Մարբելյա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մարբելյա | |||||
Marbella | |||||
| |||||
![]() Տեսարան Մարբելյայից | |||||
Երկիր | ![]() | ||||
Ինքնավար համայնք | Անդալուսիա | ||||
Նահանգ | Մալագա | ||||
Շրջան | Կոստա դել Սոլ Օքսիդենտալ | ||||
Քաղաքապետ | Մարիա Անխելես Մունյոս Ուրիոլ | ||||
Մակերես | 117 կմ² | ||||
ԲԾՄ | 22 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա տաք ամառերով | ||||
Բնակչություն | 136 322 մարդ (2010) | ||||
Խտություն | 1098 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Marbellí marbellero marbellense | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+34) 952 | ||||
Փոստային ինդեքսներ | 29600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MA | ||||
Պաշտոնական կայք | marbella.es | ||||
| |||||
Մարբելյա (իսպ.՝ Marbella), մունիցիպալիտետ և քաղաք Իսպանիայում։ Մտնում է Մալագա պրոնվիցիայի մեջ՝ Անդալուզիա ինքնավար համայնքում[1]։ Մունիցիպալիտետը գտնվում է Կոստա դել Սոլ Օքսիդենտալ շրջանում։ Նրա տարածքը գրավում է 117 կմ², իսկ բնակչությունը կազմում է 136 322 մարդ 2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ 2012 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 140,473 մարդ[2]։ Վարչական կենտրոնից գտնվում է 58 կմ հեռավորության վրա։
Քաղաքն ունի զգալի հնագիտական ժառանգություն[3] մի քանի թանգարաններ[4][5] ներկայացումների համար նախատեսված վայրեր[6] և մշակութային օրացույց[7][8] օպերային և այլ ներկայացումների հետ կապված[9]։
Մարբելյան Իսպանիայի միջերկրածովյան շրջանների զբոսաշրջային հանգստավայր է։ Մարբելյայից 4 կմ հեռու գտնվում է ժամանականկից ստանդարտներին համապատասխանող Պուերտե Բանուս նավահանգիստը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարբելյան գեղեցիկ բնությունով առողջարանային և զբոսաշրջային քաղաք է, որը հայտնի է մասսայական լողափերով։ Հին քաղաքը վերականգնվել է։ Դրա կենտրոնը Նարինջի հրապարակն է, որտեղ տեղակայված է քաղաքապետարանի շենքը։
Քաղաքի տեսարժան վայրերն են՝
- Արաբական պաշտպանական պատ
- Ավենիդա դել Մար պողոտան, որտեղ տեղադրված են Սալվադոր Դալիի քանդակները
- Փորագրանկարների թանգարան
- Iglesia de la Encarnación հին եկեղեցի
- (Cocodrilo Park) Կոկորդիլոսի զբոսայգի
- Ջրաշխարհ
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի անունն ունի Հռոմեական ժամանակաշրջանի ստուգաբանություն․ անվանումը ծագել է MAR («ջրառատ») և BILA/BILLA («լեռ») բառերիի միացումից։
- Քաղաքի հովանավոր պաշտպանը Սուրբ Բերնաբեն է։
- Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահդը սովորություն է ունեցել ամեն օր 5 միլիոն եվրո ծախսել Մարբելյայում։
- Քաղաքը հայտնի է Հյուսիսային Եվրոպայից[10], Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Գերմանիայից, Սաուդյան Արաբիայից և Արաբական Էմիրություններից որպես զբոսաշրջիկ ժամանած բնակիչներով[11]։ Մարբելյան հայտնի է ազնվականներով և հարուստ մարդկանցով[12]։ Այն շքեղ զբոսանավերի համար հայտնի վայր է[13]։
- 1997 թվականի հոկտեմբերի 4-ին այստեղ վախճանվել է Օտտո Օրսթ Ռեմմերը (գերմ.՝ Otto-Ernst Remer, 18 օգոստոսի, 1912}}, Նոյբրագենբուրգ, Մաքլենբուրգ — 4 հոկտեմբերի, 1997, Մարբելյա, Մալագա պրովինցիա, Իսպանիա)՝ գեներալ։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ տարածվելով դեպի հարավ։ Ջրամերձ տարածքներում ուրբանիզացիայի մակարդակը խիստ բարձ է։
Երկրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ առկա են 5 երկրաձևաբանական միավորներ՝ Սիեռա Բլանկա լեռը, որի ամենաբարձր գագաթն ունի 1,275 մ բարձրություն, Սիեռա Բլանկա Պիեդմոնտ (նախալեռներ), ցածրադիր շրջաններ, հարթավայրեր, ափամերձ տարածքներ[16]։
Սիեռա Բլանկան գտնվում է պրովինցիայի առավել կենտրոնական հատվածում։ Այս լեռը եռագագաթ է՝ La Concha, Juanar Cross, Mount Lastonar։
Մարբելյային բնորոշ է փոփոխական տեղագրություն․ առկա են հարթավայրեր և դրանց կողքին՝ լեռներ[17]։
Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջ տարածաշրջանը սնուցվում է Միջերկրական ծովի ավազանից։ Գետերը կարճ են և ունեն թեք գետեզրեր, այնպես, որ ջուրը հաճախ ափերից դուրս է գալիս[18]։
Գետերից են Գուադալաման, Գուադաիզան, Վերդեն և Ռիո Ռեալը, որոնք էլ ապահովում են հիմնական ջրային պաշարը։ Տեղումների անկանոնությունը հանգեցրել է կիսացամաքած գետերի առաջացմանը, որոնք ամռանը չորանում են։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարբելյան հյուսիսային կողմից պաշտպանված է Կորդիլերներով։ Այստեղ առկա է միկրոկլիմա, տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °C (64 °F)։ Ամենաբարձր լեռների գագաթները երբեմն ծածկվում են ձյան շերտով, որոնք սովորաբար հալչում է մի կամ երկու օր անց։ Տեղումների միջին քանակը կազմում է 628 լ/մ ²[19]։
Կենսաբազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ հանդիպում են քարարծիվ, վայրի այծ, եղջերու, աղվես, նապաստակ և այլն[20]։
Դունաս դե Արտոլայի ափն ունի բնական հուշարձանի կարգավիճակ, այդ թվում Կոստա դել Սոլը, որտեղ աճում են բազմաթիվ բույսեր և խոտաբույսեր, որոնց մեծ մասն ունեն կարևոր նշանակություն։ Յստեղ հանդիպում է Juniperus macrocarpa փշատերև բուսատեսակը[21]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1963, դոն Պեպեյի հյուրանոց՝ նախագծված Eleuterio Población կողմից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մարբելյայի մասին տվյալներ
- ↑ 28 հունվարի 2013, Instituto de Estadística y Cartografía de Andalucía(չաշխատող հղում)
- ↑ «Archaeology Marbella»։ PGB España։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 14
- ↑ «Marbella Museums and Art Galleries»։ World Guides։ Արխիվացված օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 14
- ↑ «An up-and-coming cultural quarter for Marbella?»։ Déjà Vu Marbella։ նոյեմբերի 19, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 14
- ↑ «Costa del Sol Concerts for Summer 2012»։ i-Marbella.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 14
- ↑ «Marbella events and activities»։ Marbella Family Fun։ Արխիվացված օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 14
- ↑ «Reggaeville: World of Reggae in One Village»։ Reggaeville։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2014-12-21
- ↑ «Marbella Opera Festival & Other August Events»։ Enforex Spanish Language School։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-08-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 13
- ↑ Myra Shackley (մայիսի 23, 2012)։ Atlas of Travel and Tourism Development։ Routledge։ էջ 104։ ISBN 978-1-136-42782-4։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 22
- ↑ Conal Urquhart (մարտի 9, 2013)։ «How the influx of new global elites is changing the face of Europe»։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 23
- ↑ Ken Bernstein (1990)։ Spain։ Berlitz։ էջ 182։ ISBN 978-2-8315-0494-0։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 17
- ↑ Berlitz Guides (հունվարի 1, 1993)։ Berlitz Travellers Guide: Spain 1993։ Berlitz International, Incorporated։ էջ 775։ ISBN 978-2-8315-1783-4։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 17
- ↑ «Batumi - Twin Towns & Sister Cities»։ Batumi City Hall։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10–ին
- ↑ «|título = Corporaciones locales españolas hermanadas con Europa |editor = Federación Española de Municipios y Provincias |fechaacceso = 30 de mayo de 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-08-ին։ Վերցված է 2014-12-21
- ↑ Marbella: mapa geológico de España։ Ministerio de Industria y Energía։ 1978։ Վերցված է 2013 թ․ հունվարի 28
- ↑ Teresa Moreno (Ph. D.) (2002)։ The Geology of Spain։ Geological Society։ էջ 85։ ISBN 978-1-86239-127-7։ Վերցված է 2013 թ․ հունվարի 28
- ↑ Andrés Díez Herrero, Luis Laín Huerta, Miguel Llorente Isidro (2009)։ A handbook on flood hazard mapping methodologies։ IGME։ էջ 23։ ISBN 978-84-7840-813-9։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 12
- ↑ «Marbella Weather»։ World Weather Online։ Վերցված է 2013 թ․ հունվարի 29
- ↑ Pilar Rodríguez Quirós (սեպտեմբերի 23, 2007)։ «La Sierra de las Nieves crece mirando al mar»։ Diario Sur (Spanish)։ Արխիվացված օրիգինալից 2008-10-25-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 11
- ↑ Muñoz-Reinoso José Carlos (մայիսի 6, 2004)։ «Diversity of maritime juniper woodlands»։ Forest Ecology and Management 192 (2–3): 267–276։ doi:10.1016/j.foreco.2004.01.039
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
|