Հեկատեոս Միլեթացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեկատեոս Միլեթացի
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար[1]
ԾննդավայրՄիլեթ
Վախճանվել էմ. թ. ա. 475[1]
Վախճանի վայրՄիլեթ
Մասնագիտությունաշխարհագրագետ, պատմաբան, գրող և առասպելագիր
Լեզուհին հունարեն
ՔաղաքացիությունՄիլեթ
Ուշագրավ աշխատանքներGenealogia?
 Hecataeus of Miletus Վիքիպահեստում

Հեկատեոս Միլետացի (մ.թ.ա. մոտ 540-մ.թ.ա. մոտ 489), ավագ լոգոգրաֆներից ամենանշանավորը։ Գրել Է «Ծագումնաբանություն» (4 գիրք) և «Երկրի նկարագրություն» (2 գիրք) աշխատությունները։ Առաջինը հույն դիցաբանական հերոսների տոհմագրությունն Է, փորձել Է հերոսների ծագումնաբանությունը դարձնել ճշմարտանման։ «Երկրի նկարագրություն»-ում շարադրել Է իր բազմաթիվ ճանապարհորդություններից ստացած տպավորություններն ու դիտումները, նկարագրել Եվրոպան և Ասիան, տվյալներ հաղորդել (որոնք հետագայում օգտագործել են Դիոդորոս Սիկիլիացին և, հատկապես, Ստրաբոնը) հնագույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում ապրած ցեղերի մասին։ Երկին Հեկատեոս Միլետացին կցել Էր աշխարհագրական առաջին քարտեզներից մեկը։ Հեկատեոս Միլետացու գործերից միայն պատառիկներ են հասել մեզ, մեջբերումների և վկայակոչումների ձևով, հետագա հեղինակների գործերում։ Հեկատեոս Միլետացու աշխատությունները կարևոր նշանակություն են ունեցել դասական պատմագրության (Հերոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն) ստեղծման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343