Վեստգոթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեստգոթերի տեղաշարժը

Վեստգոթեր, վիզիգոթեր, տերվինգներ, գերմանական հնագույն ցեղ, գոթերի արևմտյան ճյուղը։ 3-4-րդ դարերում բնակվել են Դնեստր գետից հյուսիս։ 370-ական թվականներից մասնակցել են ժողովուրդների մեծ գաղթին։ 418 թվականին Հարավային Գալլիայում հիմնել են առաջին բարբարոսական թագավորությունը Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում՝ Թուլուզ կենտրոնով։ 5-րդ դարի 2-րդ կեսին նվաճել են Իսպանիայի մեծ մասը, որը Հարավային Գալլիայի կորստից (507) հետո դարձել է վեստգոթերի թագավորության հիմնական տարածքը (6-րդ դարի կեսից կենտրոնն էր Տոլեդո քաղաքը)։ Վեստգոթերը տեղական հողատերերի մի մասից բռնագրավել են վարելահողերի 2/3-ը։ Հռոմեական կարգերի հեա սերա շփումը նպասաել է վեստգոթերի անցմանը տոհմացեղային կարգից վաղ ֆեոդալականին։ Աստիճանաբար խաոնվելով տեղի իսպանա-հոոմեական բնակչությանը՝ վեստգեթերը ձուլվել են նրանց։ 711-718 թվականներին վեստգոթերի թագավորությունը նվաճել են արաբները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 382 CC-BY-SA-icon-80x15.png