Արևալո
Մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Արևալո | |||||
Arévalo | |||||
| |||||
![]() Արևալոյի բերդը՝ կառուցված 12-16-րդ դարերում | |||||
Երկիր | ![]() | ||||
Ինքնավար համայնք | Կաստիլիա և Լեոն | ||||
Նահանգ | Ավիլա | ||||
Շրջան | Լա Մորանիա | ||||
Քաղաքապետ | Վիդալ Գալիցիա Խարամելո | ||||
Մակերես | 46.07 կմ² | ||||
ԲԾՄ | 820 մ | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան[1] | ||||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 8114 մարդ (2010) | ||||
Խտություն | 175,7 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | arevalenses | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 05200 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AV | ||||
Պաշտոնական կայք | ayuntamientoarevalo.es | ||||
| |||||
Արևալո (իսպ.՝ Arévalo), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում՝ Ավիլա պրովինցիայի մեջ։ Գտնվում է Լա Մորանիա շրջանում։
Քաղաքի անվանումն առաջացել է կելտական arevalon բառից, որը թարգմանաբար նշանակում է «Քարերին մոտ տարածք»։ Քաղաքում ամեն տարի հուլիսի 7-ին նշվում է քաղաքի հովանավոր պաշտպան Սան Վիկտորինոյի (San Victorino) փառատոնը։ Այն ավարտվում է գիշերվա ժամը 11-ին քաղաքի ամրոցի մոտ՝ հրավառությամբ։ Արևալոյի քույր քաղաք է համարվում ֆրանսիական Աուտուն քաղաքը։
Տարածաշրջանային կարևորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևալոն Լա Մորանիա շրջանի մայրաքաղաքն է։ Իսպանիայի կառավարությունն այս քաղաքը հայտարարել է պատմական և մուդեխարական մշակույթի (իսպ.՝ mudéjar, արաբերեն مدجّن [mudaǧǧan] բառից՝ կենցաղային, տնային) բազմաթիվ նմուշների համար[2]։ Արևալոյում է գահ բարձրացել Իզաբելա I (իսպ.՝ Isabella I of Castile) թագուհին։
Տեղադրություն և բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է Արևալիլո (Arevalillo) և Ադախա (Adaja) գետերի միախառնման վայրին մոտ։ Զբաղեցնում 46.07 կմ² մակերես տարածք։ Ծովի մակարդակից գտնվում է 820 մ բարձրության վրա։ Բնակչությունը կազմում է 8114 մարդ (2010 թվական)։ Միջնադարում այն եղել է գյուղատնտեսության գլխավոր վայր (Comunidad de Villa y Tierra)՝ միևնույն անվանումով։
Տարեթիվ | 1900 | 1950 | 1960 | 1970 | 1981 | 1991 | 2001 |
Բնակչություն | 3.495 | 5.066 | 5.065 | 5.524 | 6.579 | 7.375 | 7.507 |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- La Muralla - Քաղաքի պաշտպանական պատերը, որոնք սկզբնական շրջանում ունեցել են 5 դուռ և կազմում են եռանկյուն ամրոցի հետ միասին։ Դրանց հիմքը պաշտպանված է 2 շարքով շարված պատով։
- Santo Domingo de Silos եկեղեցի
- San Juan եկեղեցի
- Santa María եկեղեցի, որի աշտարակը հատում է համանուն փողոցը, որտեղ գտնվում է եկեղեցին
- San Miguel եկեղեցի, որտեղ պահվում են արվեստի գործերի տարբեր արժեքավոր նմուշներ
- San Martín եկեղեցի, նախկինում՝ մզկիթ, որը ներկայումս պահպանում է իր ինքնատիպ տեսքը
- El Salvador եկեղեցի
Բացի այս եկեղեցիներից և հուշարձաններից, Արևալոյի տարբեր տարածաշրջաններում կան բազմաթիվ այլ տեսարժան և պատմական կոթողներ, ամրոցներ, վանքեր։
Դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ առկա են 3 դպրոցներ՝ C.P. La Moraña, C.P. Los Arevacos և El Amor de Dios։ Բացի այդ, այստեղ կան նաև միջնակարգ կրթության 3 կենտրոններ՝ Los Salesianos, I.E.S Adaja և I.E.S Eulogio Florentino Sanz.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արևալոյի կլիման։ Այլ տվյալներ։
- ↑ [https://web.archive.org/web/20070929102835/http://www.spain.info/TourSpain/Destinos/TipoIII/Datos+Generales/H/BW/0/arevalo?language=en Archived 2007-09-29 at the Wayback Machine. Վերնագիր՝ Arévalo, TURESPAÑA Վերցրած է՝ 2007, մայիսի 25]
Արտաքին հղում[խմբագրել | խմբագրել կոդը]
|