Արջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արջից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արջեր (այլ կիրառումներ)
Արջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ենթակարգ Շնանմաններ
Ընտանիք Արջեր
Լատիներեն անվանում
Ursidae


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180540
NCBI 9632
EOL 7664


Արջեր (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը (սիրիական ենթատեսակը)։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցներին։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ արջը սպառնում է թշնամուն

Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։ Նրանք հանդիսանում են ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիները։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի՝ 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։

Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է։ Գույնը միատիպ է, սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ՝ սև-սպիտակ։ Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում են բաց բծեր։ Որոշ տեսակների մոտ տեղի ունեն մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ։ Գույնը սեզոնի հետ կապված չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը (երկձևություն) արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ։

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջերի տարածվածությունը, ըստ նրանց տեսակների

Արջերը բնակվում են Եվրասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում (գլխավորապես Հյուսիսային կիսագնդում)։ Մարդու գործունեության պատճառով արջերի բնական արեալը կրճատվել է, և այժմ նրանք վերացել են Եվրոպայի տարածքի մեծ մասից, ամբողջովին վերացել են Հյուսիսային Աֆրիկայից, տեղի է ունեցել նրանց բնական արեալի կրճատում նաև Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիաում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արջերի ընտանիքը ներառում է 8 ժամանակակից և շուրջ 50 անհետացած տեսակ՝

  • ընտանիք Արջեր (Ursidae)
    • ենթաընտանիք Պանդաներ (Ailuropodinae)
    • ենթաընտանիք Կարճադունչ արջեր (Tremarctinae)
    • ենթաընտանիք Արջեր (Ursinae)
      • տեսակ Գորշ արջ (Ursus arctos)
        • ենթատեսակ Եվրոպական գորշ արջ (Ursus arctos arctos)
        • ենթատեսակ Սիբիրյան գորշ արջ (Ursus arctos collaris), հանդիպում է Հայաստանում
        • ենթատեսակ Սիրիական գորշ արջ (Ursus arctos syriacus)
        • ենթատեսակ Գրիզլի (Ursus arctos horribilis)*
        • ենթատեսակ Կադյակ (Ursus arctos middendorffi)*
        • ենթատեսակ Ապենինյան գորշ արջ (Ursus arctos marsicanus)
        • ենթատեսակ Հիմալայան գորշ արջ (Ursus arctos isabellinus)
        • ենթատեսակ Տիբեթյան գորշ արջ (Ursus arctos pruinosus)
        • ենթատեսակ Ճապոնական գորշ արջ (Ursus arctos yesoensis)
        • ենթատեսակ Գոբիի գորշ արջ (Ursus arctos gobiensis)
        • ենթատեսակ Կամչատկայի գորշ արջ (Ursus arctos beringianus)
        • ենթատեսակ † Ատլասյան գորշ արջ (Ursus arctos crowtheri), 1870-ից ի վեր վերացած
        • ենթատեսակ † Կալիֆոռնիական գորշ արջ (Ursus arctos californicus), 1922-ից ի վեր վերացած
        • ենթատեսակ † Մեքսիկական գորշ արջ (Ursus arctos nelsoni), 1970-ից ի վեր վերացած
      • տեսակ Բարիբալ կամ սև արջ (Ursus americanus)
        • ենթատեսակ Քերմոդյան արջ (Ursus arctos cermoudisus)
      • տեսակ Սպիտակ արջ (Ursus maritimus)
      • տեսակ Հիմալայան արջ (Ursus thibetanus)
      • տեսակ Երկարաշուրթ արջ (Melursus ursinus)
      • տեսակ Մալայան արջ (Helarctos malayanus)

*Գրիզլի և կադյակ ենթատեսակները երբեմն համարվում են առանձին տեսակներ

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Արջեր հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png