Դոլոմիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոլոմիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
CaMg(CO₃)₂[1]
Նիկել-Շտրունցի դասակարգում5.AB.10[2]
Դանա դասակարգում14.2.1.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ[2]
Ենթակատեգորիաdolomite mineral group?[3]

Դոլոմիտ, միներալ և ապար։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլոմիտ անունը ծագել է ֆրանսիացի երկրաբան Դ․ Դոլոմիենի անունից։

Միներալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլոմիտը կարբոնատների խմբի միներալ, կալցիումի և մագնեզիումի կրկնակի ածխաթթվային աղ՝ CaMg (C03)2։ Պարունակում է 30, 41% CaO, 21, 86% MgO և 47, 73% CO2։ Բյուրեղային համակարգը տրիգոնային է, կարծրությունը՝ 3, 5-4, խտությունը՝ 2800-2900 կգ/մ³, գույնը՝ սպիտակ, մոխրագույն, երբեմն՝ դեղին՝ գորշ և կանաչավուն երանգներով։

Ապար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլոմիտը նաև կարբոնատային նստվածքային ապար է՝ կազմված ավելի քան 95% դոլոմիտ միներալից։ Առանձնացվում են կրաքարային, կրային դոլոմիտներ և դոլոմիտային կրաքարեր։ Երկրակեղևում առաջացնում է շերտեր, ենթաշերտեր, ոսպնյակներ։ Դոլոմիտի հանքավայրեր կան Հայաստանի Տավուշի (Լուսաձոր գյուղ), Կոտայքի (Արզական գյուղ) մարզերում։ Օգտագործվում է մետաղաձուլության (հրակայուն հումք ու թրծանյութ), ապակու և ջնարակի արտադրության, շինարարության ու գյուղատնտեսության (թթվային հողերի չեզոքացում) մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 431