Գուանսի Չժոունի ինքնավար շրջան, գտնվում է հարավային Չինաստանի Սիցզյան գետի ավազանում։ Կազմվել է 1958 թ.-ին, Գուանսի նահանգի սահմաններում։ Տարածությունը 220,4 հազար կմ2 է, բնակչությունը 24 միլիոն (1968 թ.)։ Վարչական կենտրոնը՝ Նաննին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 240)։