Jump to content

Ռոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոնդա (այլ կիրառումներ)
Քաղաք
Ռոնդա
Ronda
Դրոշ Զինանշան

Ռոնդայի Նոր կամուրջը
36°44′0″N 5°10′0″W / 36.73333°N 5.16667°W / 36.73333; -5.16667
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԱնդալուսիա
ՆահանգՄալագա
ՇրջանՍեռանիա դե Ռոնդա
ՔաղաքապետՄարիա դե լա Պաս Ֆերնանդես Լոբատո
Մակերես481 կմ²
ԲԾՄ723 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա[1]
Խոսվող լեզուներԻսպաներեն
Բնակչություն36698 մարդ (2012)
Խտություն75,9 մարդ/կմ²
ՏեղաբնականունRondeño, Rondeña
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+34) 95287
Փոստային դասիչ29400
Ավտոմոբիլային կոդMA
Պաշտոնական կայքronda.es
Ռոնդա (Իսպանիա)##
Ռոնդա (Իսպանիա)

Ռոնդա (իսպ.՝ Ronda), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Անդալուսիա ինքնավար համայնքում, Մալագա պրովինցիայում։ Մտնում է Սեռանիա դե Ռոնդա շրջանում։ Զբաղեցնում է 481 կմ² մակերես։ Բնակչությունը կազմում է 36698 մարդ (2012 թվական)։ Վարչական կենտրոնից՝ Մալագայից, գտնվում է 113 կմ հեռավորության վրա։ Համարվում է Անդալուսիայի տեսարժան վայրերից, ինչպես նաև զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Ռոնդայում զբոսաշրջային վայրերից են Նոր կամուրջը (իսպ.՝ Puente Nuevo), Հին կամուրջը (իսպ.՝ Puente Viejo), Արաբական կամուրջը (իսպ.՝ Arab Bridge

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Մարբելյայից և Կոստա դել Սոլից 50 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 723 կմ բարձրության վրա։ Քաղաքի միջով հոսում է Խուադալիվին գետը (իսպ.՝ Guadalevín)՝ բաժանելով այն երկու մասի։ Այս տարածքում աճում է իսպանական փշատերևազգի բույս (Spanish Fir), որը համարվում է Իսպանիայի էնդեմիկ բուսատեսակ։

Պատմություն և հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուեվա դե լա Պիլատայի քարանձավ (իսպ.՝ Cueva de la Pileta)

Քաղաքի շուրջ հայտնաբերվել են բազմաթիվ գտածոներ, որոնք պատկանում են նախնադարյան հասարակարգին։ Այդ շարքին է դասվում Խուեվա դե լա Պիլատայի (Pileta Cave) փորագիր արձանագրությունները։ Դրանք հայտնաբերվել են 1905 թվականին և ունեն մոտավորապես 20.000 տարվա վաղեմություն։

Քաղաքն առաջին անգամ բնակեցվել է կելտական ցեղերի նախնիներով, ովքեր մ․թ․ա. VI դարում այն անվանել են Արունդա (Arunda)։ Ավելի ուշ, փյունիկացիները մոտակայքում գյուղ (իսպ.՝ Hamlet, ռուս.՝ Деревня) են հիմնել, որը հայտնի է եղել Ակինիպո (իսպ.՝ Acinipo) անվանումով։

Արունդան նվաճվել է հույների կողմից և վերանվանվել է Ռոնդա (Ronda)։ Այնուամենայնիվ բնակչությունն զգալիորեն չի աճել մինչև Փյունիկյան Երկրորդ պատերազմը, երբ հռոմեացիները նվաճել են այն։

Արդեն V դարից սկսած, երբ Հռոմեական կայսրությունն անկում է ապրել, Ակինիպոյի բնակչությունը տեղահանվել, իսկ Արունդան գրավվել է վեստգոթերի (լատիներեն՝ Visigothi) կողմից, ովքեր այս տարածքում մեծամասնություն են կազմել մինչև 711 թվականը։ 713 թվականին մուսուլմանները ներխուժել են թերակղզի և գրավել Ռոնդան։ Այս ժամանակահատվածում քաղաքը ծաղկում է ապրել։ 1485 թվականի մայիսի 22-ին, երբ քրիստոնեական բանակը երկար պաշարումից հետո կարողացել է գրավել այն, ավարտվել է իսլամադավան ժողովրդի իշխանությունն այս տարածքում։ Այդ պահից սկսված, քրիստոնեաները վերափոխել են մուսուլմանների թողած մշակութային ժառանգությունը՝ հարմարեցնելով իրենց գաղափարներին և սկզբունքներին։ Քաղաքում սկսել են լայնացնել բնակելի թաղամասերը, որից հետո այն հայտնի է դառնում որպես քաղաք։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակն ըստ տարիների[2]
1900191019201930194019501960197019811991200020052008
20.99522.52530.39333.16126.17030.96228.83130.08031.38335.78834.02135.51236.532

Քաղաքի նախկին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս քաղաքը բաժանված է եղել երեք շրջանների՝

  • Սան Ֆրանցիսկո (San Francisco) - ամենահին տարածքը, որտեղ տեղակայված է եղել Արաբական միջնաբերդը
  • Քաղաք (La Ciudad) - այն տարածքը, որտեղ հայտնաբերվել են վանքերի և մզկիթների նմանվող կառույցներ։ Այն հայտնի է արաբական ծագմամբ լայն փողոցներով
  • Շուկա (El Mercadillo) - այն ավելի ժամանակակից թաղամաս է և հայտնի է դարձել քրիստոնեական բանակի հաղթանակից հետո[3]։
  • Քաղաքային թանգարան (Municipal Museum) - այստեղ պահվում են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված տարատեսակ գտածոներ
  • Լարա թանգարան (Lara Museum) - հնաոճ և մշակութային իրերի (ժամացույց, զենք, երաժշտական գործիք) թանգարան, որը գտնվում է XVIII դարում կառուցված շենքում
  • Ռիլքե թանգարան (Rilke Museum) - Վիկտորիա թագուհու հյուրանոցի 208 համարի սենյակում գործում է մշտական ցուցահանդես
  • Ռոնդայի գինու թանգարան - գործում է մշտական ցուցահանդես, որտեղ ներկայացվում է գինու պատմությանն ու մշակմանը վերաբերող փաստեր[3]։

Ցլամարտը Ռոնդայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցլամարտի արենա

Իսպանական ցլամարտն ի հայտ է եկել Ռոնդա քաղաքում։ Սեպտեմբերի սկզբին Ռոնդայում տոներ են անցկացվում, որոնք համընկնում են «Գոյիի ցլամարտ» կոչվող ժամանակահատվածի հետ, որը վերականգնել է ցլամարտերի բոլոր դետալային մանրամասնությունները՝ սկսած ավելի քան երկուսուկես դար առաջվանից։

Այս քաղաքում է տեղակայված ցլամարտի ամենամեծ արենան, որը կառուցվել է 1785 թվականին։ Արենայի տրամագիծը 66 մետր է, և այն համարվում է ամենամեծ մակերեսով արենան աշխարհում[4]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռոնդայի կլիմա
  2. Իսպանիայի ազգային վիճակագրական տվյալներ բազա (Datumoj de la Nacia Instituto de Statistiko (Hispanio))
  3. 1 2 http://www.malagacar.com/information/ronda_information.htm Ռոնդայի պատմական տեսք
  4. «Ռոնդան որպես իսպանական ցլամարտի հայրենիք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  5. «Asociación Senderista Պասոս Լագրոս - Շեֆշաուեն, Մարոկկո». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնդա» հոդվածին։