Իզաբելլա I (Կաստիլիայի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա I
IsabellaofCastile03.jpg
Թագուհի
20 Հունվար 1479 - 26 Նոյեմբեր 1504
 
Քաղաքացիություն Իսպանիա
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 22, 1451({{padleft:1451|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}})
Ծննդավայր Մադրիգալ դե լաս Ալտաս Տոռես
Վախճանի օր նոյեմբերի 16, 1504 (53 տարեկանում)
Վախճանի վայր Մեդինա դել Կամպո[1]
Թաղված Գրանադայի թագավորական մատուռ
Դինաստիա Տրաստամարա
Հայր Խուան II
Մայր Իզաբելլա պորտուգալացի (Կաստիլիայի թագուհի)
Ամուսին Ֆերդինանդ II Արագոնացի
Զավակներ Ժուաննա (Կաստիլիայի թագուհի), Իզաբելլա Արագոնացի (պորտուգալիայի թագուհի), Հովհաննես (Աստուրիասի արքայազն), Մարիա Արագոնեցի (պորտուգալիայի թագուհի) և Եկատերինա Արագոնացի
 
Ինքնագիր Isabel firma.jpg
 
Պարգևներ

Ոսկե վարդ

Իզաբելլա I (իսպ.՝ Isabel I, Ysabel, գալ.՝ Sabela I, ապրիլի 22, 1451, Մադրիգալ դե լաս Ալտաս Տոռես - նոյեմբերի 16, 1504, Մեդինա դել Կամպո[1]), Կաստիլիայի թագուհի։ Նա և նրա ամուսին Ֆերդինանդ II-ը կայունություն բերեցին իրենց թագավորություններին և հիմք հանդիսացան Իսպանիայի ստեղծման համար։ Նրանց ամուսնությունը նաև հիմք եղավ Իսպանիայի քաղաքական միավորման համար իրենց թոռ Կառլոս V կայսրի օրոք։ Գահի իրավունքի համար երկար պայքարից հետո, նա վերաձևավորեց կառավարման համակարգը, հանցագործության մակարդակը մոտեցրեց վերջին տարիների նվազագույն շեմին, զգալիորեն նվազեցրեց պետական պարտքը, որը թողել էր իր եղբայրը։ Նրա բարեփոխումները և այն ինչ արեց իր ամուսնու հետ, բերեց նրա հեղինակության բարձրացմանը ոչ միայն միացյալ թագավորություններում, այլ նրա տարածքից դուրս։ Իզաբելլան և Ֆերդինանդը հայտնի են նաև Ռեկոնկիստան ավարտին հասցնելով, հրամայելով արտաքսել կամ մահապատժի ենթարկել մուսուլմաններին և հրեաներին։ Բացի այդ նրանք ֆինանսավորեցին Քրիստափոր Կոլումբոսի 1492 թվականի ճանապարհորդությունը, որի շնորհիվ նա հայտնաբերեց Նոր Աշխարհը և Իսպանիան դարձրեց ժամանակաշրջանի ամենահզոր տերությունը, որը դարեր շարունակ տիրեց աշխարհի մեծ մասին։ Իզաբելլային շնորհվեց Աստծու սպասավոր տիտղոսը Կաթոլիկ եկեղեցու կողմից 1974 թվականին։

Կյանք և գահակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլան ծնվել է Ավիլայի Մադրիգալ դե լաս Ալտաս Տոռես քաղաքում, Խուան II-ի և Իզաբելլա պորտուգալացու ընտանիքում 1451 թվականի ապրիլի 22-ին[2]: Այն ժամանակ երբ նա ծնվեց, նա գահին հավակնորդների հերթում երկրորդն էր, իր ավագ խորթ եղբայր Հենրիից հետո։ Հենրին այդ ժամանակ 26 տարեկան էր, ամուսնացած էր, բայց երեխա չուներ։ Իզաբելլայի կրտսեր եղբայր Ալֆոնսոն ծնվեց երկու տարի անց 1453 թվականի նոյեմբերի 17-ին և Իզաբելլան դարձավ երրորդը հավակնորդների մեջ[3]: Երբ նրա հայրը մահացավ 1954 թվականին, Հենրին դարձավ թագավոր, որպես Հենրի IV: Իզաբելլան և Ալֆոնսոն մնացին Հենրիի խնամակալության տակ[4] Այնուհետև նա մոր և եղբոր՝ Ալֆոնսոյի հետ տեղափոխվեց Արևալո։[5]:

Այս ժամանակաշրջանը շատ ծանր էր Իզաբելլայի համար։ Նրանք ապրում էին Արևալո ամրոցում շատ աղքատ պայմաններում։ Չնայած նրանց հայրը մեծ կարողություն էր կտակել Իզաբելլային և նրա փոքր եղբորը, սակայն Հենրին որոշեց չկատարել հոր ցանկությունը քանի որ նրանք արյունակից էին Հենրիին կիսով չափ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #11863982X // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  2. Jackson-Laufer, Guida Myrl, Women Rulers throughout the Ages: An Illustrated Guide, (ABC-CLIO, 1999), 180.
  3. Weissberger,Barbara, "Queen Isabel I of Castile Power, Patronage, Persona." Tamesis, Woodbridge, 2008, p. 20–21
  4. 4,0 4,1 Prescott, William. History of the Reign of Ferdinand and Isabella, The Catholic. J.B Lippincott & Co., 1860, p. 28
  5. Prescott, William. History of the Reign of Ferdinand and Isabella, The Catholic. J.B Lippincott & CO., 1860, p. 83