Կազանի խանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կազանի խանություն
قازان خانليغى
Qazan Xanlığı
 Ոսկե Հորդա 1438 (1445) - 1552 Ռուսական թագավորություն 
Քարտեզ



(1500)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կազան
Ազգություն թաթարներ, մարիներ, չուվաշներ, ուդմուրտներ, բաշկիրներ և այլն։
Կրոն իսլամ
Հիմն հինթաթարերեն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն

Կազանի Խանություն (թաթ.՝ Казан Ханлыгы, Qazan Xanlığı, قازان خانليغى), ֆեոդալական պետություն Միջին Պովոլժիեում (1438-1552)։ Կազմավորվել է Ոսկե Հորդայի անկման հետևանքով՝ Կամա-Վոլգյան Բուլղարիայի տարածքում։ Գլխավոր քաղաքը Կազանն էր։

Բաժանված էր դարուգների (օկրուգների) և ուլուսների (վիլայեթների)։ Բանակը կազմված Էր խանական գվարդիայից, առանձին ֆեոդալների ջոկատներից և աշխարհազորից։ 15-րդ դարի 60-ական թվականներին ռուսական պետությունը պայքար սկսեց Կազանի խանության դեմ։ Կազանի խանությունը 1521 թվականին դաշնություն կնքեց Ղրիմի և Աստրախանի խանությունների ու Նողայի Հորդայի հետ, 1524 թվականին վասալական կախման մեջ ընկավ Թուրքիայից։ 1552 թվականին Կազանի խանությունը և ամբողջ Միջին Պովոլժիեն միացվեցին Ռուսաստանին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 155