Jump to content

Պաշտամունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշտամունք
Ենթակատեգորիաuոցիալական խումբ, սոցիալական խնդիրներ, կրոնական խումբ Խմբագրել Wikidata
Ով է կիրառումպաշտամունքի առաջնորդ Խմբագրել Wikidata

Պաշտամունքներ, սոցիալական խմբերի անսովոր և հաճախ ծայրահեղ կրոնական, հոգևոր կամ փիլիսոփայական համոզմունքներ և ծեսեր: Պաշտամունքին հաճախ վերագրվող մեկ այլ բնութագիր է որոշակի անձի, առարկայի կամ նպատակի նկատմամբ ծայրահեղ նվիրվածությունը: Այս տերմինն ունի տարբեր, իսկ երբեմն իրար հակասող կամ նսեմացնող սահմանումներ ինչպես զանգվածային մշակույթում, այնպես էլ ակադեմիական շրջանակներում և մշտապես վիճաբանության առարկա է տարբեր ուսումնասիրության ոլորտների գիտնականների շրջանում:

1930-ական թվականներից սկսած՝ նոր կրոնական շարժումները դարձել են սոցիոլոգիական ուսումնասիրության առարկա՝ կրոնական վարքագծի ուսումնասիրության համատեքստում: 1940-ական թվականներից ի վեր քրիստոնեական հակապաշտամունքային շարժումը դեմ է արտահայտվել որոշ աղանդների և նոր կրոնական շարժումների՝ դրանք անվանելով աղանդներ՝ իրենց ոչ ուղղափառ (հետերոդոքս) համոզմունքների պատճառով: 1970-ական թվականներից ի վեր՝ աշխարհիկ հակապաշտամունքային շարժումը դեմ է արտահայտվել որոշակի խմբերի, որոնց նրանք անվանում են աղանդներ՝ մեղադրելով նրանց ուղեղների լվացման մեջ:

Պաշտամունքային խմբերը հանդիպում են ամբողջ աշխարհում և իրենց չափերով տատանվում են փոքր տեղայնացված խմբերից մինչև որոշ միջազգային կազմակերպություններ՝ մինչև միլիոնավոր անդամներ ունեցող։

Սահմանում և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենում պաշտամունք՝ «կուլտ» (cult) բառը ծագում է լատիներեն «կուլտուս» (cultus ) բառից, որը նշանակում է երկրպագություն[1]: Ժամանակակից անգլերենում նույն «կուլտ» տերմինը «աղանդ» իմաստով, որպես կանոն, նսեմացնող է և կրում է վիրավորական երանգներ[2]: Այս տերմինը տարբեր կերպ է կիրառվում տարբեր կատեգորիաների բռնարար կամ հարկադրական խմբերի նկատմամբ, այդ թվում՝ ավազակախմբերի, կազմակերպված հանցավորության և ահաբեկչական կազմակերպությունների[2]:

«Պաշտամունք» բառի ավելի հին իմաստը, որը նսեմացնող չէ, ցույց է տալիս կրոնական պաշտամունքային սովորույթների մի ամբողջություն, որն ավանդական է տվյալ մշակույթի շրջանակներում, կապված է որոշակի անձի հետ և հաճախ կապված որոշակի վայրի կամ, ընդհանուր առմամբ, կրոնական ծեսերին կոլեկտիվ մասնակցության հետ[Ն 1][1]: Օրինակ՝ Հին Հռոմի կայսերական պաշտամունքին վկայություններում բառն օգտագործվում է այդ իմաստով: «Չափազանց նվիրվածություն» բառի ածանցյալ իմաստը ծագել է 19-րդ դարում, և միշտ չէ, որ խիստ կրոնական իմաստով է օգտագործվել[Ն 2]:

Ըստ կրոնական շարժումների սոցիոլոգիական դասակարգումների՝ կուլտը կարող է նույնականացվել որպես սոցիալապես շեղված կամ նոր համոզմունքներով և սովորույթներով սոցիալական խումբ[4], չնայած սա հաճախ հստակ չէ[4]: Այլ հետազոտողներ պաշտամունքների մասին տալիս են ավելի քիչ կազմակերպված պատկեր՝ ասելով, որ դրանք առաջանում են ինքնաբերաբար նոր համոզմունքների և սովորույթների շուրջ[4]: Պաշտամունքները համեմատվել են փոքր տոտալիտար քաղաքական համակարգերի հետ[5]: Նման խմբերը սովորաբար նկարագրվում են որպես խարիզմատիկ առաջնորդի կողմից ղեկավարվող, որը խստորեն վերահսկում է իր խմբի անդամներին[6]:

Իր նվաստացուցիչ իմաստով, այս տերմինը հաճախ օգտագործվում է նոր կրոնական շարժումների և այլ սոցիալական խմբերի համար, որոնք սահմանվում են իրենց անսովոր կրոնական, հոգևոր կամ փիլիսոփայական համոզմունքներով և ծեսերով[7], կամ որոշակի անձի, առարկայի կամ նպատակի նկատմամբ նրանց խմբային հավատալիքով: Տերմինի այս իմաստը հստակ սահմանված չէ և ունի տարբեր սահմանումներ ինչպես զանգվածային մշակույթում, այնպես էլ ակադեմիական աշխարհում. ուսումնասիրությունների տարբեր ոլորտներում այն եղել և մնում է շարունակական վեճի աղբյուր գիտնականների շրջանում[8]: Սյուզաննա Քրոքֆորդի խոսքերով՝ « «պաշտամունք» բառը փոխակերպվող է, իմաստային առումով փոխվում է այն օգտագործողի մտադրություններին համապատասխան: Որպես վերլուծական տերմին, այն չի ենթարկվում խիստ սահմանման»: Նա պնդում է, որ աղանդի ամենաքիչ սուբյեկտիվ սահմանումը վերաբերում է կրոնին կամ կրոնանման խմբին, որը «գիտակցաբար կառուցում է հասարակության նոր ձև», բայց որը հասարակության մնացած մասը մերժում է՝ համարելով անընդունելի[9]:

«Պաշտամունք» տերմինը քննադատվել է «խիստ գիտականության» բացակայության համար. ըստ Բենջամին Է. Զելլերի՝ «[որևէ] խումբ, որի հետ մեկը համաձայն չէ և շեղված է համարում, պաշտամունք անվանելը կարող է սովորական երևույթ լինել, բայց դա գիտական մոտեցում չէ»[10]: Ըստ կրոնագետ Քեթրին Վեսինգերի՝ տերմինը նվաստացնում է խմբի անդամներին, ինչպես նաև նրանց երեխաներին: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և Ազգային գվարդիայի կողմից Վակո ռանչոյի պաշարումից հետո որոշ գիտնականներ պնդում էին, որ լրատվամիջոցները, կառավարությունը և խմբի նախկին անդամները Դավիդյան ճյուղը որպես պաշտամունք բնորոշելը կարևոր գործոն է եղել այն բանի համար, թե ինչն է հանգեցրել մահերի[11]: Այնուամենայնիվ, այն նաև դիտվում է որպես տրավմատիկ փորձառությունների բախված նախկին անդամների համար իրավունքների և հնարավորությունների աջակցություն[10]: Նշվել է, որ տերմինը կրում է «նշանակալի մշակութային լեգիտիմություն»[12]:

1970-ականներին, աշխարհիկ հակապաշտամունքային շարժումների ի հայտ գալուն զուգընթաց, գիտնականները (չնայած ոչ լայն հանրությունը) սկսել են հրաժարվել «պաշտամունք» տերմինի օգտագործումից՝ այն համարելով նսեմացնող։ 1970-ականների վերջին «պաշտամունք» տերմինը ակադեմիական շրջանակներում մեծ մասամբ փոխարինվեց «նոր կրոն» կամ «նոր կրոնական շարժում» տերմինով[1][13]: Այլ առաջարկվող այլընտրանքային տերմիններ են օգտագործվել՝ «ի հայտ եկող կրոն», «այլընտրանքային կրոնական շարժում» կամ «մարգինալ կրոնական շարժում», չնայած նոր կրոնական շարժումն ամենատարածված տերմինն է[14]: Հակապաշտամունքային շարժումը «նոր կրոնական շարժում» տերմինը հիմնականում համարում է «պաշտամունքի» էվֆեմիզմ, որը կորցնում է վնասակար լինելու ենթատեքստը[1]:

Գիտական ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովարդ Պ. Բեքերի եկեղեցի-աղանդ տիպաբանությունը, որը հիմնված է Էռնստ Տրոելչի սկզբնական տեսության վրա և հիմք է հանդիսանում պաշտամունքների, աղանդների և նոր կրոնական շարժումների ժամանակակից դասակարգման համար

1930-ական թվականներից սկսած՝ նոր կրոնական շարժումները, որոնք ընկալվում էին որպես պաշտամունքներ, դարձել են սոցիոլոգիական ուսումնասիրության առարկա՝ կրոնական վարքագծի ուսումնասիրության համատեքստում[15]: Այս համատեքստում «պաշտամունք» տերմինը ծագել է սոցիոլոգ Մաքս Վեբերի (1864-1920) աշխատանքում. Վեբերը պաշտամունքների ակադեմիական ուսումնասիրության կարևոր տեսաբան էր: Այդ տեսությունը հաճախ հենվում է նրա խարիզմատիկ հեղինակության տեսությունների և եկեղեցիների ու աղանդների միջև իր կողմից արված տարբերակման վրա[16][1]: Եկեղեցի – պաշտամունք բաժանման այս հայեցակարգը հետագայում մշակել է գերմանացի աստվածաբան Էռնստ Տրոելչը[17], որն ավելացրել է «միստիկական» դասակարգում՝ ավելի անձնական կամ անհատական կրոնական փորձառությունները հաշվի առնելու համար[Ն 3]:

Ամերիկացի սոցիոլոգ Հովարդ Պ. Բեքերը Տրոելչի առաջին երկու կատեգորիաները հետագայում բաժանել է երկու մասի՝ եկեղեցին բաժանելով եկեղեցու և դավանանքի, իսկ աղանդը ՝ աղանդի և պաշտամունքի[19][1]: Ինչպես Տրոելչի «խորհրդավոր կրոնը», Բեքերի պաշտամունքը վերաբերում է փոքր կրոնական խմբերին, որոնք կազմակերպված չեն (կազմակերպություն չունեն) և ընդգծում են անձնական համոզմունքների մասնավոր բնույթը[20]:

Մաքս Վեբեր (1864–1920), աղանդների ուսումնասիրության կարևոր տեսաբան

Հետագա սոցիոլոգիական ձևակերպումները հիմնված էին նման բնութագրերի վրա՝ լրացուցիչ շեշտադրելով խաշտամունքները որպես շեղված` դևիանտ կրոնական խմբեր, որոնք «իրենց ոգեշնչումը ստանում են գերիշխող կրոնական մշակույթից դուրս»[21]: Սա հաճախ կարծում են, որ հանգեցնում է խմբի և շրջապատող ավելի տարածված մշակույթի միջև բարձր լարվածության, ինչը բնորոշ է նաև կրոնական աղանդներին[4]: Ըստ այս սոցիոլոգիական տերմինաբանության՝ աղանդները կրոնական պառակտման (հերձված / սխիզմ) արդյունք են և, հետևաբար, պահպանում են շարունակականությունը ավանդական համոզմունքների և սովորույթների հետ, մինչդեռ պաշտամունքներն առաջանում են ինքնաբերաբար նոր համոզմունքների և սովորույթների շուրջ[4]:

Ըստ գիտնականներ Ուիլյամ Սիմս Բեյնբրիջի և Ռոդնի Ստարկի՝ կա ևս մեկ տարբերակում երեք տեսակի աղանդների միջև՝ պաշտամունքային շարժումներ, հաճախորդային պաշտամունքներ և լսարանային պաշտամունքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի ընդհանուր «փոխհատուցում» կամ պարգևատրում խմբի մեջ ներդրումների համար:

Բեյնբրիջ – Սթարկ տիպաբանության մեջ «պաշտամունքային շարժումը» իրականում ամբողջական կազմակերպություն է, որը տարբերվում է «աղանդից» նրանով, որ այն ավելի մեծ կրոնի մի մասը չէ, մինչդեռ «լսարանային աղանդները» թույլ կազմակերպված են և տարածվում են լրատվամիջոցների միջոցով, իսկ «հաճախորդային աղանդները» առաջարկում են ծառայություններ (այսինքն՝ հոգեբանական ընթերցումներ կամ մեդիտացիայի սեանսներ): Մի տեսակը կարող է վերածվել մեկ այլ տեսակի, օրինակ՝ Սայենթոլոգիայի եկեղեցին (Նոր կրոնական շարժում) լսարանայինից անցնում է հաճախորդային պաշտամունքի[1]: Բեյնբրիջ – Սթարկ դասակարգմանը հետևող սոցիոլոգները հակված են շարունակել օգտագործել «պաշտամունք» բառը, ի տարբերություն մյուս գիտնականների մեծ մասի. սակայն Բեյնբրիջը հետագայում նշել է, որ զղջում է այդ բառն ընդհանրապես օգտագործելու համար[1]: Ստարկը և Բեյնբրիջը, քննարկելով այն գործընթացը, որով անհատները միանում են նոր կրոնական խմբերին, նույնիսկ կասկածի տակ են դրել կրոնափոխության հասկացության օգտակարությունը՝ առաջարկելով կրոնական անդամագրումը (աֆիլյացիան) որպես ավելի օգտակար հասկացություն[22]:

1960-ականների սկզբին սոցիոլոգ Ջոն Լոֆլանդն ուսումնասիրել է Միավորման եկեղեցու անդամների գործունեությունը Կալիֆոռնիայում՝ փորձելով տարածել իրենց համոզմունքները և նոր անդամներ ներգրավել: Լոֆլանդը նշել է, որ նրանց ջանքերի մեծ մասն անարդյունավետ էր, և որ միացած մարդկանց մեծ մասը դա անում էր մյուս անդամների հետ անձնական հարաբերությունների (հաճախ՝ ընտանեկան հարաբերությունների) պատճառով[23][24]: Լոֆլանդն իր եզրակացությունները հրապարակել է 1964 թվականին որպես դոկտորական թեզ ՝ «Աշխարհի փրկիչները. պաշտամունքային գործընթացների դաշտային ուսումնասիրություն» վերնագրով, իսկ 1966 թվականին՝ գրքի տեսքով ՝ «Ահեղ դատաստանի պաշտամունք. դարձի, հոգեորսության և հավատքի պահպանման ուսումնասիրություն» ամսագրում: Այս աշխատանքը համարվում է կրոնական դարձի գործընթացի ամենակարևոր և լայնորեն մեջբերվող ուսումնասիրություններից մեկը[25][26]:

Ջ. Գորդոն Մելտոնը նշել է, որ 1970 թվականին «կարելի էր հաշվել նոր կրոնների վերաբերյալ ակտիվ հետազոտողների թիվը»։ Սակայն Ջեյմս Ռ. Լյուիսը 2004 թվականին գրել է, որ այս ուսումնասիրության ոլորտում «մետեորիկ աճը» կարելի է վերագրել 1970-ականների սկզբի պաշտամունքային վեճին։ 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին «ոչ ավանդական կրոնականության ալիքի» պատճառով գիտնականները նոր կրոնական շարժումները ընկալում էին որպես նախորդ կրոնական նորարարություններից տարբեր երևույթներ[13]։

Սթենֆորդի համալսարանի 1994 թվականին հրապարակված որոշ հետազոտություններ փաստաթղթավորել և քննարկել են «պաշտամունքայնության» և «պաշտամունքանման» բնութագրերը[Ն 4]«տեսլականային ընկերություններում»[Ն 5]։

Ապակառուցողական պաշտամունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապակառուցողական պաշտամունք» (կամ դեստրուկտիվ) տերմինը հաճախ օգտագործվում է հակա-պաշտամունքային շարժման համատեքստում[29]: Հակա-պաշտամունքային շարժման անդամները սովորաբար սահմանում են ապակառուցողական պաշտամունքը որպես անբարոյական, խաբուսիկ խումբ, որն օգտագործում է «ուժեղ ազդեցություն» կամ մտքի վերահսկողության տեխնիկա՝ քննադատական ​​մտածողության հմտությունների վրա ազդելու համար[30]: Այս տերմինը երբեմն ներկայացվում է «բարորակ պաշտամունքի» (benign cult) հակադրությամբ, ինչը ենթադրում է, որ ոչ բոլոր «պաշտամունքները» կարող են վնասակար լինել, չնայած մյուսներն այն կիրառում են բոլոր պաշտամունքների նկատմամբ[29]: Հոգեբան Մայքլ Լանգոնեն, հակա-պաշտամունքային խմբի՝ «Միջազգային պաշտամունքային ուսումնասիրությունների ասոցիացիայի» գործադիր տնօրենը, ապակառուցողական պաշտամունքը սահմանում է որպես «խիստ մանիպուլյատիվ խումբ, որը շահագործում է և երբեմն ֆիզիկապես և/կամ հոգեբանորեն վնասում անդամներին և նոր հավաքագրվածներին»[31]:

«Պաշտամունքներ և ընտանիք» գրքում հեղինակները մեջբերում են Էլի Շապիրոյին, որը ապակառուցողական պաշտամունքը սահմանում է որպես սոցիոպաթիկ համախտանիշ, որի առանձնահատկություններից են՝ «վարքային և անհատականության փոփոխություններ, անձնական ինքնության կորուստ, ուսումնական գործընթացի դադարեցում, ընտանիքից օտարացում, հասարակության նկատմամբ անտարբերություն և պաշտամունքի առաջնորդների կողմից մտավոր վերահսկողություն և ստրկացում»[32]: «Պաշտամունքների թյուրըմբռնում» գրքում Բրուդերհոֆ համայնքների մասին գրելով՝ Ջուլիուս Հ. Ռուբինն ասել է, որ ամերիկյան կրոնական նորարարությունը ստեղծել է աղանդների անվերջ բազմազանություն:

Այս «նոր կրոնական շարժումները… հավաքեցին նոր հավատացյալներ և մարտահրավերներ նետեցին ավելի լայն հասարակությանը։ Հաճախակի են լինում հանրային վեճեր, վիճարկվող պատմություններ և դատական ​​​​գործընթացներ»[33]։ Իր «Կրոնական պաշտամունքները համատեքստում» աշխատության մեջ հեղինակ Լորն Լ. Դոուսոնը գրում է, որ չնայած Միավորման եկեղեցին «չի ապացուցվել որպես բռնության կամ անկայունության հակված», «պաշտամունքի դեմ պայքարողներն» այն նկարագրել են որպես ապակառուցողական պաշտամունք[34]։ 2002 թվականին Գերմանիայի կառավարությունը Դաշնային սահմանադրական դատարանի կողմից մեղադրվել է Օշոյի կրոնական շարժման դեֆամացիայի մեջ՝ այն անվանելով, ի թիվս այլ բաների, այն անվանելով «ապակառուցողական պաշտամունք»՝ առանց փաստական ​​​​հիմքի[35]։

Որոշ հետազոտողներ քննադատել են «ապակառուցողական պաշտամունք» տերմինը՝ գրելով, որ այն օգտագործվում է այն խմբերի նկարագրման համար, որոնք բնույթով պարտադիր չէ, որ վնասակար լինեն իրենց կամ ուրիշների համար: Իր «Նոր կրոնական շարժումների ըմբռնումը» գրքում Ջոն Ա. Սալիբան գրում է, որ տերմինը չափազանց ընդհանրացված է: Սալիբան «Ժողովուրդների տաճար» (Peoples Temple) նոր կրոնական շարժումը համարում է «ապակառուցողական պաշտամունքային մոդել», քանի որ նրանք այդ տերմինն օգտագործում են ենթադրելով, որ այլ խմբերը նույնպես կկատարեն զանգվածային ինքնասպանություն[36]:

Դատաստանի օրվա պաշտամունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ահեղ դատաստանի օրվա» պաշտամունքը տերմին է, որն օգտագործվում է ապոկալիպտիկիզմին և միլենարիզմին հավատացող խմբերին նկարագրման համար, և այն կարող է օգտագործվել նաև աղետ կանխատեսող խմբերի և այն խմբերի վերաբերմամբ, որոնք փորձում են այն առաջացնել[37][29]: 1950-ականներին ամերիկացի սոցիալական հոգեբան Լեոն Ֆեստինգերը և նրա գործընկերները մի քանի ամիս դիտարկել են «Որոնողներ» անունով մի փոքրիկ ՉԹՕ կրոնի անդամներին և ձայնագրել նրանց զրույցները իրենց խարիզմատիկ առաջնորդի ձախողված մարգարեությունից առաջ և հետո[38][39][40]: Նրանց աշխատանքը հետագայում հրատարակվել է «Երբ մարգարեությունը ձախողվում է. ժամանակակից խմբի սոցիալական և հոգեբանական ուսումնասիրություն, որը կանխատեսել է աշխարհի կործանումը» գրքում[38]:

1980-ականներին ահեղ դատաստանի օրվա պաշտամունքը լրատվական հաղորդումների հիմնական թեման է եղել, որոշ լրագրողներ և մեկնաբաններ դրանք համարում էին հասարակության համար լուրջ սպառնալիք[41]: Ֆեստինգերի, Ռիկենի և Շախտերի կողմից 1997 թվականին անցկացված հոգեբանական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ դիմում էին աղետալի աշխարհայացքի, այն բանից հետո, երբ բազմիցս չէին կարողանում իմաստ գտնել հիմնական շարժումներում[42]:

Քաղաքական պաշտամունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական պաշտամունքը պաշտամունք է, որի հիմնական հետաքրքրությունը քաղաքական գործողությունների և գաղափարախոսության մեջ է: Խմբերը, որոնք որոշները նկարագրել են որպես «քաղաքական պաշտամունքներ», որոնք հիմնականում պաշտպանում են ծայրահեղ ձախ կամ ծայրահեղ աջ օրակարգերը, որոշակի ուշադրության են արժանացել լրագրողների և գիտնականների կողմից: Իրենց 2000 թվականին հրատարակված «Եզրում: Աջ և ձախ քաղաքական պաշտամունքներ» գրքում Դենիս Տուրիշը և Թիմ Վոլֆորթը քննարկում են Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում գործող մոտ մեկ տասնյակ կազմակերպություններ, որոնք նրանք բնութագրում են որպես պաշտամունքներ[43]:

Հակապաշտամունքային շարժումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական հակակուլտային շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներին որոշ հաստատված քրիստոնեական դավանանքների կողմից ոչ քրիստոնեական կրոնների և հերետիկոսական կամ կեղծ քրիստոնեական աղանդների նկատմամբ երկարատև դիմադրությունը բյուրեղացել է Միացյալ Նահանգներում ավելի կազմակերպված քրիստոնեական հակապաշտամունքային շարժման մեջ։ Շարժմանը պատկանողների համար բոլոր կրոնական խմբերը, որոնք պնդում էին, որ քրիստոնյա են, բայց համարվում էին քրիստոնեական ուղղափառությունից դուրս, համարվել են պաշտամունքներ[44]։ Հակակպաշտամունքային շարժումը հիմնականում բաղկացած է ավետարանական բողոքականներից[45]։ Քրիստոնեական հակապաշտամունքային շարժումը պնդում է, որ քրիստոնեական խմբերը, որոնց ուսմունքները շեղվում են այն համոզմունքից, որ Աստվածաշունչը անսխալ է[46], բայց նաև կենտրոնանում է ոչ քրիստոնեական կրոնների վրա, ինչպիսին է հինդուիզմը[45]։ Քրիստոնեական հակապաշտամունքային ակտիվիստ գրողները նույնպես ընդգծում են քրիստոնյաների կողմից պաշտամունքների հետևորդներին ավետարանչական դարձնելու անհրաժեշտությունը[47]։

Աշխարհիկ հակապաշտամունքային շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օմ սինրիյո» (Օմ «ճշմարտության ուսմունք») նոր կրոնական ապակառուցողական պաշտամունքի դեմ բողոքի ցույց Ճապոնիայում 2009 թվականին

1960-ականների վերջից սկսած՝ ի հայտ է եկել հակապաշտամունքային խմբերի մի նոր ճյուղ՝ աշխարհիկ հակապաշտամունքային շարժման (ACM) ձևավորմամբ[48]։ Սա ի պատասխան 1960-ական և 1970-ական թվականներին նոր կրոնների ի հայտ գալուն, մասնավորապես՝ Ջոնսթաունի իրադարձություններին և մոտ 1000 մարդու մահվանը[49]։ Աշխարհիկ հակապաշտամունքային շարժումը (ACM) ձևավորած կազմակերպությունները հաճախ գործում էին «պաշտամունքային» դավանափոխների հարազատների անունից, ովքեր չէին հավատում, որ իրենց սիրելիները կարող էին այդքան կտրուկ փոխել իրենց կյանքը իրենց ազատ կամքով։ Այս ոլորտում աշխատող մի քանի հոգեբաններ և սոցիոլոգներ ենթադրել են, որ ուղեղի լվացման տեխնիկան օգտագործվում է պաշտամունքի անդամների հավատարմությունը պահպանելու համար[50][48]։

Այն համոզմունքը, որ պաշտամունքներն իրենց անդամների ուղեղները լվանում են, դարձել է միավորող թեմա պաշտամունքների քննադատների շրջանում, իսկ հակապաշտամունքային շարժման ավելի ծայրահեղ անկյուններում կիրառվել են տեխնիկաներ, ինչպիսիք են երբեմն պաշտամունքի անդամների ուժային «ապածրագրավորումը»[51]։ Զանգվածային լրատվամիջոցներում և շարքային քաղաքացիների շրջանում «պաշտամունքը» ձեռք է բերել ավելի ու ավելի բացասական երանգ՝ կապվելով այնպիսի բաների հետ, ինչպիսիք են առևանգումը, ուղեղների լվացումը, հոգեբանական բռնությունը, սեռական բռնությունը և այլ հանցավոր գործունեությունը, ինչպես նաև զանգվածային ինքնասպանությունը։ Մինչդեռ այս բացասական հատկանիշների մեծ մասը սովորաբար ունեն իրական փաստաթղթավորված նախադեպեր նոր կրոնական խմբերի շատ փոքր փոքրամասնության գործունեության մեջ, զանգվածային մշակույթը հաճախ դրանք տարածում է ցանկացած կրոնական խմբի վրա, որը համարվում է մշակութային առումով շեղված` դևիանտ, որքան էլ այն խաղաղ կամ օրինապահ լինի[52][53][54][55]։

Մինչ որոշ հոգեբաններ ընկալունակ են այս տեսությունների նկատմամբ, սոցիոլոգները մեծ մասամբ կասկածամիտ են վերաբերվում նոր կրոնական շարժումներին դավանափվելու բացատրություններին[56]: 1980-ականների վերջին հոգեբաններն ու սոցիոլոգները սկսել են հրաժարվել այնպիսի տեսություններից, ինչպիսիք են ուղեղի լվացումը և մտքի վերահսկողությունը: Մինչ գիտնականները կարող էին հավատալ, որ տարբեր, պակաս դրամատիկ, հարկադրական հոգեբանական մեխանիզմներ կարող են ազդել խմբի անդամների վրա, նրանք սկսել են նոր կրոնական շարժումներին դավանափոխվելը դիտարկել հիմնականում որպես ռացիոնալ ընտրության գործողություն[57][58]:

Կառավարման քաղաքականություն և գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարական փաստաթղթերում կրոնական շարժումների «պաշտամունք» կամ «աղանդ» պիտակների կիրառումը նշանակում է անգլերենում «պաշտամունք/կուլտ» տերմինի տարածված և բացասական օգտագործում և մի քանի եվրոպական լեզուներում «աղանդ» թարգմանված բառերի ֆունկցիոնալ առումով նմանատիպ օգտագործումը[59]: «Աղանդ» բառի այս բացասական քաղաքականացված օգտագործմանը քննադատող սոցիոլոգները պնդում են, որ այն կարող է բացասաբար անդրադառնալ խմբի անդամների կրոնական ազատությունների վրա[60]: 1990-ականների հակապաշտամունքային շարժման և ծիսական չարաշահման վախի գագաթնակետին որոշ կառավարություններ հրապարակել են պաշտամունքների ցուցակներ[Ն 6]: «Կուլտեր» պիտակավորված խմբերը հանդիպում են ամբողջ աշխարհում և իրենց չափերով տատանվում են մի քանի անդամ ունեցող տեղական խմբերից մինչև միլիոնավոր անդամներ ունեցող միջազգային կազմակերպություններ[61]:

Թեև այս փաստաթղթերն օգտագործում են նմանատիպ տերմինաբանություն, դրանք պարտադիր չէ, որ ներառեն նույն խմբերը, և ոչ էլ այդ խմբերի գնահատումը հիմնված լինի համաձայնեցված չափանիշների վրա[59]: Այլ կառավարություններ և համաշխարհային մարմիններ նույնպես հաղորդում են նոր կրոնական շարժումների մասին, բայց չեն օգտագործում այս տերմինները խմբերը նկարագրելու համար[59]: 2000-ական թվականներից ի վեր որոշ կառավարություններ կրկին հեռացել են կրոնական շարժումների նման դասակարգումներից[Ն 7]: Թեև նոր կրոնական խմբերի նկատմամբ պաշտոնական արձագանքն ամբողջ աշխարհում տարբեր է եղել, որոշ կառավարություններ ավելի շատ համամիտ են այդ խմբերի քննադատներին՝ պետական քաղաքականության մեջ «օրինական» կրոնի և «վտանգավոր», «անցանկալի» պաշտամունքների միջև տարբերակում մտցնելով[50][65]:

Ֆալուն Գոնգի գրքերը խորհրդանշականորեն ոչնչացվում են Չինաստանի կառավարության կողմից

Դարեր շարունակ Չինաստանի կառավարությունները որոշակի կրոններ դասակարգել են որպես սիեջիո (չինարեն՝ 邪教 ), որը թարգմանաբար նշանակում է «չար պաշտամունքներ» կամ «հետերոդոքս/այլադավան ուսմունքներ»[66]։ Կայսերական Չինաստանում կրոնի սիեջիո դասակարգումը պարտադիր չէ, որ նշանակեր, որ կրոնի ուսմունքները համարվում էին կեղծ կամ ոչ իսկական. այլ, այդ պիտակը կիրառվում էր այն կրոնական խմբերի նկատմամբ, որոնք լիազորված չէին պետության կողմից, կամ այն ​​կիրառվում էր այն կրոնական խմբերի նկատմամբ, որոնք, ենթադրաբար, մարտահրավեր էին նետում պետության օրինականությանը[66][67]։ Սիեջիո անունով խմբերը ենթարկվում են իշխանությունների կողմից ճնշման և պատժի[68][69]։ Ամենանշանավոր սիեջիո շարժումը Ֆալուն Գոնգն է՝ ուլտրապահպանողական նոր կրոնական շարժում, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Դիրպարկում (Նյու Յորք, ԱՄՆ)։

2008 թվականին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը կազմել է «ծայրահեղական խմբերի» ցանկ: Ցանկի առաջին հորիզոնականում «ավանդական իսլամից» դուրս գտնվող իսլամական խմբերն են, որոնք վերահսկվում են Ռուսաստանի կառավարության կողմից: Հաջորդը թվարկված են «հեթանոսական պաշտամունքները»[70]: 2009 թվականին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը ստեղծել է խորհուրդ, որն անվանել է «Պետական ​​կրոնական ուսումնասիրությունների փորձագիտական ​​վերլուծություններ իրականացնող փորձագետների խորհուրդ»: Նոր խորհուրդը առանձնացրել է 80 խոշոր աղանդներ, որոնք համարել է պոտենցիալ վտանգավոր ռուսական հասարակության համար, և նաև նշել է, որ կան հազարավոր ավելի փոքր աղանդներ: Ցուցակում ընդգրկված խոշոր աղանդների թվում են. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, Եհովայի վկաները և այլ աղանդներ, որոնց ազատորեն անվանում են «նեոհիսունականներ»[71]:

1970-ականներին «ուղեղի լվացման տեսության» գիտական ​​կարգավիճակը դարձել է կենտրոնական թեմա ԱՄՆ դատական ​​գործերում, որտեղ տեսությունն օգտագործվում էր պաշտամունքային անդամների բռնի ապածրագրավորումն արդարացնելու փորձ կատարելու համար[13][60]: Միևնույն ժամանակ, այս տեսություններին քննադատող սոցիոլոգներն օգնում էին կրոնական ազատության պաշտպաններին դատարանում պաշտպանել նոր կրոնական շարժումների օրինականությունը[50][65]: Միացյալ Նահանգներում պաշտամունքների կրոնական գործունեությունը պաշտպանված է Միացյալ Նահանգների Սահմանադրության Առաջին փոփոխությամբ, որն արգելում է կրոնի հաստատումը կառավարության կողմից և պաշտպանում է կրոնի ազատությունը, խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը և հավաքների ազատությունը. սակայն կրոնական խմբերի կամ պաշտամունքային ոչ մի անդամի չի տրամադրվում որևէ հատուկ անձեռնմխելիություն քրեական հետապնդումից[72]:

1990 թվականին «Միացյալ Նահանգներն ընդդեմ Ֆիշմանի» (1990) դատական ​​գործով վերջ է դրվել ուղեղի լվացման տեսությունների կիրառմանը այնպիսի փորձագետ վկաների կողմից, ինչպիսիք են Մարգարետ Սինգերը և Ռիչարդ Օֆշեն: Գործի որոշման մեջ դատարանը մեջբերել է Ֆրայի չափանիշը, որը նշում է, որ փորձագետ վկաների կողմից օգտագործվող գիտական ​​տեսությունը պետք է ընդհանուր առմամբ ընդունված լինի իրենց համապատասխան ոլորտներում: Դատարանը ուղեղի լվացումն անընդունելի է համարել փորձագետների ցուցմունքներում՝ օգտագործելով օժանդակ փաստաթղթեր, որոնք հրապարակվել էին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի օպերատիվ խմբի (APA Task Force) համոզման և վերահսկողության խաբուսիկ և անուղղակի մեթոդների վերաբերյալ, նախորդ դատական ​​գործերից վերցված գրականություն, որտեղ օգտագործվել են ուղեղի լվացման տեսություններ, և փորձագետների ցուցմունքներ, որոնք տվել են այնպիսի գիտնականներ, ինչպիսին է Դիկ Էնթոնին[73]:

Արևմտյան Եվրոպա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի և Բելգիայի կառավարությունները քաղաքական դիրքորոշումներ են ընդունել, որոնք անվերապահորեն ընդունում են «ուղեղների լվացման» տեսությունները, մինչդեռ այլ եվրոպական երկրների, ինչպիսիք են Շվեդիայի և Իտալիայի կառավարությունները, զգուշավոր են ուղեղների լվացման հարցում և, որպես արդյունք, ավելի չեզոք են արձագանքել նոր կրոնների նկատմամբ[74]: Գիտնականները ենթադրել են, որ Արևային տաճար գաղտնի կազմակերպության կողմից իրականացված զանգվածային սպանությունների/ինքնասպանություններին հաջորդած վրդովմունքը զգալիորեն նպաստել է եվրոպական հակապաշտամունքային դիրքորոշումներին[75][76]: 1980-ականներին Ֆրանսիայի կառավարության հոգևորականներն ու պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ միաբանություններ և այլ խմբեր բացասաբար կանդրադառնան այդ ժամանակ քննարկվող հակապաշտամունքային օրենքներից[77]:

  1. 2.ա. Կրոնական պաշտամունքի կամ մեծարման որոշակի ձև կամ համակարգ, մասնավորապես՝ արտահայտված արարողություններում կամ ծեսերում, որոնք ուղղված են որոշակի անձի կամ առարկայի: Հիմնականում պատմական, հնագիտական կամ մարդաբանական համատեքստերում»[3]:
  2. Ըստ 1875 թվականի Օքսֆորդի անգլերեն բառարանի` «կուլտ... բ) Մարդկանց համեմատաբար փոքր խումբ, որն ունի (հատկապես կրոնական) համոզմունքներ կամ սովորույթներ, որոնք ուրիշները համարում են տարօրինակ կամ չարամիտ, կամ որն անդամների նկատմամբ չափազանց մեծ վերահսկողություն է սահմանում… (1875 Brit. Mail 30 Jan): 13/1) Բուֆալոիզմը, կարծես, աղանդ է, դավանանք, գաղտնի համայնք, որի անդամները կապված են տարօրինակ և խորհրդավոր երդումներով և գաղտնի խորհրդակցության ժամանակ լսում են առեղծվածային ավանդապատումներ»[3]:
  3. «Պաշտամունք» տերմինի պատմությունը սկիզբ է առնում սոցիոլոգ Մազ Վեբերից, ով տարբերակում էր եկեղեցին և աղանդը։ Այս տարբերակումն ավելի զարգացրել է Էռնստ Տրոելչը, ով ավելացրել է «միստիկական» բառը՝ ավելի անհատական ​​կամ անձնական կրոնական փորձառությունը նշելու համար[18]:
  4. «[...] այն, ինչ մենք սկսեցինք անվանել «պաշտամունքայնություն»՝ մի շարք գործելակերպեր են, որոնք ստեղծում են գրեթե պաշտամունքանման միջավայր [...]»[27]:
  5. «[...] ամենատարածված սահմանումն այն է, որ պաշտամունքն անձանց միություն է, որը բնութագրվում է որևէ անձի, գաղափարի կամ բանի նկատմամբ մեծ կամ չափազանց նվիրվածությամբ (որը, անշուշտ, նկարագրում է տեսլականային ընկերություններից շատերը) [...] մենք գտանք պաշտամունքների չորս ընդհանուր բնութագրեր, որոնք տեսլականային ընկերությունները ցուցաբերում են ավելի մեծ չափով, քան համեմատական ​​ընկերությունները [:]
    [...] տեսլականային ընկերությունները հակված են իրենց գաղափարախոսությունների շուրջ լինել պաշտամունքանման»[28]։
  6. Կամ «աղանդներ» գերմանախոս կամ ֆրանսախոսող երկրներում, որտեղ գերմաներեն «sekten» և ֆրանսիական «sectes» տերմինները ստացել են նույն նսեմացնող իմաստը, ինչ անգլերեն «կուլտ»-ը։
    • Ավստրիա. 2011 թվականից սկսած, Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի հրապարակած Մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի միջազգային կրոնական ազատության զեկույցն այլևս չի տարբերակում Ավստրիայում աղանդները որպես առանձին խումբ[62]:
    • Բելգիա. Բելգիայի ներկայացուցիչների պալատի արդարադատության հանձնաժողովը 1997 թվականին հրապարակել է պաշտամունքների վերաբերյալ զեկույց: Բրյուսելի վերաքննիչ դատարանը 2005 թվականին դատապարտել է Ներկայացուցիչների պալատին՝ այն հիմքով, որ այն վնասել էր ցուցակում ընդգրկված կազմակերպության հեղինակությանը:
    • Ֆրանսիա. Ազգային ժողովի խորհրդարանական հանձնաժողովը 1995 թվականին կազմել է ենթադրյալ պաշտամունքների ցանկ: 2005 թվականին վարչապետը հայտարարել է, որ ցանկում արծարծված մտահոգությունները «դարձել են եկել պակաս արդիական» և որ կառավարությունը պետք է հավասարակշռի աղանդների հետ կապված իր մտահոգությունները՝ հարգելով հասարակական ազատությունները և աշխարհականությունը:
    • Գերմանիա. 1997 թվականի Բեռլինի Սենատի զեկույցի օրինականությունը, որտեղ թվարկված են պաշտամունքները (sekten), պաշտպանվել է 2003 թվականի դատարանի որոշմամբ[63]: Ցանկը դեռ պահպանվում է Բեռլինի քաղաքային իշխանությունների կողմից[64]
    :

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 Chryssides, Zeller
  2. 1 2 Dubrow-Marshall, 2024
  3. 1 2 «cult». Օքսֆորդի անգլերեն բառարան (3-րդ հրատարակություն ed.). Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն. սեպտեմբեր, 2015. 
  4. 1 2 3 4 5 Stark, Bainbridge
  5. Stein, 2016
  6. Bell, Kenton (2013). «cult». Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «cult». Merriam-Webster.com Dictionary.
  8. Rubin, 2001
  9. Crockford, 2024
  10. 1 2 Thomas, Graham-Hyde, էջ 4
  11. Olson, 2006, էջ 97
  12. Bromley, Melton, էջ 231
  13. 1 2 3 Lewis, 2004
  14. Olson, 2006
  15. Fahlbusch, Bromiley
  16. Weber 1985, translated by Colin Loader.
  17. Troeltsch, Ernst (1912) [1911]. Die Soziallehren der christlichen Kirchen und Gruppen. Gesammelte Schriften, volume 1. Tübingen: J. C. B. Mohr (Paul Siebeck). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 6-ին.
  18. Chryssides & Zeller 2014
  19. Swatos, 1998a, էջեր 90–93
  20. Campbell, 1998, էջեր 122–123
  21. Richardson, 1993
  22. Bader, Demaris
  23. Richardson, 1998
  24. Barker, 1998
  25. Ashcraft, 2006
  26. Chryssides, 1999
  27. Collins, James C.; Porras, Jerry I. (2000) [1994]. «Cult-Like cultures». Built to Last: Successful Habits of Visionary Companies [Պաշտամունքանման մշակույթներ: Կառուցված երկարակյաց լինելու համար. տեսլականային ընկերությունների հաջող սովորություններ]. London: Random House Business Books. էջ 125. ISBN 0-7126-6968-X.
  28. Collins, James C.; Porras, Jerry I. (2000) [1994]. «Cult-Like cultures». Built to Last: Successful Habits of Visionary Companies. London: Random House Business Books. էջեր 122, 135. ISBN 0-7126-6968-X.
  29. 1 2 3 Chryssides, Zeller, էջ 322
  30. Shupe, Darnell, էջ 214
  31. Turner, Bloch, էջ 1146
  32. Kaslow, Sussman, էջ 34
  33. Rubin, 2001, էջ 473
  34. Dawson, 1998, էջ 349
  35. Seiwert, 2003
  36. Saliba, 2003, էջ 144
  37. Jenkins, 2000, էջեր 216, 222
  38. 1 2 Stangor, 2004, էջեր 42–43
  39. Newman, 2006, էջ 86
  40. Petty, Cacioppo, էջ 139
  41. Jenkins, 2000, էջեր 215–216
  42. Pargament, 1997, էջեր 150–153, 340
  43. Tourish, Wohlforth
  44. Cowan, 2003, էջ 20
  45. 1 2 Chryssides, 2024, էջ 41
  46. Cowan, 2003, էջ 31
  47. Cowan, 2003, էջ 25
  48. 1 2 Chryssides, 2024, էջ 46
  49. Chryssides, 2024, էջ 47
  50. 1 2 3 Richardson, Introvigne
  51. Shupe, Bromley, էջ 27
  52. Wright, 1997
  53. van Driel, Richardson
  54. Hill, Hickman
  55. Richardson, 1993, էջեր 348–356
  56. Barker, 1986
  57. Ayella, 1990
  58. Cowan, 2003, էջ ix
  59. 1 2 3 Richardson, Introvigne, էջեր 143–168
  60. 1 2 Davis, 1996
  61. Barker, 1999
  62. «International Religious Freedom Report for 2012». Bureau of Democracy, Human Rights, and Labor. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
  63. Oberverwaltungsgericht Berlin [OVG 5 B 26.00] 25 September 2003
  64. Sekten und Psychogruppen – Leitstelle Berlin
  65. 1 2 Edelman, Richardson
  66. 1 2 Penny, 2012
  67. Zhu, 2010, էջ 487
  68. Heggie, 2020, էջ 257
  69. Zhu, 2010
  70. Soldatov, Borogan, էջեր 65–66
  71. Marshall, 2013
  72. Ogloff, Pfeifer
  73. Introvigne, 2014, էջեր 313–316
  74. Richardson, Introvigne, էջեր 144–146
  75. Richardson, Introvigne, էջ 144
  76. Robbins, 2002, էջ 174
  77. Richardson, 2004, էջ 48

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Borden, Jane (2025). Cults Like Us: Why Doomsday Thinking Drives America (1st hardcover ed.). New York: One Signal Publishers/Atria Books. ISBN 978-1668007808. OCLC 1510770522.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաշտամունք» հոդվածին։