Ալկալա դե Էնարես
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ալկալա դե Էնարես | |||||
իսպ.՝ Alcalá de Henares | |||||
| |||||
![]() | |||||
Կոորդինատներ: 40°28′54.534″ հս․ լ. 3°21′51.498″ ամ. ե. / 40.48181500° հս․. լ. 3.36430500° ավ. ե. | |||||
Երկիր |
![]() | ||||
Ներքին բաժանում | Q6107376? և Q5767265? | ||||
Մակերես | 88 կմ² | ||||
ԲԾՄ | 588±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 193 751 մարդ (2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 91 | ||||
Փոստային ինդեքսներ | E 28800-28807 և 28801–28807 | ||||
Ավտոմոբիլային կոդ | M | ||||
Պաշտոնական կայք | ayto-alcaladehenares.es | ||||
| |||||
Ալկալա դե Էնարես (իսպ.՝ Alcalá de Henares), քաղաք Իսպանիայում, Մադրիդի ինքնավար համայնքում, Էնարես գետի վրա։ Բնակչության թիվը կազմում է 204 հազար մարդ (2006 թվականի տվյալներով)։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից, ապա այստեղ որոշ ժամանակ ապրել են կելտական ցեղերը։ Մ․թ․ա․ I դարում հռոմեացիներն այստեղ հիմնադրել են Կոմպլուտում (լատ.՝ Complutum) քաղաքը։ 306 թվականին Դիոկղետիանոսի հրամանով երկու քրիստոնյա տղաների՝ Խուստուսին և Պաստորային մահապատժի են ենթարկում։ Այս իրադարձությունից հետո քաղաքը գրավում է ուխտավորների ուշադրությունը, իսկ մեկ դար անց արքոպիսկոպոս Տոլեդոն կանոնիկացնում է նահատակներին, և մինչ այսօր նրանք մեծարվում է որպես սուրբ նահատակներ։ Որոշ ժամանակ անց հռոմեացիներին պատկանող հողատարածքը անցնում է վեստգոթերին։
711 թվականից սկսած քաղաքն ընկնում է արաբների տիրապետության տակ, և նրանք բլրի վրա կառուցում են ամրոց՝ այսպես կոչված «al-qalat», որը թարգմանաբար նշանակում է «ամրոց, բերդ»։ Սակայն, քանի որ «Ալկալա» անվանումը Իսպանիայի շատ քաղաքների անվանումների մասն է կազմում, անվանն ավելացվում է «դե Էնարես» (տեղի գետի անունով)։
1118 թվականի մայիսի 3-ին Տոլեդո արքեպիսկոպոսի շնորհիվ քաղաքը վերադարձրեցին, իսկ նոր բնակիչները որոշեցին մնալ հռոմեական տարածքում, թողնելով, որ ամրոցը փլուզվի։ Հիմնականում քաղաքի զարգացվածությունը պայմանավորված էր բանուկ շուկայով և բարենպաստ աշխարհագրական դիրքով։ Կաստիլիայի թագավորները ճանապարհորդում էին հենց այս տարածքով։
Ալկալե դե Էնարեսում է տեղի ունեցել այդ ժամանակաշրջանի համար անհայտ ծովագնաց Քրիստափոր Կոլումբոս և Իզաբելլա I թագուհու և Ֆերդինանդ II թագավորի առաջին հանդիպումը։
18-19-րդ դարերում քաղաքը սկսեց անկում ապրել, 1836 թվականին տեղի համալսարանը տեղափոխվեց մայրաքաղաք, վանքերը վաճառեցին իրենց շրջակա տարածքները, իսկ քաղաքը սկսեց ձուլվել Մադրիդին և դարձավ նրա արվարձաններից մեկը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի կենտրոնը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Հիմնական տեսարժան վայրերից է եկեղեցին, որը կառուցվել է 1136 թվականին, գոթական ոճով (դա խիստ վնասվել է 20-րդ դարի քաղաքացիական պատերազմի ժամանակ)։
Սան Իլդեֆոնսո կոլեգիումի եկեղեցում գտնվում էր մեծ կարդինալ Խիմենես դե Սիներոսայի գերեզմանը, որը հետագայում տեղափոխվել է Մադրիդ։ 1499-1509 թվականներին նա հիմնադրել է համաշխարհային հռչակ ունեցող համալսարանը և գրադարանը։ 1836 թվականին վերջիններս տեղափոխվեցին Մադրիդ՝ համալսարանի փակվելու պատճառով։
Այլ տեսարժան վայրեր՝
- Նահատակների դարպաս (Puerta de Mártires)
- Սան Իլդեֆոնսոյի համալսարան և քոլեջ (San Ildefonso)
- Քոլեջների փողոց (Calle de los Colegios)
- Սերվանտեսի հրապարակ (Plaza de Cervantes)
- Մայոր փողոցը (Calle Mayor)
- Սերվանտեսի տուն-թանգարան (Casa Museo de Servantes)
- Սանտոս Նինոս մայր տաճար (Catedral de los Santos Niños)
- Արքեպիսկոպոսի տաճարը (Palacio Arzobispal)
- Սան Բեռնարդո վանք (Monasterio y Museo de San Bernardo)
- Օրատորիա դե Սան Ֆիլիպ Ների (Oratorio de San Felipe Neri)
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Описание прогулки по городу
Alcalá de Henares travel guide from Wikivoyage
- Universidad de Alcalá
- Google Maps: The Plaza de Cervantes in Alcalá de Henares
- Photos of Alcalá de Henares
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալկալա դե Էնարես կատեգորիայում։ |
|