Օտտո վան Վեեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո վան Վեեն
Ծնվել է1556[1][2][3][…] կամ 1556[4]
ԾննդավայրԼեյդեն, Հոլանդիա, Սրբազան Հռոմեական կայսրություն
Վախճանվել էմայիսի 6, 1629(1629-05-06)[5][1][6][…]
Մահվան վայրԲրյուսել[6]
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ[7]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներBeheading of Julius Paulus and Imprisonment of Claudius Civilis?, The Conspiracy of Claudius Civilis and the Batavians in the Schakerbos? և Brinio Is Appointed Chief of the Caninifates (Brinio Raised on the Shield)?
ՈւսուցիչIsaac van Swanenburg?, Jean Ramey?, Ֆեդերիկո Ցուկկարո և Dominicus Lampsonius?
ԱշակերտներՊիտեր Պաուլ Ռուբենս
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ԶավակներԳերտրուիդա վան Վեեն
 Otto van Veen Վիքիպահեստում

Օտտո վան Վեեն (հայտնի է նաև որպես Օկտավիուս Վենիուս և Օտտո Վան Վեն (հոլ.՝ Otto van Veen, Octavius Vaenius, Otto Venius, 1556[1][2][3][…] կամ 1556[4], Լեյդեն, Հոլանդիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - մայիսի 6, 1629(1629-05-06)[5][1][6][…], Բրյուսել[6]), ֆլամանդացի նկարիչ, փորագրող, գրքերի նկարազարդող: Մաներիզմի ներկայացուցիչ:

Հայտնի է նաև որպես Պիտեր Պաուլ Ռուբենսի ուսուցիչ, որի արվեստն իր ազդեցություն է թողել հայտնի աշակերտի աշխատանքի վրա:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա նկարչի հայրը եղել է քաղաքագլուխ, իսկ ընտանիքը՝ ունևոր։ Մինչև 1572 թվականը սովորել է Լեյդենում՝ Իսահակ-Կլաաս վան Սվանենբուրգի (1537-1624) մոտ: Հայտնի է, որ 1572 թվականի հոկտեմբերին վան Վեենի կաթոլիկ ընտանիքը տեղափոխվել է Անտվերպեն, ապա Աախեն և Լիեժ, որտեղ նա սովորել է Դոմինիկ Լամպսոնիուսի և Ժան դե Ռամեի (Ռամի) արվեստանոցներում: Լամպսոնուսը գիտեր լատիներեն, համալսարանում ստացել էր բարձրագույն կրթություն և չորս տարի եղել էր Անգլիայի Քենթերբերիի կարդինալ Ռագին Պոլի քարտուղարը: Լավ կրթություն ստանալու, գեղանկարչություն և արվեստի բնագավառում գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը Օ. վան Վեենի մոտ առաջացրել է 1575 թվականին Հռոմի պապին այցելելու ցանկություն:

Հռոմում Օ. վան Վենը հանդիպել է Ֆեդերիկո Ցուկարոյի հետ: Իտալական արվեստը զգալի ազդեցություն է ունեցել նրա ոճի վրա: 1583 թվականին Լիեժի ճանապարհին այցելել է Մյունխեն և Քյոլն: Նա աշխատել է կայսր Ռոդոլֆ II-ի և Բավարիայի հերցոգ Վիլհելմ V-ի պալատներում:

1585 թվականին դարձել է Պարմայի հերցոգ Ալեսանդրո Ֆարնեզեի պալատական նկարիչ և բնակություն հաստատել Բրյուսելում: 1592 թվականին Ա. Ֆարնեզեի մահից հետո Օ. վան Վեենը տեղափոխվել է Անտվերպեն, որտեղ հաջորդ տարի դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի վարպետ։ 1594-1600 թվականներին նրան աշակերտել, ապա նրա օգնականն է դարձել Ռուբենսը: Վերջինս կրել է Օ. Վան Վեենի ազդեցությունը:

1599 թվականին Օ. վան Վեենը ղեկավարել է քաղաքի զարդարումը էրցհերցոգ Ալբրեխտ VII Ավստրիացու և Իզաբելլա Կլարա Եվգենիայի հանդիսավոր այցի կապակցությամբ:

1602 թվականին նա դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի դեկան: 10 տարի անց նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ դարձել է դրամահատարանի ղեկավար (պահապանը), իսկ 1620 թվականին միացել կաթոլիկ նկարիչների գիլդիային:

Օ. վան Վեենը իր կարերիայի ընթացքում նկարել է կրոնական զոհասեղանի նկարները (այժմ Անտվերպենի տաճարում և եկեղեցիներում, քաղաքապետարանի մատուռում, Անտվերպենի և Բրյուսելի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում), ստեղծել է մի շարք փորագրություններ, հիմնական խորհրդանշական սյուժեներով (նախապատրաստական էսքիզները պահվում են Ռուանի, Լիլի, Դուեի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում):

Հեղինակել է գրքերի այլաբանական նկարազարդումներ:

Իր ստեղծագործություններում նա ձգտում էր ազատվել մաներիզմից և հարել իր ժամանակի ռոմանիստներին:

Դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сборник "Питер Пауль Рубенс. Письма, документы, суждения современников «, автор-составитель Егорова К. С. М,» Искусство ", 1977
  • Елена Матвеева «Фламандская живопись XVII века». Издательство «Белый город». — 2008. — 127 c. ISBN 978-5-7793-1472-5
  • Belkin, Kristin Lohse: Rubens . Phaidon Press, 1998. ISBN 0-7148-3412-2 .
  • Bertini, Giuseppe «Otto van Veen, Cosimo Masi and the Art Market in Antwerp at the End of the Sixteenth Century .» Burlington Magazine vol. 140, no. 1139. (Feb. 1998), pp. 119–120.
  • Montone, Tina, "" Dolci ire, dolci sdegni, e dolci paci ': The Role of the Italian Collaborator in the Making of Otto Vaenius’s Amorum Emblemata, "in Alison Adams and Marleen van der Weij, Emblems of the Low Countries: A Book Historical Perspective . Glasgow Emblem Studies, vol. 8. Glasgow: University of Glasgow, 2003. p.47.
  • Rijksmuseum Amsterdam, Otto van Veen’s Batavians defeating the Roman (sic)
  • Van de Velde, Carl "Veen [Vaenius; Venius], Otto van " Grove Art Online . Oxford University Press, [accessed 18 May 2007].

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]