Կառլոս Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կարլոս Մեծից)
Կառլոս Մեծի պատկերով դրամ

Կառլ I Մեծ (լատ.՝ Carolus Magnus կամ Կաղապար:Langi-de2, գերմ.՝ Karl der Große, ֆր.՝ Charlemagne, 747թ. ապրիլի 2 - 814թ. հունվարի 28, Աախեն), ֆրանկների արքա 768թ-ից, լանգոբարդների արքա 774թ-ից, Բավարիայի դուքս 788թ-ից, Արևմուտքի կայսր 800թ-ից։ Պիպին Կարճահասակի ավագ որդին։ Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան։ Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրեք։

Կառլոս Մեծ (XIX դարի պատկեր)

Կառլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միապետներից մեկն է։ Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա՝ Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը։ Կառլոսը արշավանքներ է կատարել Իսպանիա և Արևելյան Եվրոպա, իսկ Բալկաններում մոտեցել է անմիջականորեն Բյուզանդական կայսրության տիրույթներին։

Կառլոս Մեծը ոչ միայն նշանավոր զորավար էր, այլ նաև փայլուն վարչարար, որը արտառոց արդյունավետությամբ կառավարում էր իր հսկայական և բարդ կառուցվածք ունեցող տիրույթները։ Նա անց է կացրել բազմաթիվ տնտեսական և ագրարային բարեփոխումներ, հովանավորել է կրթությանը, ակտիվորեն մասնակցել է բարդ եկեղեցական հարցերի լուծմանը։

Կառլոս Մեծի նվաճումները      Պիպին Կարճահասակի մահվան պահին (768 թ.)     Կառլոս Մեծի նվաճումները (768-814)      Կախյալ տարածքներ