Այր

Այր (ֆր.՝ grotte իտալ.՝ grotta բառից)՝ ռելիեֆի մակերեսային ձև, հորիզոնական ոչ խոր քարանձավ՝ կամարաձև առաստաղով և լայն մուտքով: Կամ քարանձավի մի մաս, լայնարձակ սրահ, որը սկսվում է նեղ անցքով[1]:
Բովանդակություն
Այրն որպես առանձին քարանձավ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարող է ունենալ ինչպես կարտսե այնպես էլ էրոզիոն ծագում: Էրոզիոն այրերն առաջանում են վերգետնյա ջրերի հոսանքի հետևանքով: Հանդիպում ենք գետերի կամ ծովերի ափերին, ընդ որում դրանց գոյացմանը նպաստում է ծովափնյա ալեծոփությունը: Այդ դեպքում ապարի քայքայման հիմնական գործոնը մեխանիկական է:
Անապատային վայրերում նույնպես կարող են առաջանալ ոչ մեծ քարանձավներ և դրանց նույնպես ավանդաբար այր են անվանում:
Կարտսե այրերը հաճախ մնացուկային այրեր են, երբեմնի խոշոր քարանձավային համակարգերի փոքր հատվածներ: Այդպիսի այրերը հաճախ կարելի է հանդիպել կրաքարի ժայռերում, գետահովիտների ափին:
Այրը որպես քարանձավի մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես կանոն այրերը քարանձավում առաջանում են քանդման հետևանքով: Ջրի հետևանքով թուլացած ապարը սկսում է քանդվել: Եվ այդ տեղանքում զգալի մեծության խոռոչներ են առաջնում: Այդպես աշխարհի խոշորագույն այրը Սարավակը 700х400х70 մ խոր. է[2]:

Այրը որպես պուրակային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Այր են անվանում նաև պուրակային կամ ճարտարապետական կառույցը, որը բնական քարանձավի տեսք է ունենում: Առաջին այրերը ստեղծվել էին Վերածննդի ժամանակաշրջանի իտալական այգե-պուրակային արվեստում: Լայն տարածում գտան կլասիցիզմի և բարոկկոյի դարաշրջանում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Терминология карста, Д. А. Тимофеев, В. Н. Дублянский, Т. З. Кикнадзе, М. Наука, 1991, 259 с.
- ↑ The Largest Underground Chambers, compiled by Bob Gulden.