Չժոու արքայատոհմ
|
Չժոու արքայատոհմ | ||||
| 周 | ||||
|---|---|---|---|---|
| ||||
| Չժոու թագավորության սահմանները | ||||
| Պետական կարգ | Միապետություն | |||
| Մայրաքաղաք | Ըստ ժամանակաշրջանների՝ | |||
| Թագավորանիստ ոստան | մայրաքաղաք | |||
| Պետության գլուխ | արքա | |||
| Արքայատոհմ | Չժոու արքայատոհմ | |||
| Լեզու | չինարեն | |||
| Կրոն | ավանդական կրոն | |||
| Դեպքեր և իրադարձություններ | ||||
| Պատմական շրջան | հին աշխարհ | |||
| Հասարակարգ | ստրկատիրական հասարակարգ | |||
| Հիմնադրում | մ․թ․ա․ 1046 թվական
| |||
| Հզորության գագաթնակետ | Գոնխեի ժամանակաշրջան | |||
| Անկում | մ․թ․ա․ 249 թվական | |||
| Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
| Ներկայիս տարածքում | ||||
|
| ||||
| Պատմության պորտալ | ||||
Չժոու արքայատոհմ (չինարեն՝ 周 , գոյության ժամանակաշրջան․ հիմնադրումը՝ մ․թ․ա․ 1046 թվական, անկումը՝ մ․թ․ա․ 249 թվական), հին չինական դինաստիա, որի գերիշխանության ժամանակահատվածը հաջորդել է Շանին և նախորդել Ցինին[1]։ Չժոու արքայատոհմի իշխանության տարիները համընկնում են Հին Չինաստանի պատմության նույնանուն ժամանակահատվածի հետ, քանզի պատմագիտության մեջ ընդունված է այս երկրի հինաշխարհյան պատմությունը պարբերացնել ըստ երկիրը կառավարող արքայատոհմերի։
Չժոուն համարվում է Հին Չինաստանի ամենաերկար կառավարած արքայատոհմը։ Վերջինիս պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասերի՝ Արևմտյան Չժոու, Արևելյան Չժոու և Պայքարող թագավորությունների (Չժանգո) ժամանակաշրջան։ Երկպառակտչական պատերազմների և քոչվորական ցեղերի ասպատակությունների արդյունքում թուլացած Արևմտյան Չժոուն մասնատվում է մ․թ․ա․ 741 թվականին․ Արևմտյան Չժոուի թուլացմամբ, Չինաստանի մասնատմամբ և Արևելյան Չժոուի միավորիչ գործունեությամբ սկսվում է արքայատոհմի պատմության հաջորդ պարբերափուլը, որը հաճախ անվանում են «գարնան ու աշնան ժամանակաշրջան»։ Արևմտյան Չժոուի անկումից հետո միասնական թագավորությունը որպես այդպիսին վերանում է, իսկ Արևելյան Չժոուի պատմության վերջին տարիներին, որը հայտնի է «Պայքարող թագավորությունների ժամանակաշրջան» կամ Չժանգո անվանումով, թագավորական իշխանությունը կրում էր ձևական բնույթ։
Չժոուի դարաշրջանում, մ․թ․ա․ VI դարից, սկսվել է երկաթի տարածումը, որը զարկ է տվել արտադրողական ուժերին, բարելավել հողի մշակումը։ Դարաշրջանը նշանավորվել է նաև փիլիսոփայական մի շարք ուղղությունների (կոնֆուցիականություն, դաոսականություն, ֆացզյա ևն) ձևավորմամբ, գրականության, կերպարվեստի և երաժշտության զարգացմամբ։
Թագավորությունների անհաշտ պայքարը և չինական աշխարհի պառակտվածությունը շարունակվում է մինչև մ․թ․ա․ 249 թվականը, երբ Ցին դինաստիան հաղթում է պատերազմում և հանձն առնում գահակալությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Von Glahn, Richard (2016). The Economic History of China: From Antiquity to the Nineteenth Century. Cambridge: Cambridge University Press. էջ 11. ISBN 9781139343848. OCLC 944748318.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 16)։ |
