Ռեզա շահ Փահլավի
Ռեզա շահ Փահլավի | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
---|---|
Դավանանք | շիա իսլամ և իսլամ |
Ծննդյան օր | մարտի 15, 1878[1] |
Ծննդավայր | Մազանդարան, Իրան |
Վախճանի օր | հուլիսի 26, 1944[2] (66 տարեկան) կամ հուլիսի 25, 1944[3] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն |
Գերեզման | Reza Shah's mausoleum |
Թաղված | Reza Shah's mausoleum |
Դինաստիա | Փահլավիների հարստություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Abbas Ali Khan? |
Ամուսին | Tadj ol-Molouk of Iran?, Mariam Swadekukhi?, Q6415357? և Esmat Dowlatshahi? |
Զավակներ | Hamdamsaltaneh Pahlavi?, Ahmad Reza Pahlavi lian shapo?, Մոհամմադ Ռեզա Փահլավի, Ashraf Pahlavi?, Fatimeh Pahlavi?, Shams Pahlavi?, Abdul Reza Pahlavi?, Ali Reza Pahlavi I?, Gholam Reza Pahlavi? և Hamid Reza Pahlavi? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Կաթոլիկ Իզաբելայի շքանշան և Սպիտակ Արծվի շքանշան |
Ռեզե-Շահ Փահլավի (մարտի 15, 1878[1], Մազանդարան, Իրան - հուլիսի 26, 1944[2] կամ հուլիսի 25, 1944[3], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), Իրանի շահ 1925-1941 թվականներին։ Փահլավիների դինաստիայի հիմնադիրը։
Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921 թվականի փետրվարի 21-ին կատարել է պետական հեղաշրջում։ 1921-1923 թվականներին ռազմական մինիստր էր, 1923-1925 թվականներին՝ Իրանի վարչապետը։ Ղաշարական դինաստիայի տապալումից (1925 թվականի հոկտեմբերի 31) հետո սահմանադիր ժողովը 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Ռեզե-Շահ Փահլավիին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել ռեֆորմներ դատական, ռազմական լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլիական զորքերի Իրան մտնելուց (1941 թվականի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և հեռացել Իրանից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |