Մինդովգ
Մինդովգ | |
|---|---|
| Ծնվել է՝ | մոտ 1203[1] |
| Ծննդավայր | Լիտվա |
| Մահացել է՝ | ոչ վաղ քան սեպտեմբերի 12, 1263 և ոչ ուշ քան դեկտեմբերի 10, 1263 |
| Վախճանի վայր | Լիտվա |
| Երկիր | Լիտվա |
| Երեխաներ | Wojsiełk?, Daumantas of Pskov?, Rupeikis?, Rūklys? և Նե |
| Հավատք | հեթանոսություն և կաթոլիկություն |
Մինդովգ, Մինդաուգաս (մոտ 1203[1], Լիտվա - ոչ վաղ քան սեպտեմբերի 12, 1263 և ոչ ուշ քան դեկտեմբերի 10, 1263, Լիտվա), լիտվական մեծ իշխան (1230-ական թվականների վերջից մինչև 1263 թվականը)։ Միավորել է լիտվական մի շարք հողեր, իրեն ենթարկել ռուսական քաղաքներ Նովգորոդոկը, Մլոնիմը, Վոլկովիսկը, արշավել է Լիվոնյան օրդենի դեմ և պարտվել։ 1250 թվականին փոխզիջման է գնացել օրդենի հետ, ընդունել կաթոլիկություն (1251) և թագադրվել պապի անունից։ Բայց, պատրաստվելով նոր մարտերի օրդենի դեմ, մոտ 1253 թվականին պայմանագիր է կնքել Գալիցիայի իշխան Դանիլի հետ, վերականգնել և ամրապնդել կապերը Վլադիմիր-Սուզդալյան մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու հետ։ 1260 թվականին լիտվական զորքերը Մինդովգիի առաջնորդությամբ Դուրբե լճի մոտ պարտության են մատնել Լիվոնյան և Տևտոնյան օրդենների զորքերին ու նրանց դաշնակիցներին։ Մինդովգը հրաժարվել է կաթոլիկությունից։ Սպանվել է դավադիր ֆեոդալների ձեռքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #12143446X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինդովգ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 557)։ |