարակությաւնը ի տարբերություն ացտեկների չուներ առանձին ազատ համայնականների դաս՝ որով և պայմանավորված էր մասնավոր ապրանքափոխանակության թույլ զարգացումը: Սա նաև բացատրվում էր այն փաստով , որ Անդերի բարձր գոտու շրջանում ապրանքափոխանակությունը դարձնում էր տնտեսության գլխավոր բաղադրատար, և այդ պատճառով էլ այն բավականին վաղուց մենաշնորհվել էր իշխանությունների կողմից:Բռնապետական իշխանությունները յուրացնում էին համայնականների աշխատանքի արդյունքը՝ նրանց թողելով չնչին մաս փոխանակման համար: Աշխատանքի բարիքները հավաքվում էին պետական պահեստներում և օգտագործվում ոչ թե առևտրի, այլ պետականորեն հաստատված մատակարարումների ձևով:

Դրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ դրամներ ներքին առևտրում չէին օգտագործվում , սակայն արտաքին առևտրի մեջ շրջանառության մեջ էին պղնձի կտորները, տերևներ և այլն: Չոնոս (Էկվադոր) քաղաքակրթության հնդիկները դեռևս XV—XVI-րդ դարերում 99,5 % պարունակությամբ պղինձի համաձուլվածքը օգտագործում էին որպես 2սմ կողմերով և 0.5 սմ հաստությամբ դրամներ:Այս դրամը տարածվածություն ուներ ամբողջ Հարավային Ամերիկայի արևմտյան հատվածում [62], այդ թվում և Ինկերի կայսրության նահանգներից մեկում Չինչայում, որտեղ ապրում էր շուրջ 6000 առևտրական [63]:

Սոցիալական կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության ղեկավարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կառավարման համակարգը տնտեսության մեջ Ինկերի կայսրության ներսում /վերականգնում՝ Ս.Ա. Կուպրիենկո/

Հողը համարվում էր հնդկացիների սեփականությունը, սակայն պետության ղեկավարին՝ Սապա Ինկային (կեչուա՝ Sapa Inka, букв. «Միակ Ինկան»)էին պատկանում հասարակության աշխատանքից ստացվող եկամուտները (հարկերը)[64]։Ինկայի իշխանությունը շրջապատված էր սրբազան արծվով։ Ինկայի արտաքին տարբերանշանը մորթուց գլխաշորն էր` ճակատի վրա երեք փետուրներով, այսպես կոչված մասկապայչա (կեչուա՝ maskhapaycha)։ Առաջին Սապա Ինկա Մանկո Կապակը պատվում էր որպես Սրևի աստված՝ Ինկի որդին [65]։

Թավանտիսույում խիստ մտահոգվում են իշխողների արյան մաքրության մասին ։ Համաձայն օրենքի [66] Ինկան (սակայն գոյություն ունեին նաև այլ օրենքներ) կարող էր ունենար միայն մեկ օրինական կին, և անհրաժեշտ էր համարվում որ նա լինի իր հարազատ քույրը։ Ինկայի «արևի կույսերից»(Ինկայի ցեղի կանայք) ծնված բազմաթիվ երեխաները համարվում էին օրինական, սակայն չէին կարող ժառանգել գահը։

Ինկայի մահից հետո նրան տրվում էին աստվածային պատիվներ, Սապա Ինկա դինաստիայի անդամների մարմինները մոմապատում էին և պահպանում Կուսկոյում գտնվող դամբարաններում, ընդ որում յուրաքանչյուրի մոտ կանգնեցվում էին մի խումբ քրմեր, բացի այդ պատրաստվում էին նրանց քարե արձանները, որոնց տրվում էր նույն երկրպագությունը, որը որ իշխող Ինկային: Այս քանդակները հաճախ ուղեկցում էին կանոնավոր զորքերը արշավանքների ժամանակ, հաճախ նրանք մասնակցում էին հանդիսավոր արարողություններին:Առաջինը, ով հայտնաբերեց արքայի մումիան [64] Պոլո դե Օնդեգարդո էր:

Սոցիալական շերտեր և մասնագիտություններ[67][խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական շերտեր Ներկայացուցիչներ
Ինկա (կեչուա՝ inka) (ազնվականներ — Ապակունա , Սապակունա, Ավկիկունա, Ինկակունա)
  • Սապա Ինկա կամ Սապայ Ինկա կամ Սապայ ապու, կամ Սապա Կապակ Ինկա — «թագավոր», «գերագույն տիրակալ և դատավոր»:
  • Ինկակ սապայ չուրին- ժառանգորդ արքայազն:
  • Ավկի- Սապա Ինկայի որդին:
  • Սապայ Կոյա- Սապա Ինկայի կին-քույրը, թագուհին:
  • Սապայ Նյուստա- արքայադուստր:
  • Թագավորական հետնորդներ- յուրաքանչյուր պանակայի առաջին ժառանգները (հարազատները) — Սապայ կապակ այլու, Ինկա այլու, Ինկա ավկի այլու:
  • Արյամբ ինկեր- յուրաքանչյուր պանակիի ընտանիքիմյուս անդամները (հարազատներ):
    • Սապայ ավկի — երևելի ասպետների առաջնորդ:
    • Ինակա Նյուստա-ծագումով ինկերից կամ այլ ազնվականներից տիկին:
    • Րինկրիուկ ավկի - նշանավոր ազնվականներ:
    • Կուրիպակու կուրինկրի- ազնվական զորահրամանատարներ:
    • Ուչակտա կամակտա յաչակ, կամ Ուչա յաչակ-Ինկայի քարտուղար:
    • Պաչակա- Արքունիքի նախարար- զբաղվում էր Ինկայի կալվածքներով:
  • Արտոնություններ ունեցող ինկեր- մարդիկ ովքեր իրենց ծառայությունների համար արծանացել էին «ինկա» տիտղոսին:
    • Պակույուկ, կամ Պակուրինրի — հնդկացի ազնվականներ, ովքեր դարձել էին այդպիսին պատերազմի ժամանակ գործած սխրանքների համար:
    • Րինկրիյոկ կունա- ազնվական:
  • Խառնածին ինկեր-ինկերի երեխանները, ովքեր ծնվել են ոչ ինկ կանանցից:
  • Նշանավոր ծնունդներ: Կապակ կամ Կոլանա այլու, Ատուն այլու, Ալին Յավար այլու, Ավկի Այլու:
    • Պալա — ազնիվ , նրբագեղ , խելացի կին:
Ցածր ազնվականություն, ովքեր ազատված էին հարկերից
  • Կուրակա (կեչուա՝ kuraka), կամ Պաչակ կուրակա, կամ Ատուն կուրակա, կամ Ակապակ կուրակա — ծագումով ոչ ինկ ազնվականներ.օրինակ ինկերի կողմից նվաճված ժողովուրդների ազնվականներ:Գյուղերի ղեկավարներ:
    • Տուրիկուկ/ Տոկրիկոկ Ինկայի կողմից գյուղերի վերահսկիչներ:
    • Լակտայուկ ապու — գյուղակի ղեկավար , ով ենթարկվում էր կուրակեյին:
    • Լակտա կամայկու- տեղակալ, կամ իշխողի պարտականությունները կատարող:
Կրոնական ներկայացուցիչներ
  • Քրմեր.
    • Վիլյակ Ումա-Գերագույն քուրմ՝ ծագումով ինկ:
    • Աթուն Վիլկա- առաջին կարգի գերագույն քուրմ:
    • Վատուկ, Ամուրպա, Իչուրի- երկրորդ կարգի քրմեր:
    • Ումու, Նակակ- երրորդ կարգի քրմեր:
    • Տարպունտայ:
    • Ուկումայու — վակի քուրմ:
    • Վակակամայո — վակի ծառայող/վերահսկիչ:Պաշտոնը ժառանգական էր:
  • Ակլավասի ներկայացուցիչներ -«ընտրյալների տներ»:
    • Մամակունա (արևի կույսերի վերահսկիչներ)[68]
    • Ավագ ուսուցիչներ:
    • Հնազադնդների ուսուցիչներ:
    • Յանա վիլկաս- ծառաներ:
    • Հնազանդվողներ:
      • Ազնվականների և ռազմիկների ապագա կանայք:
      • Ակլաս:
Հարկերից ազատված ոչ ազնվականներ
  • Կախարդներ և գուշակներ — քահանաների ամենացածր կատեգորիան[69].
Կրթություն-փիլիսոփայություն
  • Ամաուտա (ուսուցիչներ, փիլիսոփաներ, աստղագետներ)
  • Յաչաչիկ- ուսուցիչներ:
Ծառայողներ
  • Կիպուկամայոկ —զբաղվում էին հաշվետվություններով կիպայի օգնությամբ:
  • Ալպա տուպակ ապու, կամ Սեկի ապու  — հողերի չափողներ և բաժանողներ:
  • Չասկի — փոստային ծառայողներ, почтовые служащие, բանբեր:
Դատական իշխանություն հետաքննություն
  • Տուկրիկուկ ապու - դատավոր, ով ղեկավարում է,սահմանում և կանխում է վատ գործերը:
  • Կամաչիկուկ ապու — դատավոր,ով ղեկավարում է, սահմանում և պարտադրում:
  • Պատաչակ ապու— դատավոր, ով դատական վարույթներում դատավճիռ է կայացնում:
  • Ուչա տանպակ ապու- դատավոր ծանր հանցագործությունների գծով:
  • Նինա կուկտա վակիչակ, կամ Նինակուկ պուրալ րանտին-միջնորդ դատավոր:
  • Մանումանտա, կամ Րունապ կակենմանտապաս պատաչակ ապու-քաղաքացիական իրավունքի դատավոր:
  • Կուրակ ապու- վերադաս դատավոր:
  • Սուլկա ապու- ստրին կարգի դատավոր:
  • Արարիվա ապու- դաշտային դատավոր:
  • Տապուպակուկ ապու-խաչաձեւ քննության գծով տեսուչ:
Ռունա (կեչուա՝ runa) (անձնապես ազատ)
  • Խաթուն Ռունա՝ ժողովուրդ (գյուղացիներ).Յայայ ռունա- չափահաս, խելամիտ մարդ:
    • Լակտայոկ ռունա- գյուղի բնակիչներ:
    • Կուսկո լակտայոկ- Կուսկո քաղաքի բնակիչ:
  • Վակչա պակկարիկ- ծագումով չքավորներ:
  • Միտիմաի (կեչուա՝ mitmaqkuna): Վերաբնակիչ գաղութարարներ:
  • Արհեստավորներ.
Զինվորներ-ավկակ ռունա [70][71][72].
  • Զինվորներ  —ավկակ այուկտակուսկա:
    • Ապուսկիպայ-բանակի գեներալ:Իր ենթակայության տակ ուներ ամբողջ կայսրության զինված ուժերը:
    • Ավկակ կունապ ապուն-գլխավոր զորահրամանատար:
    • Ապուսկի Ռանդին- դիվիզիայի գեներալ: Իր ենթակայության տակ ուներ 1000 մարդ:
    • Ատուն Ապու-բրիգադի գեներալ:Ենթակայության տակ ուներ 4000-5000 մարդ:
    • Վամինկա ռունա պուսարիկեն ապու-գնդապետ:
    • Ավկակ պուսարիկ, կամ Ավկաման պուսարիկ, կամ Ապու- կապիտան:
    • Ատուն Ապու Րանդին-ավագ լեյտենանտ, հրամանատարի տեղակալ:
    • Ապու Ռանդին- ավագ լեյտենանտ, հրամանատարի տեղակալ:
    • Կամայուկ-սպա:
    • Վարանկա Կամայուկ-գումարտակի հրամանատար:Իր ենթակայության տակ ուներ 1000 մարդ:
    • Պաչակ Կամայուկ-հարյուրապետ, ցենտուրիոն:Ենթակայության տակ ուներ 100 մարդ:
    • Պիչկա Չունկա Կամայուկ-լեյտենանտ: Ենթակայության տակ ուներ 50 մարդ:
    • Ավկակտա յաչաչնիկ (կամ պուլյաչիկուկ) ապու— նման էր իսպանական շարքերում գոյություն ունեցող «մաեստրո -դե-կապոյին» (այդ շրջանի իսպանական բանակում սա 29 հոգուց բաղկացած «ռերցիյա» գնդի հրամանատարն էր): Գործառույթները հայտնի չեն:
    • Չունկա Կամայուկ — կրտսեր լեյտենանտ: Ենթակայության տակ ուներ 10 մարդ:
    • Ունանչայանակ — դրոշակակիր, սպա: Ենթակայության տակ ուներ 5 մարդ:
    • Ինանտին ավկակտա սույչակապու- ավագ սերժանտ:
    • Սույու չունկաչակ-ավագ սերժանտ-անցկացնում էր զորքերի վերահսկողությունը:
    • Ավկակնինտա սույուչակ-սերժանտ:
    • Ռունանչա- ուղեկցող:
    • Ավկամանկա աչկայկամայկու, կամ Ամաչայկամայուկ-կայսրության զինվորները:
    • Պուկարա Կամայուկ- դրամահավաք:
    • Ավկայ պինկուլու- զինվորական երաժիշտ-ֆլեյտահար:
    • Ավկայ վանկար, Վանկար Կամայուկ- թմբկահար:
    • Կիպա Կամայուկ-փողահար (ազդանշաններ էր տալիս փայտյա խողովակով):
    • Չորու Կամյուկ-փողահար (ազդանշաններ էր տալիս ծովային խեցիով).
    • Ավկանակույ կամայու — փորձառու զինվոր, վետերան:
    • Վամակ ավկակ [ռունա] — նորակոչիկ:
  • Չապատիակ կամ չապա-հանրային գաղտնի զորախումբ:
    • Կաումիվա —լրտես:
Ոչ ազատներ
Այլ շերտեր
  • Ինկապ միչուսկան ռունա-այլերկրացիներ- Ինկայի և տեղական բնակչության խառնուրդ:
  • Սարու ռունա- օտարերկրացիներ, ովքեր եկել են հեռվից:
  • Լակտանակ ապուննակ ամու մանտապուրիկ- թափառաշրջիկներ՝ առանց հայրանվան:
  • Ապուսկիննակ մանա ապուսկիյոկ-անօթևան, կաստաներից դուրս:
  • Աչա ռունա, կամ Պուրումրունա-վարվարներ, ովքեր չունեն ոչ թագավոր, ոչ օրենքներ:

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի դրոշը

Ինկերի մշակույթում դրոշը որպես այդպիսին օգտագործվում էր ոչ հաճախ։ Այն ոչ թե պետական հայրենասիրական խորհրդանիշ էր , այլ ավելի շուտ հանդիասնում էր կայսրության խորհրդանիշ և իրենից ներկայացնում էր ծիածանի գույներով քառակուսի պաստառ ։ Կա պաստառի վրա գույների դասավորման և գույների քանակի տարբեր տեսակներ, սակայն հանգում են այն եզրակացության , որ նրա վրա կար ծիածանի յոթ գույները՝ ծիրանագույնից մինչև մանուշակագույն։Այսպիսի դրոշը կոչվում է վիպխալա[73]։ Ծիածանը ինկերի կողմից օգտագործվող խորհրդանիշների շարքում հաճախ օգտագործվող տարրերից է: 1534 թվականին Կուսկոյի նվաճման ժամանակն կոնկիստադորները ինկերի մոտ հաճախ էին հանդիպում ծիածանի գույներով շատ խորհրդանիշների: Այսպիսի խորհրդանիշի օգտագործումը վերագրում են նաև մոտ 2000 տարվա վաղեմության Տուանակաոյի քաղաքակրթությանը [74]: Մեր օրերում այս դրոշը հաճախ օգտագործվում է Կուսկո քաղաքում (Պերու) և մի քանի հարավամերիկյան պետություններում՝ որպես ինկերի քաղաքակրթության ժառանգության խորհրդանիշ [74]: Ինկերի ոչ պաշտոնական կարգախոսն ասում էր ՝«Մի ստիր, մի ծուլացիր»: Պետական պաշտոնական զինանշան որպես էդպիսին ինկերը չունեցան [74]:

Պանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանակիները սերում էին իշխող Ինկայի սերունդներից՝ բացառությամբ թագաժառանգի, որպես կանոն Տիրակալի երկրորդ որդու: Նրանք պահպանում էին մահացած Ինկայի և նրա կնոջ մարմինները, ինչպես նաև տեղեկություններ ունեին Տիրակալի գործունեության մասին՝ պահպանելով դրանք երգերի, պատկերների ավանդությունների մեջ՝ նպատակ ունենալով փոխանցել սերնդեսերունդ: Պանակիների մասին առավել մանրամասն շարադրված են պատմաբան Սարմենտո դե Գամբոյի մոտ[75]:

Ուրին Կուսկո
Պանակա Ինկա
Չիմա պանակա Մանկո Կապակ
Ռաուրա պանակա Սինչի Ռոկա
Ավայնի պանակա Լոկե Յուպանկի
Ուսկա Մայտա պանակա ՄԱյտա Կապակ
Ապու Մայտա Կապակ պանակաАпу Կապակ Յուպանկի
Անան Կուսկո
Պանակա Ինկա
Վիկակիրավ պանակա Ինկա Ռոկա
Ավկայլի պանակա Յուար Ուակակ
Սուկսու պանակա Վիրակոչա Ինկա
Ատուն այլու Պաչակուտեկ Յուպանկի
Կապակ այլու Տուպակ Ինկա Յուպանկի
Տումիպամպա պանակա Ուայնա Կապակ

Այլյու համայնքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի կայսրությունում՝ այլյու համայնքի ներսում կիրառվում էին փոխադարձության սիմետրիկ և ասիմետրիկ համակարգ. 1) աշխատանքի արդյունքը տարբեր ապրանքներով (ուտելիք) և հակառակը (սակայն որոշ ժամանակ անց), 2) աշխատանքի փոխանակումը ապրանքներով (ուտելիք) և իրավունքով, 3) ունեցվածքը այլ ունեցվածքով, 4) աշխատանքի փոխանակում աշխատանքով, 5) պարտականությունների փոխանակում (փուլերով), 6) մի խմբից անցումը մյուսին, 7) համայնքի համար աշխատանք, 8) աշխատանք՝ սիմվոլիկ ապրանքների համար [76]:

Բնակչության վերահսկման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերը ընդարձակում էին իրենց տիրապետությունը տարբեր էթնոսների վրա, սակայն նրանց ամուսնությունները ինեկրի հատուկ օրենքների համաձայն ուղղակի անհնարին էր: Ավելի լավ կառավարման նպատակով ինկերը կիրառում էին տասանորդական համակարգը [77]:

'Բնակչության վերահսկողության տասանորդկան համակարգ'
Պատասխանատու Ընտանիքների քանակ
Puriq 1 ընտանիք
Pichqa kamayuq 5 ընտանիք
Chunka kamayuq 10 ընտանիք
Pichqa chunka kamayuq 50 ընտանիք
Pachaka kamayuq 100 ընտանիք
Pichqa pachaka kamayuq 500 ընտանիք
Waranqa kamayuq 1.000 ընտանիք
Pichqa waranqa kamayuq 5.000 ընտանիք
Hunu kamayuq 10.000 ընտանիք

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի ճանապարհները

Ինկերը հարթում էին հաղորդակցության ուղիները, այդ թվում և լեռնային արահետները, որոնցով կայսրության զորքերը կարող էին անարգել տեղաշարժվել: Ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 25 հազար կիլոմետր էր: Ճանապարհներով տեղաշարժվելու համար նրանք օգտագործում էին լամաներին, քանի որ ձիեր Հարավային Ամերիկայում չկային: Ճանապարհներին կային նաև հատուկ կոդավորված տեղեկատվական (կիպա) համակարգ:

Հեռագրային կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով Թավանտիսույում ճանապարհների երկարությունը, որը կազմում էր ոչ պակաս քան 10-15 հազար կիլոմետր,5-7 հազար հեռագրատների աշխատանքներում ընդգրկված էին շուրջ 10-14 հազար մարդ[78]:Իսպանացի իրավաբան Պոլո դե Օնդեգարդո ներկայացնելով 1559 թվականի ՊԵրույի հնդկացիների ծեսերը, միահյուսելով հնդկացի կախարդների գուշակություններն ու իրական իարդրությունը, առավել կարևոր նամակների արագ տեղ հասցնելու մասին խոսելիս իր «Հնդկացինեի իրական ու սխալ ծեսերը» նկատում է որ. Այս կախարդները ծառայում էին գուշակությունների համար, որպեսզի պատմեին թե ինչ է տեղի ունենում շատ հեռավոր վայրերում, մինչև որ այդ տեղեկությունները կհասնեին, կամ կկարողանային հասնել տեղ: Եվ նույնիսկ իսպանացիների գալուց հետո, այնպես սատցվեց, որ երկուհարյուր կամ երեքհարյուր կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող անկարգությունների,խոշոր մարտերի, ապստամբությունների, զոհերի՝ ինչպես տիրակալների, այնպես էլ թագավորի կողմնակիցների, անհատ դեմքերի մասին իմանում էին իրադարձությունների նույն օրը կամ հաջորդ օրը նույն ժամին, ինչի մասին ուղղակիորեն անհնար էր այդպես արագ իմանալ: — Revista histórica; órgano del Instituto Histórico del Perú, Volume 1. – Lima, 1906, стр. 220

Համոզմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի արքան գաղափարականացված էր որպես աստվածային և հանդիսանում էր երկրի կրոնական առաջնորդը։ Վիլաք Ումուն՝ գլխավոր քուրմը, երկրորդն էր արքայից հետո։ Տեղական կրոնական ավանդույթները պահպանվում էին, իսկ որոշ դեպքերում գործում էր առանձին աստծո պաշտամունք։ Պաչակուտիից հետո ինկերի արքան Ինտիից ստացավ ծագում՝ արքայական արյան առանձնահատուկ կարևորություն, և մինչ կայսրության կործանումը քրոջ և եղբոր արյունակցական ամուսնությունը բնական երևույթ էր։ Արքան «արևի որդին էր», իսկ ժողովուրդը՝ «արևի զավակները», և արքայի ղեկավարելու ու նվաճելու առաքելությունը ստացված էր նրա սուրբ նախնուց։ Ինկերի արքան նախագահում էր նաև կարևոր տոների, հատկապես Ինտի Ռայմիի կամ «ռազմիկների արարման» ժամանակ, որին մասնակցում էին զինվորներ, իշխանավորներ, ազնվականներ, հոգևորականներ, ինչպես նաև Կուսկոյի բնակչությունը։ Այն սկսվում էր հունիսի արևադարձի օրը, տևում էր 9 օր և ավարտվում հողը հերկելու ծիսակատարությամբ։ Ավելին, Կուսկոն համարվում էր տիեզերական կենտրոն, որը չորս քառորդների աշխարհագրական կենտրոնն էր[79][80][81][82]։

Կայսրության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի կայսրությունն իրենից ներկայացնում էր դաշնային համակարգ, որը բաղկացած էր կենտրոնական կառավարությունից՝ արքայի գլխավորությամբ, և չորս քառորդներից կամ սույուներից՝ Չինչայ Սույու (Հյուսիս Արևմուտք), Անտի Սույու (Հյուսիս Արևելք), Կունտի Սույու (Հարավ Արևմուտք) և Քուլլա Սույու (Հարավ Արևելք)։ Այս քառորդների չորս անկյունները հանդիպում էին կենտորնում՝ Կուսկոյում։ Այս սույուները հավանաբար ստեղծվել էին 1460-ական թվականներին՝ Պաչակուտիի ղեկավարման ժամանակ, մինչև կայսրության՝ ամենամեծ տարածքային սահմաններին հասնելը։ Ստեղծման ժամանակ սույուները ունեցել են հստակորեն նույն չափերը և միայն հետագայում է փոխվել նրանց համամասնությունը, երբ կայսրությունն Անդերի երկայնքով ընդլայնվեց դեպի հյուսիս և հարավ[83]։

Կուսկոն հավանաբար մարզի կառուցվածք չուներ։ Այն ավելի շատ ներկայիս դաշնային շրջանի էր նման, ինչպիսիք են Վաշինգտոնը կամ Մեխիկոն։ Քաղաքը գտնվում էր կենտրոնում և հանդիսանում էր քաղաքականության ու կրոնի անգերազանցելի կենտրոն։ Մինչ Կուսկոն ղեկավարվում էր արքայի և նրա հարազատների կողմից, յուրաքանչյուր սույու կառավարում էր մի Ապու՝ բարձրաստիճան տղամարդ։ Քանի որ ինկերը չունեն գրավոր արձանագրություններ, հնարավոր չէ հստակորեն իմանալ կայսրության մարզերի քանակը, սակայն գաղութային արձանագրություններից ենթադրելով եղել են մոտ 86 մարզեր՝ 48-ը լեռներում, 38-ը՝ ափամերձ շրջաններում[84][85][86]։

Սույուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության չորս քառորդները կամ սույուները

Ամենաշատ բնակչություն ունեցող սույուն Չինչայ Սույուն էր, որն ընդգրկում էր նախկին Չիմու կայսրությունը և Անդերի հյուսիսային հատվածի մեծ մասը։ Տարածքային ամենախոշոր ընդլայնման շրջանում այն զբաղեցնում էր ներկայիս Էկվադորի և Կոլումբիայի մեծ հատված։

Ըստ տարածքի ամենամեծ սույուն Քուլլա Սույուն էր, որն իր անվանումը ստացել էր Այմարա լեզվով խոսող Քուլլա ժողովրդի պատվին։ Այն ընդգրկում էր բոլիվյան Ալտիպլանոն և հարավային Անդերի մեծ մասը՝ հասնելով մինչև Արգենտինա, իսկ դեպի հարավ՝ Կենտրոնական Չիլիի Մաուլե գետ[87]։

Մյուս քառորդը Անտի Սույուն էր, որը գտնվում էր Անդերի բարձրավանդակներում, Կուսկոյից հյուսիս-արևմուտք։ Դրա անունն ընկած է «Անդեր» անվանման հիմքում[88]։

Կունտի Սույուն ամենափոքր քառորդն էր, գտնվում էր ներկայիս Պերուի հարավային հատվածում և բարձրավանդակներով տարածվում էր դեպի Կուսկո[89]։

Օրենքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկերի օրենքները մասամբ են պահպանվել, սակայն դրանց բովանդակությունը հայտնի է բանավոր փոխանցված բազմաթիվ իսպանացի գաղութարարների թողած աղբյուրներից։ Օրենքները գրվում էին առանձին պաշտոնայաների կողմից կիպայի վրա և հայտարարվում էին այլ պաշտոնայաների՝ գլաշատայաների կողմից կայսրության մայրաքաղաք Կուսկոյի հրապարակում՝ Ռիմակում։ Ինկերի պետությունը չուներ առանձնահատուկ դատական կամ ամրագրված օրենքներ։ Վարքագիծը կառավարվում էր ավանդույթների, սպասումների և ավանդական տեղական իշխանության կրողների ուժով։ Պետությունն ուներ իրավական ուժ, ինչպիսիք էին օրինակ տեսուչները (տոկոյրիկոք, գրական՝ «նա, ով տեսնում է ամեն ինչ»)։ Ավագ տեսուչը, ով արքայի արյունակից հարազատն էր, գործում էր պայմանական հիերարխիայից անկախ և իր կարծիքը ներկայացնում էր անմիջապես արքային[90]։ Ինկերի օրենքները հատռկապես բարձր խստություն էին դրսևոում պատիժների հարցում՝ մեծ մասամբ կախաղանի բարձրացում, որի արդյուքում հնդկացիների գրեթե բացակայում էին այնպիսի հանցագործությունները, ինչպիսիք էին մանր գողությունները, կաշառակերությունը, սպանությունները։ Դրանով հիանում էին իսպանացի պաշտոնայաները, միսիոներները և զինվորները ։ Մյուս կողմից այս հանգամանքը կարող է ինկերի կողմից կայսրության բռնատիրական կառավարման մասին:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրությունը բաժանվում էր 4 մասին՝ Չինչայսույու, որին համապատասխանում էր կարմիր գույնը, Կոլասույու՝ կապույտ գույն , Անտիսույու՝ կանաչ գույն, և Կունտիսույու դեղին գույն: Իրենց հերթին յուրաքանչյուր մաս բաժանված նահագների .

Կուսկոյից յհուսիս գտնվում էր Վիլկասը (Vilcas), Խաուխան (Xauxa), Բոմբոնը (Bombon), Կախամարկան (Caxamalca), Գուանկաբամբան (Guancabamba), Տոմեբամբան (Tomebamba), Լատակունգան (Latacunga), Կիտոն (Quito), Կարանկեն (Carangue):

Կուսկոյի հակառակ մասում դեպի հարավ՝ Ատունականա (Hatuncana), Ատունկոլա (Hatuncolla), Այվիրե (Ayavire), Չուկիաբո (Chuquiabo), Չուկուիտո (Chucuito), Պարիա (Paria) և այլ տարածքներ, որոնք ձգվում են մինչև Չիլի:

Յուրաքանչյուր նահանգ ուների իր մայրաքաղաքը, որտեղ գտնվում էր գանձարանը, Արևի տաճարը, արհեստանոցներ, կայազոր, իջևանատներ, պահեստներ, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչը՝ կառավարիչը[91] :

Վարչական բաժանման մեջ առանձնանում էր մայրաքաղաք Կուսկոն: Այն խորհրդանշում էր դեղին գույնը: Յուրաքանչյուր նահանգի մայրաքաղաքի բնակչություն ուներ իր թիվը: Օրինակ, որպեսզի շեշտվեր , որ «Ինկայի առաջին տիրակալ Մանկո Կապակը նվաճել է երկրամասի առաջին մայրաքաղաքը, թելի մեջ անցկացվում էր մեկ մեծ հանգույց , երկրորդը՝ երկու մեծ հանգույց և այդպես բոլորի հետ: Հայտնի է, որ կայսրության մայրաքաղաք Կուսկոն մոկը մյուսի վրա ուներ երեք կամ չորս հանգույց »: Հայտնի է նաև , որ մարզերի հեռավորությունը կայսրության մայրաքաղաք Կուսկոյից հաճախ կախված էր հերթական թվարկությունից: Օրինակ ինչքան մոտ էր մարզը կամ նրա ներկայացուցիչ-կուրակը մոտ է կանգնած ինկերի արքային՝ ծառայությամբ , արշավանքներով ծեսերով և արարողություններով:

Աղբյուրները հստաորեն չեն ներկայացնում կայսրության կառավարական համակարգը, սակայն ընդհանուր իմաստով կառուցվածքը հետևյալն էր․ կայսրության գերագույն առաջնորդը ինկերի արքան էր (Sapa Inca), նրանից հետո բարձրագույն մարմին էր հանդիսանում Վիլաք Ումուն՝ գլխավոր քուրմը կամ քրմապետը՝ Արևի գերագույն քուրմը[92]։ Այնուամենայնիվ, արքայից հետո կար նաև Ինկապ ռանտին, ով արքայի վստահված անձն ու օգնականն էր, ինչպես օրինակ վարչապետը[93]։ Կայսրության Խորհուրդը բաղկացած էր 16 ազնվականներից[94]։

Հարկահավաքման տեսանկյունից գործում էր տասնորդական համակարգ։ Հարկատու հանդիսանում էր տնային տնտեսության տղամարդը։ Նրանք միավորվում էին աշխատանքային խմբերում։ Փոքր խմբերի առաջնորդին անվանում էին կամայուք, 100-ից ավել անդամներ ունեցող խմբերի առաջնորդին՝ կուրակա[95][96][97]։

Ջրամատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտիվորեն իրականացվում էին զինվորական, վարչական և կրոնական շինությունների կառուցում: Կուսկոյում և մի շարք այլ քաղաքներում ստեղծվել էր ջրամատակարաման համակարգ, որն իր վարպետությամբ չէր զիջում հռոմեականին, սակայն ի տարբերություն վերջինիս չէր օգտագործվել առողջության համար վնասակար կապար:

Մետալուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավանտիսույին մինչկոլումբոսյան Ամերիկայում միակ քաղաքակրթությունն էր, որտեղ հայտնի էր բրոնզը (Մեզոամերիկայում հայտնի էր միայն պղինձը: Բացի պղնձից և բրոնզից ինկերը ձուլում էին նաև մեծ քանակությամբ արծաթ, ոսկի և նրանց տարբեր համաձուլվածքները, որոնց մեջ առավել հայտնի էր տուբական (դյուրահալ ոսկու և պղնձի համաձուլվածք): Ինկերը նաև գիտեին պլատինի մասին:

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկե Օբլատիս Պոբլետեն 1963 թվականին էր «Կալավայայի մշակույթ» գրքում ապացուցեց պենիցիլինի օգտագործումը (XV—XVI դարերում )՝ Ինկերի կայսրության ներսում արտոնյալ դաս համրվող և թագավորի անձնական բժիշկներ կալավայաների կողմից: Կալավայայի բուժակները հայտնաբերեցին պենիցիլինը՝ բաղկացած սնկերից ու զանազան բույսերից[98]:

Արվեստ և տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագիտություն

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ինկերի աստղագիտություն

Օրացույց

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ինկերի օրացույց

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ինկերի մաթեմատիկան
Կիպու

Ինկերի ունիվեսալ հաշվառման համակարգը յուպանկան էր։

Կիպու[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կիպու (գիր)

Մշակվել էր հատուկ գրային համակարգ՝ կիպու (կեչուա khipu), որն օգնում էր կառավարել հսկայական կայսրությունը։ Կիպու օգտագործվում էր հնդկացի չինովնիկների կողմից իսպանական նվաճումից 50 տարի անց , սակայն 1583 թվականից հետո այլևս չօգտագործվեց [99] ։

Երկար տարիներ կար կարծիք , որ ինկերը լիարժեք գրային համակարգի չեն տիրապետում։ Սակայն 1923 թվականին պատմաբան Լոկը կարողացավ ապացուցել , որ կիպան իսկապես ինկերի գրային համակարգն էր[100]։

Տոկապու ինկերի կտորի վրա
Տոկապու՝ ինկերի վերնազգեստների,վերարկուների, գորգերի վրա

Տոկապու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան տեղեկություններ, որ ինկերի հագուստների կտորների և կերամիկայի (տոկապու) վրա կարող էին լինել գաղափարագրեր, ինչպես նաև ժամանակագիրների կողմից նշվում է, որ ինկերը ոսկե տախտակների վրա գրում էին իրենց տարեգրությունները: Կասկածից դուրս է այն փաստը, որ կեչուա լեզվում մինչիսպանական շրջանում եղել է «կելկա» արմատը (кечуа qillqa), որը նշանակում էր «նամակ, գրագրություն»:

Կոթողային ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսկոյում պատի օրինակ
Սաքսայուաման ամրոց

Ինկերի ճարտարապետությունը հայտնի է բազմաթիվ շենքերի մնացորդներից ու նկարագրություններից: Հսկայական քարերից կիկլոպյան ամրոցները (Սակսայուաման ամրոցը) փոխարինվեցին գրանիտե շինություններով (Պիսակ ամրոց): Ճարտարապետության առանձնահատկությունը հանդիսանում է անսովոր խիտ կառուցվածքը (այնպես որ քարերի արանքում հնարավոր չէ անգամ ածելի մտցնել) քարերի կիպ կպած լինելը, հաճախ ոչ ճիշտ չափերի ու տարբեր կառուցվածքի՝ առանց շինարարական նյութերի օգտագործման: Շնորհիվ այս առանձնահակությունների շինությունները սեյսմակայուն էին: Ճարտարապետության ամենանշանակալի օրինակը Մաչու Պիկչուն է, որը կառուցվել է ինկ ճարտարապետների ջանքերով։

Կառուցման նման մեթոդն առաջին անգամ լայնամասշտաբ կիրառություն է ստացել պուկարա ժողովրդի կողմից, ովքեր սկզբում բնակվում էին Տիտիկակա լճից հարավ, իսկ հետագայում՝ Թիաուհուանակու քաղաքում՝ ներկայիս Բոլիվիա։ Քարերը քանդակվում էին այնպես, որպեսզի միացման տեղում հստակորեն համընկնեին միմյանց․ մի քարն իջեցվում էր մյուսի վրա, ներքևում գտնվողի ավելորդ հատվածներն արագորեն հեռացվում էին, իսկ առաջացած փոշին սեղմվում էր։ Ներքևի քարերի ամուր դիրքավորումն ու գոգավորությունը դրանք անհավանական կայուն էին դարձնում՝ անգամ երկրաշարժերի և հրաբխային ակտիվության վտանգի առկայության դեպքում։

Չափման միավորներ, օրացույց, մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բավականին դժվար է որոշել ինկերի օգտագործած չափման միավորները ամենօրյա կյանքում , տնտեսության ու կառավարման գործում: Սակայն կան նաև հստակ սահմանված «բոլոր իրերի չափման միավորներ»[101]: Ինկերի կողմից օգտագործվող չափման միավորները հիմնականում հիմնված էին մարդու մարմնի մասերի վրա։ Միավորները ներառում էին մատները, բթի և ցուցամատի միջև հեռավորությունը, դաստակները, արմունկները, թևերի բացվածքը։ Հեռավորության ամենահիմնական միավորը մեկ քայլն էր (ֆաթքի)։ Հաջորդ տարածված միավորը 6 000 քայլն էր (տուպու) կամ մոտավորապես 7,7 կմ։ Մեկ այլ միավոր էր վամանին՝ 30 տուպու կամ 232 կմ։ Դա շատ դեպքերում ներկայացվում էր որպես մեկ օրվա քայլքի չափ[102][103]։

Ինկերի օրացույցները սերտ կապ ունեին աստղագիտության հետ: Ինկ աստղագետները գաղափար ունեին գիշերահավասարի, արևադարձի և զենիթի, ինչպես նաև արևի սկավառակով Վեներայի անցման վերաբերյալ: Այնուամենայնիվ, նրանք չէին կարողանում կանխատեսել խավարումը: Ի սկզբանե ինկերի օրացույցը լուսնարևային էր՝ երկու օրացույցներն օգտագործվում էին զուգահեռաբար՝ մեկ լուսնային, մեկ արևային: Քանի որ լուսնային 12 ամիսները մեկ ամբողջական 365-օրյա արևային տարուց 11 օրով կարճ էին, օրացույցի համար պատասխանատուները ստիպված էին ճշգրտել յուրաքանչյուր ձմեռային արևադարձը: Յուրաքանչյուր լուսնային ամիս նշվում էր փառատոններով և ծեսերով[104]: Հավանաբար, շաբաթվա օրերն անվանում չունեին և խմբավորված չեին ըստ շաբաթների: Նմանապես, ամիսները խմբավորված չէին ըստ եղանակների: Օրվա ընթացքում ժամանակը չէր չափվում ժամերով կամ րոպեներով, այլ հաշվի առնեով այն հանգամանքը, թե որքան հեռու է արևը շարժվել կամ որքան է տևում որևէ աշխատանք կատարելը[105]:

Ինկերի վարչակազմի, օրացույցների և ինժեներական իմաստաբանությունը պահանջում էին թվեր: Թվային տեղեկությունները պահվում էին քույպու տողերում, ինչը մեծ քանակությամբ թվերի պահման կոմպակտ պահեստ էր[106][107]: Այս թվերը պահպանվում էին բազային տասը թվանշաններով, որոնք գործածվում էին նաև կեչուա լեզվում, ինչպես նաև ադմինիստրատիվ և ռազմական միավորներով[108]: Քույպու տողերում պահվող թվերը կարող էին հաշվարկվել յուպանաներով՝ դիրք փոփոխող մաթեմատիկական նշանակությամբ քառակուսիների ցանց, որը հնարավոր է կատարում էր հաշվիչի դեր[109]: Հաշվարկն իրականացվում էր յուպանայի բաղադրիչների միջև ժետոնների, սերմերի կամ խճաքարերի կույտերը տեղափոխելու միջոցով: Հավանական է, որ ինկերի մաթեմատիկան նվազագույնը հնարավոր էր դարձնում ամբողջ թվերի բաժանումն ամբողջ թվերի կամ կոտորակների և բազմապատկումն ամբողջ թվերով կամ կոտորակներով[110]:

Ըստ 17-րդ դարի կեսերի ճիզվիտ ժամանակագիր Բերնաբե Կոբոյի[111]՝ ինկերը նշանակում էին պաշտոնյաների, որոնք կատարում էին հաշվապահության հետ առնչվող գործառույթներ: Այդ պաշտոնյաներին անվանում էին կույպո կամայո: «Գյուղատնտեսական հաշվապահության գրքերում» պահվում էին օրացուցային մեծ նշանակություն ունեցող թվային տվյալներ, որոնք օգտագործվում էին գյուղատնտեսական նշանակությամբ[112]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաունտիսույուն ունեցել է շատ հարուստ երաժշտական մշակույթ: Կայսրության ժողովուրդները օգտագործում էին զանազան հոգևոր և հարվածային գործիքներ՝ երկար ֆլեյտաներ (քենա, տարկա, պինկուլյու և այլն.), չափսերով ձևով ու բարձրությամբ տարբեր Պանա ֆլեյտա (սիկու— չուլի, մալտա, սանկա, տույու; ինչպես նաև անտարան և չիրիուանո) մեծ թմբուկ (ուանկար) և փոքր թմբուկ (տինյա), ինչպես նաև տարբեր այլ գաղափարախոսություններ: Թուանտինսույու ժողովուրդների երաժշտության կառուցվածքը պենտատոնիկ էր[113]:

Պանա սիկույի ֆլեյտաները բաղկացած էին երկու մասից՝ «իրա» և и «արկա»: Կատարման ժամանակ մի երաժիշտը (կամ երաժիշտների խումբը ) նվագում է «իրայի», իսկ մյուսը «արկայի» վրա , ինչը երաժշտությանը տալիս է բնորոշ ստերեո ձայն:

Ինկերի երաժշտությունը բազմաժանր էր, որոնց մեծ մասը անմիջականորեն կապված էր հոգևոր ավանդույթների ու ծեսերի հետ, որոնք ուղեկցում էին գյուղատնտեսական շրջանին: Մի շարք երաժշտական գործիքներ հնչում էին տարին ընդամենը մեկ անգամ՝ այս կամ այն տոնին:

Թավանտինսույի երաժշտական մշակույթը պահպանել է իր բնորոշ գծերը մինչև մեր օրերը մի շարք անդյան ժողովուրդների ժողովրդական երաժշտական մշակույթի մեջ: Նրա ժանրերի մեծ մասը այս կամ այն կերպ աստիճան կրել է իսպանական մշակույթի ազդեցությունը, իսկ մյուս մասը մնացել է անաղարտ և մինչ օրս հնչում է այնպես ինչպես հարյուրամյակներ առաջ:

Թավանտիսույում հնչող երաժշտության օրինակներ.

  • K’antu (ծիսական երթ),
  • Pacha Siku (ծիսական երաժշտություն),
  • Sikuri (զույգերով պար)

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է ինկերի ընդամենը մի քանի երկ՝ Ապու-Օլյանտայ, Ուտկխա-Պավկար, Սուրիմանա:

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ինկերի խոհանոց


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 McEwan, Gordon Francis. The Incas: New Perspectives, p. 221. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.
  2. Хуан де Лисарасу. «Сообщения, сделанные Доном Хуаном де Лисарасу об открытии Мохос, 1636 год». www.kuprienko.info (6 декабря 2009). — Отрывки о легендарном Пайтити (пер. - В.В. Тюленева, 2008). Проверено 6 декабря 2009. Архивировано 24 августа 2011 года.
  3. The Inca։ The people and their Origins
  4. "The Inca." The National Foreign Language Center at the University of Maryland. 29 May 2007.
  5. "Inca". American Heritage Dictionary. Houghton Mifflin Company. 2009.
  6. Cabello Valboa, Miguel. Miscelánea antártica. Una historia del Perú antiguo. — Lima: Universidad nacional mayor de San Marcos. UNMSM, Instituto de etnología, 1951. — p. 422—423.
  7. «Педро Санчо «Доклад о распределении выкупа Атауальпы». 18 июня 1533 г.»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-10-ին (անգլ.)
  8. Memoria Chilena — Documentos
  9. Исторический доклад о ходе событий восстания Хосе Габриеля Тупак-Амару в провинциях Перу 1780 года. Архивировано 9 июля 2012 года. (исп.)
  10. McEwan, Gordon Francis. The Incas: New Perspectives, p. 57. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.
  11. McEwan, Gordon Francis. The Incas: New Perspectives, p. 69. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.
  12. Juan de Betanzos. Suma y Narracion de los Incas. — Madrid, Ediciones Polifemo, 2004. Edicion, introduccion y notas: Maria del Carmen Martin Rubio. ISBN 84-86547-71-7
  13. Demarest, Arthur Andrew; Conrad, Geoffrey W. (1984). Religion and Empire: The Dynamics of Aztec and Inca Expansionism. Cambridge, UK: Cambridge University Press. pp. 57–59. ISBN 0-521-31896-3.
  14. The three laws of Tawantinsuyu are still referred to in Bolivia these days as the three laws of the Qullasuyu.
  15. Weatherford, J. McIver (1988). Indian Givers: How the Indians of the Americas Transformed the World. New York: Fawcett Columbine. pp. 60–62. ISBN 0-449-90496-2.
  16. Ernesto Salazar (1977). An Indian federation in lowland Ecuador. International Work Group for Indigenous Affairs. p. 13.
  17. Starn, Degregori, Kirk (1995) The Peru Reader: History, Culture, Politics; Quote by Pedro de Cieza de Leon; Published by Duke University Press
  18. Juan de Samano (9 October 2009). "Relacion de los primeros descubrimientos de Francisco Pizarro y Diego de Almagro, 1526". A. Skromnitsky
  19. Somervill, Barbara (2005). Francisco Pizarro: Conqueror of the Incas. Compass Point Books. p. 52. ISBN 978-0-7565-1061-9
  20. McEwan 2008, էջ 79
  21. McEwan 2008, էջ 31
  22. Педро Сьеса де Леон. Хроника Перу. Часть Первая.. www.kuprienko.info (А. Скромницкий) (24 июля 2008). Проверено 22 сентября 2010. Архивировано 21 августа 2011 года.
  23. Sanderson 1992, էջ 76
  24. McEwan 2008, էջեր 93–96.
  25. "Origins And Diversity of Quechua".
  26. "Origins And Diversity of Quechua".
  27. Urton, Gary (6 March 2009). Signs of the Inka Khipu: Binary Coding in the Andean Knotted-String Records. University of Texas Press. ISBN 978-0-292-77375-2.
  28. THE INCAS OF PERU
  29. Burger, Richard L.; Salazar, Lucy C. (2004). Machu Picchu: Unveiling the Mystery of the Incas. Yale University Press. ISBN 978-0-300-09763-4.
  30. Davies, Nigel (February 1981). Human sacrifice: in history and today. Morrow. pp. 261–262. ISBN 978-0-688-03755-0.
  31. Reinhard, Johan (November 1999). "A 6,700 metros niños incas sacrificados quedaron congelados en el tiempo". National Geographic, Spanish version: 36–55.
  32. Salomon, Frank (1987-01-01). "A North Andean Status Trader Complex under Inka Rule". Ethnohistory. 34 (1): 63–77. doi:10.2307/482266. JSTOR 482266.
  33. Earls, J. The Character of Inca and Andean Agriculture. P. 1-29
  34. Moseley 2001, էջ 44.
  35. Murra, John V.; Rowe, John Howland (1984-01-01). "An Interview with John V. Murra". The Hispanic American Historical Review. 64 (4): 633–653. doi:10.2307/2514748. JSTOR 2514748.
  36. Maffie, J. (5 March 2013). "Pre-Columbian Philosophies". In Nuccetelli, Susana; Schutte, Ofelia; Bueno, Otávio. A Companion to Latin American Philosophy. John Wiley & Sons. pp. 137–138. ISBN 978-1-118-61056-5.
  37. Newitz, Annalee (3 January 2012), The greatest mystery of the Inca Empire was its strange economy.
  38. Newitz, Annalee (3 January 2012), The greatest mystery of the Inca Empire was its strange economy.
  39. Newitz, Annalee (3 January 2012), The greatest mystery of the Inca Empire was its strange economy.
  40. Куприенко2013j, 2013
  41. ↑ До того, как царство Кито было завоевано Инками, им правили местные короли под названием Ссири (или Шири, или Сцири). Инка Тупак Юпанки первым расширил свои граница за пределы Кито, а Вайна Капак завершил завоевание в 1487 году. Кача, последний Ссири, был убит в сражении, а его дочь Пакча, была выдана замуж за Вайна Капака, от которой у него родился сын Атауальпа.
  42. ↑ До того, как царство Кито было завоевано Инками, им правили местные короли под названием Ссири (или Шири, или Сцири). Инка Тупак Юпанки первым расширил свои граница за пределы Кито, а Вайна Капак завершил завоевание в 1487 году. Кача, последний Ссири, был убит в сражении, а его дочь Пакча, была выдана замуж за Вайна Капака, от которой у него родился сын Атауальпа.
  43. Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава XLI
  44. Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава XLI
  45. ↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава XLII
  46. ↑ Ученый Антонио де Ульоа описывал Хатун-каньяри как наибольшее и наилучшее здание в провинции Кито.
  47. ↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LVII
  48. ↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LVIII
  49. ↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LXVIII
  50. ↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LXXVII
  51. ↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LXXX
  52. ↑ Раскопки Гуануко в 1967 и 1975 годах проводил Крейг Моррис. На одном только холме было найдено 497 хранилищ основных продуктов питания.
  53. ↑ «Collecion de documentos ineditos, relativos al descubrimiento, conquista y colonizacion de las posesiones espanolas en America y Occeania, sacados, en su mayor parte, del Real Archivo de Indias». — Tomo III, Madrid, Imprenta de Manuel B. De Quiros, San Juan, 54, 1865. p. 12
  54. ↑ Они являют собою классическое строение центральных Анд — огромных размеров «Гальпон». Гальпоны существовали больше тысячи лет, само слово скорее всего происходит из языка жителей Канарских островов, откуда его переняли испанцы.
  55. ↑ В документе «Приказ об обслуживании постоялых дворов в репартимьенто Гуамачуко», написанном Грегорио Гонсалесом ла Куэнка в 1567 году, опубликовано у Ростворовски (1989), приводятся названия семи городов Гуамачуко, занимаемых горными митимаями, восемь городов, занимаемых митимаями-юнгами, двадцать пять городов, занимаемых местным населением, и девять постоялых дворов. Местное население было поделено на четыре разряда варанк (huarangas), из которых две западные варанки были более крупными, а также более высокого класса, чем две восточных (это интересное место в отклонении от инкской идеи, когда варанки не были равными по размеру). Эспиноса (1974: 22, 35) считает, что третья по рангу варанка Льуичо была отделена от первой по рангу варанки Льампа Вайна Капаком, одиннадцатым королём Инкой (умер в 1527 году). Если это так, то можно предположить, что четвёртая по рангу Андамарка была отделена от второй по рангу Вакапонго в то же самое время. Две других варанки были сформированы горными митимаями и митимаями юнгами. Наконец, хотя они и сформировали отдельную группу, чаупи юнги, жители долины Моче и, возможно, долины Виру и других соседних долин, они были лояльны кураке (местному правителю) Гуамачуко (Huamachuco).
  56. ↑ Педро де Сьеса де Леон. Хроника Перу. Часть первая. Глава LXXXII
  57. ↑ Известно о существовании нескольких тысяч хранилищ Хаухи
  58. http://www.kb.dk/permalink/2006/poma/338/es/text/ стр.336.
  59. ↑ Сьеса де Леон. Хроника Перу. Часть Вторая. Глава XXVIII
  60. Инка Гарсиласо де ла Вега. «История государства Инков». — Л.: Наука, 1974, стр.222.
  61. Инка Гарсиласо де ла Вега. «История государства Инков». — Л.: Наука, 1974, стр.222.
  62. Espinoza Soriano, Waldemar. Etnohistoria ecuatoriana: estudios y documentos. — Quito: Abya-Yala, 1988. — p. 135.
  63. María Rostworowski de Díez. Mercaderes del Valle e Chincha en la época prehispánica // Revista española de antropología americana. — Nº 5. — 1970. — págs. 170—171.
  64. 64,0 64,1 «Хуан Поло де Ондегардо. Доклад о происхождении Инков, и о том, как они расширили свои завоевания, 1572" (пер. А.Скромницкий — Киев, 2009)»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-18-ին 
  65. Discurso sobre la Descendescia y Gobierno de los Incas, 1542 // Juan de Betanzos. Suma y Narracion de los Incas. — Madrid, Ediciones Polifemo, 2004, стр. 363—364
  66. «История государства Инков», стр. 49
  67. Диего Гонсалес Ольгин. Словарь языка кечуа (1608).. www.kuprienko.info (А. Скромницкий). Проверено 6 декабря 2009. Архивировано 20 августа 2011 года.
  68. Revista histórica; órgano del Instituto Histórico del Perú
  69. Revista histórica; órgano del Instituto Histórico del Perú, Volume 1. — Lima, 1906, стр. 219—220
  70. «Resultados de la Búsqueda de imágenes de Google de http://aukawasi.rumimaki.org/image/ejercitoinca.jpg»։ Վերցված է 2009 
  71. «Resultados de la Búsqueda de imágenes de Google de http://i94.photobucket.com/albums/l115/chassepot/Inca20Warriors202.jpg»։ Վերցված է 2009 
  72. Historia del Ejército Ecuatoriano. Pág.14 Archived 2015-03-30 at the Wayback Machine.
  73. Флаг и герб Империи Инков
  74. 74,0 74,1 74,2 Флаг и герб Империи Инков
  75. Pedro Sarmiento de Gamboa. Historia de los Incas. Madrid 2007. Miraguano, Polifemo. ISBN 978-84-7813-228-7, ISBN 978-84-86547-57-8
  76. Купрієнко2013a, 2013
  77. «История государства Инков», стр. 95-96
  78. Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Вторая: Владычество Инков. Глава XXI
  79. Willey, Gordon R. (1966). An Introduction to American Archaeology: South America. Englewood Cliffs: Prentice-Hall. pp. 173–175.
  80. D'Altroy 2014, էջեր 86-89; 111; 154-155.
  81. Moseley2001, էջեր 81-85.
  82. McEwan 2008, էջեր 138-139.
  83. Rowe in Steward, Ed., էջ 262
  84. Rowe in Steward, ed., էջ 185-192
  85. D'Altroy 2014, էջեր 42-43, 86-89.
  86. McEwan 2008, էջ 113-114.
  87. Dillehay, T.; Gordon, A. "La actividad prehispánica y su influencia en la Araucanía". In Dillehay, Tom; Netherly, Patricia. La frontera del estado Inca. Editorial Abya Yala. ISBN 978-9978-04-977-8.
  88. D'Altroy 2014, էջ 87
  89. D'Altroy 2014, էջ 87-88
  90. D'Altroy 2014, էջ 235-236
  91. Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Вторая: Владычество Инков. Глава XX
  92. D'Altroy 2014, էջ 99
  93. R. T. Zuidema, Hierarchy and Space in Incaic Social Organization. Ethnohistory, Vol. 30, No. 2. (Spring, 1983), pp. 97
  94. Zuidema 1983, էջ 48
  95. Julien 1982, էջ 121-127
  96. D'Altroy 2014, էջ 233-234
  97. McEwan 2008, էջ 114-115
  98. Edwin Conde Villarreal.։ «El Periódico Boliviano»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-25-ին։ Վերցված է 2011-04-05 
  99. ↑ Фернандо Мурильо де ла Серда. Письмо о знаках, использовавшихся Индейцами до завоевания, 1589 (пер. А.Скромницкий).. Архивировано 28 июня 2012 года.
  100. ↑ «История государства Инков», стр. 356—361
  101. Диего Гонсалес Ольгин. Словарь языка кечуа. 1608 г.
  102. D'Altroy 2014, էջ 246-247
  103. McEwan 2008, էջ 179-180
  104. D'Altroy 2014, էջ 150-154.
  105. McEwan 2008, էջ 185-187.
  106. Neuman, William (January 2, 2016). "Untangling an Accounting Tool and an Ancient Incan Mystery". New York Times. Retrieved January 2, 2016.
  107. McEwan 2008, էջ 183-185.
  108. D'Altroy 2014, էջ 233-234.
  109. "Inca mathematics". History.mcs.st-and.ac.uk.
  110. McEwan 2008, էջ 185.
  111. Cobo, B. (1983 [1653]). Obras del P. Bernabé Cobo. Vol. 1. Edited and preliminary study By Francisco Mateos. Biblioteca de Autores Españoles, vol. 91. Madrid: Ediciones Atlas.
  112. Sáez-Rodríguez, A. (2013). "Knot numbers used as labels for identifying subject matter of a khipu". Revista Latinoamericana de Etnomatemática. 6 (1): 4–19.
  113. «История государства Инков», стр. 128—131

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Куприенко, Сергей (2013). Источники XVI-XVII веков по истории инков: хроники, документы, письма. Kyiv: Видавець Купрієнко С.А. ISBN 978-617-7085-03-3.
  • Bengoa, José (2003). Historia de los antiguos mapuches del sur. Santiago: Catalonia. ISBN 956-8303-02-2.
  • De la Vega, Garcilaso (1961). The Incas: The Royal Commentaries of the Inca. New York: The Orion Press.
  • Hemming, John (2003). The Conquest of the Incas. Harvest Press. ISBN 0-15-602826-3.
  • MacQuarrie, Kim (2007). The Last Days of the Incas. Simon & Schuster. ISBN 978-0-7432-6049-7.
  • Mann, Charles C. (2005). 1491: New Revelations of the Americas Before Columbus. Knopf. pp. 64–105. ISBN 978-0-307-27818-0.
  • McEwan, Gordon Francis. The Incas: New Perspectives. New York: W. W. Norton & Co., 2008. ISBN 978-0-393-33301-5.
  • Morales, Edmundo (1995). The Guinea Pig: Healing, Food, and Ritual in the Andes. University of Arizona Press. ISBN 0-8165-1558-1.
  • Popenoe, Hugh; Steven R. King; Jorge Leon; Luis Sumar Kalinowski; Noel D. Vietmeyer (1989). Lost Crops of the Incas: Little-Known Plants of the Andes with Promise for Worldwide Cultivation. Washington, D.C.: National Academy Press. ISBN 0-309-04264-X.
  • Sanderson, Steven E. The politics of trade in Latin American development. Stanford: Stanford University Press, 1992. ISBN 978-0-8047-2021-2.
  • Steward, ed., Julian H. (1946), The Handbook of South American Indians. No. 143, Vol. 2: The Andean Civilizations. Washington, DC: Smithsonian Institution, pp. 1935