Աղա Մոհամմադ խան Ղաջար
| Աղա Մոհամմադ խան Ղաջար | |
| Ժամանակակից նկար, 1795 թ. | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, զորավար, միապետ, պետության գլուխ և գերիշխան |
|---|---|
| Դավանանք | իսլամ[1] և տասներկուականներ[1] |
| Ծննդյան օր | մարտի 14, 1742[2][3][4] |
| Ծննդավայր | Գորգան, Իրան |
| Վախճանի օր | հունիսի 17, 1797[5][3][6] (55 տարեկան) |
| Վախճանի վայր | Շուշի, Ղաջարական Պարսկաստան |
| Թաղված | Նաջաֆ և Մաշհադ |
| Դինաստիա | Ղաջարիների դինաստիա |
| Քաղաքացիություն | Guarded Domains of Iran |
| Հայր | Մոհամմադ Հասան խան |
| Մայր | Jeeran Khanum? |
| Ամուսին | Asiye Khanum Ezzeddin Qajar? և Maryam Khanom? |
| Ինքնագիր | ![]() |
Աղա Մոհամմադ (Աղա-Մահմեդ) խան Ղաջար (մարտի 14, 1742[2][3][4], Գորգան, Իրան - հունիսի 17, 1797[5][3][6], Շուշի, Ղաջարական Պարսկաստան), Իրանի շահ 1796 թվականից, Ղաջարական հարստության և Ղաջարական Պարսկաստանի (1796-1925) հիմնադիրը։
1780-ական թվականներին գլխավորել է իշխանության համար Ղաջարների պայքարը, որը 1794 թվականին ավարտվեց իր հաղթանակով։ Պարսկական գերիշխանությունը Հարավային Կովկասում վերահաստատելու նպատակով 1795 թվականին արշավեց Ղարաբաղ, Երևան և Շիրվան։ 30 օրվա պաշարումից հետո գրավեց Երևանը։
Անհաջողություն կրելով Շուշիի բերդի մոտ՝ Աղա-Մահմեդն արշավել է Վրաստան։ Սեպտեմբերին գրավեց Թիֆլիսը, կողոպտեց քաղաքն ու գերեվարեց հազարավոր բնակիչների (նվաճողների վայրագությանը զոհ գնաց Սայաթ-Նովան)։ Վերադառնալով Վրաստանից՝ թագադրվեց շահ։ 1797 թվականին երկրորդ անգամ անցավ Արաքս գետը, մտավ Սյունիք, գրավեց Շուշիի բերդը։ Աղա Մոհամմադ խան Ղաջարի բռնություններն ու դաժանությունները նրա դեմ հանեցին նույնիսկ մոտիկ և հավատարիմ մարդկանց, որոնց ձեռքով էլ 1797 թվականին հունիսի 17-ին սպանվեց Շուշիում։ Թաղված է Մաշհադում։
Աղա Մոհամմադ խանը ներքինացվել էր երիտասարդ տարիքում, ուստի չուներ երեխաներ։ Նրան հաջորդել է իր եղբորորդին՝ Ֆաթհ Ալի շահը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Երևան, 1972
- Perry J. R., "Āḡā Moḥammad Khan Qājār", Encyclopædia Iranica, Vol. I, Fasc. 6., 1984
- Hambly Gavin R.G., "Agha Muhammad Khan and the establishment of the Qajar dynasty", The Cambridge History of Iran, Vol. 7, 1991
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://books.google.iq/books?id=H20Xt157iYUC&redir_esc=y
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Enciclopedia Sapere (իտալ.) — De Agostini Editore, 2001.
- 1 2 https://pantheon.world/profile/person/Agha_Mohammad_Khan_Qajar
- 1 2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղա Մոհամմադ խան Ղաջար» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 242)։ |
