Կելտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպայում կելտական ցեղերի տարածման մոտավորապես շրջանները։ Կապույտով առանձնացված են կելտերի տարածքները մ.թ.ա. 1500-1000, մանուշակագույնով՝ մ.թ.ա. 400: Կողմնորոշման համար բերված են ժամանակակից երկրների սահմանները։

Կելտեր (լատ.՝ Celtae, բրետոներեն՝ Kelted, վալերեն՝ y Celtiaid, իռլ.՝ na Ceiltigh, գաել.՝ Ceilteach, մեն.՝ ny Celtiee, կորն.՝ Kelt ), լեզվով և նյութական մշակույթով իրար մոտիկ հնդեվրոպական ծագում ունեցող ցեղեր, որոնք հնում զբաղեցնում էին Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի տարածքները։

Անվան ծագումը[խմբագրել]

«Կելտական» բառի առաջացումը անգլերենում տեղի է ունեցել 17-րդ դարում։ Օքսֆորդում բնակվող ուելսացի լեզվաբան Էդվարդ Լլույդը ուշադրություն դարձրեց նմանություններին, որոնք բնորոշ էին այն լեզուներին, որոնցով խոսում էին Շոտլանդիայում, Իռլանդիայում, Ուելսում, Կոռնուոլում և Բրետանում։ Նա կոչեց այդ լեզուները «կելտական», և անունը ընդունվեց հասարակության կողմից։ «Կելտական» բառը նաև օգտագործվում է պարուրաձև զարդեղենը բնութագրելու համար. վերջինս լայն տարածում է գտել Իռլանդիայի շուկաներում։ Սակայն ոչ մի ապացույց չկա, որ այդ կառուցվածքը ստեղծվել է մեկ էթնիկական մարդկանց խմբի կողմից։

Պատմությունը[խմբագրել]

Քաղաքացիական և ավատատիրական պատերազմները թուլացնում էին կելտերին։ Այդ առիթից օգտվեցին գերմանացիները, որոնք հարձակվեցին արևելքից, և հռոմեացիները։ Վերջիններս հարձակվեցին հարավից։ Գերմանացիները մ.թ.ա. 1 դարում ստիպեցին կելտերին հեռանալ Ռեյնի ափերից այն կողմ։ Հուլիոս Կեսարը իր հերթին մ.թ.ա. 58-51 թթ. գրավեց ամբողջ Գալլիան։ Օկտավիանոս Օգոստոսի օրոք գրավվեցին Դունայի վերին հոսանքի բոլոր շրջանները, հյուսիսային Իսպանիան, Գալաթիան. Կլավդիոսի օրոք` մ.թ. 1 դարի սկզբին գրավվեց Բրիտանիայի զգալի մասը։ Այն կելտերը, որոնք ցանկացան մնալ [[Հռոմեական կայսրության սահմաններում, զգալիորեն ենթարկվեցին հռոմեացմանը։

Կելտերի համոզմունքները[խմբագրել]

Հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին գրում էր, որ կելտերը իրենց սպանված թշնամիների գլուխները անջատում էին մարմիններից և կախ գցում իրենց ձիերի վզներից։ Տուն վերադառնալուց անմիջապես հետո մեխում էին արյունաքամ եղած գլուխը դռանը։ Նաև պահպանում էին իրենց կողմից հաղթահարված թշնամիների մարմնի վերոհիշյալ մասերը մայրու ձեթի մեջ։ Այսպիսի գործողությունները բացատրվում էին կելտերի այն համոզմունքով, որ գլուխը հոգու տունն է հանդիսանում։ Եվ տանելով իրենց հետ թշնամու գլուխը` նրանք համոզված էին, որ նա այլևս չի կենդանանա։ Կա կարծիք, որ մարմնից անջատված գլուխը որևէ հին պաշտամունքի մաս էր հանդիսանում։

Տես նաև[խմբագրել]