Կառլոս Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլոս Կրտսեր
Ֆրանկների թագավոր
800 թվական - 811 թվական
 
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն ֆրանսիացի
Ծննդյան օր 772[1]
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր դեկտեմբերի 4, 811[1]
Վախճանի վայր Բավարիա[1]
Դինաստիա Կարոլինգներ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա
Հայր Կառլոս Մեծ[1]
Մայր Hildegard of Vinzgouw?[1]

Կառլոս Կրտսեր (ֆր.՝ Charles le Jeune, 772 - դեկտեմբերի 4, 811), ֆրանկների թագավոր: Գահակալել է 800- 811 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոսը եղել է Կառլոս Մեծի երկրորդ տղան և նրա երկրորդ կնոջ առաջին տղան: Երբ Կառլոս Մեծը իր իշխանությունը բաժանեց որդիների միջև, Կառլոս Կրտսերը ստացավ ֆրանկների թագավոր տիտղոսը[2]: Նա 800 թվականի դեկտեմբերի 25-ին թագադրվեց Հռոմում: Մինչ այդ նա կառավարում էր Մենի կոմսությունը: Նրա ավագ եղբայրը՝ Պիպին Սապատավորը, զրկվել էր ժառանգությունից, իսկ նրա կրտսեր եղբայրները ժառանգություն ստացան Իտալիան և Ակվինատիան:

789 թվականին Կառլոս Կրտսերի հայրը նրան առաջարկեց ամուսնանալ Էլֆրեդեյի հետ, ով Մերսիայի թագավորի աղջիկն էր: Թագավորը պնդում էր, որ դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ Կառլոս Մեծի աղջիկը ամուսնանա նրա տղայի հետ[3]: Կառլոսը նեղացավ և նավահանգիստը փակեց անգլիացի վաճառականների համար: Հետագայում նավահանգիստը նորից բացվեց և առևտրական կապերը վերականգնվեցին, իսկ 796 թվականին Կառլոս Մեծը և Մերսիայի թագավորը կնքեցին Անգլիայի պատմության մեջ առաջին հայտնի առևտրական դաշինքը:

Կառլոս Կրտսերը վախճանվեց Բավարիայում 811 թվականի դեկտեմբերի 4-ին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Settipani C. La Préhistoire des Capétiens: Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 203. — ISBN 978-2-9501509-3-6
  2. Roger Collins (1998)։ Charlemagne։ University of Toronto Press։ էջեր 125–։ ISBN 978-0-8020-8218-3 (անգլ.)
  3. Matthias Becher (2003)։ Charlemagne։ Yale University Press։ էջեր 127–։ ISBN 978-0-300-10758-6