Մին դինաստիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մին դինաստիա
大明
 Յուան դինաստիա 1368 - 1644 Շույն դինաստիա 
Ցին դինաստիա 
Քարտեզ

China Historic Ming Empire.jpg
(15-րդ դարում)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նանկին
(1368–1421)
Պեկին
(1421–1644)
Մակերես 6.500.000
Բնակչություն 160.000.000
Կրոն Բուդդայականություն
Արժույթ Տարատեսակ
Զորք 1.000.000
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պատմություն


Մին դինաստիա, Չինաստանի կառավարող դինաստիան էր 1368-1644 թթ` Յուան դինաստիայից հետո.։ Էդվին Ռայշաուերը, Ջոն Ֆեյրբենկը և Ալբերտ Քրեյգը նկարագրել են Մին դինաստիայի կառավարման տարիները որպես «մարդկության պատմության ընթացքում կանոնակարգված կառավարության և սոցիալական կայունության ամենալավ ժամանակներից մեկը»[1] : Մին դինաստիան վերջին էթնիկ Հան չինական դինաստիան էր։ Չնայած նրան, որ Մին դինաստիայի մայրաքաղաք Պեկինը գրավվեց 1644 թ-ին ապստամբության արդյունքում, որն առաջնորդում էր Լի Ցզիչենը, երկրի հարավը մնաց դինաստիայի իշխանության տակ մինչև 1683 թ.[2]

Հոնգվու կայսրը (1368–98 թթ.) փորձում էր ստեղծել հասարակություն, որում ծայրամասային համայնքները կանոնակարգված կլինեին խիստ և կայուն մի համակարգով, որի շնորհիվ նրա արքայատոհմը կունենար զինվորների մշտական դաս[3]: Կայսրության օրոք գործում էր մշտական նավատորմ և բանակ, որի թիվը հասնում էր մինչև 1 միլիոնի[4]։ Նանկին քաղաքի նավաշինարանը աշխարհում ամենամեծն էր[5]: Կայսրը նաև փորձում էր սահմանափակել պալատական ներքինիների և խոշոր գործարարների ուժը: Նա ուղարկում էր իր որդիներից շատերին Չինաստանի տարբեր ծայրեր՝ որպես ավատատուներ՝ փորձելով այդ արքայազններին ուղղորդել ըստ Հուանգ Մին Ծու Սունի (Հոնգվու կայսրի թողած խորհուրդների գիրք):

Այս փորձերը ձախողվեցին, երբ կայսեր պատանի որդին՝ Ցզյանվեն կայսրը, փորձեց զրկել իր հորեղբորը իշխանությունից՝ հրահրելով Ցզիննան ապստամբությունը, որի արդյունքում Յանի արքայազնը 1402 թվականին գահին նստեց՝ որպես Յունլե կայսր: Վերջինս դարձրեց Յան քաղաքը երկրորդ մայրաքաղաք և վերանվանեց այն Պեկին, կառուցեց Արգելված քաղաքը և վերականգնեց Մեծ ջրանցքը և կեցզյույ կոչվող կայսերական քննությունների առաջնորդարանը: Նա վարձատրում էր իր ներքինի աջակիցներին և օգտագործում էր նրանց՝ որպես կոնֆուցիական գիտնական-պաշտոնյաների դեմ հակակշիռ: Նրանցից մեկը՝ Չժենգ Հեն, յոթ խոշոր ծովային հետազոտական արշավներ է ղեկավարել Հնդկական օվկիանոսով մինչև Արաբական թերակղզի և Աֆրիկայի ափեր:

Նոր կայսրերի և կուսակցությունների ի հայտ գալու պատճառով նվազեցին նմանատիպ շռայլությունները, իսկ Չժենգթոնգ կայսեր գերեվարումը 1449 թվականին՝ Տումու ճգնաժամի ժամանակ լիովին վերացրեց դրանք: Կայսերական նավատորմը հայտնվեց վատ վիճակում, մինչդեռ հարկադրական աշխատանքի միջոցով կառուցվում էր Լիադոնգի ցանկապատը, միացվում և ամրացվում էր Չինական մեծ պատը: Տասը տարին մեկ անց էր կացվում մարդահամար, սակայն դրանք երբեք ճշգրիտ չէին լինում, քանի որ մարդիկ փորձում էին խուսափել աշխատանքից և հարկերից: Բացի այդ Նանկինում այդ հսկայական արխիվները պահելը բավականին դժվար էր[6]: Համաձայն հաշվարկների՝ ուշ Մին դինաստիայի օրոք բնակչությունը կազմում էր 160- 200 մլն.[7], սակայն տարեցտարի ավելի էր պակասում պետական հարկեր վճարողների թիվը, քանի որ նրանք կա՛մ անհետանում էին պաշտոնական տեղեկագրերից, կա՛մ էլ «նվիրաբերում էին» իրենց հողերը հարկերից ազատ ներքինիներին կամ տաճարներին[6]: Հայցզինի օրենքները, որոնք նախատեսված էին ափերը «Ճապոնացի» ծովահեններից (ուոկոու- 倭寇) պաշտպանելու համար, ավելիվատթարացրին իրավիճակը: Առաջացան նոր ծովահեններ և մաքսանենգներ:

Մինչև 16-րդ դարը, սակայն, Եվրոպական առևտրի զարգացման հետ մեկտեղ Չինաստանում տարածվեց բերքի, բույսերի և կենդանիների Կոլումբոսյան փոխանակումը , որի արդյունքում Չինաստանի Սըչուան նահանգի խոհանոց ներմուծվեցին չիլի պղպեղը, եգիպտաորենը և կարտոֆիլը, որոնք նվազեցրին սովը և խթանեցին բնակչության աճը: Պորտուգալացիների, իսպանացիների և հոլանդացիների հետ առևտուրը ստեղծեց չինական արտադրանքի մեծ պահանջարկ և ճապոնական և ամերիկյան արծաթի մեծ ներհոսք: Սկսեցին շրջանառվել մետաղադրամները, այնինչ թղթադրամները բազմիցս հիպերինֆլյացիայի են ենթարկվել և այլևս չէին գործածվում: Չնայած ավանդական կոնֆուցիականները դեմ էին, որ առևտուրը և ունեցվածքը այդպիսի մեծ դեր ունենան կյանքում, այլադավանությունը, որը ներմուծել էր Վան Յանմինը, ընդունում էր դրանք: Չժան Ցզուչժենը սկզբում իրականացրել էր հաջող բարեփոխումներ, որոնք հետո, սակայն, կործանարար եղան և վնաս հասցրին գյուղատնտեսությանը: Սա պայմանավորված էր փոքր սառցե դարաշրջանով, ինչպես նաև ճապոնական և իսպանական քաղաքականության մեջ փոփոխություններով, որոնք հանգեցրին արծաթի ներհոսքի կրճատմանը, որի պատճառով հողագործները անկարող եղան վճարել իրենց հարկերը: Բացի այդ, բերքի ձախողուման, ջրհեղեղների և համաճարակի պատճառովարքայատոհմը անկում ապրեց մինչև ապստամբ Լի Ցզիչենը, ում հաղթել է «Ութ դրոշի բանակը», որն առաջնորդում էին մանջուրները, ովքեր էլ հետո հիմնադրել են Ցին դինաստիան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապստամբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուան դինաստիան (1271–1368), որի առաջնորդները մոնղոլներ էին, կառավարել է մինչև Մին դինաստիան: Յուան արքայատոհմի անկումը բացատրվում է հան չինացիների դեմ ազգային խտրականություններով, որոնք հանգեցրին ապստամբությունների, գնաճի պայմաններում որոշ շրջաններում բարձր հարկերի գանձումով, ինչպես նաև ոռոգման բազմաթիվ նախագծերը անուշադրության մատնելու հետևանքով Հուանհե գետի ափերց դուրս գալով[8]: Քանի որ տնտեսության և գյուղատնտեսության մեջ քաոս էր տիրում, բազմաթիվ գյուղացիներ, ում ստիպում էին վերակառուցել Հուանհե գետի ամբարտակները, ապստամբություն բարձրացրին: Մի շարք Հան չինացիներ, այդ թվում 1351 թվականին կարմրահոները ապստամբեցին: Կարմրահոները միավորվել էին Սպիտակ Լոտոսի հետ, որը բուդդայական գաղտնի հասարակություն էր: Չժու Յուանչժենը աղքատ գյուղացի և բուդդայական վանական էր, ով 1352 թվականին միացել էր կարմրահոների ապստամբությանը: Նա ապստամբ առաջնորդի խորթ դստեր հետ ամուսնությունւց հետո հայտնի դարձավ[9]: 1356 թվականին Չժուի ապստամբ ուժերը գրավեցին Նանկին քաղաքը[10], որը նա հետագայում դարձրել է Մին դինաստիայի մայրաքաղաք:


Յուան դինաստիայի անկման ժամանակ, ապստամբների մրցակից տարբեր խմբեր սկսեցին պայքար մղել երկրի կառավարման, հետևաբար նաև նոր արքայատոհմ հիմնելու իրավունքի համար: 1363 թվականին Չժու Յուանչժենը պայքարից դուրս թողեց իր ոխերիմ թշնամի և Հան խմբակցության առաջնորդ Չեն Յուուլիանին Պոյա Նհու լճի ճակատամարտում, որը պատմության ընթացքում ամենամեծ ռազմածովային ճակատամարտն է եղել: Չժուի բանակը, որը հայտնի էր իր հրկիզանավերով և իր կազմում ուներ 200.000 Մին նավաստիներ, ի վիճակի եղավ հաղթել Հան ապստամբներին, որոնց թիվը երեք անգամ գերազանցում էր Չժուի բանակին: Այդ հաղթությամբ վերջ դրվեց ապստամբություններին, իսկ Չժու Յուանչժենը մնաց Յանցզի գետի հովտի առաջնորդ: 1367 թվականին կարմրահոների առաջնորդի կասկածելի մահից հետո, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրան հյուրընկալել էր Չժուն, ոչ ոք չմնաց, ով կարող էր պայքարել գահի համար: 1368 թվականին Չժուն իր զորքն ուղարկեց Յուան դինաստիայի մայրաքաղաք Դադու կամ Հանբալըկ[11], այդպիսով պարզ դարձնելով իր մտադրությունները: Վերջին Յուան կայսրը փախավ հյուսիս՝ վերին մայրաքաղաք Շանդու, իսկ Չժուն, Դադուի արքունական պալատները հիմնահատակ ավերելուց հետո, հայտարարեց Մին դինաստիայի հիմնադրումը[11]: Նույն տարում քաղաքը վերանվանվեց Պեկին[12]: Չժու Յուանչժանը հայտնի դարձավ որպես Հոնգվու կայսր:

Հոնգվու կայսր (կառավարել է1368–98թթ.)

Հոնգվու կայսեր կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնգվու կայսրը միանգամից փորձեց վերակառուցել պետական ենթակառուցվածքները: Նա Նանկին քաղաքի շուրջ կառուցեց 48 կմ երկարությամբ պատ , ինչպես նաև պալատներ և կառավարական սրահներ[11]: Մին դինաստիայի պատմություն աշխատության համաձայն, դեռևս 1364 թվականին Չժու Յուանչժանը սկսել էր նախագծել Կոնֆուցիական նոր օրենսգիրք, որն արդեն 1397 թվականին ավարտին էր հասցված և կրկնում էր 653 թվականի Թան դինաստիայի օրենսգրքի որոշ կետեր[13]: Հոնգվուն կազմեց ռազմական մի համակարգ, որը հայտնի է Վեիսուո անունով: Այն նման էր Թան դինաստիայի (618–907) ֆուբին համակարգին (府兵制):

1380 թվականին Հոնգվուն մահապատժի ենթարկեց կանցլեր Հու Վեիյոնգին ՝ իրեն գահընկեց անելու կասկածանքով: Դրանից հետո Հոնգվուն վերացրեց դեսպանատունը [14][15]: Նա գնալով ավելի էր կասկածում իր ենթականերին և նախարարներին, այդ պատճառով նա հիմնեց Ցզինիվեյը, որը նրա արքունական պահապաններից կազմված գաղտնի պահակազոր էր: Հոնգվու կայսեր կառավարման ժամանակաշրջանում մահապատժի է ենթարկվել մոտ 100.000 մարդ[14][16]:


Հոնգվու կայսրը արձակում էր բազմաթիվ հրովարտակներ, որոնցով արգելում էր մոնղոլների կենսագործունեությունը՝ ցանկանալով Չինաստանը ազատել բարբարոսների ազդեցությունից: Սակայն նա նաև փորձում էր օգտագործել Յուան արքայատոհմի ժառանգությունը՝ Չինաստանում և Յուան դինաստիայի կառավարության տակ գտնվող շրջաններում իր դիրքն օրինականացնելու համար: Նա ընդունել էր Յուան արքայատոհմի բազմաթիվ մարտական սովորությունները, հավաքագրում էր մոնղոլ զինվորների և շարունակում էր կորեացի ներքինիներ և հարճեր խնդրել[17]:

Յունան նահանգում գտնվող հին քաղաք Դալիի հարավային դարպասը
History of China
Չինաստանի պատմություն
Հին
Նեոլիթյան c. 8500 – c. 2070 BCE
Սիա դինաստիա c. 2070 – c. 1600 BCE
Շանգ դինաստիա c. 1600 – c. 1046 BCE
Չժոու դինաստիա c. 1046 – 256 BCE
 Արևմտյան Չժոու
 Արևելյան Չժոու
   Գարուն և աշուն
   Պատերազմող երկրներ
Կայսերական
Ցին դինաստիա 221–206 BCE
ՀԱն դինաստիա 206 BCE – 220 CE
  Արևմտյան Հան
  Սին դինաստիա
  Արևելյան Հան
Երեք թագավորություններ 220–280
  Վեյ, Շու ևՎու
Ցզին դինաստիա 265–420
  Արևմտյան Ցզին
  Արևելյան Ցզին Տասնվեց թագավորություններ
Հյուսիսային և Հարավային դինաստիաներ420–589
Սույ դինաստիա 581–618
Տան դինաստիա 618–907
  (Երկրորդ Չժոու դինաստիա 690–705)
Հինգ թագավորություններ ևՏասը թագավորություններ907–960 Լյաո դինաստիա907–1125
Սոնգ դինաստիա960–1279
  Հյուսիսային Սոնգ Արևմտյան Սիա
  Հարավային Սոնգ Ցզին
Յուան դինաստիա 1271–1368
Մին դինաստիա 1368–1644
Ցին դինաստիա 1644–1912
Ժամանակակից
Չինաստանի Հանրապետություն 1912–1949
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն 1949–մեր օրեր

Հարավարևմտյան սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցինհայում Սալար մուսուլմանները կամավոր ենթարկվեցին Մին դինաստիայի կառավարմանը, իսկ նրանց տոհմերի առաջնորդները 1370 թվականին

անձնատուր եղան: Ուղյուրական զորքերը՝ զորավար Հալա Բաշիի առաջնորդությամբ 1370-ականներին ճնշեցին Միաո ապստամբությունները և հաստատվեցին Հունան նահանգի Չանդե քաղաքում[18]: Հուեյ մուսուլմանական զորքերը նույնպես հաստատվեցին Չանդեում՝ բնիկ ժողովուրդների դեմ մղվող արշավանքների ժամանակ Մին դինաստիային ծառայելուց հետո[19]: 1381 թվականին Մին դինաստիան զավթեց հարավ-արևելքում գտնվող տարածքները, որոնք եղել էին Դալիի թագավորության մասը այն ժամանակ, երբ Մին Հուեյ մուսուլմանական զորքերը հաղթեցին Յուաններին հավատարիմ մոնղոլներին և Յունան նահանգում հաստատված Հուեյ մուսուլմաններին: Հուեյ զորքերը, զորավար Մու Յինի գլխավորությամբ, ով նշանակվել էր Յունանի կառավարիչ, վերաբնակվեցին այս տարածքում՝ գաղութացման նպատակով[20]: Մինչև 14-րդ դարի վերջը, մոտ 200.000 զինվորական գաղութաբնակներ հաստատվեցին մոտ 140.000 հա տարածք զբաղեցնող շրջանում, որն այժմյան Յունանի և Գույչժոուի տարածքն է: Եվս կես միլիոն չինացիներ եկան բնակություն հաստատելու ավելի ուշ: Այս գաղթի արդյունքում շրջանում ազգագրական նկարագիրը մեծապես փոփոխվեց, քանի որ բնակչության կեսից ավելին չէին պատկանում Հան չինացիների էթնիկ խմբին: Այս կտրուկ փոփոխությունները բնակչության կազմում, ինչպես նաև կառավարությունում և քաղաքականության մեջ առաջ քաշեցին մեծ զայրույթ, որը հրարհրեց Միաոների և Յաոների նոր ապստամբություններ 1464-1466 թվականներին, որոնց հակահարված են տվել 30.000-անոց Մին զորքերը, որոնք միացել էին 160.000-անոց տեղական Գուանսի զորքերը: Գիտնական և փիլիսոփա Վան Յանմինը (1472–1529), այդ շրջանում մեկ այլ ապստամբություն ճնշելուց հետո, առաջադրեց չինացիների և տեղաբնակ էթնիկ ժողովուրդների մեկ միատարր կառավարում՝ տեղի ժողովուրդներին չինականացնելու նպատակով[21]:



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edwin Oldfather Reischauer, John King Fairbank, Albert M. Craig (1960) A history of East Asian civilization, Volume 1. East Asia: The Great Tradition, George Allen & Unwin Ltd., quoted in C. Simon Fan (2016) Culture, Institution, and Development in China: The Economics of National Character, Routledge, p. 97 978-1-138-18571-5
  2. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ zhangwen անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ zhangwen2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. Ebrey (2006), p. 271.
  5. Ebrey, Walthall & Palais (2006), էջ. 271.
  6. 6,0 6,1 Zhang Wenxian. "The Yellow Register Archives of Imperial Ming China". Libraries & the Cultural Record, Vol. 43, No. 2 (2008), pp. 148–175. Univ. of Texas Press. Accessed 9 October 2012.
  7. For the lower population estimate, see Կաղապար:Harvcol; for the higher, see Կաղապար:Harvcol.
  8. Gascoigne (2003), էջ. 150.
  9. Ebrey (1999), էջեր. 190–191.
  10. Gascoigne (2003), էջ. 151.
  11. 11,0 11,1 11,2 Ebrey (1999), էջ. 191.
  12. Naquin Susan (2000)։ Peking: Temples and City Life, 1400–1900։ Berkeley: University of California press։ էջ xxxiii։ ISBN 0-520-21991-0 
  13. Andrew & Rapp (2000), էջ. 25.
  14. 14,0 14,1 Ebrey (1999), էջեր. 192–193.
  15. Fairbank & Goldman (2006), էջ. 130.
  16. Fairbank & Goldman (2006), էջեր. 129–130.
  17. Robinson (2008), էջեր. 367–368.
  18. «Ethnic Uygurs in Hunan Live in Harmony with Han Chinese»։ People's Daily։ 29 December 2000 
  19. Zhiyu Shi (2002)։ Negotiating ethnicity in China: citizenship as a response to the state։ Volume 13 of Routledge studies – China in transition (illustrated ed.)։ Psychology Press։ էջ 133։ ISBN 0-415-28372-8։ Վերցված է 28 June 2010 
  20. Michael Dillon (1999)։ China's Muslim Hui community: migration, settlement and sects։ Richmond: Curzon Press։ էջ 34։ ISBN 0-7007-1026-4։ Վերցված է 28 June 2010 
  21. Ebrey (1999), էջ. 197.