Քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչաղբյուր
Քարանձավ

Քարանձավ (նաև՝ քարայր, այր, անձավ) երկրակեղևի վերին շերտերի դատարկ տարածություն, որը Երկիրի մակերևույթ է դուրս գալիս մեկ կամ մի քանի ելքերով։

Քարանձավների առաջացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է ջրի ներգործությամբ հեշտ լուծվող ապարների (կրաքար, դոլոմիտ, բազալտ, գիպս և այլն) լվացատարման և այլ շարժընթացների հետևանքով։


Շթաքարեր և պտկաքարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրաքարային քարայրերում կան հոսքային գոյացություններ, որոնք կոչվում են շթաքարեր (ստալակտիտ) և պտկաքարեր (ստալագմիտ)։ Քարայրի կամարից կաթող ջուրը մասամբ գոլորշիանում է՝ թողնելով կալցիումի կարբոնատի բարակ նստվածքաշերտ, որը, հետզհետե աճելով, առաջացնում է շթաքար, իսկ հատակին կաթող նստվածքից գոյանում է պտկաքար։ Շթաքարերը քարե լեզվակների տեսքով կախվում են քարայրի առաստաղից, իսկ պտկաքարերը հատակից վեր են բարձրանում քարե սյուների նման և, երբեմն միմյանց միանալով, գոյացնում են միասնական սյուն (ստալագնատ)։ Շթաքարերն ու պտկաքարերը շատ հաճախ այնքան գեղեցիկ գոյացություններ են առաջացնում, որ վաղուց արժանացել են զբոսաշրջիկների ուշադրությանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]