Սիրիական գորշ արջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրիական գորշ արջ
Սիրիական գորշ արջ
Սիրիական գորշ արջ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ընտանիք Արջեր (Ursidae)
Ենթաընտանիք Ursinae
Ցեղ Ursus
Տեսակ Գորշ արջ (U. arctos)
Ենթատեսակ Սիրիական գորշ արջ (U. a. syriacus)
Միջազգային անվանում
Ursus arctos syriacus
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սիրիական գորշ արջ (կամ կովկասյան արջ)[1] (լատին․՝ Ursus arctos syriacus), գորշ արջի առանձին ենթատեսակ (լատին․՝ Ursus arctos), բնակվում են Մերձավոր Արևելքի և Կովկասյան լեռներում (Իրաք, Իրան, Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իսրայել, մինչև Սինայի թերակղզի)[2]։ Համաձայն վերջին գենետիկական հետազոտությունների՝ սիրիական գորշ արջը գենետիկորեն կապված է եվրասիական գորշ արջի հետ[3]։

Գորշ արջերից ամենափոքրի և բաց պիգմենտավորվածի հասակը հասնում է մոտավորապես 150 սանտիմետրի, մորթու գույնը բաց շագանակագույն է։ Մորթու ամենաերկար հատվածը գտնվում է ուսերի վրա, այն սուրճի և գորշ գույն ունի։ Ներկայումս վայրի բնության մեջ, հավանական տվյալներով, հաշվվում է մոտ 150 շունչ այդ ենթատեսակից, որնք վարում են բնական կենսակերպ։

Նախկին ԽՍՀՄ տարածքում սիրիական գորշ արջերը ապրում էին Թուրքմենիայում (Կոպեգդաղ), Կովկասի հարավում (Ադրբեջան (Թալիշի լեռներ), Վրաստանում (Աջարիա, հյուսիսային մասում մինչև Աբխազիա), Հայաստանում (հյուսիսային հատվածում մինչև Սևան))[1]։ Վրաստանում գորշ արջերը պահպանվում են Կինտրիշի արգելոցում[4], Հայաստանում՝ Խոսրովի և Դիլիջանի արգելոցներում, իսկ Թուրքմենիայում՝ Սյունտ–Խասարդաղի արգելոցում[1][5]։ Վերջին հիմնավոր հանդիպումը արջերի հետ Թուքմենիայում հիշատակվում է 1995 թվայկանին, Իսրայելի լեռներում վերջին արջը ոչնչացվել է 1917 թվականին[6]։ Հաշվի է առնվում, որ Սիրիայում և Լիբանանում վերջին արջը ոչնչացվել է 1960–ական թվականներին, թեկուզ 2004 թվականին գիտնականների կողմից նկատվել է Անտիլիբանանյան լեռներում[2]։

Սիրիական գորշ արջերը գրանցված են Ադրբեջանի Կարմիր գրքում[7], Հայաստանի Կարմիր գրքում, իսկ Վրաստանի Կարմիր գրքում գրանցված են հանրապետության ամբողջ գորշ արջերի ենթատեսակները[8]։

Ամենահայտնի սիրիական արջը Վոյտեկն էր։ Սիրիական գորշ արջի այդ ենթատեսակը հիշատակվում է նաև Աստվածաշնչում՝ Եղիշե մարգարեի անեծքում (Թագավորների չորրորդ գիրք 2:24)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Соколов Владимир Евгеньевич, Сыроечковский Евгений Евгеньевич Заповедники СССР. Заповедники Кавказа. — Москва: Мысль, 1990. — 368 с. — ISBN 5-244-00432-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Сирийский бурый медведь». Красная книга России, Красный список МСОП. cicon.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  2. 2,0 2,1 «Mystery of Brown Bears in Syria» (անգլերեն). IUCN. 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  3. Geographic and genetic boundaries of brown bear (Ursus arctos) population in the Caucasus — MURTSKHVALADZE — 2010 — Molecular Ecology — Wiley Online Library
  4. Zapoved, 1990
  5. Մեր արգելոցի հսկա գորշ արջը
  6. «החברה להגנת הטבע - Brown Bear». www.teva.org.il. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  7. «Azərbaycan :: Baş səhifə». www.azerbaijans.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
  8. «Биоразнообразие Грузии». site_title. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիական գորշ արջ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրիական գորշ արջ» հոդվածին։