Ֆենհաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Western Zhou
##Ֆենհաո (Աշխարհ)
Red pog.png

Ֆենհաո (չինարեն ավանդ. 灃鎬, հեշտ. 沣镐 , պինին: Fēnghào), Արևմտյան Չժոու արքայատոհմի մայրաքաղաքը, որ կազմավորվել է այդ նույն արքայատոհմի նախկին մայրաքաղաքների՝ Ֆենի ու Հաոյի միավորման արդյունքում (դրանք գտնվել են Ֆեն գետի աջ ու ձախ ափերին՝ Հուանհեի վտակ Վեյհեի հետ նրա միախառնվելու վայրի մերձակայքում): Պատմական այդ մայրաքաղաքի ավերակները ներկայումս գտնվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շենսի նահանգում, Սիան քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք[1]: 1961 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ Ֆենհաոյի ավերակներին շնորհվել է մշակութային ժառանգության նշանակալից օբյեկտի կարգավիճակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեն քաղաքը հիմնել է արքա Ժու Վեն Վանը, Հաո քաղաքը՝ արքա Ժու Վու Վանը, Հանի ժամանակներում:

Հնագիտական հետազոտությունների ու պեղումների ընթացքում հայտնաբերվել են պալատի ավերակներ, շենքերի հիմքեր, որպես պահեստարաններ ծառայած քարանձավներ, արհեստագործական արտադրանքի նմուշներ, դամբաններ և արժեքավոր այլ իրեր ու առարկաներ[2]:

Հնավայրը կարևորագույն նշանակություն ունի Արևմտյան Չժոուի թագավորության հասարակական կյանքն ուսումնասիրելու տեսակետից: Այդ նկատառումով էլ 1961 թվականից ընդգրկված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fenghao Site» (անգլերեն)։ chinaculture.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-31-ին։ Վերցված է 2015-01-31 
  2. Cihai, S. 458

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]