Աշխարհի պատմության խոշորագույն տերությունների (կայսրությունների) ցանկ
Այս հոդվածը պարունակում է համաշխարհային պատմության խոշորագույն տերությունների ցանկը։ Ցանկում ընդգրկված են միայն անցյալի պետությունները։
Ցանկում ընդգրկված են խոշորագույն բազմազգ (պոլիէթնիկ) և միազգ (մոնոէթնիկ) պետությունները` կառավարման միապետական և այլ ձևերով, այդ թվում` այն երկրները, որոնք ակտիվորեն մասնակցել են գաղութացման գործընթացին (Ամերիկյան կայսրություն) մինչև 1945 թվականը[1][2][3][4]։
Կայսրությունների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցամաքի ընդհանուր մակերեսը՝ 148 939 063,133 կմ2[5]:
Կիևյան Ռուսիան, Մոսկվայի մեծ իշխանությունը, Ռուսական թագավորությունը, Ռուսական կայսրությունը և Խորհրդային Միությունն ընդգծված են առանձին գույնով։ |
Պատմական փուլերը։
Հին աշխարհ — մինչև մ.թ. 476 թվականը (Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը) |
Միջին դարեր — մ.թ. 477 թվականից — մինչև 1453 թվականը (Կոստանդնուպոլսի անկումը) |
Նոր ժամանակ — 1454 թվականից — մինչև 1918 թվականը (Առաջին Աշխարհամարտի ավարտը) |
Անվանումը | միլիոն կմ² | Կայսրության ծավալումը | Առավելագույն բարգավաճումը | Հետաքրքիր փաստեր |
---|---|---|---|---|
Բրիտանական կայսրություն | 42,75[6] | 1918 | Բրիտանական կայսրությունը եղել է երբևէ գոյություն ունեցած պետություններից ամենախոշորը, ինչպես նաև խոշորագույն գաղութային կայսրությունը՝ մարդկության ամբողջ պատմության ընթացքում. այն գաղութներ է ունեցել բոլոր մայրցամաքներում։ | |
Մոնղոլական կայսրություն | 38,0[1][2][7] | 1265-1361 | Խոշորագույն մայրցամաքային ունիտար՝ միասնական պետությունն է եղել մարդկության ամբողջ պատմության ընթացքում. հիմնադրել է Չինգիզ խանը 1206 թվականին. ներառում էր համաշխարհային պատմության մեջ առավելագույն մեծության հոծ տարածքը՝ Դանուբ գետից մինչև Ճապոնական ծովը և Նովգորոդից մինչև Կամբոջա։ | |
Ռուսական կայսրություն | 23,7[7][8][9] | 1866 | Ռուսական կայսրությունը եղել է խոշորագույն մայրցամաքային միապետությունը՝ երբևէ գոյություն ունեցած պետությունների մեջ։ | |
ԽՍՀՄ | 22,4 | 1945—1991 | Համաշխարհային պատմության մեջ սոցիալիստական պետություններից խոշորագույնը։ | |
Իսպանական կայսրություն | 20,0[10] | 1790 | 1580 թվականից մինչև 1640 թվականը ներառել է նաև Պորտուգալիան՝ վերջինիս սեփական Պորտուգալական գաղութային կայսրությամբ։ XIX դարի 1-ին քառորդում Լատինական Ամերիկայում իսպանական գաղութների մեծ մասն անկախություն ձեռք բերեց։ Իսպանական գաղութային կայսրության վերջնական վերացումը՝ լուծարումը տեղի ունեցավ XX դարի կեսին։ | |
Ցին կայսրություն | 14,7[1][2] | 1790 | Միապետական Չինաստանի վերջին գահատոհմը` դինաստիան։ 30 տարուց էլ պակաս ժամանակից հետո Ցին գահատոհմի իշխանության ներքո հայտնվեցին ամբողջ Չինաստանը և Միջին Ասիայի մի մասը։ | |
Ռուսական թագավորություն | 14,5 | 1721 | Առաջացավ այն բանից հետո, երբ Մոսկվայի մեծ իշխան Իվան Ահեղը` Իվան IV Վասիլյևիչը ընդունեց` ցար այսինքն՝ թագավոր տիտղոսը։ | |
Յուան կայսրություն | 14,0[2] | 1310 | Յուան գահատոհմն ընկավ 1351-68 թվականների «Կարմիր գլխակապերի ապստամբության» արդյունքում։ | |
Թյուրքական խաքանաթ | 13[1][3] | 557 | 603 թվականին Թյուրքական խաքանաթը տրոհվեց երկու մասի՝ Արևմտյան թյուրքական խաքանաթ և Արևելյան թյուրքական խաքանաթ։ | |
Օմայան խալիֆայություն (Արաբական խալիֆայության զարգացման երկրորդ շրջափուլը) | 13[11] | 720—750 | 750 թվականին Օմայանների գահատոհմը տապալվեց Աբասյանների կողմից, բոլոր Օմայանները ոչնչացվեցին, բացի խալիֆի թոռ Հաշիմ Աբդ ար-Ռահմանից, որը հիմնադրեց իր գահատոհմը Իսպանիայում (Կորդովայի խալիֆայություն)։ | |
Ֆրանսիական գաղութային երկրորդ կայսրություն | 13[10] | 1938 | Ֆրանսիան ակտիվ մասնակցություն ունեցավ աշխարհի բաժանման ավարտման համար խոշորագույն կապիտալիստական տերությունների կողմից մղվող պայքարում։ | |
Աբասյան խալիֆայություն (Արաբական խալիֆայության զարգացման վերջին շրջափուլը) | 11,1[2] | 750 | Աբասյանների գահատոհմը երկու դար շարունակ վերելք էր ապրում, սակայն մամլյուքների թյուրքական բանակի ռազմարշավների հետևանքով Աբասյանների գահատոհմն անկում ապրեց։ | |
Պորտուգալական գաղութային կայսրություն | 10,4[10] | 1815 | 1975 թվականին Պորտուգալական գաղութային կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։ | |
Ամերիկյան գաղութային կայսրություն, ԱՄՆ-ի գաղութային կայսրություն | 9,8[2] | 1899 | Առաջացել է 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմի հետևանքով։ | |
Բրազիլական կայսրություն | 8,5[10] | 1880 | Սա մի կայսրություն էր, որը գտնվում էր արդի Բրազիլիայի տարածքում և գտնվում էր բրազիլական Պեդրու I կայսեր, իսկ ապա՝ նրա որդու Պեդրու II կայսեր՝ իշխանության ներքո։ Հիմնադրվել է 1822 թվականին և փոխարինվվել է հանրապետությամբ 1889 թվականին։ | |
Աքեմենյան տերություն կամ Արիական համադաշնություն | 8,0[12] | -480 մ.թ.ա. | մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը, որի ընթացքում Աքեմենյան տերության զորքերը պարտություն կրեցին Ալեքսանդր Մակեդոնացու բանակի կողմից։ | |
Սասանյան կայսրություն այլ անունները՝ «Սասանյան Իրան», «Երանշահր», «Երան և Աներան», «Արյաց և Անարյաց տերություն» | 7,4 | 620 | Մ.թ. VII դարի կեսին Սասանյան կայսրությունը ջախջախվեց և կլանվեց Արաբական խալիֆայության կողմից։ | |
Ճապոնական կայսրություն | 7,4[10] | 1942 | Ճապոնական կայսրության կապիտուլյացիայով նշանավորվեց Երկրորդ Աշխարհամարտի ավարտը, մասնավորապես Երկրորդ Աշխարհամարտի խաղաղօվկիանոսյան ռազմաբեմում, ինչպես նաև՝ խորհրդա-ճապոնական պատերազմի ավարտը։ | |
Ուղղահավատ խալիֆ (Արաբական խալիֆայության վաղ շրջափուլը) | 6,7[2] | 661 | Տե'ս նաև. Արաբական նվաճումները | |
Հռոմեական կայսրություն | 6,5[13] | 117 | Մ.թ. IV դարում Հռոմեական կայսրությունը տրոհվեց երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրություն և Արևելյան Հռոմեական կայսրություն (Բյուզանդիա)։ | |
Հան գահատոհմի կայսրություն | 6,5[3] | 100 | Հան գահատոհմի ներքին քաղաքականության հաջողության վկայությունն է այն, որ Հան գահատոհմի կայսրությունը ավելի երկար գոյություն ունեցավ, քան Չինաստանի պատմության մեջ գոյություն ունեցած ցանկացած այլ կառավարող գահատոհմ։ | |
Մին կայսրություն | 6,5[1][2] | 1450 | Մին գահատոհմը վերջինն էր, որի կառավարողները ազգությամբ չինացների էին. Միների անկումից հետո Չինաստանում իշխանության եկավ մանջուրական Ցին գահատոհմը։ | |
Ոսկե հորդա | 6,0[1][2] | 1310 | Այլ անվանումը՝ Ջուչիի ուլուս։ XV դարի կեսին Ոսկե հորդան փաստացիորեն տրոհվեց մի քանի տասնյակ ինքնուրույն խանությունների։ Ոսկե Հորդայի կենտրոնական մասը՝ Մեծ Հորդան դադարեց գոյություն ունենալ XVI դարի սկզբին։ | |
Թան գահատոհմի կայսրություն | 5,4[1][2] | 715 | Հենց Թան գահատոհմի դարաշրջանն է, որը Չինաստանում ավանդաբար համարվում է երկրի առավելագույն հզորության ժամանակաշրջանը, երբ նա իր զարգացմամբ առաջ էր անցել աշխարհի բոլոր երկրներից։ | |
Հին Մակեդոնիա, Մակեդոնական կայսրություն | 5,2[1][4] | -323 մ.թ.ա. | Մակեդոնական կայսրություն էր կոչվում Հին Մակեդոնիան Փիլիպոս II և Ալեքսանդր III կամ Ալեքսանդր Մեծ արքաների օրոք։ | |
Օսմանյան կայսրություն | 5,2[1][2] | 1683, 1829—1850 |
Փոքր Ասիան կամ Անատոլիան, որին հնում հայերեն անվանում էին Միջերկրայք, ներկայումս հանդիսանում է արդի Թուրքիայի հիմնական մասը։ Մինչև XI դարում սելջուկ-թուրքերի Փոքր Ասիա ներխուժելը, վերջինս Բյուզանդական կայսրության տարածքն էր։ Օսմանյան կայսրությունն ավարտեց Բյուզանդիայի նվաճումը 1453 թվականին` Կոստանդնուպոլսի գրավմամբ։ | |
Ֆաթիմյան խալիֆայություն | 5,1[1][2] | 969 | Ֆաթիմյանների պետությունն անջատվեց Աբասյանների խալիֆայությունից Իֆրիկիա նահանգում (արդի Թունիս) բերբերական ցեղերի ապստամբության հետևանքով։ | |
Մաուրյաների կայսրություն | 5,0[1] | -250 մ.թ.ա. | Մաուրյա կայսրությունը իր ծաղկման գագաթնակետին հասավ Աշոկայի օրոք, որն իրեն ենթարկեց վիթխարի տարածք և տարածեց բուդդայականությունը։ | |
Հետկայսերական Մոնղոլիա | 5,0[2] | 1550 | 1550 թվականին մոնղոլական զորքերը գրավեցին Դատունը և մոտեցան Պեկինի պարիսպներին։ Սոսկ 1560-ական թվականների վերջին Մին կայսրությանը հաջողվեց հետ մղել մոնղոլներին, որից հետո կնքվեց 1570 թվականի հաշտության կամ խաղաղության պայմանագիրը։ Տե՛ս նաև` Հյուսիսային Յուան։ | |
Առաջին մեքսիկական կայսրություն | 4,9 | 1822 | XIX դարի սկզբին Մեքսիկայում սկսվեց ազատագրական պատերազմ ընդդեմ Իսպանիայի, որն ավարտվեց անկախ Մեքսիկական կայսրության կազմավորմամբ՝ 1821 թվականին | |
Սին գահատոհմի կայսրություն | 4,7[3] | 10 | Սին գահատոհմը հաջորդեց Արևմտյան Հան գահատոհմին և նախորդեց Արևելյան Հան գահատոհմին։ | |
Տիբեթական կայսրություն կամ Տիբեթի կայսրություն | 4,6[1][2] | 800 | Միջին դարերում Տիբեթական կայսրությունն իր ազդեցությունը տարածել էր լայնարձակ տարածքների վրա, իրենից ներկայացնում էր հզոր մի պետություն։ | |
Պալա | 4,6 | 850 | Պալան Բենգալիայի և Բիհարի բուդդայական միապետների միջնադարյան գահատոհմ կամ դինաստիա էր։ | |
Թիմուրյանների գահատոհմի տերություն կամ Թամերլանի տերություն, Լենկ Թեմուրի տերություն | 4,6[1][2] | 1405 | Թեմուրը (Թամերլանը կամ Լենկ Թեմուրը) ձգտում էր վերածնել Չինգիզ խանի կայսրությունը, պնդելով, թե «աշխարհի բնակեցված մասի ամբողջ տարածությունը չարժե այն բանին, որ ունենա մեկից ավելի թարագավոր»: | |
Մեծ Մողոլների կայսրություն | 4,6[1][2] | 1690 | Մեծ մողոլները` մոնղոլական ծագմամբ թյուրքացված տիրակալներ էին, որոնք իշխում էին Հնդկաստանում 1526 թվականից մինչև 1858 թվականը։ | |
Հուննուների տերություն | 4,03[14] | -176 մ.թ.ա. | Հուննուների տերությունն ակտիվ պատերազմ էր մղում ընդդեմ չինական Հան գահատոհմի կայսրության, որը հուննուական ռազմարշավներից պաշտպանվելու համար կառուցել էր Չինական մեծ պարիսպը։ | |
Հոների կայսրություն, Հոնաց տերություն | 4,0[3] | 441 | Հոների կայսրությունն իր առավելագույն չափերին հասավ Աթիլլայի օրոք։ | |
Հեփթաղների պետություն, Հեփթաղաց պետություն, Էֆթալիթների պետություն | 4,0[3] | 490 | Հեփթաղների ծագման մասին գոյություն ունեն մի շարք տեսակետներ։ Որոշ ուսումնասիրողներ ենթադրում են, որ հեփթաղները եկել են Չինաստանից, մյուսները հեփթաղներին համարում են Պամիրի հին բնակչությունը։ | |
Արևելյան թյուրքական խաքանաթ, Արևելա-թյուրքական խաքանաթ | 4,0[3] | 150px | 624 | 603 թվականին տեղի ունեցավ Թյուրքական խաքանաթի տրոհումը երկու մասի. Արևմտյան թյուրքական խաքանաթի և Արևելյան թյուրքական խաքանաթի։ |
Աֆշարյանների կայսրություն | 4,0 | 1747 | Աֆշարյանները տիրեցին Պարսկաստանին XVIII դարում և ստեղծեցին մեծ կայսրություն։ Այդքան տարածք Պարսկաստանը չէր տիրել Սասանյան կայսրության ժամանակներից ի վեր։ | |
Արևմտյան թյուրքական խաքանաթ, Արևմտա-թյուրքական խաքանաթ | 4,0[3] | 630 | Խաքանաթն իրենից ներկայացնում էր քոչվորական տնտեսության վարման գերազանցապես քոչվորական և կիսաքոչվորական եղանակի և նստակյաց-երկրագործական տիպ տնտեսվարման միասնական համակարգ։ | |
Ժուժանյան խաքանաթ, ժուժանական խաքանաթ | 4,0[1][3] | 405 | Ժուժանական խաքանաթը մոնղոլալեզու քոչվոր ժողովուրդների միություն էր, որոնք տիրում էին հյուսիսային Չինաստանի տափաստաններինч IV դարում տեղի ունեցած խուննուների անհետացման և VI դարում Թյուրքական խաքանաթի հայտնվելու միջև ընկած ժամանակաշրջանում։ | |
Սելևկյան կայսրություն | 3,9[1][4] | (տարածքն ընդգծված է դեղին գույնով) |
-301 մ.թ.ա. | Սելևկյան կայսրությունը կազմավորվեց Ալեքսանդր Մակեդոնացու մեծ կայսրության տրոհումից հետո։ Ինքը Սելևկյան կայսրություն էլ տրոհվեց և անհետացավ սելևկա-հայկական պատերազմի արդյունքում, այսինքն՝ Մեծ Հայքի Արքայից Արքա Տիգրան Մեծի բանակի դեմ մղված պատերազմից հետո։ |
Սելջուկներ | 3,9[1][2] | 1080 | Սելջուկների պետությանը վերջ դրեց մոնղոլների ներխուժումը XIII դարում։ | |
Իտալական գաղութային կայսրություն | 3,8 | 1940 | 1946 թվականին Իտալիան հռչակվեց հանրապետություն, իսկ 1947 թվականի Փարիզի հաշտության պայմանագրով զրկվեց իր բոլոր գաղութներից։ | |
Քուշանական թագավորություն, Քուշանաց թագավորություն, Քուշանների թագավորություն | 3,8[3] | 200 | Քուշանաց թագավորությունը դիվանագիտական կապեր ուներ Հին Հռոմի, Հին Պարսկաստանի և Հին Չինաստանի հետ։ V դարում քուշանական աշխարհի մնացորդները ավերվեցին հեփթաղների («սպիտակ հոների») արշավանքով։ | |
Հուլավյանների պետություն, Հուլաղյանների պետություն, Հուլավուի գահատոհմի պետություն, իլխանների պետություն, իլխանություն | 3,75[1][2] | 1310 | Իրանի տարածքում գոյություն ունեցած պետություն, որը ձևավորվել է Մոնղոլական կայսրության տրոհման գործընթացի արդյունքում։ | |
Նիդերլանդական գաղութային կայսրություն, Հոլանդական գաղութային կայսրություն | 3,7 | 1940 | Նիդերլանդական կայսրությունը կազմավորվել էր XVII դարի առաջին կեսին տեղի ունեցած առևտրական, գաղութային, գիտահետազոտական արշավախմբերի արդյունքում։ Նրա վերջնական լուծարումը տեղի ունեցավ Երկրորդ Աշխարհամարտից հետո։ | |
Չոլա պետություն | 3,6 | 1050 | Չոլա գահատոհմը վարում էր ագրեսիվ արտաքին քաղաքականություն, փորձելով իրեն ենթարկել Ցեյլոնև և Մալդիվյան կղզիները։ Չոլա գահատոհմի պետության առևտրական և ռազմական շահերի ոլորտի մեջ էին մտնում նաև Մալայան կղզեխմբի պետությունները։ | |
Խորեզմշահերի պետություն | 3,6[2] | 1218 | Խորեզմյան պետությունն ընկավ մոնղոլների ձեռքով։ | |
Երրորդ Ռայխ, Գերմանական երրորդ ռայխ, Մեծ Գերմանական տերություն, Գերմանիայի երրորդ կայսրություն | 3,6 | 1942 | Ադոլֆ Հիտլերի գլխավորած նացիստական Գերմանիայի ոչ պաշտոնական անվանումը։ | |
Բյուզանդական կայսրություն, Բյուզանդիա, Արևելահռոմեական կայսրություն, Արևելյան Հռոմեական կայսրություն | 3,5[3] | 555 | 476 թվականին տեղի ունեցած Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունը շարունակեց գոյություն ունենալ ևս հազար տարի։ Կայսրության գլխավոր ժողովուրդներն էին հույները և հայերը։ | |
Գուպտա կայսրություն | 3,5[1] | 400 | Գուպտա գահատոհմը իր տիրապետության ներքո միավորեց Հնդկաստանի գրեթե այնքան մեծ մաս, որքան տիրում էր Չանդրագուպտան։ | |
Չաղաթայի ուլուս | 3,5[1][2] | 1310—1350 | Մոնղոլական պետություն, որը կազմավորվել էր Միջին Ասիայում 1266 թվականին՝ Մեծ Մոնղոլիայի տրոհումից հետո։ Չաղաթային ուլուսը ոչնչացվեց 1370 թվականին՝ Լենկ Թեմուրի կողմից։ | |
Սեֆյանների պետություն | 3,5 | 1512 | Սեֆյանների կամ Սեֆևիդների պետությունը զոհ գնաց հոթաքիների կամ աֆղանների արշավանքին, միևնույն ժամանակ՝ արևմուտքից շարունակվում էին թուրքերի արշավանքները, իսկ հյուսիսից՝ լեզգիների։ | |
Գերմանական գաղութային կայսրություն, Գերմանիայի գաղութային կայսրություն | 3,5 | 1914 | Ի տարբերություն այլ եվրոպական պետությունների, Գերմանիան գաղութացման ակտիվ քաղաքականություն սկսեց սոսկ XIX դարի վերջին։ Առաջին Աշխարհամարտից հետո գերմանական բոլոր գաղութները բաժանվեցին Անտանտի հաղթական պետությունների միջև։ | |
Ձին (265—420) կամ Արևմտյան Ձին (265—420 թթ.) |
3,5[3] | 300 | Ձին պետությունը 265—420 թթ., Վեց գահատոհմերից մեկն էր։ Կառավարել է Չինաստանում Եռաթագավորության դարաշրջանի և Հարավային ու Հարավային գահատոհմերի դարաշրջանի միջև ընկած ժամանակահատվածում։ | |
Շեյբանյաններ | 3,5[2] | 1510 | Շեյբանյանները կամ շեյբանիները կառավարող գահատոհմ էին Բուխարայի խանությունում։ | |
Հյուսիսային Սուն | 3,5[1][2] | 1100 | Հյուսիսային Սուն կայսրության հիմնադրումը վերջ դրեց Չինաստանի մասնատվածությանը, որը շարունակվում էր 907 թվականին տեղի ունեցած Թան գահատոհմի անկումից ի վեր։ | |
Գազնևիների կայսրություն Ղազնևիների գահատոհմի կայսրություն | 3,4[1][2] | 1029 | Ղազնևիների պետությունը թյուրքական պետական կազմավորում էր, որի կենտրոնը Աֆղանստանի Ղազնի քաղաքն էր։ Գոյություն է ունեցել 977—1186 թվականներին։ | |
Առաջին ֆրանսիական գաղութային կայսրություն, Ֆրանսիայի առաջին գաղութային կայսրությունը | 3,4[2] | 1670 | 1663 թվականին Կանադան հայտարարվեց ֆրանսիական թագի գաղութ։ | |
Ալմորավյաններ | 3,3[2] | 1147 | Ալմորավյանները կամ Ալմորավիդները դավանում էին իսլամի կրոնական օրենքների խիստ հետևում, արտակարգ անհանդուրժողաբար էին վերաբերվում քրիստոնյաներին և հրեաներին, ինչպես նաև սուֆիզմի կամ սուֆիականության հետևորդներին։ | |
Թուղլաք գահատոհմ, Թուղլաքների գահատոհմ | 3,2[2] | 1320 | ||
Ղուրյանների պետություն, Ղուրիդների կամ Գուրիդների պետություն | 3,2[2] | 1200 | Ղուրյանները դրեցին Դելիի սուլթանության սկիզբը։ | |
Ույղուրական խաքանաթ կամ ույղուրների խաքանություն | 3,1[1][2] | 800 | 840 թվականին ույղուրների խաքանաթը ոչնչացավ՝ Ենիսեյի ղըրղըզների դեմ քսանամյա պատերազմից հետո։ | |
Սույ գահատոհմ | 3,1[2] | 610 | Սույ գահատոհմը վճռական դեր խաղաց Չինաստանի միավորման մեջ՝ այլասերման ու տրոհման ավելի քան չորսդարյա ժամանակաշրջանից հետո։ | |
Արտաշիսյանների Մեծ Հայքի թագավորություն | 3,0[15][16],, իսկ ըստ հնացած տվյալների՝ 1,0[3] | -69 մ.թ.ա. | Մեծ Հայքը հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհի տարածքում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 331 թվականից մինչև մ.թ. 428 թվականը` Երվանդունիների, Արտաշիսյանների, Արշակունիների արքայատոհմերի օրոք:․Մեծ Հայքում մ.թ.ա. 189 թվականից մինչև մ.թ. 11 թվականը իշխել է Արտաշիսյանների գահատոհմը։ Իր առավելագույն հզորության ժամանակաշրջանում` մ.թ.ա. 1–ին դարում, Արքայից Արքա Տիգրան Մեծի օրոք, տարածվել է Եգիպտոսի թագավորության Սինայի թերակղզուց` հարավում, մինչև Կովկասյան լեռները` հյուսիսում և Կապադովկիայից ու Կիլիկիայից` արևմուտքում, մինչև Կասպից ծովն` արևելքում։ Թագավորության բանակի թիվը հասնում էր 300 հազարի, ինչը ժամանակի համար վիթխարի թիվ էր։ Ըստ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի պետական համասարանի Պատմության ֆակուլտետի երկարամյա դեկան, նույն ֆակուլտետի Հայոց Պատմության ամբիոնի երկարամյա վարիչ, հանգուցյալ դոկտոր պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի աշխատությունների[15][16],՝ Տիգրան Բ Մեծ Արտաշիսյան Արքայից Արքայի օրոք Մեծ Հայքի թագավորությանը ենթակա տարածքները կազմել են մոտ երեք միլիոն քառակուսի կիլոմետր[15][16], և սփռվել Փոքր Ասիայից մինչև Կենտրոնական Ասիա, Մեծ Կովկասյան լեռնաշղթայից մինչև Պարսից ծոց[15][16],։ Փաստորեն, այդ ժամանակ աշխարհում կար երեք գերտերություն, որոնք էին Հայաստանի կայսրությունը կամ Մեծ Հայքը, որը գտնվում էր կենտրոնում, նրանից արևելք գտնվում էր Հռոմեական Հանրապետությունը, որի հետ Մեծ Հայքը սահմանակից էր Փոքր Ասիայում, իսկ Մեծ Հայքից արևելք գտնվում էր Թան Չինական կայսրությունը, որի հետ Մեծ Հայքը սահմանակից էր ներկայիս Ղրղզստանի, Տաջիկստանի տարածքներում[15][16]։, Մեծ Հայքի հյուսիս–արևմտյան հարևանը՝ Պոնտոսի և Փոքր Հայքի Միացյալ թագավորությունը Մեծ Հայքին դաշնակից երկիր էր[15][16],, և նույնիսկ համարվում էր հայկական երկրորդ թագավորությունը[15][16],, իսկ ՄԵԾ ՀԱՅՔԻ հարավ–արևելյան հարևան Եգիպտոսի թագավորությունը Մեծ Հայքին կիսա–ենթակա կիսա–բարեկամ երկրի կարգավիճակում էր[15][16]։, | |
Խազարական խաքանաթ | 3,0[1] | 850 | Խազարական խաքանաթն անջատվել է մ.թ. VI դարի կեսին՝ Արևմտա-թյուրքական խաքանաթից։ Խազարիայի կործանման մեջ 960-ական թվականներին վճռական դեր խաղաց Հին ռուսական պետությունը։ | |
Կալմարյան ունիա, Կալմարյան միություն կամ Կալմարյան դաշինք | 3,0 | 1397 | Կալմարկայ ունիան անձնական ունիայի մեջ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագավորությունների միավորումների մի սերիա էր՝ դանիական թագավորների գլխավորությամբ (1397—1523 թթ.)։ | |
Ղարախանյանների պետություն, Կարախանյանների խանություն | 3,0[2] | 1025 | 1042 թվականին Կարախանյանների պետությունը տրոհվեց երկու մասի՝ Արևմտյան Կարախանյան խանություն և Արևելյան Կարախանյան խանություն։ | |
Ղաջարական Պարսկաստան | 3,0 | 1796 | Ղաջարները թյուրքական գահատոհմ էին, որոնք իշխում էին Իրանում 1795 - 1925 թվականներին։ | |
Դանիայի թագավորության տիրապետություններ | 3,0 | 1800 | Դանիայի ինքնիշխանությունը ներկայումս շարունակվում է տարածվել Գրենլանդիայի վրա։ | |
Մոսկվայի մեծ իշխանություն | 3.0 | 1547 | Սկզբնապես Մոսկվան եղել է Վլադիմիրի մեծ իշխանության ուդելը՝ ենթակա գավառը Մոսկվա գետի շրջանում։ XIV դարի կեսից՝ Վլադիմիր քաղաքի` մոսկովյան իշխանների ժառանգական տիրույթի վերածվելով, Մոսկվայի մեծ իշխանությունը սկսեց գլխավորել ռուսական երկրամասերի` միասնական պետության մեջ միավորման գործընթացը։ Նրա կազմում հայտնվեց նախկին Կիևյան Ռուսիայի հողերի մոտ կեսը։ | |
Սամանյաններ, Սանաիդների գահատոհմ | 2,85[1][2] | 928 | Չնայած նրան, որ Սամանյանները Խորասանի և Մավերաննահրի տիրակալներն էին, որոնք գտնվում էին Աբասյան խալիֆայության վերահսկողության ներքո, շուտով նրանք ձեռք բերեցին իրենց լիակատար անկախությունը Բաղդադի խալիֆներից։ Սամանյանների պետությունը ջախջախվեց Ղարախանյանների պետության կողմից։ | |
Մարաստան, Մարական կայսրություն, Մարաց կայսրություն, Մեդիա, Մեդացոց կայսրություն | 2,8[1][4] | -585 մ.թ.ա. | Մ.թ.ա. IX դարի վերջին — մ.թ.ա. VIII դարի սկազբին Մարաստանը նվաճվեց Ասորեստանի կողմից, շուրջ 673 թվականին մ.թ.ա. մարերը՝ Կաշտարիտի կամ Աժդահակի գլխավորությամբ, ապստամբեցին և անկախություն ձեռք բերեցին։ | |
Ցին գահատոհմի կայսրություն | 2,8[3] | -206 մ.թ.ա. | Մ.թ.ա. IX դարի վերջից Ցին գահատոհմի ներկայացուցիչները կրում էին «գուն» (իշխան) տիտղոսը, մ.թ.ա. 325 թվականից՝ «վան» (արքա) տիտղոսը, մ.թ.ա. 221 թվականից՝ «դի» (կայսր) տիտղոսը։ | |
Արշակունիների գահատոհմ, Պարթև Արշակունիներ, Պարթևական արքաներ | 2,8[1][4] | 1 | Արշակունիները պարթևական արքայատոհմ էին, որն իշխում էր Պարթևստանում` Պարթևաց աշխարհում։ | |
Ձին (265—420), Արևելյան Ձին (265—420) |
2,8[3] | (տարածքն ընդգծված է դեղին գույնով) |
347 | Ձինական արքունիքում կային օտարերկրյա դեսպանություններ. 270 թվականին Կաշգարից և Ֆերգանայից, 284 թվականին՝ Հռոմից, 286 թվականին՝ Կանգյույից։ |
Լյու Սուն, Սուն գահատոհմի պետություն | 2,8[3] | 420 | Սուն գահատոհմը՝ չորս Հարավային և Հյուսիսային գահատոհմերից առաջինն էր (420—479)։ | |
Խիլջի գահատոհմ, Խիլձի գահատոհմ, Հիլջի, Khilji dynasty | 2,7[1][2] | 1312—1320 | Տե՛ս նաև. en:Khilji dynasty | |
Այուբյանների գահատոհմ, Այուբիդների գահատոհմ, Էյուբյաններ | 2,7[1] | 1190 | 1174 թվականին Այուբյանները հռչակեցին իրենց անկախութունը Զենգյանների կամ Զանգիների գահատոհմից և սկսեցին լայնարձակ նվաճումներ կատարել։ | |
Մաջապահիտ կայսրություն | 2,7[3] | 1389 | Վերջին հնդկականացված կայսրությունը Ինդոնեզիայում, կղզային կայսրություն, որը գտնվում էր արևելյան Ճավայում և գոյություն է ունեցել 1293 թվականից մինչև մոտ 1520 թվականը։ | |
Լյաո գահատոհմ | 2,6[1][2] | 947 | Լյաոն կիդանիների կամ ղիդանների և նրանց պետության կառավարող գահատոհմի չինարեն անվանումն էր։ Կիդանների (ղիդանների) պետությունը զբաղեցնում էր Հյուսիս-Արևելյան Չինաստանի լայնարձակ տարածությունները՝ Աբաոձի ցեղապետի կողմից կիդանական պետության ստեղծումից ի վեր։ Լյաո գահատոհմի ազդեցության ոլորտն ընդգրկում էր Չինաստանը, Վյետմանը, և ներկայիս Ռուսաստանի Պրիմորիեյի երկրամասը։ Ուստի եվրոպական որոշ լեզուներով, մասնավորապես՝ ռուսերենով «Կիտայ» է կոչվում կիդանյան պետության կողմից մի ժամանակ վերահսկված տարածքը։ | |
Հնդկա-հունական թագավորություն, Հնդհունական թագավորություն | 2,5[3] | -150 մ.թ.ա. | Հնդհունական թագավորությունը գտնվում էր Հյուսիսային Հնդկաստանում, գոյություն է ունեցել մ.թ.ա. 180 թվականից մինչև մ.թ. 10 թվականը, և կառավարվել է հույն թագավորների կողմից, ովքեր Եվտիդեմոս I-ի գահատոհմի շարունակողներն էին։ Հնդհունական թագավորությունը ծագել է որպես Հունա-բակտրիական թագավորության ընդլայնման արդյունք։ | |
Հունա-բակտրիական թագավորություն | 2,5[3] | -184 մ.թ.ա. | Հունա-բակտրիական արքաների բանակը, բացի հունա-մակեդոնական միջուկից կազմված էր տեղական ազնվատոհմիկներից հավաքված հեծելազորից և աղեղնազեն հետևակից, որտեղ ծառայում էին շարքային ազատ մարդիկ։ Բացի այդ, կիրառվում էին մարտակառքեր և մարտական փղեր։ | |
Ուշ Ճաո | 2,5[3] | (տարածքն ընդգծված է կանաչ գույնով) |
329 | Այն 16 բարբարոսական պետություններից մեկը, որոնց տրոհվեց Հյուսիսային Չինաստանը IV դարում։ |
Մարաթհների պետություն | 2,5[1] | 1760 | Երեք անգլո-մարաթհական պատերազմների ընթացքում (1775-82, 1803-05, 1817-18) բրիտանացիները մարաթհներից խլեցին Դելին և մի շարք այլ տարածքներ, իսկ իրենք՝ մարաթհական իշխանները վերածվեցին Օստ-հնդկական ընկերության ստորակաների՝ վասալների։ | |
Բելգիական գաղութային կայսրություն, Բելգիայի գաղութային կայսրություն | 2,5 | 1914 | XIX դարի վերջին Բելգիայի թագավորությունը դարձավ գաղութային տերություն։ Գաղութների շահագործումը կապիտալների կուտակման և Բելգիայի արդյունաբերության զարգացման էական աղբյուրներից մեկն էր։ | |
Կարակիտայական խանություն, Ղարաղիտայների խանություն | 2,5[1] | 1210 | 1218 թվականին Կարակիտայների (ղարաղիտայների) խանությունը նվաճվեց Չինգիզ խանի կողմից և մտավ Մոնղոլական կայսրության մեջ։ | |
Ղազախական խանություն, Կազախական խանություն | 2,5 | 1511 | Կազմավորվել է Մոնղոլական կայսրության մանրատումից հետո 1456 թվականին։ | |
Ձին գահատոհմ (1115—1234), Ձին գահատոհմ (1115—1234) |
2,3[1][2] | (տարածքն ընդգծված է դարչնագույնով) |
1126 | Թան գահատոհմի կայսրության տրոհումից հետո առաջացած երեք խոշոր պետություններից մեկն էր Ձին գահատոհմ (1115—1234)ի պետությունը։ Մյուս երկուսն էին կիդանյան (ղիդանյան) Լյաոն և չինական Սուն գահատոհմի պետությունը։ |
Հարավային Ցի գահատոհմի պետություն | 2,3[3] | 502 | Հարավային Ցի գահատոհմի կայսրերը հաճախակի պատերազմներ էին վարում հյուսիսային Չինաստանի դեմ, որտեղ իշխում էր Հյուսիսային Վեյ գահատոհմը. այդ պատերազմները փոփոխական հաջողություն ունեին։ | |
Հարավային Սուն գահատոհմի կայսրություն | 2,1[2] | (տարածքն ընդգծված է գինեգույնով) |
1100 | Սուն կայսրությունը բաժանվում է Հյուսիսային և հարավային շրջափուլերի։ |
Մամլյուքյան սուլթանություն, Բահրիտական գահատոհմ | 2,1[2] | 1300 | Մամլյուքների սուլթանությունը Բահրիտների գահատոհմի օրոք։ | |
Մամլյուքյան սուլթանություն, Բուրջիտական գահատոհմ | 2,1[1] | 1400 | Մամլյուքների սուլթանությունը Բուրջիների գահատոհմի օրոք։ | |
Առաջին ֆրանսիական կայսրություն | 2,1[2] | 1813 | Ֆրանսիայում Նապոլեոն Բոնապարտի կայսրության դարաշրջանը։ | |
Վեյ թագավորություն | 2,0[3] | (տարածքն ընդգծված է դարչնագույնով) |
263 | Վեյը հանդիսանում էր այն երեք թագավորություններից մեկը, որոնք գոյություն ունեին Չինաստանում Եռաթագավորության դարաշրջանում. գոյություն է ունեցել մ.թ. 220 թվականից մինչև մ.թ. 266 թվականը։ |
Հյուսիսային Հան | 2,0[3] | 316 | Այն 16 բարբարոսական պետություններից մեկը, որոնք ծագել էին մ.թ. IV դարում՝ Հյուսիսային Չինաստանի տրոհունից հետո։ Գոյություն է ունեցել մ.թ. 304-329 թվականներին։ | |
Վաղ Ցին | 2,0[3] | 376 | 16 բարբարոսական թագավորություններից մեկը. 395 թվականին Վաղ Ցին թագավորության մնացորդները լիովին զավթվեցին Արևմտյան Ցին պետության կողմից։ | |
Արևմտյան Հռոմեական կայսրություն | 2,0[3] | 395 | Հռոմեական կայսրության արևմտյան մասի անվանումը Դիոկղետիանոս կայսեր մ.թ. 285 թվականի բարեփոխումներից հետո։ | |
Հյուսիսային Վեյ | 2,0[3] | 450 | Հյուսիսային Վեյ գահատոհմի վերջին մոտ ժամանակներում տեղի ունեցավ զգալի ներքին պառակտում, ինչը կայսրությանը հանգեցրեց տրոհման երկու մասի՝ Արևմտյան Վեյ և Արևելյան Վեյ։ | |
Սաֆարյանների գահատոհմ, Սաֆարիդների գահատոհմ | 2,0 | 900 | Սաֆարիդները 861—1590 թթ. մի պետություն էին ստեղծել, որի կենտրոնը Սիըստան կամ Սագաստան (Սակաստան) երկրամասում էր, ներկայիս Աֆղանստանի և Իրանի միջև։ | |
Ալմոհադների գահատոհմ | 2,0[1] | 1200 | Ալմոհադների պետությունը կազմավորվել էր Ալմորավիդների դեմ պայքարի ընթացքում։ | |
Սատավահանա | 2,0[3] | 90 | Սատավահանան հարավհնդկական գահատոհմ էր, որը 450 տարի շարունակ իշխում էր Դեկանի կենտրոնական մարզերին՝ հիմնական բազա ունենալով Անդհրա-Պրադեշ նահանգը։ | |
Ռայաթարանգինի | 2,0[1][2] | 750 | Կալհանան՝ մ.թ. XII դարի հնդկական բանաստեղծը, «Արքաների հոսք» (Ռայաթարանգինի) պատմական դյուցազնավեպի՝ էպոսի հեղինակը, շարադրել է քաշմիրյան (Քաշմիր երկրամասի) գահատոհմերի ժամանակագրությունը։ | |
Ինկաների կայսրություն | 2,0[1][2] | 1527 | Մ.թ. XI—XVI դարերում Հարավային Ամերիկայի՝ տարածքի մակերեսով և ազգաբնակչության թվաքանակով խոշորագույն հնդկացիական վաղդասակարգային պետությունն էր։ | |
Գուրջարա-Պրատիհարա | 1,8[2] | 860 | Գուրջարա-պրատիհարա՝ ռաջպուտական գահատոհմ Հյուսիսային Հնդկաստանում։ | |
Սիբրիրյան խանություն | 1,8[2] | 1520 | Թաթարական կամ թարթարական ավատատիրական պետություն Արևմտյան Սիբիրում, որը կազմավորվել է XIV դարի կեսին։
1582 թվականի հոկտեմբերի 26-ին ատաման Երմակը տիրեց Կաշլիկին (Ղաշլըղ) և սկսեց Սիբիրի խանության միացումը Ռուսաստանին։ | |
Մեծ Սոցիալիստական Ժողովրդական Լիբիական Արաբական Ջամահիրիա | 1,8 | 1977 — 2011 | Պետություն, որը կազմավորվել էր 1977 թվականի մարտի 2-ին և որպես իր հասարակական կառուցվածքի ձև հռչակել էր Ջամահիրիան։ | |
Ռաշտրակուտներ | 1,7 | 805 | Արաբական ժամանակագիրները Ռաշտրակուտների պետությունը դասում էին իր ժամանակի խոշորագույն պետությունների շարքում։ | |
Բուիդներ | 1,6[1][2] | 980 | X դարի երկրորդ կեսին Բուիդները (Բույյաները) ընկան՝ սելջուկների և նրանց դաշնակիցների ներխուժման արդյունքում։ | |
Դելիի սուլթանություն, Ղուլյամների գահատոհմ | 1,6[2] | 1228 | Դելիի սուլթանության գոյության ընթացքում միմյանց հերթափոխել են մի քանի գահատոհմ. Ղուլյամների (1206—1290), Հիլջիների, (1290—1320), Թուղլակների (1320—1413), Սայիդների (1414—1451), Լոդիների (1451—1526)։ | |
Հնդկա-պարթևական թագավորություն, Հնդպարթևական թագավորություն | 1,5[3] | 50 | Հնդպարթևական թագավորությունը գրավել էր արդի Աֆղանստանի մեծագույն մասը և Պակիստանի հյուսիսը, հաղթանակն տանելով Քուշանական թագավորության բազում տիրակալների նկատմամբ։ | |
Ու թագավորություն | 1,5[3] | (տարածքն ընդգծված է կանաչ գույնով) |
221 | Ու թագավորությունը Եռաթագավորության դարաշրջանի երեք չինական թագավորություններից մեկն էր, որը գոյություն է ունեցել մ.թ. 222-280 թթ.: |
Հյուսիսային Ճոու | 1,5[3] | 577 | Հյուսիսային Ճաոն պետություն էր, որը գոյություն է ունեցել Հյուսիսային և հարավայաին գահատոհմերի դարաշրջանում Հյուսիսային Չինաստանում 557—581 թթ.: Ծագել է Արևմտյան Վեյ թագավորության տեղում։ Հետագայում նրան այստեղ փոխարինեց Սույ գահատոհմը։ | |
Նանդա գահատոհմ | 1,5[3][17] | -350—321 մ.թ.ա. | Նանդա գահատոհմը ժառանգել է Մագադհա թագավորությունը և նպատակաուղղվածորեն ընդարձակել վերջինիս սահմանները, պահելով իր ժամանակների համար վիթխարի բանակ։ | |
Հնդկա-սկյութական թագավորություն, Հնդսկյութական թագավորություն | 1,5[4] | -100 մ.թ.ա. | Մ.թ.ա. մոտ 10 թվականին հնդսկյութների ճնշման ներքո ընկավ Հնդհունական թագավորությունը։ | |
Թուլունյաններ, Թուլունիդներ | 1,5[3] | 900 | Թուլունյանները կամ թուլունիդները Խալիֆաթից կամ խալիֆայությունից առաջին փաստացիորեն անկախ եգիպտական գահատոհմն էին։ | |
Իդրիսյաններ | 1,5[1] | 828 | Իդրիսիդները կամ իդրիսյանները արաբական գահատոհմ էին, որոնք իշխում էին Հյուսիսային Աֆրիկայի արևմուտքում 789—905 թվականներին։ | |
Սուրյանների գահատոհմ, Սուրիդներ, Սուրիներ | 1,5[1][2] | 1545 | Սուրիդների, Սուրի կամ Սուրյանների գահատոհմը Հյուսիսային Հնդկաստանի փուշտունական ծագմամբ միջնադարյան մուսուլմանական տիրակալների գահատոհմ էին (1539—1555), որը հիմնադրել էր բիհարյան զորահրամանատար Շեր-խանը. Սուրյանները Դելիի սուլթանության վերջին գահատոհմն էին։ | |
Նոր ասորեստանյան թագավորություն | 1,4[1][4] | -671 մ.թ.ա. | Նոր Ասորեստանյան թագավորությունը (մ.թ.ա. 934—609 թթ.) համարվում է մարդկության պատմության մեջ ժամանակագրորեն առաջին կայսրությունը։ | |
Սոնգայի կայսրություն, Սոնգայիների կայսրություն | 1,4[18] | 1500 | Սոնգայի կայսրությունն ստեղծվել է XV—XVI դդ. սոնգայի ժողովրդի կողմից Նիգեր գետի միջին հոսանքի երկայնքով՝ արդի Մալի, Նիգեր և Նիգերիա պետությունների տարածքում։ | |
Հարշա | 1,35[1][2] | 625—648 | Հարշա կայսրությունը տիպիկ ռազմա-ավատատիրական տերություն էր, որը կազմված էր մեծ թվով ստորակա՝ վասալ իշխանություններից, և տրոհվեց իր ստեղծողի մահից հետո։ | |
Կիևյան Ռուսիա | 1.3[19] | 1054 | Կիևյան Ռուսիա — Միջնադարյան պետություն Արևելյան Եվրոպայուն, որը ծագել է մ.թ. IX դարում` Ռյուրիկովիչների գահատոհմի իշխանների տիրապետության ներքո արևելասլավոնական ցեղերի միավորմամբ։ | |
Լյան գահատոհմ | 1,3[1][3] | 502—549 | Լյան գահատոհմը (502—557), որը հայտնի էր նաև որպես Հարավային Լյան, Չինաստանի Հարավային գահատոհմերի թվից երրորդն էր, որին փոխարինեց Չեն գահատոհմը։ | |
Արևմտյան Վեյ | 1,3[3] | 557 | Արևմտյան Վեյ կայսրությունը ծագեց 534 թվականին՝ Հյուսիսային Վեյ կայսրության տրոհումից հետո։ | |
Ուշ Լյան (907—923), Ուշ Լյան գահատոհմ | 1,3[2] | 923 | Չինաստանում Հինգ գահատոհմերի և տասը թագավորությունների դարաշրջանի Հինգ գահատոհմերից մեկը։ | |
Ուշ Թան | 1,3[2] | 923 | Ուշ Թան գահատոհմը կառավարել է 923-936 թթ.: Այն հանդիսանում է Չինաստանում Հինգ գահատոհմերի և տասը թագավորությունների դարաշրջանի Հինգ գահատոհմերից երկրորդը։ Իր հզորության գագաթնակետին Ուշ Թանը վերահսկում էր Հյուսիսային Չինաստանի մեծ մասը։ | |
Մալի կայսրություն | 1,29[20] | 1312 | Մալին կայսրություն էր հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Սահարա անապատից հարավ, որը գոյություն է ունեցել XIII-XV դարերում։ | |
Շան գահատոհմ | 1,25[1][4] | -1122 մ.թ.ա. | Շանը հանդիսանում է առաջին պետական կազմավորումը, որի գոյության իրականությունը հաստատվում է ոչ միայն հնագիտական գտածոներով, այլև նարրատիվ և էպիգրաֆիկ գրավոր աղբյուրներով։ | |
Արևմտյան Ճոու գահատոհմ | 1,25[4] | -1046 մ.թ.ա. | Ճոու գահատոհմը տապալեց Շան գահատոհմին և ինքն էլ դադարեց Ցին գահատոհմի հաղթանակից հետո։ | |
Ակսում թագավորություն, Ակսումի թագավորություն, Ակսումիտների թագավորություն | 1,25[1] | 350 | Ակսումյան թագավորության իշխանության ներքո էր գտնվում վիթխարի տարածք Կարմիր ծովի առափին և Արաբական թերակղզում, ներառյալ իր ժամանակի գեղեցկագույն քաղաքներից Եմենը։ | |
Կարլոս Մեծի կայսրություն, Արևմուտքի կայսր Կարլոսի տերություն | 1,2[1][2] | 814 | Ֆրանկների պետությունը կազմավորվեց Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում՝ մյուս Բարբարոսական թագավորությունների հետ միաժամանակ։ 800 թվականին ֆրանկների արքա Կարլոսը դարձավ կայսր, դրանով իսկ վերածնելով Արևմտյան Հռոմեական կայսրությունը։ | |
Ռեչ Պոսպոլիտայա | 1,2[1][2] | 1650 | Դա մի երկմիասնական պետություն էր, որը կազմավորված էր Լեհաստանի թագավորության և Լիտվական մեծ իշխանության կողմից։ Երկու դար շարունակ Ռեչ Պոսպոլիտայան հանդիսանում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն պետություններից մեկը։ Նրա կազմում գտնվում էին նաև հսկայածավալ արևելաեվրոպական տարածքներ։ | |
Շրիվաջայա | 1,2[1] | 1200 | Հին Մալայզիայի կամա մալայական թագավորություն, որի կենտրոնը գտնվում էր Սումատրա կղզում, որը տարածվում էր նաև Մալայական կղզեխմբի՝ կղզեխմբի և Հարավ-արևելյան Ասիայի առափի վրա։ | |
Շունգա կայսրություն | 1,2[1] | -150 մ.թ.ա. | Շունգա պետությունը ծագեց Մաուրյաների կայսրության անկումից հետո։ Պետության մայրաքաղաքն էր Պատալիպուտրան։ | |
Քուշ թագավորություն | 1,2[1] | (-400 մ.թ.ա.) |
-700 մ.թ.ա. | Քուշը հին թագավորությունն էր, որը գոյություն ուներ արդի Սուդանի տարածքի հյուսիսային մասում (Նուբիայում)` մ.թ.ա. VIII դարից մինչև մ.թ. IV դարը։ Քուշի ժողովուրդը կոչում են քուշիտներ կամ քուշյաններ։ |
Ռատտանակոսին, Ռատտանակոսին | 1,12 | 1782 | Թաիլանդը միակ երկիրն էր Հարավ-Արևելյան Ասիայում, որը երբեք չի ենթարկվել գաղութացման։ | |
Չալուկյա | 1,1 | 636 | Չալուկյայի կառավարումը նշանավորվեց կաննադա լեզվով գրականության ծաղկմամբ և տաճարների լայնածավալ շինարարությամբ, որը կենտրևոնացած էր հիմնականում Պատտադակալի շուրջը։ VIII դարի Պատտադակալյան տաճարները ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմի ճանաչված են որպես մարդկության Համաշխարհային ժառանգություն։ | |
Շվեդիայի թագավորություն | 1,1 | 1658 | XVII դարի ընթացքում Շվեդիան նշանակալից ուժ էր Եվրոպայում՝ շնորհիվ իր փորձառու և արդյունավետ բանակի։ | |
Դելիի սուլթանություն, Լոդի գահատոհմ | 1,1 | (աջից) |
1517 | 1526 թվականին Դելիի սուլթանությունն ընկավ Բաբուրի` «Վագրի» հարվածների ներքո։ Վերջինս հիմնադրեց Մեծ մողոլների կայսրությունը։ |
Հին Եգիպտոսի XVIII գահատոհմ (XVIII գահատոհմ) |
1,0[4] | -1450 մ.թ.ա. | Տասնութերորդ գահատոհմը (մ.թ.ա. 1550—1292 թթ.) Հին Եգիպտոսի առավել հայտնի գահատոհմերից մեկն էր։ Այդ գահատոհմի ներկայացուցիչներից էին մի շարք առավել հզոր եգիպտական փարավոններ, ինչպես նաև թերևս ամենահայտնիներից մեկը՝ Թութանհամոնը։ | |
Եգիպտոսի Նոր թագավորություն | 1,0[1][4] | -1300 մ.թ.ա. | Անվիճելի էի այն փաստը, որ Եգիպտոսի Նոր թագավորությունը եգիպտական քաղաքակրթության զարգացման գագաթնակետն է. բանն այն է, որ հենց այդ թագավորության կողմից ի մի բերվեցին Եգիպտոսի նախորդ զարգացման երկու հազարամյակների բոլոր նվաճումները, և, միաժամանակ՝ ի հայտ եկան Թութմոս III-ի «տիեզերական» պետության եզակի երևույթները կամ «աթոնիստական հեղափոխության» երևույթը, որը խորը հետք թողեց կրոնում և արվեստում։ | |
Հելլենիստական Եգիպտոս | 1,0[4] | (տարածքն ընդգծված է կապույտ գույնով) |
-301 մ.թ.ա. | Հելլենիստական Եգիպտոսը պետություն էր, որը մ.թ.ա. 332 թվականին կազմավորվել Եգիպտոսի տարածքում՝ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այդ երկրի գրավումից հետո։ |
Արևելյան Վեյ | 1,0[3] | 550 | Արևելյան Վեյ կայսրությունը կազմավորվել էր 534 թվականին՝ Հյուսիսային Վեյ հյուսիսչինական կայսրության անկումից հետո։ | |
Հյուսիսային Ցի | 1,0[3] | 550 | Ծագել է Արևելյան Վեյ պետության տեղում։ | |
Թահիրյաններ, Թահիրիդներ | 1,0[2] | 800 | Թահիրյանները պարսկական ծագմամբ առաջին մուսուլմանական գահատոհմն էին։ | |
Կալաչուրի, Kalachuri | 1,0[1][2] | 1050 | Տե՛ս նաև՝ en:Kalachuri | |
Սրբազան Հռոմեական կայսրություն | 1,0[2] | 1050 | Կայսրությունը հիմնադրվել էր 962 թվականին արևելաֆրանկական թագավորության արքա Օտտոն I-ի կամ Օտտոն Մեծի կողմից։ Սրբազան Հռոմեական կայսրությունը դիտվել է որպես անտիկ ժամանակաշրջանի Հռոմեական կայսրության և Կարլոս Մեծի ֆրանկական կայսրության ուղղակի շարունակությունը։ | |
Սի Սյա | 1,0[1] | (տարածքն ընդգծված է կարմիր գույնով) |
1100 | Սի Սյա կամ Տանգուտական թագավորություն. գոյություն է ունեցել 1038—1227 թթ.: |
Չալուկյա Արևմտյան կայսրություն | 1,0 | 1121 | Տե՛ս նաև՝ en:Western Chalukya Empire | |
Կամբուջադեշա | 1,0[1][2] | 1290 | Իր բարգավաճման գագաթնակետին հասել է XII դարում։ Ակդ ժամանակաշրջանում կայսրությունն ընդգրկում էր Վյետնամի, Կամբոջայի, Թաիլանդի և Լաոսի արդի տարածքները։ | |
Ավարական խաքանաթ | 1,0[3] | (տարածքն ընդգծված է կարմիր գույնով) |
600 | Ավարները ասիական ծագմամբ վաչկատուն՝ քոչվոր ժողովուրդ էին, ովքեր VI դարում վերաբնակվեցին Կենտրոնական Եվրոպայում։ |
Կանեմ-Բորնո | 1,0[2] | 1200 | Կանեմ-Բորնոն (700—1376 թթ.) մինչգաղութային ժամանակաշրջանի աֆրիկյան պետություն էր։ Զբաղեցնում էր արդի Չադի, հարավային Լիբիայի և արևելյան Նիգերի տարածքները։ | |
Կալինգա պետություն, Մահա-Մեգհավահանա գահատոհմ | 0,9[4] | -10 մ.թ.ա. | Բարձրագույն ծաղկմանը հասել է Կհարավելայի կառավարման օրոք, ով մի շարք հաջող ռազմարշավներ կատարեց և իրեն ենթարկեց նույնիսկ Մագադհան։ | |
Կոնբաուն | 0,9 | 1800 | Կոնբաուն թագավորության մայրաքաղաքը քանիցս տեղափոխվել է մի վայրից մյուսը։ Ամեն անգամ քաղաքն ամբողջովին տեղափոխում էին՝ օգտագործելով փղերին։ | |
Կամա-վոլգյան Բուլղարիա | 0,9[1][2] | 1100 | Վոլգյան Բուլղարիան կազմավորվել է Վոլգային և Դոնի միջագետքից վաչկատուն՝ քոչվոր բուլղար ժողովրդի հիմնական մասի վերաբնակեցմամբ։ | |
Լիտվական Մեծ իշխանություն | 0,9 | 1430 | Մինդովգ իշխանի կողմի XIII դարում լիտվական ցեղերի միավորումից հետո կազմավորվեց Լիտվական իշխանությունը։ Այն ներառեց նաև արևմտառուսական հողերը, որոնք կազմեցին Լիտվական իշխանության տարածքի 9/10 մասը։ Դրանով իսկ, փաստորեն, Լիտվական իշխանությունը դարձավ, Մոսկվայի իշխանության հետ միասին՝ Ռուսիայի միավորման հիմնական կենտրոններից մեկը։ Լիտվական մեծ իշխանությունն իր առավելագույն տարածքային ընդարձակմանը հասավ Վիտովտ մեծ իշխանի օրոք։ 1569 թվականին Լիտվան միավորվեց Լեհաստանի հետ և կազմեց Ռեչ Պոսպոլիտայա երկմիասնական պետությունը։ | |
Ակկադ | 0,8[4] | (տարածքն ընդգծված է կանաչ գույնով) |
-2250 մ.թ.ա. | Ակկադը կամ Աքքադը հին պետություն էր Միջագետքում կամ Մեսոպոտոմիայում (արդի Իրաքի տարածքոմ)։ |
Ուշ Ցին (936—947), Ուշ Ցին (936—947) |
0,8[2] | 936 | Չինական պատմութան մեջ հայտնի են չորս ժամանակաշրջան, որոնք կրում են «Ձին» անվանումը։ | |
Գանա կայսրություն | 0,8[3] | 1067 | Գանա կայսրությունը հիմնվել է մանդե լեզուների խմբին պատկանող լեզվով խոսող սոնինկե ժողովրդի կողմից՝ մի ավելի հին պետական կազմավորման հիման վրա, որը ստեղծել էին բերբերները։ | |
Պագան թագավորություն | 0,8[2] | 1200 | 1287 թ. Պագան թագավորությունը հրաժարվեց հարկ մուծել և գրավվեց մոնղոլների կողմից։ Քաղաքը կողոպտվեց, ոսկե պագոդաները «կեղևահան» արվեցին, բազմաթիվ կրոնական սրբազան մասունքները գողացվեցին։ | |
Արևմտյան Կշատրապներ | 0,8[3] | 100 | 395 թվականին Գուպտների պետության տիրակալ Չանդրագուպտա IIը նվաճեց Կշատրապների թագավորությունը և սպանեց վերջին շաքյան տիրակալին՝ Ռուդրասիմհա III-ին։ Դրանով իսկ Արևմտյան Կշատրապների կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։ | |
Հիմյար | 0,8[4] | 400 | Հիմյարը հին թագավորություն էր, որը գոյություն է ունեցել շուրջ մ.թ.ա. 110 — մ.թ. 599 թվականները՝ Արաբական թերակղզու հարավում։ IV—VI դարերում Հիմյարի իշխանությունը (իր ստորակաների, նախ և առաջ կինդիտների միջոցով) հաճախ տարածվում էր կենտրոնական Արաբիայի զգալի մասի վրա։ | |
Բոհայ | 0,8[1] | 830 | Բոհայը (698—926) տունգուս-մանջուրների առաջին պետությունն էր, որը տեղակայված էր Մանջուրիայի, արդի Ռուսաստանի Պրիմորիեյի երկրամասի և Կորեական թերակղզու հյուսիսային մասի տարածքներում։ 926 թվականին Բոհայը նվաճվեց կիդանիների կամ ղիդանների կողմից։ | |
Կազանի խանություն | 0,7[2] | 1540 | Կազանի կամ Ղազանի խանությունը կազմավորվել է Ոսկե Հորդայի տրոհումից հետո՝ Բոլղարական իշխանության, Ջուկեթաուի իշխանության, Կազանի իշխանության և Կաշանի իշխանության տարածքներում։ | |
Մերովինգների գահատոհմ | 0,7[2] | 558 | Մերովինգները ֆրանկ թագավորների առաջին գահատոհմն են Ֆրանսիայի պատմության մեջ։ | |
Առաջին բուլղարական թագավորություն | 0,7[3] | 900 | Սիմեոն արքայի օրոք Բուլղարական թագավորությունը հասավ իր քաղաքական և տարածքային հզորության գագաթնակետին։ | |
Շու թագավորություն | 0,7[3] | (տարածքն ընդգծված է դարչնագույնով) |
221 | Չինաստանի Եռաթագավորության դարաշրջանի երեք թագավորություններից մեկը, որը գոյություն է ունեցել 221 թ. — 263 թ.: |
Յադավների գահատոհմ | 0,7[2] | 1250 | Վաղ Յադավները Ռաշտրակուտաների և Արևմտյան Չալուկյայի ստորականերն էին՝ վասալները։ Վերջիններիս ամկումից հետո Յադավներն անկախություն ձեռք բերեցին։ | |
Պարամարա | 0,7[3] | 1050 | Պարամարան մի իշխանապետություն էր, որը ծագել էր Մալվայի տարածքում՝ Գուրջարա-Պրատիհարների պետության տրոհումից հետո։ (տե՛ս նաև՝ en:Paramara) | |
Դալի պետություն | 0,7 | (տարածքն ընդգրկված է մանուշակագույնով) |
1200 | Դալի թագավորությունը հիմնադրվել է 937 թվականին և կառավարվել է 22 միապետներից բաղկացած գահատոհմի կողմից, մինչև որ ոչնչացվեց մոնղոլների կողմից 1253 թվականին։ Դալի թագավորության մայրաքաղաքն էր Դալին։ |
Վիջայանագարա կայսրություն | 0,7 | 1529 | Վիջայանագարական կայսրությունը ծագել է Հարավային Հնդկաստան հինդուսների պայքարում՝ ընդդեմ մուսուլմանական Դելիի սուլթանության։ | |
Նանճաո | 0,7[2] | 830 | 873 թվականին Նանճաոն դուրս մղվեց Սըչուան նահանգից։ Հետագայում Նանճաո թագավորության հզորությունն աստիճանաբար մարում էր։ | |
Ավստրո-Հունգարիա | 0,67 | 1913 | Ավստրո-Հունգարիան երկմիասնական միապետություն էր (K. und k.) և բազմազգ պետություն Կենտրոնական Եվրոպայում, որը գոյություն ուներ 1867—1918 թվականներին։ | |
Հին Եգիպտոսի երկրորդ անցումնային ժամանակաշրջան (1715—1554 մ.թ.ա.) |
0,65[4] | -1650 մ.թ.ա. | Հին Եգիպտոսի Երկրորդ անցումնային ժամանակաշրջանը։ | |
Հին Եգիպտոսի ուշ թագավորություն (664—332 մ.թ.ա.) |
0,65[4] | -550 մ.թ.ա. | Եգիպտոսի անկախության ժամանակավոր վերականգնման և այդ պետության հզորության ժամանակաշրջանը (XXVI—XXХ գահատոհմեր), որն ավարտվեց Աքեմենյան տերության կամ Արիական Համադաշնության կողմից Եգիպտոսի նվաճմամբ։ | |
Վակատակա գահատոհմ | 0,65[4] | 450 | Տե'ս նաև` en:Vakataka dynasty | |
Վեստգոթերի թագավորություն, Վեստգոթական թագավորություն, Արևմտյան գոթերի թագավորություն | 0,6[3] | 580 | Վեստգոթերը գերմանական ցեղ էին, որոնք իրենցից ներկայացնում էին գոթերի ցեղային միության երկու գլխավոր ճյուղերից մեկը (երկրորդ ճյուղը օստգոթերն էին)։ 370 թ. մասնակցել են Ժողովուրդների մեծ վերաբնակեցմանը, որն իրենից ներկայացնում էր բարբարոսական տարբեր ժողովուրդների խաղաղ գաղթը և ռազմարշավները դեպի Հռոմեական կայսրության տարածքները։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո վեստգոթերը հանգուցային դեր են խաղացել Արևմտյան Եվրոպայի պատմության մեջ։ | |
Կորդովայի խալիֆայություն | 0,6[2] | 1000 | 1031 թվականին Կորդովային խալիֆայությունը մասնատվեց մի շարք էմիրությունների, որոնցից առավել նշանակալին էր Գրանադայի էմիրությունը, որտեղ մուսուլմանական տիրապետությունը շարունակվեց մինչև 1492 թվականը։ | |
Ռայ գահատոհմ | 0,6[3] | 675 | Տե՛ս նաև` en:Rai Dynasty | |
Մաուկհարի գահատոհմ | 0,6[2] | 600 | Գուպտերի ազդեցության անկմամբ նրանց պետության կենտրոնում բարձրացավ նոր գահատոհմ՝ Մաուկհարի։ | |
Բահմանի | 0,6[2] | 1470 | 1470-ականների սկզբին Բահմանիդների կամ Բահմանյանների պետությունում և նրա գլխավոր կենտրոններում (Բիդար և Գոլկոնդա) առևտրական նպատակներով շրջագայել է Հյուսիս-արևելյան Ռուսիայի Տվեր քաղաքի վաճառական Աֆանասի Նիկիտինը։ Վերջինիս ճանապարհորդության մասին պատմվում է «Ճանապարհորդություն երեք ծովերից այն կողմ» (ռուս.՝ «Хожении за три моря») գրքում։ | |
Նիզամ | 0,6 | 1740 | Տե՛ս նաև՝ en:Nizam | |
Սիկխերի պետություն | 0,56 | 1845 | 1799 թվականից սիկխերի առաջնորդը՝ Ռանջիթ Սինգհը տարանջատված միսալները միավորեց կայսրության մեջ (Սիկխական կայսրություն)։ Վերջինս ոչնչացվեց 1849 թվականին՝ բրիտանական գաղութարարների կողմից՝ երկրորդ անգլո-սիկխական պատերազմի արդյունքում։ | |
Հին Եգիպտոսի միջին թագավորություն | 0,5[4] | -1850 մ.թ.ա. | Միջին թագավորությունը Հին Եգիպտոս պատմության այն ժամանակաշրջանն է, որը տևել է մ.թ.ա 2040 թվականից մինչև մ.թ.ա. 1783 թվականը (այլ տվյալներով՝ մինչև մ.թ.ա. 1640 թ.)։ | |
Լյուդիա, Լյուդիական թագավորություն | 0,5[4] | -585 մ.թ.ա. | Լյուդիական թագավորությունը ոչնչացվեց պարսից արքա Կյուրոս IIի կամ Կյուրոս Մեծի կողմից։ Աքեմենյան տերությունից Լյուդիան անցավ Մակեդոնական տերությանը, Սելևկյաններին և Հռոմեական կայսրությանը։ Վերջինիս ժառանգորդ Բյուզանդիայից էլ Լյուդիան խլեցին թուրքերը։ Այժմ Լյուդիայի տարածքը մտնում է թուրքական հանրապետության կազմի մեջ։ | |
Նոր բաբելոնական թագավորություն | 0,5[4] | -562 մ.թ.ա. | Իր առավելագույն բարգավաճմանը Բաբելոնը հասավ Նոր Բաբելոնական թագավորության օրոք (մ.թ.ա. 626—539 թթ.)։ Մ.թ.ա. 539 թվականին Բաբելոնը նվաճվեց հայ-պարսկական միացյալ բանակների կողմից։ Այնուհետև Բաբելոնի սատրապներ կամ կառավարիչներ նշանակվում էին հայ զորավարները։ Նրանցից մեկին՝ Արախային հիշատակում է Դարեհ I-ը իր նշանավոր եռալեզվյան Բեհիսթունյան արձանագրության մեջ։ | |
Կոշալա | 0,5[3] | -543 մ.թ.ա. | Կոշալան ստրկատիրական պետություն էր Հին Հնդկաստանում։ Գտնվում էր նախկին Աուդ պետության տարածքում (ներկայիս հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգ), ինչպես նաև Նեպալի հարավարևմտյան մասում։ | |
Մագադհա (Շայշունագա գահատոհմ) |
0,5[3] | -510 մ.թ.ա. | Մագադհան մտնում էր տասնվեց մահաջանապադների, այսինքն՝ մեծ պետությունների շարքի մեջ, ըստ բուդդայական և ջայնիական աղբյուրների։ Մագադհա պետության Բիմբիսարա արքան (544—491) Շիշունագա գահատոհմից, որն ապրել է Բուդդայի ժամանակներում, նպաստել է բուդդայականության տարածմանը և լավ է վերաբերվել ջայնիզմին։ | |
Չու թագավորություն | 0,5[3] | -350 մ.թ.ա. | Չուն թագավորություն էր հարավային Չինաստանում Չունցյու ժամանակաշրջանում (մ.թ.ա. 722—481 թթ.) և Ճանգո ժամանակաշրջանում (Ճանգո՝ «Պատերազմող թագավորություններ» մ.թ.ա. 481—212 թթ.)։ | |
Պանդյա | 0,5 | 1251 | Պանդյաների պետությունը իր ամբողջ գրեթե 2-հազարամյա պատմության ընթացքում լայնածավալ առևտուր էր վարում Հնդկական օվկիանոսի նավահանգիստների հետ և իր ենթակայության ներքո էր պահում հարավային Կերալայի բազմաթիվ իշխանապետություններ։ | |
Ուշ Հան (947—950), Ուշ Հան (947—950) |
0,5[2] | 947 | Ուշ Հան գահատոհմը, որը հիմնվել էր 947 թ., Չինաստանի պատմության Հինգ գահատոհմերի և տասը թագավորությունների դարաշրջանի գահատոհմերից չորրորդը և հաջորդական գահատոհմերի շարքում երրորդը։ | |
Կանգյույ | 0,5[3] | -100 մ.թ.ա. | Կանգյույը պետություն էր Միջին Ասիայում (մոտավորապես մ.թ.ա. II դարից — մ.թ. IV դար) Սիրդարյա գետի ստորին և միջին հոսանքի շրջանում (Ֆերգանայի հովիտ)։ | |
Օստգոթական թագավորություն, Օստգոթերի թագավորություն, Արևելյան գոթերի թագավորություն | 0,5[2] | 510 | Օստգոթերի թագավորությունը ուշ անտիկ ժամանակաշրջանի և վաղ ավատատիրության ժամանակաշրջանի ոչ ամուր պետական կազմավորումն էր, որը ստեղծվել էր գերմանական ցեղերից մեկի՝ օստգոթերի կամ օստրոգոթերի կողմից Հռոմեական կայսրության տարածքների զավթման արդյունքում։ | |
Կոգուրյո | 0,45[4] | 476 | Կոգուրյո պետությունն իր առավելագույն հզորությանը հասել է IV դարի վերջին, վերահսկելով լայնարձակ տարածք Կորեական թերակղզու հյուսիսում և Մանջուրիայի մեծագույն մասը։ Կոգուրյոյի ուժեղացմանը նպաստեց հարևան Չինաստանի ավատատիրական մասնատվածությունը. Չինաստանի տիրակալները ի վիճակի չէին վերականգնելու իրենց ազդեցությունը Կորեայում։ | |
Սյա գահատոհմ | 0,45[4] | -1800 մ.թ.ա. | Սյան առասպելական գահատոհմ էր, որըն, ըստ ավանդական պատկերացումների կառավարել է հին Չինաստանում, մոտ մ.թ.ա. 2070 թվականից մինչև մ.թ.ա. 1765 թվականը. իսկ մեկ այլ վարկած այս գահատոհմի կառավարումը հասցնում է մինչև մ.թ.ա. 2700 թվականը։ | |
Հին Եգիպտոսի Նոր թագավորություն (Հին Եգիպտոս) |
0,45[4] | -1250-1220 մ.թ.ա. | Նոր թագավորության պատմությունը լուսաբանվում է Հին Եգիպտոսի պետականության ծաղկման և խոշոր եգիպտական համաշխարհային պետության սետղծման ժամանակաշրջանի առավել մեծ թվով հուշարձանների կողմից։ Այդ ժամանակաշրջանում կառավարել են Եգիպտոսի փարավոնների երեք Մանեթոնյան գահատոհմերը՝ XVIII-ը, XIX-ը և XX-ը։ | |
Ղրիմի խանություն | 0,4[2] | 1500 | 1478 թվականին Ղրիմի խանությունը պաշտոնապես դարձավ Օսմանյան կայսրության դաշնակիցը և այդ կարգավիճակում մնաց մինչև 1774 թվականի Քյուչուկ-Կայնարջիի հաշտության պայմանագիրը։ | |
Հին Եգիպտոսի Հին թագավորություն (Հին Եգիպտոս) |
0,4[4] | -2400 մ.թ.ա. | Հին Եգիպտոսի՝ մ.թ.ա. 28-րդ դարում ձևավորված սոցիալական համակարգն իրենից ներկայացնում էր հստակ բուրգ, որի գագաթին կանգնած էր փարավոնը, որը տիրապետում էր բացարձակ իշխանության (օրենսդրական, գործադիր, դատական) և համարվում էր աստված (Ռա Աստծո որդի Գոռի վերամարմնավորումը)։ | |
Միջին Ասորեստանյան կայսրություն | 0,4[4] | -1080 մ.թ.ա. | Ասորեստանյան կայսրությունը գոյություն էր ունեցել շուրջ 1000 տարի, սկսած մ.թ.ա. XVII դարից մինչև իր ոչնչացումը մ.թ.ա. VII դարում (շուրջ մ.թ.ա. 609 թվական)` Մարաստանի և Բաբելոնի կողմից։ Մարաստանի զորքերի հետ միասին Ասորեստանի դեմ պատերազմին մասնակցել են նաև Հայաստանի թագավորության զորքերը։ | |
Լատինական կայսրություն | 0,35[3] | 1204 | Լատինական կայսրությունը 1204—1261) միջնադարյան կայսրություն էր, որը կազմավորվել էր Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո։ Կայսրության անվանումը լատիներեն Romania էր, այսինքն՝ Հռոմեական կայսրություն։ | |
Հայ Արշակունիների Մեծ Հայքի թագավորություն | 0,32[3] | 287-330 | Մեծ Հայքը հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհի տարածքում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 331 թվականից մինչև մ.թ. 428 թվականը` երեք գահատոհմերի` Երվանդունիների, Արտաշիսյանների, Արշակունիների օրոք։․Մեծ Հայքում մ.թ. 52 թվականից մինչև մ.թ. 428 թվականն իշխել է Արշակունիների գահատոհմը։ Մ.թ. 4-րդ դարում, այն ունեցել է 285,2 հազար քառ. կմ-ից ավելի մակերեսով տարածք[21]։ Իր առավելագույն տարածքային ընդլայնման ժամանակաշրջանում՝ Տրդատ III-ի օրոք (287-330) Մեծ Հայքի տարածքը կազմել է 320 հազար քառ. կմ։ Հայ Արշակունիները կրում էին «Մեծ Հայքի Մեծ Արքա» տիտղոսը։ Արշակունյաց Հայաստանի բանակի թիվը հասնում էր 120 հազարի, ինչն իր ժամանակի համար մեծ հզորություն էր։ Մեծ Հայքի բանակի մի մասը գտնվում էր հարևան երկրներում (օրինակ՝ Վիրքում և Աղվանում), որոնք գտնվում էին նրանից կախյալ վիճակում և կոչվում էին «գրավյալ աշխարհներ»։ Այդ մասին հաղորդում է «Զորանամակը», նշելով հայկական զորքերի այդ մասի վերաբերյալ. «և զոմանս ի յայլ աշխարհս գրաւեալս»[22]։ | |
Հինդոսյան քաղաքակրթություն, Հարրապյան քաղաքակրթություն | 0,3[17] | -1800 մ.թ.ա. | Հարրապյան քաղաքակրթությունը համարվում է մարդկության առավել հին երեք քաղաքակրթություններից մեկը՝ հին եգիպտականի և Շումերականի հետ։ Բոլոր երեքից Հարրապյանն առավել մեծխ մակերես էր զբաղեցնում։ Զարգացել է Հինդոս գետի հովտում մ.թ.ա. XXIII—XVIII դարերում՝ մինչև արիացիների գալը, որը տեղի ունեցավ մ.թ.ա. II հազարամյակում։ Հարրապյան քաղաքակրթության առավել նշանակալի կենտրոններն են Հարրապան, Լոթհալը և Մոհենջո-Դարոն։ | |
Միտանի | 0,3[4] | -1450 մ.թ.ա. | Միտանին հին պետություն էր (մ.թ.ա. 16-13 դարերում), որը գիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետներից մեկի համաձայն՝ ստեղծել էին հուրրիները` Հյուսիսային Մեսոպոտամիայի և հարակից մարզերի տարածքում։ Թեպետ Միտանիի բնակչության մեջ կային հուրրիներ և սեմիթներ, սակայն պետության իշխող վերնախավը և արքայական գահատոհմը արիական էին` հնդեվրոպական անուններով, հնդեվրոպական աստվածների պաշտամունքով։ | |
Կարթագեն | 0,3[4] | -220 մ.թ.ա. | Հին աշխարհում հռչակված Կարթագենը փյունիկացիների (կամ պունիկացիների) պետությունն էր, որի մայրաքաղաք Կարթագենը, գտնվում էր Աֆրիկայի հյուսիսում, արդի Թունիսի տարածքում։ | |
Մեծ Հայքի Բագրատունիների թագավորություն, Բագրատունիների դաշնային թագավորություն | 0,25[1] | 885-990 | 885 թվականին Բագրատունիների իշխանական գահատոհմը հայկական մյուս իշխանական տոհմերի աջակցությամբ Արաբական խալիֆայությունից անկախություն նվաճեց և Մեծ Հայքը դարձյալ հռչակեց անկախ թագավորություն։ Բագրատունյաց Հայաստանի անկախությունը ճանաչեց նաև Բյուզանդական կայսրությունը։ Ինչպես արաբական խալիֆը, այնպես էլ բյուզանդական կայսրը Բագրատունիների արքայատոհմի հիմնադիր Աշոտ I-ին թագ ուղարկեցին։ Բագրատունիների արքայատոհմի գլխավորած թագավորությունն իր կազմի մեջ բացի բուն հայկական երկրամասերից (Շիրակ, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Տարոն, Գուգարք, Ուտիք, Նախիջևան, Վանանդ, Արարատյան դաշտ, Տայք, Կարին և այլն), ներառում էր նաև հարավկովկասյան երկրները՝ Վիրքը և Աղվանքը։ Հայ Բագրատունի արքաները կրում էին «Շահնշահ» (այսինքն՝ «Արքայից արքա» կամ «կայսր» տիտղոսը. ավելի հաճախ՝ «Շահնշահ Հայոց և Վրաց»)։ Առավելագույն տարածքային ընդլայնման ժամանակ՝ 9-10-րդ դարերում Բագրատունյաց Մեծ Հայքն ներառում էր 250 հազար քառ. կմ մակերեսով տարածք և մոտ 5,5-6 միլիոն բնակիչ (համեմատության համար կարելի է նշել, որ այդ ժամանակներում Անգլիայի բնակչությունը 1,5-2 մլն էր, իսկ 13-14-րդ դարերում՝ Մոսկովյան Մեծ Իշխանության բնակչությունը՝ 1-1,5 միլիոն, տարածքը՝ 3 միլիոն քառ. կմ)[23]։ Մայրաքաղաքներն էին սկզբում Բագավանը, ապա Երազգավորսը, այնուհետև՝ Կարսը, և վերջում՝ Անին, որն իր ժամանակի աշխարհի խոշորագույն և հարուստ քաղաքներից մեկն էր, ռազմական տեսակետից՝ լավ ամրացված։ Բագրատունյաց բանակի թիվը հասնում էր մինչև 100.000-ի։ Աշոտ I-ի և Սմբատ I-ի օրոք Բագրատունյաց Մեծ Հայքի թագավորությունը ելք ուներ դեպի Սև ծով` Համշենի և Աջարիայի տարածքով[24]։ | |
Մեծ Հայքի Երվանդունիների թագավորություն | 0,25[4] | -331 մ.թ.ա. | Մեծ Հայքը հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհի տարածքում, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 331 թվականից մինչև մ.թ. 428 թվականը՝ երեք գահատոհմերի՝ Երվանդունիների, Արտաշիսյանների, Արշակունիների օրոք։․Մեծ Հայքում մ.թ.ա 331 թվականից մինչև մ.թ.ա. 201 թվականն իշխել է Երվանդունիների գահատոհմը[25]։ Իր առավելագույն տարածքային ընդլայնման ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 4-րդ դարում, այն ունեցել է 250 հազար քառ. կմ-ից ավելի մակերեսով տարածք։ Երվանդունիները կրում էին «Մեծ Արքա» տիտղոսը։ Նրանց բանակի թիվը հասնում էր մինչև 50-60 հազարի, ինչն իր ժամանակի համար պատկառելի ուժ էր։ | |
Վանի թագավորություն, Ուրարտու, Արարատյան թագավորություն, Բիայնա | 0,25[4] | -743 մ.թ.ա. | Վանի կամ Արարատյան թագավորությունը՝ հին հայկական թագավորություն էր Հայկական լեռնաշխարհում, որի տարածքում գտնվում են ներկայիս Հայաստանը, Թուրքիայի արևելյան մասը (Արևմտյան Հայաստան) և Իրանի հյուսիսարևմտյան նահանգները։ Վանի կամ Արարատյան թագավորությունը գլխավորող դեր էր խաղում Արևմտյան Ասիայի պետությունների մեջ։ Վանի արքաները կրում էին «Մեծ Արքա», «Արքաների արքա» տիտղոսները։ Վանի թագավորության բանակի թիվը հասնում էր մինչև 50 հազարի, ինչն իր ժամանակի համար մեծ ուժ էր։ | |
Հին բաբելոնական թագավորություն | 0,25[4] | -1690 մ.թ.ա. | Տե՛ս նաև՝ en:First Babylonian Dynasty | |
Գալիցա-Վոլինյան իշխանություն | 0,25[4] | 1392 | ||
Սերբական թագավորություն | 0,25 | 1350 | Սերբական թագավորություն կամ Դուշանի թագավորություն царство՝ սերբական պետականության զարգացման մի ժամանակաշրջան, երբ նա հասավ իր հզորության գագաթնակետին և իր տարածքները հասցրեց իր պատմության ընթացքում առավելագույն սահմաններին։ | |
Ացտեկների կայսրություն | 0,22[2] | 1520 | Ացտեկների կայսրության ստեղծումը հանգեցրեց պատմության մեջ խոշորագույն ժողովրդագրական պայթյուններից մեկին. Մեսոամերիկայի կամ Միջնին Ամերիկայի բնակչությունը 10 միլիոնից դարձավ 15 միլիոն մարդ։ | |
Էլամ | 0,2[4] | -1160 մ.թ.ա. | Էլամի պատմության մեջ տարբերակում են երեք փուլ.
•Հին Էլամ։ | |
Իսին | 0,2[4] | -1130 մ.թ.ա. | Իսինը—քաղաք-պետություն էր Հին Մեսոպոտամիայում, այդ տարածաշրջանի հարավային մասում։ Բռնազավթիչ Իշբի-Էրրայի կառավարման ժամանակ (մ.թ.ա. 2017 թվական — մ.թ.ա. 1985 թվական), ինչպես նաև նրա ժառանգորդների օրոք Իսինի իշխանությունը տարածվեց դեպի Նիպպուր, Դիլմուն, Էլամ, Ուր և Դյոր։ | |
Հետմանություն, Հետմանապետություն, Հետմանշչինա | 0,2[26] | 1654 | Հետմանապետությունը կամ Զապորոժյան զորքեի պետությունը ուկրաինական պետականություն էր, որը ծագեց Լեհաստանի տիրապետության դեմ 1649 թվականի ազգային-ազատագրական ապստամբության ընթացքում՝ ներկայիս Ուկրաինայի տարածքում։ Գոյություն է ունեցել մինչև 1764 թվականը։ | |
Հին ասորեստանյան թագավորություն | 0,15[4] | -1730 մ.թ.ա. | Ասորեստանի պատմության մեջ տարբերակում են երեք շրջափուլ.
•Հին ասորեստանյան (մ.թ.ա. XX—XVI դդ.) •Միջին ասորեստանյան (մ.թ.ա. XV—XI դդ.) •Նոր ասորեստանյան (մ.թ.ա. X—VII դդ.) | |
Արևելյան Ճոու գահատոհմ | 0,15[4] | -770 մ.թ.ա. | Պաշտոնապես Արևելյան Ճոու գահատոհմը գահակալել է շուրջ 800 տարի։ Այդ ժամանակաշրջանը ներքուստ միատեսակ չէր, այլ պատմականորեն բաժանվում է շրջափուլերի.
•Արևմտյան Ճոու |
Տե'ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաղութային կայսրություններ
- Երկրների ցանկ, դասակարգում ըստ մակերեսի
- Անհետացած պետությունների և կախյալ տարածքների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 Peter Turchin, Thomas D. Hall and Jonathan M. Adams, «East-West Orientation of Historical Empires Արխիվացված 2007-02-22 Wayback Machine», Journal of World-Systems Research Vol. 12 (no. 2), pp. 219—229 (2006).
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 Rein Taagepera «Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia», International Studies Quarterly Vol. 41, 475—504 (1997).
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 3,36 3,37 3,38 3,39 3,40 3,41 3,42 3,43 3,44 3,45 3,46 3,47 3,48 3,49 Rein Taagepera «Size and Duration of Empires: Growth-Decline Curves, 600 B.C. to 600 A.D.», Social Science History Vol. 3, 115—138 (1979).
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 Rein Taagepera «Size and Duration of Empires Growth-Decline Curves, 3000 to 600 B.C.», Social Science Research Vol. 7, 180—196 (1978).
- ↑ «CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Հաշվի առնելով Անտարկտիկայում գտնվող տարածքները (8,1 մլն կմ²), որոնց նկատմամբ հայտարարվել են Մեծ Բրիտանիայի և նրա դոմինիոնների հավակնությունները
- ↑ 7,0 7,1 East-West Orientation of Historical Empires and Modern States Արխիվացված 2007-02-22 Wayback Machine(չաշխատող հղում)
- ↑ «The Largest Historical Empires». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- ↑ http://www.johndclare.net/Empire/images/The%20British%20Empire.ppt
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Gordon (2005)
- ↑ Blankinship, Khalid Yahya (1994), The End of the Jihad State, the Reign of Hisham Ibn 'Abd-al Malik and the collapse of the Umayyads, State University of New York Press, էջ 37, ISBN 0791418278
- ↑ Vasseghi, Sheda, «The other Iran story: Re-engineering the nation’s cultural DNA», Breaking… WorldTribune.com World Tribune News, (12 October 2009).
- ↑ Steele, Christy, «Rome», p. 36 (2001).
- ↑ Claudio Cioffi-Revilla, J. Daniel Rogers, Steven P. Wilcox, & Jai Alterman, «Computing the Steppes: Data Analysis for Agent-Based Modeling of Polities in Inner Asia», Proceedings of the 104th Annual Meeting of the Amer. Pol. Sci. Assoc., Boston, MA, p. 8 August 28-31, (2008).
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 15,8 Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 ՏԻԳՐԱՆ ՄԵԾ։ Յունուարի 23, 2012թ․։ Գիտահանրամատչելի փաստավավերագրական ֆիլմ։ Պատրաստված է ՀՀ ՊՆ և ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով։ [1]
- ↑ 17,0 17,1 Rein Taagepera «Size and Duration of Empires: Systematics of Size», Social Science Research Vol. 7, 108—127 (1978).
- ↑ John O. Hunwick: Timbuktu and the Songahy Empire: Al-Sa’di’s Ta’rikh Al-sudan Down to 1613 and other Contemporary Documents (Brill, 2003), p. xlix.
- ↑ Карта «Древнерусское государство 10 — 12 вв.» // БРЭ. Том «Россия» М.. 2004. С.268.
- ↑ Hempstone, page 312
- ↑ Հայ ժողովրդի պատմություն, հատոր I, Երևան, 1971, էջ 836։
- ↑ Յովհաննէս Շահխաթունեանց, Ստորագրութիւն կաթողիկե Էջմիածնի և հինգ գաւառացն Այրարատայ, հատոր Բ, Էջմիածին, 1842, էջ 58։
- ↑ Գնդապետ Մ.Ռ.Խաչատրյան, Ռազմական քաղաքագիտություն, հ.1, Երևան, 2014, էջ 10
- ↑ Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008, էջ 41։
- ↑ Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008, էջ 225
- ↑ Регіональна історія України. Збірник наукових статей. Випуск 3
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Исторические карты и схемы
- Hempstone, Smith (2007). Africa, Angry Young Giant. Whitefish: Kessinger Publishing, LLC. էջեր 664 pages. ISBN 0-54844-300-9.
- Jonathan M. Adams, Thomas D. Hall and Peter Turchin (2004). East-West Orientation of Historical Empires. Արխիվացված 2008-05-27 Wayback Machine
- J. Beloch (1886), Die Bevölkerung der griechisch-römischen Welt, Duncker and Humblot, Leipzig.
- Jean-Noël Biraben (2003). «The rising numbers of humankind», Populations & Societies 394.
- Roger Boesche (2003). «Kautilya’s Arthashastra on War and Diplomacy in Ancient India», The Journal of Military History 67 (p. 9-38).
- Stephen Broadberry and Mark Harrison (2005). The Economics of World War I. ISBN 0-521-85212-9.
- Christopher Chase-Dunn, Alexis Álvarez, and Daniel Pasciuti (2002). Power and Size: Urbanization and Empire Formation in World-Systems Since the Bronze Age.
- Ferguson, Niall (2004). Colossus: The Price of America's Empire. Penguin. ISBN 1594200130.(չաշխատող հղում)
- Raymond W. Goldsmith (1984), «An estimate of the size and structure of the national product of the Early Roman Empire», Journal of the International Association for Research in Income and Wealth 30
- Bruce R. Gordon (2005). To Rule the Earth… (See Bibliography for sources used.)
- Mark Harrison (1998). The Economics of World War II: Six Great Powers in International Comparison.
- Angus Maddison (2001). The World Economy: A Millennial Perspective. OECD, Paris.
- Angus Maddison (2006). The Contours of the World Economy 1-2030 AD.
- Colin McEvedy and Richard Jones (1978), «Atlas of World Population History», Facts on File (p. 342—351). New York.
- Sevket Pamuk (2005), «The Ottoman Empire in World War I». In Stephen Broadberry and Mark Harrison (2005), The Economics of World War I, p. 112—136. Cambridge University Press. ISBN 0-521-85212-9.
- Donald Quataert (2005). The Ottoman Empire, 1700—1922.
- Walter Scheidel (2005). The monetary systems of the Han and Roman empires. Стэнфордский университет.
- Walter Scheidel (2006). Imperial state formation in Rome and China Արխիվացված 2007-07-12 Wayback Machine. Стэнфордский университет.
- Carla M. Sinopoli (2003). The Political Economy of Craft Production: Crafting Empire in South India, C. 1350—1650.
- Ralph Thomlinson (1975), Demographic Problems, Controversy Over Population Control, Second Edition.
- Dr Frances Wood (2006). China: The Three Emperors. Արխիվացված 2013-05-11 Wayback Machine
- H. Yoon (1985). «An early Chinese idea of a dynamic environmental cycle», GeoJournal 10 (2), p. 211—212.