Սաքսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սաքսեր (Sachsen), գերմանական ցեղերի խումբ։ III-IV դարերում միավորվել են ցեղային միության մեջ։ Վաղ միջնադարում բնակվել են Հյուսիսային Գերմանիայում (Հռենոս գետից արևելք․ և էլբա գետից արևմուտք)։ V -VI դարի 1-ին կեսին սաքսերի մի մասը վերաբնակվել են Բրիտանիայում։ Մայրցամաքային սաքսերը VI-VIII դարերում բաժանվել են վեստֆալների, օստֆալների, էնգրերի և նորդալբինգների։ Կարլոս Մեծի մղած սաքսոնական պատերազմների (772-804) հետևանքով սաքսերին հպատակեցրել են ֆրանկները և նրանց պարտադրել ֆեոդալական հարաբերություններ։ 843 թվականին սաքսերի մարզը անցել է Արևելաֆրանկական թագավորությանը, IX դարի վերջին այնտեղ ստեղծվել է Սաքսոնական դքսությունը։ Սաքսերը կազմել են, այսպես կոչված, ստորին սաքսոնացիների էթնիկ հիմքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 253 CC-BY-SA-icon-80x15.png