Դելիի սուլթանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դելիի սուլթանություն
հինդի՝ दिल्ली सल्तनत
Մեծ Մողոլների կայսրություն 
Delhi Sultanate Flag (catalan atlas).png
(Դրոշ)
Քարտեզ

Tughlaq dynasty of Delhi.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Դելի
Լեզու Հինդի
ուրդու
Կրոն Հանաֆիական մազհաբ
Ներկայիս տարածքում՝

Դելիի սուլթանություն (հինդի՝ दिल्ली सल्तनत, պարս․՝ پادشاهی دهلی), առաջին խոշոր մուսուլմանական պետությունը ժամանակակից Հնդկաստանի տարածքում, որը գոյություն է ունեցել երկրի հյուսիսային հատվածում 1206-1526 և 1539-1555 թվականներին[1]:

Պետության առաջին մայրաքաղաքը եղել է Դելին՝ ժամանակակից Հնդկաստանի մայրաքաղաքը: Դելիի սուլթանության պաշտոնական լեզուն եղել է պարսկերենը, սակայն բնակչության մեծամասնությունը խոսել է հինդի լեզվով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթանության սկզբնավորումն անմիջականորեն կապված էր իսլամական Գուրիդների արքայատոհմի հետ, ովքեր հաստատվել են այս տարածքներում գալով Աֆղանստանի Գոր լեռնային երկրամասից: 12-րդ դարում Մուհամադ Ղուրին Լահորը դարձրեց երկրի մայրաքաղաք և իրեն ենթարկեցրեց Հնդկաստանի հյուսիսարևմտյան հատվածը: Հրամանատար Քութբ ադ-դին Այբեքը գրավեց Հնդկաստանի տիրույթները 1192 թվականի Տարաորի և 1194 թվականին Չանադավարեի ճակատամարտում տարած հաղթանակից հետո: Նա ապստամբեց տեղի կառավարության դեմ և իրեն հռչակեց Դելիի առաջին սուլթան՝ Հնդկաստանում սկիզբ դնելով առաջին խոշոր մուսուլմանական թագավորությանը[2]:

Դելիի առաջին սուլթանները, լինելով թյուրքեր, մշակութային և քաղաքական տեսանկյունից կախում են ունեցել իրականալեզու աշխարհից: Դելիի երրորդ սուլթանը եղել է Շամս ադ-դին Իլթութմիշ իբն Յալամը ամրացրել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հյուսիսային հնդկական տափաստանային տարածքները Դելիի սուլթանության կազմում:

Երեսնամյա երկպառակտությունից հետո Դելիի գահը մնաց թափուր: 1265 թվականին Դելիի գահն անցավ Ղիյաս ադ-դին Բալբանը: Նա պաշտանեց սուլթանությունը ռազմատենչ ռաջպուտներից և մոնղոլների ներխուժումից: 13-րդ դարում Դելիի սուլթանությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Այն կապված էր Դելիում սուլթան Ալա ադ-դին Մուհամմադ-շահի կառավարման հետ: Ալա ադ-դին Մուհամմադ-շահը 1297 թվականին գրավեց Գուջարաթը, իսկ 1301-1312 թվականներին սուլթանությանը միացրեց Ռաջաստանը: Նա նաև պաշտպանեց երկրի սահմանները չագատայցիների ներխուժումից: Սակայն նա և իր կողմնակիցները սուլթանության զորքերը երկրի հարավում կենտրոնացնելով նպաստավոր պայմաններ ստեղծեցին սուլթանության կործանման և քայքայման համար:

Մուհամմադ իբն Թուղլաքը երկրի մայրաքաղաքը Դելիից տեղափոխեց Դեկանի սարահարթում գտնվող համարնուն քաղաք: Մուսուլմանական բանակը կենտրոնացվեց երկրի հարավում: Արևմտյան Հնդկաստանում ստեղծվեց մի նոր իրանական պետություն՝ ի դեմս Մադրայիի սուլթանության:

Թուղլաքը փորձեց լուծել երկրի տարաբնույթ խնդիրները: Նա երկրի հարավում սկսեց կառուցել Դաուլաթաբադ քաղաքը, որը հավակնում էր դառնալ մայրաքաղաք: Սակայն այս նախաձեռնությունը ձախողվեց և արդեն 1347 թվականին դեկանյան արիստոկրատիան հրաժարվեց ճանաչել Դելիի սուլթանի գերիշխանությունը: 1398-1399 թվականին Լենկ Թեմուրի արշավանքները խորապես թուլացրեցին երկիրը: Դրանից հետո, որ սուլթանական դարձավ լոկ տարածաշրջանային քաղաքական ուժ:

1526 թվականին Բաբուրը ստեղծեց Մեծ Մաղոլի կայսրությունը, որը սկսեց նվաճել Հնդկաստանի տարածքների մեծ մասը: 1555 թվականին սուլթանությունը վերջնականապես կործանվեց:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алаев Л. Б. Средневековая Индия. — СПб.: Алетейя, 2003. — 304 с. — («Востоковедение: учебные пособия и материалы»). — ISBN 5-89329-590-0.
  2. Босворт К. Э. Мусульманские династии. Справочник по хронологии и генеалогии. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1971. — С. 243—250.