Առյուծի և Արևի շքանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առյուծի և Արևի շքանշան
PRT Military Order of Aviz - Knight BAR.png Officier in de Orde van de Leeuw en de Zon Iran rond 1900 Civiele Divisie.jpg
Բնագիր անվանում պարսկերեն՝ نشان شیر و خورشید
Երկիր Իրան Ղաջարական Պարսկաստան
Տիպ Շքանշան
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ 1808

Առյուծի և Արևի շքանշան (պարսկերեն՝ نشان شیر و خورشید Nešān-e Šir o Xoršid), պարսկական շքանշան, որը հաստատվել է Ֆաթհ Ալի շահի կողմից 1808 թվականին[1]։ Որպես շքանշանի հիմք է ընդունվել Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի աստղին նման աստղ։

Շքանշանը լայնորեն հայտնի էր Ռուսական կայսրությունում, քանի որ Պարսկաստանի հետ կապերը շատ սերտ էին։ Շքանշանը օտարերկրացիների համար շատ մատչելի էր. այն ստացել են ռուս պաշտոնյաներն ու զինվորականները Պարսկաստան մեկնելիս։ Պարսկաստանի հետ առևտուր անող վաճառականները կարող էին պարսից հյուպատոսից արտոնագիրը գնել։ Պարսկաստանի հպատակները հազվադեպ էին պարգևատրվում այս շքանշանով։

Օտարերկրացիներին շնորհված շքանշանի տարբերանշանները տարբերվում էին պարսից հպատակների տարբերանշաններից։ Օտարերկրացիների տարբերանշանների վրա առյուծը պատկերված է խաղաղ կերպով՝ պառկած ծագող արևի ֆոնին։ Իսկ ժապավենները կանաչ գույնի էին։ Պարսկական հպատակների տարբերանշանների վրա առյուծը պատկերված է կանգնած՝ սուրը թաթում։ Շքանշանի ժապավենը կարող էր լինել կապույտ, կարմիր և սպիտակ։

1939 թվականին Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կողմից չեղարկվել է Առյուծի և արևի շքանշանը։ Նրան փոխարինել է Հոմայունի շքանշանը։

Շքանշանի աստիճանները և կրելու կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշանն ուներ 5 աստիճան, որի տարբերանշանները տարբերվում էին աստղի ճառագայթների քանակով.

  • 1-ին աստիճան - Մեծ Խաչ, որը իրենից ներկայացնում է ութաթև արծաթյա աստղ, կրում էին աջ ուս վրայի ժապավենի վրա, շքանշանի աստղը՝ նույնպես ութաթև, կրում էին կրծքի ձախ կողմում։
  • 2-րդ աստիճան - Մեծ սպայական աստիճան, տարբերանշանը՝ յոթաթև աստղ, կրում էին պարանոցին, շքանշանի աստղը, նույնպես յոթաթև՝ կրծքի ձախ կողմում։
  • 3-րդ աստիճան - Կոմանդոր, վեցաթև աստղի տեսքով տարբերանշան, կրում էին պարանոցին։
  • 4-րդ աստիճան - Սպայական, տարբերանշան հնգաթև աստղի տեսքով՝ ժապավենների վարդյակով։ Կրում էին կոճակի անցքում։
  • 5-րդ աստիճան - Ասպետական, տարբերանշանը քառաթև աստղի տեսքով՝ առանց վարդակի։ Նաև կրում են կոճակի մեջ։

Օտարերկրացիների համար նախատեսված շքանշանի աստիճանանների պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին աստիճան 2-րդ աստիճան 3-րդ աստիճան 4-րդ աստիճան 5-րդ աստիճան
PRT Military Order of Aviz - Grand Cross BAR.png
Մեծ խաչի ասպետ
PRT Military Order of Aviz - Grand Officer BAR.png
Մեծ սպա
PRT Military Order of Aviz - Commander BAR.png
Կոմանդոր
PRT Military Order of Aviz - Officer BAR.png
Սպա
PRT Military Order of Aviz - Knight BAR.png
Ասպետ
POL Brązowy Medal Za Zasługi dla Łowiectwa BAR.png
Շքանշանի մեդալը
Kleinood Orde van de Leeuw en de Zon IIe Klasse Perzie 1890.jpg
Militair Kleinood van de Orde van de Leeuw en de Zon IIIe Klasse Perzie 1890.jpg
Officier in de Orde van de Leeuw en de Zon Iran rond 1900 Civiele Divisie.jpg
LionSun V.jpg
Medaille in Goud van de Orde van de Leeuw en de Zon Militaire Divisie Iran rond 1900 verleend voor dapperheid.jpg
LionSun I Star.jpg
Ster Tweede Klasse Orde van de Leeuw en de Zon Perzie door Gritzner.jpg

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Льва ордена»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]