Jump to content

Բեովուլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեովուլֆ (այլ կիրառումներ)
Բեովուլֆ
Beowulf
Անվանվել էԲեովուլֆ
Տեսակէպոս
Ժանրհերոսական պոեմ և էպոս
Մասն էNowell Codex?[1]
Բնօրինակ լեզուհին անգլերեն
Կերպար(ներ)Բեովուլֆ[1], Հայգելակ[2], Հրոթգար, Ուիլպեոու, Հրոլֆ Կրակի[2], Ասչեր, Անֆերդ, Գրենդել[2], Գրենդելի մայր[2], Ուիգլաֆ, Հիդեբուրհ, Heremod?[2], Sigmund?[2], Herebeald?[2] և Hæþcyn?[2]
Ստեղծման տարեթիվանհայտ
Նկարագրում էՍկանդինավիա[1]
Թվային տարբերակnorroen.info/src/other/beowulf/beowulf.html
 Beowulf Վիքիպահեստում

Բեովուլֆ (հին անգլերեն՝ Beowulf, բառացի՝ «մեղվային գայլ», այսինքն՝ արջ) , անգլո-սաքսոնական էպիկական պոեմ, որի գործողությունները տեղի են ունենում Սկանդինավիայում, անգլերի՝ Բրիտանիայում հաստատվելուց առաջ։ Անվանված է գլխավոր հերոսի անունով։ Տեքստը բաղկացած է 3182 տողից եւ գրված է ալիտերացիոն ոտանավորի տեսքով։ Պահպանվել է 11-րդ դարի մեկ ցուցակում, որը քիչ էր մնում՝ վերանար 1731 թվականին Ռոբերտ Քոթոնի գրադարանում տեղի ունեցած հրդեհի ժամանակ։ Այն «բարբարոսական»՝ գերմանական, Եվրոպայի էպիկական պոեմ է, որը պահպանվել է ամբողջությամբ[3]։

Քոթոնի գրադարանում տարօրինակ, հին անգլերենով գրված ձեռագրի մասին հայտնի դարձավ դեռևս 1700 թվականին, սակայն տեքստի առաջին հրատարակությունը՝ լատիներեն թարգմանությամբ, 115 տարի անց իրականացրեց իսլանդացի լեզվաբան Տորկելինը, ով դանիական իշխանությունների հրամանով տեքստի վրա աշխատում էր 1786 թվականից։ Ձեռագիր տեքստը վերնագիր չունի եւ իր անվանումը ստացել է միայն 1815 թվականի հրատարակչության ժամանակ։

Պոեմը կազմված է 3182 տողից և համարվում է ամենաերկար պոեմը հին անգլերենով. անգլոսաքսոնական գրականության մոտ 10 %-ը կազմում է հենց այս տեքստը։

Հիմնական սյուժետային գիծը պատմում է սարսափելի հրեշներ Գրենդելի և նրա մոր հանդեպ տարած Բեովուլֆի հաղթանակի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Բեովուլֆը հաղթեց վիշապին, իսկ մնացած տեքստը ածանցյալ էպիզոդներից է կազմված։

Գործողությունները տեղի են ունենում Սկանդինավիայում (Դանիան և մերօրյա Շվեդիայի հարավը)։ Հոդգարդ կոնունգի պալատում ուրախանում ու խնջույք էին անում դաների ցեղի զինվորները։ Բայց արդեն 12 ձմեռ է՝ նրանց վրա հարձակվում է սարսափելի հրեշ Գրենդելը՝ լավագույն ռազմիկներին սպանելով։ Հայտնի գոթական զորավար Բեովուլֆը գնում է Հոդգարդին օգնության։ Միայնակ կռվելով Գրենդելի դեմ՝ նա կտրում է նրա ձեռքն, և Գրենդելը մեռնում է։ Որպեսզի վրեժ լուծի Գրենդելի մահվան համար՝ ջրերից դուրս է գալիս Գրենդելի մայրը։ Որպեսզի հաղթի նրան՝ Բեովուլֆը ստիպված էր իջնել նրա ջրային ապաստան։

Երկրորդ մասում Բեովուլֆը, ով արդեն գյոտերի կոնունգն էր, կռվում է վիշապի դեմ, ով վրեժ էր լուծում մարդկանցից՝ իր հանքերին տիրանալու համար։ Վիշապը սպանվում է, սակայն Բեովուլֆն էլ է մեռնում։ Հեղինակը սա չի դիտարկում որպես ողբերգություն, այլ որպես հերոսի կյանքի արժանի ավարտ։ Բեովուլֆին այրում են կրակի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Cassell's Dictionary of Norse Myth & Legend — 2002. — P. 53. — 494 p. — ISBN 0-304-36385-5
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Cassell's Dictionary of Norse Myth & Legend — 2002. — P. 54. — 494 p. — ISBN 0-304-36385-5
  3. Beowulf (Old English poem) (англ.). — Encyclopædia Britannica Online-ից հոդված
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեովուլֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 397