Նախնադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժայռապատկեր Ֆրանսիայի քարանձավներից մեկում, մոտ մ.թ.ա. 14-րդ հազարամյակ, Նոր Քարի դար:

Նախնադար, մարդկության պատմության ժամանակաշրջան, որն ընդգրկում է մարդու առաջացումից մինչև գրի հայտնագործումը։

Սակայն քանի որ գիրը տարբեր ազգությունների մոտ ի հայտ է եկել տարբեր ժամանակաշրջաններում, նախնադար հասկացությունը յուրաքանչյուր ժողովրդի համար առանձնահատուկ է։ Նախնադարը բաժանվում է՝

Նախնադար եզրույթը կարող է գործածվել՝ բնութագրելու համար տիեզերքի կամ Երկիր մոլորակի արարման ժամանակները, սակայն առավել հաճախ այդ եզրույթով բնորոշվում է այն ժամանակաշրջանը, երբ Երկրի վրա ի հայտ է եկել կյանքը, իսկ առավել որոշակի՝ մարդանման արարածները[1][2]:

Ուսումնասիրողներից շատերը որպես նախնադարի սկիզբ ընդունում են մարդու կողմից առաջին քարե գործիքների օգտագործումը մոտավորապես 3.3 միլիոն տարի առաջ: Ինչ վերաբերում է նախնադարի ավարտին, պետք է ասել, որ գրային ամենավաղ համակարգերը ի հայտ են եկել մոտավորապես 5,300 տարի առաջ, բայց հազարավոր տարիներ են պետք եղել, որ գիրը տարածվի աշխարհով մեկ: Մարդկային որոշ մշակույթներ մինչև 19-րդ դարն անգամ զուրկ են եղել դրանից, իսկ որոշները զուրկ են նույնիսկ ցայսօր: Ընդ սմին՝ վերջինների պատմության նկատմամբ նախնադար եզրույթը հազվադեպ է գործածվում ընդհանրականորեն ընդունված իմաստով:

Միջագետքի շումերները, Ինդոսի գետահովտի քաղաքակրթությունները, հին եգիպտացիները եղել են առաջին քաղաքակրթությունները, որ ստեղծել են իրենց գիրը և պատմական արձանագրումներ են կատարել; Դա տեղի է ունեցել վաղբրոնզեդարյան ժամանակներում: Հարևան քաղաքակրթությունները որոշ ժամանակ անց հետևել են նրանց: Մնացածներից շատերը նախնադարի ավարտին հասել են երկաթի դարում: Նախնադարի եռափուլ բաժանումը քարի, բրոնզի և երկաթի դարերի գործածական, կիրառելի է եվրասիական և հյուսիսաֆրիկյան բազմաթիվ ժողովուրդների, սակայն՝ աշխարհի ո՛չ այն մասերի նկատմամբ, որտեղ մետաղագործությունը տարածվել է եվրասիական մշակույթների հետ շփման արդյունքում (խոսքը վերաբերում է Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներին, Օվկիանիային, Ավստրալիային, Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածաշրջաններին): Բացառությամբ ամերիկյան նախակոլումբոսյան որոշ քաղաքակրթությունների, այդ տարածաշրջաններում գրի գործածությունն ու նախնադարի ավարտը հասել է համեմատաբար ոչ ուշ ժամանակների. օրինակ՝ Ավստրալիայի պատմության մեջ նախնադարի ավարտ ընդունված է համարել 1788 թվականը:

Կան դեպքեր, երբ ինչ-որ մի մշակույթ չի ստեղծել իր գիրը, սակայն նրա վաղ պատմության իրադարձությունների վերաբերյալ գրառումներ կան այլ ժողովրդի գրերով. նման դեպքերում գործածվում է տվյալ մշակույթի պրոտոպատմություն եզրույթը: Քանի որ ըստ նախնադարի ընդհանրականորեն ընդունված բնորոշման[3]՝ մարդկության պատմության այդ ժամանակաշրջանի վերաբերյալ պատմական գրառումներ, արձանագրություններ չկան, ուստի մարդկության նախապատմական շրջանի իրադարձությունների թվագրումը կարևորագույն նշանակություն է ստանում: Իսկ վաղ պատմական դեպքերի թվագրման հստակ եղանակներ մշակվել են միայն տասնիններորդ դարից սկսած[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fagan, Brian. 2007. World Prehistory: A brief introduction New York: Prentice-Hall, Seventh Edition, Chapter One
  2. Renfrew, Colin. 2008. Prehistory: The Making of the Human Mind. New York: Modern Library
  3. «Dictionary Entry»։ Վերցված է 8 August 2017 
  4. Graslund, Bo. 1987. The birth of prehistoric chronology. Cambridge:Cambridge University Press.
  5. Vgl. Peter Trebsche: Rezension zu: Schnurbein, Siegmar von (Hrsg.): Atlas der Vorgeschichte. Europa von den ersten Menschen bis Christi Geburt. Stuttgart 2009. In: H-Soz-u-Kult, 11. Februar 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.pa-linz.ac.at/institut/gspb/Urgeschichte.PDF | wayback=20060222064026 | text=Manfred Aigner: Prähistorie – Ur- und Frühgeschichte. Ständige Erneuerung der Modelle und Hypothesen über die Homo-Evolution.}}