Հոլանդական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոլանդիայի գաղութները

  Հոլանդական Օստ-Հնդկական ընկերության ենթակայության տակ գտնվող տարածքներ

  Հոլանդական Ուեսթ-Հնդկական ընկերության ենթակայության տակ գտնվող տարածքներ

  հետագայում բռնակցված տարածքներ

Հոլանդական կայսրություն (հոլ.՝ het Nederlandse Rijk), 17-20-րդ դարերում գոյատևած գաղութային կայսրություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդական կայսրությունը ստեղծվել է 17-րդ դարի առաջին կեսում տեղի ունեցած առևտրային, գաղութային, գիտահետազոտական արշավանքների արդյունքում։ Կայսրությունը արագ ընդլայնվում էր և արդեն 18-րդ դարում ներառում էր Գվիանան, Ինդոնեզիան, ֆակտորիաներ Հնդկաստանում, Ցեյլոնում, Ֆորմոզում և այլ տարածքներ։ Իր պատմության ընթացքում Հոլանդական կայսրությունը իր մեջ է ընդգրկել բազմաթիվ տարածքներ աշխարհի տարբեր հատվածներում։ Այն նաև ուներ բազմաթիվ թշնամիներ, որոնցից գլխավորը և ամենահզորը Բրիտանական կայսրությունն էր։

Հոլանդական գաղութային կայսրությունը մերթ ընդլայնվում էր, և մերթ փոքրանում, կորցնելով և ձեռք բերելով տարբեր գաղութներ։ Ինչպես օրինակ` 17-րդ դարի երկրորդ կեսին Հոլանդիան Անգլիային զիջեց իր Հյուսիսամերիկյան գաղութները, իսկ 1802 թվականի Ամիենի հաշտության պայմանագրի համաձայն` Ցեյլոնը ու Կապի գաղութը։

Կայսրության փլուզումը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ անկախություն ստացան Ինդոնեզիան և Սուրինամը։ Ներկայումս Նիդերլանդներից կախման մեջ են գտնվում միայն կազմալուծված Նիդերլանդական Անտիլների նախկին սուբյեկտներ` Արուբան, Կյուրասաոմ, Սինտ Մաարտենը, Կարիբյան Նիդերլանդները և Կարիբյան Նիդերլանդները` Բոնեյրեն, Սաբան և Սինտ Էվստատիուսը։