Jump to content

Շուշիի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
Շուշիի բերդ
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունՇուշի
Վարչական միավորՇուշիի շրջան և Shusha State Historical and Architectural Reserve?
ԵրկիրԱրցախ
Կառուցված1752
ՇինանյութQ55704274?
Քարտեզ
Քարտեզ
 Şuşa fortress Վիքիպահեստում

Շուշիի բերդ, հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր։ Գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում[Ն 1]։

Այն իրենից ներկայացնում է միմյանց բարձր պարիսպով միացված կլորաձև աշտարակներով ամրաշինական կառույց, որի տարբեր հատվածներ պահպանվել են Շուշի քաղաքի երկայնքով։ Այն հանդիսացել է քաղաքի պաշտպանական կառույցը։

Խորհրդանշական տեսակետից կարևոր դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի համար և հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության խորհրդանիշներից մեկը։ Հակամարտության տարբեր ժամանակաշրջաններում Շուշիի բերդը անցել է մե՛կ հայերի, մե՛կ ադրբեջանցիների վերահսկողությանը։

Ճարտարապետական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը հիմնադրվել է Փանահ-Ալիի կողմից[1][2][3][4], ով ռազմական ծառայություն էր իրականացնում Նադիր շահի մոտ։ Վերջինիս մահից հետո Իրանում սկսվում են գահակալական կռիվներ, և Փանահ-Ալին, օգտվելով դրանից, հեռանում է Շաքի, ապա՝ Շիրվան, և իրեն հռչակում Ղարաբաղի խան։ Խամսայի հայ մելիքների միությունը խախտելով՝ նա 1748-1759 թվականներին դառնում է տեղի վարչական ղեկավարը։

Շուշիի ամրոցի հյուսիսարևմտյան մասը 19-րդ դարում

1744 թվականին Վարանդայի տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում[5]։ Նա Խաչենի Հասան-Ջալալյանների տան փեսան էր։ Նրա կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Իրանի գահակալական կռիվներից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը և իրեն հռչակել Վարանդայի մելիք։

Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ:

Իրանի Ալի Իբրահիմ շահը հաստատում է Շահնազարի իշխանությունը։ Արցախ մելիքները միավորում են իրենց ուժերը, պաշարում Մելիք-Շահնազարի Ավետարանոց բերդը, բայց ձմռան պատճառով վերադառնում են՝ գարնանը կրկին արշավելու պայմանով։ Վարանդայի մելիքը դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվում և հավատարմության երդում է տալիս և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ Ապա Մելիք- Շահնազարը իր աղջկան Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդուն՝ Իբրահիմ խանին, նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք Շուշին։

Շուշին կոչվում է «Փանահաբադ»[6], իսկ ավելի ուշ՝ մոտակա Շուշիքենդ գյուղի անունից՝ Շուշի[1], որի բնակիչների մի մասը տեղափոխվում է այս ամրոց[7]՝ Շահբուլաղի բնակիչների հետ միասին։

Հայ-ադրբեջանական հակամարտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի ջարդեր (1920)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից Շուշիում իրականացվեց հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց[8][9][10][11][12]։

Դրանից առաջ՝ 1919 թվականին թուրք-թաթարական և քրդական խմբերը նույնպես իրականացրել էին հայ ազգաբնակչության կոտորած, գույքի ոչնչացում ու թալան[13]։

Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի և տեղահանության հետրևանքով փոխվում է քաղաքի դեմոգրաֆիական տեսքը։

Խորհրդային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի խորհրդայնացումից հետո, երբ Շուշին հանդիսանում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում ներառված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի քաղաք, բնակվում էին քիչ թվով հայեր։

Շուշիի ազատագրում (1992)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի գրավում (2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի խորհրդանշական դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական տեսակետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական տեսակետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Համաձայն Ադրբեջանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Շուշիի քաղաքը, այդ թվում՝ Շուշիի բերդը համարվում է Ադրբեջանի մաս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Шуша». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Шуша հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. Mirza Yusuf Nersesov. A Truthful History. (անգլ.)
  4. Мирза Адигезаль-бек. Карабаг-Наме. Глава 4.
  5. Պարսամյան Վ.Ա. - Հայ ժողովրդի պատմություն. հատոր 2 -րդ Չ (IX- XIX դդ.)
  6. Аббас-Кули-Ага Бакиханов, «Гюлистан-и Ирам», Период V.
  7. «Րաֆֆի՝ Խամսայի Մելիքությունները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  8. «The Nagorno-Karabagh Crisis:A Blueprint for Resolution» (PDF). Public International Law & Policy Group and the New England Center for International Law & Policy. 2000 թ․ հունիս. էջ 3. «In August 1919, the Karabagh National Council entered into a provisional treaty agreement with the Azerbaijani government. Despite signing the Agreement, the Azerbaijani government continuously violated the terms of the treaty. This culminated in March 1920 with the Azerbaijanis' massacre of Armenians in Karabagh's former capital, Shushi, in which it is estimated that more than 20,000 Armenians were killed.» {{cite web}}: External link in |work= (օգնություն)
  9. Giovanni Guaita (2001). «Armenia between the Bolshevik hammer and Kemalist anvil». 1700 Years of Faithfulness: History of Armenia and its Churches. Moscow: FAM. ISBN 5898310134.
  10. «Lords Hansard». publications.parliament.uk. 1997 թ․ հուլիսի 1. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  11. Russian analysts Igor Babanov and Konstantin Voevodsky write that "On March, 1920, during the occupation of Shusha town, 30 thousand Armenians were massacred". / Игорь Бабанов, Константин Воеводский, Карабахский кризис, - Санкт-Петербург, - 1992 г.

    В марте 1920, во время оккупации города Шуши, 30 тысяч армян было убито.

  12. «Приложение I к письму Постоянного представителя Армении при Организации Объединенных Наций от 6 марта 2018 года на имя Генерального секретаря» (PDF). 09-04-2018. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.

    Признавая, что 30 лет назад сумгаитские погромы были запланированы и совершены властями Азербайджана и стали еще одним проявлением проводимой Азербайджаном последовательной политики уничтожения армянского народа и его экстрадиции из его колыбели, которая началась с создания Азербайджана в 1918 году посредством массовых убийств армян, особенно в Баку — 30 000 человек (1918 год) и Шуши — 20 000 человек (1920 год), затем продолжалась в советское время...

  13. Нагорный Карабах в 1918-1923 гг.: сборник документов и материалов, под редакцией В. А. Микаеляна, Ер., 1992, док. 213, с. 322. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)