Իսպանական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանական կայսրություն
Մ. թ. 1492 - Մ. թ. 1898  
Flag of Cross of Burgundy.svg
Քարտեզ

Spanish Empire Anachronous 0.PNG

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Տոլեդո Մ. թ. 1492-1561 թթ.
Մադրիդ Մ. թ. 1561-1601 թթ.
Վալադոլիդ Մ. թ. 1601-1606 թթ.
Մադրիդ Մ. թ. 1606-մինչև վերջ
Մակերես 20.000.000 կմ2
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Միապետ

Իսպանական կայսրությունը (իսպ.՝ Imperio español) եղել է համաշխարհային պատմության մեջ ամենամեծ կայսրություններից մեկը: Այն հասավ իր ռազմական, քաղաքական և տնտեսական հզորության գագաթնակետին Հաբսբուրգների օրոք[1] 16-րդ և 17-րդ դարերում և եղել է Բուրբոնների հպատակ մեծագույն տարածաշրջանը 18-րդ դարում: Երբ Իսպանական կայսրությունը դարձավ գերտերություն, նրա մասին առաջին անգամ ասեցին կայսրություն, որտեղ արևը մայր չի մտնում: Կասյրությունը կառավարում էին Մադրիդից իսպանացի միապետերի կողմից: Կայսրության տարածները ներառում էին տարածքներ և գաղութներ Եվրոպայում, Ամերիկայում, Ասիայում և Օվկիանիայում: Այն ստեղծվել է Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհդություններից հետո և գոյատևել է մինչև 19-րդ դարի վերջը: Իսպանիայի տարածքները բացի Եվրոպայի տարածքներից ներառում էին Մեծ Անտիլյան կղզիները, Հարավային Ամերիկայի կեսը, Կենտրոնական Ամերիկայի մեծ մասը և Հյուսիսային Ամերիկայի մի մասը (ներառյալ ներկայիս Մեքսիկան, Ֆլորիդան, ԱՄՆ-ի մեծ մասը), ինչպես նաև Խաղաղ Օվկիանոսի արշիպելագների մեծ մասը ներառյալ Ֆիլիպինները:

Փաստացի Իսպանական կայսրության ժամանակագրությունը սկսվում է 1492 թվականից Իսպանացիների կողմից Ամերիկայի գաղութականացմամբ և վերջանում է 19-րդ դարի Ամերիկյան գաղութների անկախության պատերազմով, ինչից հետո Իսպանիային մնում են միայն Կուբան, Պուերտո Ռիկոն և Ֆիլիպինները: 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմից հետո Իսպանիան կորցրեց վերջին գաղութները՝ Կարիբյան կղզիները և Ֆիլիպինները, որոնք անցան ԱՄՆ-ին: Աֆրիկյան գաղութները անկախացան մինչև 1975 թվականը:

Իսպանական կայսրությունը թողեց վիթխարի հետք Արևմտյան կիսագնդի մշակույթում, ճարտարապետությունում և ժողովրդագրության մեջ: Ամերիկայի հարյուրավոր քաղաքներ և գյուղեր կառուցվեցին իսպանական ժամանակաշրջանում: Ժառանգության մեջ էին մտնում նաև նավահանգիստներ, եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, կառավարական շինություններ, որոնցից շատերը կանգուն են մինչև հիմա: Ներկայումս շատ ճանապարհներ, կամուրջներ, ենթակառուցվածքային համակարգեր կառուցվել են իսպանացի ճարտարապետների կողմից դարեր առաջ: Ամերիկայի ամենահին համալսարանները հիմնադրվել ե իսպանացի գիտնականների և կաթոլիկ միսիոներների կողմից: Գրեթե 470 միլիոն մարդ ներկայումս Իսպաներենը համարում է մայրենի լեզու, այն երկրորդ ամենաշատ խոսվող մայրենի լեզուն է աշխարհում: Բացի այս Իսպանիան տարածքեց Կաթոլիկությունը, որը այժմ մնում է Լատինական Ամերիկայի հիմնական կրոնը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]