Աախեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
գերմ.՝ Aachen
Դրոշ Զինանշան
Flagge Aachen.svg Stadtwappen der kreisfreien Stadt Aachen.svg

Blick AC Dom von St Jakob.JPG
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումՀաարեն, Լաուրենսբերգ, Այլենդորֆ, Ռիխտերիխ, Բրանդ, Կորնելիմյունսթեր և Աախեն-Միթթե
Մակերես160,85 կմ²
ԲԾՄ173 մետր, 410 մետր, 125 մետր
Բնակչություն249 070 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ժամային գոտիCentral European Standard Time (GMT+1)?, UTC+1, Ամառային ժամանակ և UTC+2
Հեռախոսային կոդ0241, 02403, 02405, 02407 և 02408
Փոստային ինդեքսներ52062, 52063, 52064, 52065, 52066, 52067, 52068, 52069, 52070, 52071, 52072, 52073, 52074, 52075, 52076, 52077, 52078, 52079 և 52080
Ավտոմոբիլային կոդAC
Պաշտոնական կայքaachen.de(գերմ.)(անգլ.)(ֆր.)
##Աախեն (Գերմանիա)
Red pog.png
Karte Aachen Stadtbezirke.png

Ախեն, Աախեն (գերմ.՝ Aachen [ʔaːχən], լատ.՝ Aquisgranum, հոլ.՝ Aken, ֆր.՝ Aix-la-Chapelle), առողջարանային և սահմանամերձ[2] քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում։ Քաղաքն ունի 249 070 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] բնակչություն։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց Գերմանիայի, Բելգիայի և Նիդերլանդների սահմանագլխին, ինչպես նաև քարածխային ավազանի կենտրոն (տարեկան արդյունահանվում Է 6-7 միլիոն ածուխ)։ Ունի տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերություն, ասեղների արտադրություն։ Միաժամանակ Ախենը առողջարան Է (ծծմբա-ջրածնային-աղային ջերմուկներ)։ Ցուցումները՝ ռևմատիզմ, վեներական, նյարդային և մաշկային հիվանդություններ։ 8-րդ դարի վերջին 9-րդ դարի սկզբին եղել է Կարլոս Մեծի աթոռանիստը, ավելի ուշ այստեղ են թագադրվել գերմանիայի թագավորները[3]։

Աախենը Գերմանիայի ամենաարևմտյան քաղաքն է, գտնվում է Բելգիայի և Նիդերլանդների սահմանին[4][5]։ Աախենում է գտնվում Աախենի համալսարանը։ 2009 թվականին Գերմանիայի ամենանորարարական քաղաքների ցանկում գրավել է 8-րդ տեղը[6]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 198 CC BY-SA icon 80x15.png