Լուսաձոր (Տավուշի մարզ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Լուսաձոր | ||
| 40°56′0″N 45°08′0″E / 40.93333°N 45.13333°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Տավուշ | |
| Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | |
| Այլ անվանումներ | Ղարանլուխ, Ղարանլուխդարա, Խավարաձոր | |
| ԲԾՄ | 720 մ | |
| Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 671[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Լուսաձոր (նախկիմ անվանումը՝ Խավարաձոր, նաև՝ Ղարանլուղդերե), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից 4 կմ հյուսիս, Մթնաձոր գետի ստորին հոսանքի շրջանում։ Վերանվանվել է Լուսաձոր 1935 թ. հունվարի 3-ին[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսաձորի մշտական բնակչությունը կազմել է 671, առկա բնակչությունը՝ 533 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները գաղթել են Արցախի Ջրաբերդի և Խաչենի գավառներից[2]։
Լուսաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 105 | 99[4] | 164 | 245 | 338 | 398 | 433 | 350 | 624 | 671[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի արևմտյան մասում է գտնվում Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար), իսկ 2 կմ հարավ-արևմուտքում՝ Խավարաձոր գյուղատեղին (միջնադար)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 608 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 73» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
| |||||||||||||||||||||||||||||||||
