Կարմրահոների ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմրահոների ապստամբություն (չինարեն՝ 紅巾起義), Ժողովրդական ապստամբություն Չինաստանում մ․ թ․ 17-27 թվականներին։ Անունն ստացել է ապստամբների՝ հոնքերը կարմիր ներկելու սովորությունից։ Կարմրահոների ապստամբության պատճառը կայսր Վան Մանի ռեֆորմների հետևանքով ժողովրդական զանգվածների դրության վատթարացումն էր։ Շարժիչ ուժը աղքատ գյուղացիներն էին, վարձու աշխատողները և ստրուկները։ Սկսվել է Շանդուն նահանգում։ 21-ին ապստամբները ջախջախեցին կառավարական, ապա՝ կայսեր ուղարկած զորքը։ 23-24 թվականներին «կարմրահոները» և այլ ջոկատներ, այդ թվում՝ Լյու Սյուանի (Հան դինաստիայից), արշավեցին կայսրության մայրաքաղաք Չանան։ Կայսր հռչակված Լյա Սյուանի ջոկատները գրավեցին մայրաքաղաքը, Վան Մանը գլխատվեց։ 25 թվականին «կարմրահոները» ջախջախեցին Լյու Սյուանի զորքերը, մտան մայրաքաղաք և կայսր հռչակեցին հովիվ Լյու Պեն Ցզիին։ Ազնվականները 27 թվականին ճնշեցին ապստամբությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 337
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրահոների ապստամբություն» հոդվածին։