Սպիտակ լոտոս (աղանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Սպիտակ Լոտոս», բայլյանցզյաո, բուդդայական գաղտնի աղանդ Հյուսիսային և Կենտրոնական Չինաստանում XII—XIX դարերի սկզբին։ Առաջացել է «Լոտոսի ընկերությունից» (հիմնվել էր 402 թվականին)։ Կազմված էր գլխավորապես գյուղացիներից և արհեստավորներից։ XIV դարի 2-րդ կեսին աղանդը գործուն մասնակցություն է ունեցել մոնղոլական Ցուան դինաստիայի դեմ զինված պայքարին։ «Սպիտակ Լոտոս» բազմիցս բարձրացրել է գյուղացիական ապստամբություններ (1406, 1418, 1505, 1566, XVII դարի 20-ական թվականներին և այլն)։ Ամենահզոր ապստամբությունը 1796—1805 թվականին էր, որը ճնշելու ժամանակ մանջուր և չին ֆեոդալները մահապատժի ենթարկեցին աղանդի ավելի քան 20 հազար անդամի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 74 CC-BY-SA-icon-80x15.png