Փահլավիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմադ Ռեզա Փահլավիի կնոջ թագադրությունը 1967 թվականին
Առաջին և երկրորդ Փահլավիները հոբելյանական «Հարստության 50-այակը» 1976 թ. թղթադրամի վրա

Փահլավիների հարստություն (պարսկերեն՝ دودمان پهلوی), շահերի հարստություն Իրանում 1925-1979 թվականներին։

Ներկայացուցիչներն են Ռեզա-Շահ Փահլավին (1925-1941) և Մոհամմադ Ռեզա Փահլավին (1941-1979)[1]։ Փահլավիների տիրակալության ժամանակ Իրանի պաշտոնական անվանումն էր Իրանի Շահանշահի Պետություն (պարսկերեն՝ دولت شاهنشاهی ایرا , Դովլաթ Շահանշահի-յե Իրան), կամ Իրանի կայսերական պետություն։ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունը տապալեց Փահլավիների հարստությունը։

Հարստության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Ռեզա խանը, օգտվելով քաղաքական խառը իրավիճակից, արևմտյան երկրների հովանավորությամբ[2] և Իրանի կոզակների բրիգադի միջոցով[3] գրավեց Թեհրանը։ Սուլթան Ահմադ Շահը ստիպված նրան զինվորական նահանգապետ և նախարար նշանակեց։ 1923 թվականին նա վարչապետ դարձավ։ Օգտագործելով իր դիրքն ու հեղինակությունը Ռեզա խանը նախապատրաստեց և պետական հեղաշրջում իրագործեց 1925 թվականին վերջ դրվեց Ղաջարական հարստության գահակալությանը։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի ծերակույտի հիմնադիր հավաքը Սուլթան Ահմադ Շահին գահընկեց հայտարարեց, իսկ 1925 թվականի դեկտեմբերի 12 Ռեզա խանը իրեն հռչակեց թագավոր և հիմնադրեց Փահլավի արքայատոհմը[4]։ Որպես անուն նա օգտագործեց Կարին Փահլավիների հարստության անունը, թեև նրանց հետ ոչ մի կապ չուներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրություն, Նախաբան, ISBN 978-964-439-427-0
  3. П. Н. Стрелянов (Калабухов) Казаки в Персии. 1909—1918 гг. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — 442 с.. ISBN 978-5-9524-3057-0 (ռուս.)
  4. Կրուգոսվետ։ «Ռեզա Շահ Փահլավի»  (ռուս.)