Լոյան
Բնակավայր | ||
---|---|---|
չինարեն՝ 洛阳市 | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Laocheng District?, Xigong District?, Chanhe Hui District?, Jianxi District?, Jili District?, Luolong District?, Mengjin District?, Xin'an County?, Luanchuan County?, Song County?, Ruyang County?, Yiyang County?, Luoning County?, Yichuan County? և Yanshi District? | |
Մակերես | 15 235,85 կմ² | |
ԲԾՄ | 144 մետր | |
Բնակչություն | ▲7 056 699 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 379 | |
Փոստային դասիչ | 471000 | |
Ավտոմոբիլային կոդ | 豫C | |
Պաշտոնական կայք | ly.gov.cn | |
| ||
Լոյան (պարզեցված չինարեն՝ 洛阳; ավանդական չինարեն՝ 洛陽; փինյին՝ Luòyáng wym. [lwɔ̂jɑ̌ŋ]), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հենան նահանգում, Հուանհեի վտակ Լո-հեի զույգ ափերին։
Համառոտ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1 391 054[2], ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 6 156 510[3]: Լոյանը սննդի արդյունաբերության, արհեստագործական արտադրանքի, փոխադրամիջոցների և այլ մեքենաների արտադրության, բամբակեղենի ու կաուչուկի արտադրության կենտրոն է։ Քաղաքում գործում են բարձրագույն ուսումնական մի շարք հաստատություններ, որոնք բավականին բարձր վարկանիշ ունեն Չինաստանում[4]։ Վարչական տեսակետից Լոյանը բաժանված է հինգ շրջանների, որոնցից առայժմ միայն Ջիլին է ուրբանիզացված[5]։ Համայնքի ամբողջ տարածքի 45.51%-ը զբաղեցնում են լեռները, 40.73%-ը՝ բլուրները և ընդամենը 13.8%-ը՝ դաշտավայրը[6]։
Չինական կենտրոնական դաշտավայրում գտնվող Լոյանը չինական քաղաքակրթության օրրաններից և Չինաստանի հին մայրաքաղաքներից մեկն է (համարվում է պատմական չորս մեծ մայրաքաղաքներից մեկը)։
Քաղաքը ներկայումս կաթոլիկ թեմի եպիսկոպոսական առաջնորդանիստ է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոյանը չինական հնագույն բնակավայրերից է։
- Մ. թ. ա. XI դար – իշխան Ժուն հիմնադրել է Ժու արքայատահմի մայրաքաղաքը և անվանակոչել Չենգժու (成周):
- Մ. թ. ա. 510 թ. – քաղաքն ավերվել է թշնամական հարձակումների հետևանքով, մեկ տարի անց վերակառուցվել։
- 25 թ. - Լոյանը դարձել է Արևելյան Հան արքայատոհմի մայրաքաղաքը։
- 68 թ. – այստեղ կառուցվել է Չինաստանի բուդդայական առաջին սրբավայրը՝ Ճերմակաձիու տաճարը։
- 190 – պետքարտուղար Դոնգ Ժուոյի զորքերը ավարի ու ավերի են մատնել քաղաքը։
- 493 – Հյուսիսային Վեյ թագավորության մայրաքաղաքը Դատունից տեղափոխվել է Լոյան։ Քաղաքն իր այդ կարգավիճակը պահպանել է մինչև 535 թվականը։
Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լունմինի քարանձավներ - (2000.11.30)[7]
- Չինական մեծ ջրանցք – (2014.6.22)[8]
- Մետաքսի ճանապարհ – (2014.6.22)[9]
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոյանի կլիման, Köppen climate classification-ի դասակարգման համաձայն, դասվում է Cwa տիպին։
Լոյան (1971–2000 normals, extremes 1951–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.2 (72) |
24.3 (75.7) |
31.2 (88.2) |
35.5 (95.9) |
40.6 (105.1) |
44.2 (111.6) |
41.9 (107.4) |
41.7 (107.1) |
38.2 (100.8) |
34.8 (94.6) |
27.0 (80.6) |
23.5 (74.3) |
44.2 (111.6) |
Միջին օրական °C (°F) | 0.8 (33.4) |
2.9 (37.2) |
8.6 (47.5) |
15.9 (60.6) |
21.3 (70.3) |
26.0 (78.8) |
27.0 (80.6) |
25.9 (78.6) |
21.1 (70) |
15.4 (59.7) |
8.6 (47.5) |
2.6 (36.7) |
14.68 (58.41) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −17.4 (0.7) |
−18.2 (−0.8) |
−9.1 (15.6) |
−3.6 (25.5) |
4.4 (39.9) |
12.2 (54) |
16.5 (61.7) |
13.5 (56.3) |
6.9 (44.4) |
−2.3 (27.9) |
−8.6 (16.5) |
−14.9 (5.2) |
−18.2 (−0.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 9.0 (0.354) |
15.9 (0.626) |
26.4 (1.039) |
36.9 (1.453) |
50.2 (1.976) |
62.9 (2.476) |
140.2 (5.52) |
97.4 (3.835) |
84.1 (3.311) |
45.2 (1.78) |
19.5 (0.768) |
11.8 (0.465) |
599.5 (23.603) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1mm) | 3.5 | 5.1 | 6.2 | 7.0 | 6.9 | 8.0 | 12.2 | 10.7 | 9.4 | 7.8 | 5.0 | 3.4 | 85.2 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիա, Օկայամա, 1981 թվականից
Ֆրանսիա, Տուր, 1982 թվականից
Ճապոնիա, Սուկագավա, 1993 թվականից
Բուլղարիա, Պլովդիվ, 1994 թվականից
ԱՄՆ, Լա Կրոս, Վիսկոնսին նահանգ, 1997 թվականից
Ռուսաստան, Տոլյատի, 2000 թվականից
Ճապոնիա, Կաշիհարա, 2006 թվականից
Իսպանիա, Ալկալա դե Էնարես, 2010 թվականից
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sites
-
Քաղաքի տեսքը արբանյակից
-
Լո գետը
-
Արդի Լոյանը
-
-
Ժու իշխանի հուշարձանը
-
Պագոդան
-
Թանգարանը
-
Թանգարանում
-
Ճերմակաձիու տաճարը
-
Տեսարան Լունմին քարանձավից
-
-
Լիժին դարպասը և վերակառուցված քաղաքային պարիսպը
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Abramson, Marc. Ethnic Identity in Tang China. University of Pennsylvania Press (Philadelphia), 2008. 978-0-8122-4052-8.
- Cotterell, Arthur. The Imperial Capitals of China: An Inside View of the Celestial Empire. Pimlico (London), 2008. 978-1-84595-010-1.
- Hill, John E. Through the Jade Gate to Rome: A Study of the Silk Routes during the Later Han Dynasty, 1st to 2nd Centuries CE. BookSurge (Charleston), 2009. 978-1-4392-2134-1.
- Jenner, W. J. Memories of Loyang. Clarendon Press (Oxford), 1981.
- Yang Hsüan-chih. Lo-yang ch‘ien-lan chi, translated by Wang Yi-t‘ung as A Record of Buddhist Monasteries in Lo-yang. Princeton University Press (Princeton), 1984. 0-691-05403-7.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Seventh National Population Census of the People's Republic of China
- ↑ http://world-gazetteer.com/wg.php?x=&men=gpro&lng=en&des=wg&geo=-983&srt=npan&col=abcdefghinoq&msz=1500&pt=c&va=&geo=448877247 (չաշխատող հղում)
- ↑ http://www.statoids.com/ycn.html
- ↑ |id = 3934524|tytuł=Luoyang|data dostępu=2010-12-18}}
- ↑ «China: Hénán»։ China Population։ Վերցված է օգոստոսի 11, 2018
- ↑ 洛阳市人民政府网站 [Luòyángshì Rénmín Zhèngfǔ Wǎngzhàn, Luoyang Municipal People’s Government Website] op. cit. 北京2008年奥运火炬接力官方网站 [Běijīng 2008 Nián Àoyùn Huǒjù Jiēlì Guānfāng Wǎngzhàn, Beijing 2008 Torch Relay Official Website]. 〈洛阳地理及气候概况〉 ["Luòyáng Dìlǐ Jí Qìhòu Gàikuàng", "Overview of Luoyang’s Geography and Climate"]. 20 Mar 2008. Accessed 16 Jan 2014. (zh)
- ↑ «Longmen Grottoes»
- ↑ «The Grand Canal»
- ↑ «Silk Roads: The Routes Network of Chang'an-Tianshan Corridor»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լոյան Վիքիպահեստում |
---|
![]() |
Վիքիճամփորդն ունի Luoyangին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Official website of the Luoyang Municipal Government
- "Wangcheng Park in Luoyang" at China.org
|