Ալիտերացիոն ոտանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Բեովուլֆի» առաջին էջը

Ալիտերացիոն ոտանավոր, բաղաձայնութային ոտանավոր, շեշտային ոտանավոր հին գերմանական («Երգ Հիլդեբրանտի մասին»), սկանդինավյան («Ավագ Էդդա»), հին անգլիական («Բեովուլֆ») և կելտական պոեզիայում։

Ամեն տողի մեջ առնվազն երկու բառ պիտի սկսվեին նույն հնչյունով։ Գերմանական ալիտերացիոն ոտանավորում այդ ալիտերացիան կապում է չորսբառանոց կիսատողերը (անդամները), իսկ կելտականում՝ ամբողջ բանատողերը։ Միջինասիական ժողովուրդների՝ ղազախների, ղրղզների, բուրյաթների պոեզիայում տարածված է «ուղղահայաց» ալիտերացիոն ոտանավորը, հատկապես բանատողերի սկզբնական վանկերում (անաֆորիկ ալիտերացիա)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան»։ էջ էջ 10-11