Ղաջարիների դինաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղազարական դինաստիա, Իրանում, 1796-1925 թվականներին։ Հիմնել է թյուրքմենական ղաջար ցեղի առաջնորդ Աղա-Մահմեդ խան Ղաջարը, որը միջֆեոդալական պայքարում հաղթել է Զենդերի դինաստիային։ Ղազարական դինաստիայի մայրաքաղաքը Թեհրանն էր։ Ղազարական դինաստիա արտահայտել է Իրանի ավատական ազնվականության շահերը և ձգտել է ստեղծել կենտրոնացված պետություն։ Արևելյան Հայաստանը և Վրաստանը Ղազարական դինաստիաի տիրապետության ներքո պահելու, ինչպես նաև հայ ու վրաց ժողովուրդների՝ Ռուսաստանին միանալու շարժումը խափանելու նպատակով Աղա-Մահմեդ խանը 1795 թվականին ու 1797 թվականին արշավել է Անդրկովկաս, կողոպտել ու ավերել այդ երկրամասը, հազարավոր հայերի ու վրացիների տեղահանել ու բռնի քշել Իրանի խորքերը։ Անդրկովկասի ժողովուրդները համառ դիմադրություն են ցույց տվել զավթիչներին (հայերի դիմադրությունը Շուշիի 1797 թվականի պաշարման ժամանակ)։ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի հետ անհաջող պատերազմների հետևանքով Ղազարական դինաստիան կորցրել է իր տիրույթներն (այդ թվում՝ Արևելյան Հայաստանը) Անդրկովկասում։ 19-րդ դարում Ղազարական դինաստիայի շահերի օրոք ուժեղացել է օտարերկրյա կապիտալի ներթափանցումը Իրան, և երկիրը վերածվել է կիսագաղութի։ Ղազարական կառավարող վերնախավի շահագործումն ու կամայականությունները առաջ են բերել ժողովրդավարական շարժումներ, որոնք թուլացրել են Ղազարական դինաստիայի իշխանությունը և պայմաններ ստեղծել նրա տապալման համար։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի 5-րդ մեջլիսը որոշում կայացրեց Ղազարական դինաստիայի տապալման մասին, իսկ դեկտեմբերի 12-ին իշխանության գլուխ անցավ Փահլավիների դինաստիան։ Ղազարական դինաստիայի ներկայացուցիչները՝

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png