Հին անգլերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Infoboxforlang.png
Հին անգլերեն
Ænglisc, Anglisc,Englisc
Beowulf.Kenning.jpg
Պատառիկ «Բեովուլֆ» ձեռագրի առաջին էջից:
Տեսակ լեզու
Ենթադաս անգլիական լեզուներ
Մասն է անգլիական լեզուներ
Շրջաններ Անգլիա (բացի ծայրագույն հարավ-արևմուտքից և հյուսիս-արևմուտքից), հարավային և արևելյան Շոտլանդիա և ժամանակակից Ուելսի արևելյան հատվածը
Խոսողների քանակ 0
Դասակարգում

Հնդեվրոպական լեզուներ

Գերմանական լեզուներ
Արևմտագերմանական լեզուներ
Ինգվիոնական լեզուներ
Անգլո-ֆրիզյան լեզուներ
Անգլիական լեզուներ
Գրերի համակարգ Ռունական, ապա լատինական գիր
IETF ang
ԳՕՍՏ 7.75–97 ста 623
ISO 639-2 ang
ISO 639-3 ang
ISO 639-6 ango
Old English Վիքիպահեստում

Հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն (Ænglisc, Anglisc, Englisc), 5-6-րդ դարերում Անգլիան նվաճած ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի լեզուն: Սա անգլերենի զարգացման հին շրջանն է, որը ներառում է զարգացման սկզբից մինչև 11-րդ դարի վերջերը: Ունի գրավոր հուշարձաններ: Մինչ 9-րդ դարն օգտագործվել է ռունական գիրը, ապա՝ անգլո-սաքսոնական գիրը, որը 9-րդ դարի լատինական գրի ձևափոխությունն է: Նրանում կա ռունագիր երկու նշան: Պահպանվել են այս գրով գրված ոտանավորներ և արձակ գործեր[1]:

Այս լեզվով խոսում էին Անգլիայում, հարավային և արևելյան Շոտլանդիայում՝ վաղ Միջնադարում: Լեզուն Անգլիա են բերել անգլո-սաքսոնյան ցեղերը ենթադրաբար 5-րդ դարի կեսերին. առաջին հին անգլերեն գրական գործը թվագրվում է 7-րդ դարի կեսերին: 1066 թվականին Նորմանդական նվաճումից հետո, հին անգլերենը որոշ ժամանակահատվածով փոխարինվում է անգլո-նորմաներենով, որը ֆրանսերենի ազգակից լեզու է, հին անգլերենը սկսում է ձևափոխվել միջին անգլերենի:

Հին անգլերենը ձևավորվել է անգլո-ֆրիզերեն կամ հյուսիսծովյան գերմանական բարբառներից, որոնցով սկզբնապես խոսում էին գերմանական ցեղերը՝ անգլերը, սաքսերը ու յուտերը: Անգլիայում անգլո-սաքսոներենի գերակշռման հետ նրանց լեզուն փոխարինեց հռոմեական Բրիտանիայի լեզուներին՝ կելտական լեզու ընդհանուր բրիտոներենին և լատիներենին, որը Հռոմեական նվաճման արդյունք էր: Հին անգլերենն ուներ չորս հիմնական բարբառ, որոնք հիմնականում կապված էին անգլ-սաքսոնական թագավորությունների հետ՝ մերսյան, նորթումբրյան, քենթիշ և արևմտասաքսոնական բարբառները: Հենց արևմտյան սաքսոներենի հիման վրա էր ձևավորվել է հին անգլերեն գրական լեզուն[2], այն դեպքում, երբ միջին և ժամանակակից անգլերեն լեզուները ձևավորվել են մերսյան բարբառի հիման վրա: Անգլիայի արևելյան և հյուսիսային հատվածները սկանդինավյան իշխանության հետևանքով մեծ ազդեցություն են կրել հին նորվեգերենից:

Հին անգլերենը երևմտագերմանական լեզուներից մեկն է, որը շատ մոտ է հին ֆրիզերենին և հին սաքսոներենին: Ինչպես մյուս գերմանական լեզուները, այն շատ տարբեր է ժամանակակից անգլերենից. ժամանակակից անգլերենով խոսողները չեն կարողանում հասկանալ այն: Հին անգլերենի քերականությունը նման է ժամանակակից գերմաներենի քերականությանը՝ գոյականները, ածականները, դերանուններն ու բայերը ունեն շատ թեքումային վերջավորություններ և ձևեր, բառերի դասավորությունն ավելի շարժուն է[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Զ․ Պետրոսյան, Ս․Ա․ Գալստյան, Թ․Ա․ Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ․Բ․ Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11։
  2. 2,0 2,1 Baugh, Albert (1951). A History of the English Language. London: Routledge & Kegan Paul. էջեր 60–83; 110–130 (Scandinavian influence)..